ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

20.07.2017 14:53 ՃՏ պատահարներ

Հուլիսի 19-ին, ժամը 11.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 7/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 14.05-ին, Երևանի Թումանյան փողոցի թիվ 23 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ:
Մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 18.00-ին, Երևանի Կիևյան կամրջի վրա իրար են բախվել «Լեքսուս» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 21.00-ին, «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում ընկել է դիտահորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափովել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 12.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կասյան փողոցում վայր ընկելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հիշյալ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.40-ին, Երևանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ թիվ 47 երթուղային «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21.00-ին, վարորդը Երևանի Աճառյան և Աշխաբադի փողոցների խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 15.30-ին, Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Տրակտոր Տ-25» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տրակտոր Տ-25»-ի վարորդը, 2 ուղևորները, «ԳԱԶ 24»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 13.05-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Պատկանյան փողոցի 2/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհին` «Ղշով Աղբյուր» հացատան դիմաց բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի կենտրոնական խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ 21010», երկու «Ֆոլքսվագեն», երկու «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21010»-ներից մեկի վարորդը և «Ֆոլքսվագեն»-ներից մեկի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 6-րդ կմ-ին՝ Պռոշյան գյուղի մոտ, իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը և «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 5.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ. Ավետիսյան փողոցում կորցրել է կառավարումը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան մայթեզրին, այնուհետև շարժվելով առաջ՝ բախվել է ծառի և հրդեհվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 6.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի Գետափնյա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 121-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: