ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

21.10.2017 13:38
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15.45-ին, Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Նիսսան» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսսան»-ի 32-ամյա ուղևորուհին և «Օպել»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23.25-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև «Օպել»-ի ուղևորուհի՝ 2017 թվականին ծնված Հասմիկ Ա.-ն:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին` ժամը 21.20-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ, վարելով «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենան, Երևանի Շիրակի փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մ.Խորենացու փողոցի թիվ 88 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1989 թ. ծնված Էդգար Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Զորավար Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Էմմա Վ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդնաոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14.00-ին, «Կավասակի» մակնիշի մոտոցիկլի վարորդը Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտ ընկել է մոտոցիկլից և ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցի թիվ 2 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Կարինե Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան և Ավանի 3-րդ փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սաթիկ Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10.45-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին միմյանց են բախվել «Վոլքսվագեն Վենտո», «Հոնդա» և «Նիսսան Մարչ» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Վոլքսվագեն Վենտո»-ի և «Հոնդա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Գ.Զիրոյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Միցուբիշի Պաջեռո» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջեռո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2009 թ. ծնված Մանվել Ա.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը՝ ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Քրիստինե Մ-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14.30-ի սահմաններում, նույն գյուղի 3-րդ փողոցի թիվ 10 տան մոտ «ՎԱԶ-2110112551» մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մանվել Ա.-ին, ինչի հետևանքով էլ վերջինս ստացել է նշված վնասվածքը:

***

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում բախվել է «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը և «Տոյոտա Պրադո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23.00-ին, Մելիք «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մուշ 2 թաղամասի թիվ 4/18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Մկրտիչ Մ.-ին, իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել բաժին:
Նշանակվել է ԴԲՓ:

***
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.53-ին, Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» հրապարակում միմյանց են բախվել «Նիսան Մարչ» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 23.50-ին, «Նիսան Մարչ»-ի վարորդը և վերջինիս 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:

***

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Կողբ ճանապարհի 2-րդ կմ-ին միմյանց են բախվել «Ֆոլկսվագեն Վենտո» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԿԻԱ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևկելի գոտուց, բախվել ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին և ընկել ձորը, ինչի հետևանքով 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: