ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

26.08.2019 13:39 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 23-ին, ժամը 18.45-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և «MTR PC3» մակնիշի մոտոցիկլետը. 22-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 17.00-ին, Երևանի Էրեբունի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան» -ի 26-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 18.40-ին, Երևանի Գ.Գասպարյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Էջմիածնի Մաշտոցի փողոցում «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնից հեռախոսագիր է ստանցվել , որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 28-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում մոտոցիկլետ վարելիս ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Առինջ-Ջրվեժ ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 44-ամյա ուղևորը տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-53Ա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 20.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ քաղաքացին օգոստոսի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում , Սյունիխի մարզի Ծղուկ գյուղի «Սարքարքար» տանող ճանապարհի 9-րդ կմ-ին «ԳԱԶ-53» 34 մակնիշի ավտոմեքենայով դաշտից խոտ տեղափոխելիս, ավտոմեքենայի արգելակները խափանվելու պատճառով մինչ ավտոմեքենայի կողաշրջվելը խցիկից ցատկել է քարերի վրա և ստացել վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Բաղանիս-Ոսկեվան ճանապարհին «ԳԱԶ-3307» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տասնմեկ ուղորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 13.45-ին, Երևանի Շարուրի փողոցում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, ապա բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին. վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 09.35-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 36-ամյա ուղևոր Պարույր Արևշատյանը տեղում մահացել է, իսկ երկու վարորդները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 12.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 09.40-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 30 կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 10․30-ի սահմաններում, Ապարան քաղաքի Մ.Բաղրամյան փողոցում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բուրաստան գյուղում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Մուռավեյ» մոտոցիկլը. 54-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ- 53» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց»-ի 27-ամյա վարորդն ու 25-ամյա ուղևորուհին, «ՎԱԶ-2121»-ի 28-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 18.00-ին, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 4.3 կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 25-ամյան վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 66.7 կմ-ին իրար են բախվել «Կիա Ֆոռտե» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիա Ֆոռտե»-ի 27-ամյա վարորդը և «Օպել Աստրա»-ի 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 24-ին, ժամը 20.53-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Շկոդա», երկու «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ներից մեկի 19-ամյա ուղևորուհին և «Շկոդա»-ի հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 18.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 13.40-ին, Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել, ինչի արդյունքում 35-ամյա ուղևորուհին ընկել է ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանւց։
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 15.45-ին, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում իրար են բախվել «Օպել» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Դաշտավան-Զորակ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի Գռանդիս» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Գռանդիս»-ի 31-ամյա ուղևորուհուն տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ 33-ամյա վարորդը , երեք ուղևորները և «Մերսեդես»-ի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացի փողոցում իրար են բախվել են «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Հաղպատ-Ալավերդի ճանապարհի 5-րդ կմ-ին` հարակից այգու փակուղում կայանված «Շեվռոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենան առաջ ընթանալով՝ հարվածել է մոտակայքում գտնվող 11-ամյա աղջկա. մեքենան գլորվել է մոտակա ձորակը, իսկ 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Էլեգանտ» հյուրանոցի մոտ «CF» մակնիշի կվադրոցիկլը կողաշրջվել է. 34-ամյա կվադրոցիկլիստը և 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում, կամրջի վրա, իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գեղարդի վանքի ավտոկայանատեղիում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, ապա բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. վրաերթի ենթարկված 27-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Oգոստոսի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 87-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենանեեր. «ՎԱԶ-21013»-ի 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: