ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

08.01.2019 13:04 ՃՏ պատահարներ

Հունվարի 6-ին, ժամը 22.10-ին, Երևանի Բյուզանդի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 5-ին, ժամը 19.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 5-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Միցուբիշի» և «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 6-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է ձնաթմբին, ինչի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 6-ին, ժամը 13.20-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում իրար են բախվել «ՎԱԶ- 211200» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211200»-ի երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել է ճամփեզրի ծառին. 18-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 6-ին, ժամը 23.00-ին, Երևանի Շիրազ և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 7-ին, ժամը 02.30-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Մազդա»-ն ընկել է Ճանապարհի՝ շինարարական աշխատանքների պատճառով ընկել է քանդված փոսը և գլխիվայր շրջվել. 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 7-ին, ժամը 18.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 7-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վանրորդը Երևան-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 7-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ-31519» և «ՎԱԶ- 21101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 7-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին՝ «Պիկնիկ» հյուրանոցային համալիրի մոտ, իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդին տեղում «շտապօգնության» բրիգադի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: