ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

10.07.2017 16:03 ՃՏ պատահարներ

Հուլիսի 9-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 6 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը, «Օպել»-ի 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 9-ին, ժամը 3.10-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35/2 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 9-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ.Մելքոնյան փողոցում բախվել է ճամփեզրի եզրաքարերին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 9-ին, ժամը 7.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 220 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը և «Մերսեդես Բենց»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 9-ին, ժամը 6.05-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԿԻԱ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 9-ին, ժամը 7.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 9-ին, ժամը 8.30-ին, «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ.Ավետիսյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որը կորցնելով կառավարումը բախվել է հանդիպակաց գոտով երթևեկող «BYD F3-GLX-I» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 9-ին, ժամը 8.20-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիսի Սյունիքի փողոցի թիվ 63 տան դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 8-ին, ժամը 7.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 8-ին, ժամը 20.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես», «Հունդաի» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 8-ին, ժամը 9.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 8-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Երևան ճանապարհի Ուզբեկական թաղամասի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 9-ին, ժամը 1.30-ին, վարորդը կամավոր ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Առինջ գյուղից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 8-ին, ժամը 19.50-ին, Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի թիվ 70 հասցեի դիմաց իրար են բախվել «Վոքսհոլ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Վոքսհոլ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: