ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

18.12.2017 16:47 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցի թիվ 1/3 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «Դայվու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դայվու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 16.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Նանսենի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.50-ին, «Մոսկվիչ-21412» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին բախվել է «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մոսկվիչ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.00-ին, «Նիսան իքս-Տռայլ 2.0.» մակնիշի ավտոմեքենան Նալբանդյան-Ջանֆիդա ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 2-րդ բարձրահարկի դիմաց իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-24»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհից դեպի Ներքին Պտղնի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Գործարանային փողոցի և Մարմաշենի խճուղու խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարին. ուղևորուհին ստացել է վնասվածքներ և դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 1.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մարգարյան փողոցի 23/6 հասցեում գործող սուպերմարկետի դիմաց բախվել է երկաթե սյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվելով բուժօգնությունից՝ հեռացել է:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 23/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 16.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթենքի փողոցի և Հրազդանի կիրճի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 8.50-ին, Երևանի Նանսենի փողոցի և Նանսենի նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 00.10-ին, Երևանի Կ.Ուլնեցու և Ա.Ահարոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 17.50-ին, Ծաղկաձոր քաղաքում իրար են բախվել «Նիսան Տիանա» և «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Տիանա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հարսանյաց սրահի դիմաց բախվել է «Մերսեդես ՄԼ 350» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև ճամփեզրին կայանված «Օպել», «ԳԱԶ-3110», «Մերսեդես C 180» և «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներին:
Երկու վարորդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում Առատաշեն գյուղի Կենտրոնական-Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացի փողոցի սկզբնամասում բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: