ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

18.07.2016 21:18 ՃՏ պատահարներ
Հուլիսի 17-ին, ժամը 4.20-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 9.00-ին, Աշտարակի խճուղում գտնվող ռեստորանային համալիրի դիմաց իրար են բախվել «Շկոդա» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ, հետո «Շկոդա»-ն բախվել է էլեկտրասյանը:
«Շկոդա»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 22.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 6 հասցեի դիմաց ընկել է ջրահեռացման համակարգի համար նախատեսված, առանց կափարիչի փոսը:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 16-ին, ժամը 21.30-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 45 շենքի դիմաց թիվ 41 երթուղու անհայտ ավտոմեքենայի վարորդն արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 10.00-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կասյան փողոցի թիվ 12/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթենքի փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 17.30-ին, «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «ՊԱԶ-3201» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարի 35-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենան Գավառ-Սևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վարդենիս-Շորժա-Ծովագյուղ ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Եղեգնաձորի Նարեկացի և Մոմիկ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 16-ին, ժամը 20.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թամանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 16-ին, ժամը 19.45-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 16-ին, ժամը 3.00-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատար առուն, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 16-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին՝ երկաթգծերի մոտ, իրար են բախվել մոպեդ և «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 16-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Օպել» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Աուդի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 16-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի թիվ 27/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի    և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 17-ին, ժամը 00.30-ին, 53-ամյա տղամարդը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.45-ի սահմաններում, իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով  Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 23 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 58-ամյա տղմարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: