ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

26.05.2017 14:19 ՃՏ պատահարներ

Մայիսի 25-ին, ժամը 11.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցում գտնվող թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 14.30-ին, Երևանի Նորք-Մարաշ 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21081» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21081»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 2-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծ պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 14.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 9.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Մերսեդես Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 24-ին, ժամը 22-ին, Երևանի Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 60-ամյա տղամարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: