ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

05.09.2019 13:03 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 61-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, Երևանի
Խորենացի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.40-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.10-ին, Երևանի Նորագավիթի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-33104-318» մակնիշի ավտոմեքենան և առանց հաշվառման համարանիշի մոտոցիկլետը. 36-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09.15-ին, Երևանի Աթոյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.00-ին, Երևանի Ազատամարտիկների և Աթոյան փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13.00-ին, Երևանի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի, Կասյան, Հր. Քոչար և Կիևյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09.30-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.00-ին, Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում «ՎԱԶ-11193» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.15-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 01.40-ին, ՀՀ ՃՈ 1-ին սպայական գումարտակում 33-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 20.30-ին, Երևանի Սեբաստիա փողոցում իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որից հետո նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.10-ին, Երևանի Սվաճյան փողոցում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 10.10-ին, Երևանի Աճառյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 21.30-ին, Երևանի Աճառյան փողոցում՝ Ռուբինյանց փողոց-Գայի պողոտան իրար կապող կամուրջի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնյա արգելապատնեշին, ինչի արդյունքում արգելապատնեշից պոկված բեկորը բախվել է հանդիպակաց ընթացող «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. «Օպել»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.00-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում բախվել է թթենուն. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.50-ին, Արմավիր-Հացիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-31» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31»-ի 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում «Տ-25» տրակտորը շրջվել է. 41-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 30-ին, ժամը 20.57-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացի:
Սեպտեմբերի 4-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում, ՀՈԲ և ՊՊԾ դասակի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ օգոստոսի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու:
Բուժօգնության դիմած քաղաքացին հանդիսանում «ՎԱԶ-21144»-ի վարորդը։
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.45-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 92-րդ կմ-ին «Տոյոտա Լանդ Կռաուիզեռ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: