ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

23.07.2018 15:36 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

Հուլիսի 21-ին, ժամը 04.45-ին, Երեւանի Հին Էրիվանցու փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 21-ամյա ուղեւորը ընթացքի ժամանակ բացելով մեքենայի դուռը՝ ընկել է եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 07.45-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գրիգոր Լուսավորչի եւ Արգիշտի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 20.30-ին, «Oպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բագրատունյաց փողոցում բախվել է հենասյանը. վարորդը եւ 43-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 21.40-ին, Երեւանի Չեխովի եւ Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը եւ 59-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 02.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նոր Արեշի 50-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Անդրանիկի եւ Օհանովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Քրայսլեր» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Կանաչուտ-Մրգանուշ ճանապարհին` Մրգանուշ գյուղի հատվածում, բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Օպել»-ի վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «ԲՄՎ-3» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Իսահակյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Օպել Օմեգա», «Մերսեդես Բենց E 240» եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 10-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 10.5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Մայակովսկի ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետեւանքով վարորդը եւ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհին բախվել է պատին, ինչի հետեւանքով հինգ ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նա «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքանյով վթարի է ենթարկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի «Եղնիկներ» կոչվող անտառի տարածքում:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 02.00-ի սահմաններում , «Մերսեդես-Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան Խնձորեսկ-Գորիս ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել է ճամփեզրի քարերին ու հողաթմբին։
43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 06.50-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին եւ շրջվել. վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի վերջնամասում վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտնին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» եւ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի վարորդը եւ 25-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը, երկու ուղեւորները եւ «Օպել»-ի 11-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի «3 խնձոր» ռեստորանային համալիրի դիմաց իրար են բախվել «Ռենո» եւ «Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռովեր»-ի վարորդը եւ «Ռենո»-ի 26-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Վրանգլեր Ջիպ» եւ «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայի Էլանտրա»-ի վարորդը եւ հինգ ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի-Նոր Հաճն ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 14.50-ի սահմաններում, 15-ամյա պատանին Չարենցավան-Կարենիս ճանապարհին հեծանիվով բախվել է «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենային. տղան մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լալայան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Աչաջուր գյուղի ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ջրատարը. 17-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: