ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

04.11.2019 14:31 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 1-ին, ժամը 02.30-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 06.45-ին, Երևանի Խանջյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 14.05-ին, Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա Արմեն Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.50-ին, ՃՈ է ներկայացել 25-ամյա քաղաքացի և հայտնել, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել իր «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.50-ին, Երևանի Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 16-ամյա ուղևորին շտապօգնության խումբը բուժօգնություն է ցույց տվել:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.25-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.00-ին, Երևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 14-ամյա ուղևորուհին և «Տոյոտա»-ի 33-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 15.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Սամանդ»-ի 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.50-ին, Երևանի Դավիթ Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 15.00-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 44-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվելէ հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում «Զիլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-211440» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440»-ի 28-ամյա վարորդը և «Մերսեդես»-ի հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 19.15-ին, Շիրակի մարզի Ձորակապ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 29-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Եղվարդի խճուղում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի շինության պատնեշին. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 01.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել եզրաքարերին, այնուհետև՝ ծառին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 09.20-ին, Երևանի Հր. Քոչարի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեյու» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 12.19-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Ազատության պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21121»-ի 49-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել եզրաքարերին ու զորամասի պատին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 12.50-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ԳԱԶ-3302», «ԶԻԼ-130» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 19.20-ին, Երևանի Բ. Մուրադյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Մերսեդես»-ը բախվել է կայանված մեկ այլ «Մերսեդես»-ի՝ միաժամանակ վրաերթի ենթարկելով մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցի 1-ին փակուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանելով՝ դուրս է եկել մեքենայից, որը հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել վարորդին. «Օպել»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.50-ին, Երևանի Ն. Ստեփանյանի և Թոթովենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Երևանի Զ.Սարկավագի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորակում. 18-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մասիս գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգանուշ-Արևշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 27-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: