ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ զենքերը հանձնում են կամավոր

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի  ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 13.00-ին, 1959 թ. ծնված  Սոս Գ.-ն  կամավոր հանձնել է  «Մոսի» տիպի հրացան, «Ֆ-1» տիպի 3 նռնակ` պայթուցիչով:

***

Հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության  Էրեբունու բաժնի թիվ 1 հենակետ է ներկայացել  1965 թ. ծնված Վաչագան Չ.-ն և կամավոր հանձնել   «Ֆ-1»,   «ՌԳԴ-5»  և «ՌԿԳ-3» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 2 պայթուցիչ, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի  97 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի  845 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի  148  փամփուշտ, «Շիլկայի» 1 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ:

***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի  ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 19.30-ին,  1963 թ. ծնված Վարդան Զ.-ն կամավոր հանձնել է տարբեր տեսակի 3 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 1 պայթուցիչ, 5,45 մմ տրամաչափի` 167  և 7,62 մմ տրամաչափի`  35 փամփուշտ:

***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 11.00-ին,  ոստիկանություն է ներկայացել 1982 թ. ծնված Արման Ջ.-ն և կամավոր ներկայացրել  ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի 2  նռնակ` առանց պայթուցիչների, 5,45 մմ տրամաչափի  ինքնաձիգի 120  փամփուշտ:
Հանձնված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: