ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

2014 թ. սեպտեմբերի 5-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներն ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքը, անձանց միջպետական հետախուզմանը եւ անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերին վերաբերող մի շարք խնդիրներ, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության Ծրագրի նախագծի մշակման հարցը եւ այլն:
ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության գերակա հարցերի եւ հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ընթացքի մասին ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Աբդիլդա Սուրանչիեւին` Հունան Պողոսյանն իր խոսքում մասնավորապես նշեց՝ համաշխարհային ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը զուգահեռ՝ կազմակերպված հանցախմբերի գործունեությունը ձեռք է բերել անդրազգային բնույթ, ինչն էապես մեծացնում է ինչպես առանձին պետությունների ազգային, այնպես էլ համաշխարհային անվտանգությանն ուղղված վտանգը: Նա նաեւ հավելեց, որ լուրջ մտահոգության տեղիք են տալիս վերջին շրջանում լայն տարածում գտած անօրինական միգրացիան եւ մարդկանց առեւտուրը` ընդգծելով, որ մարդկանց առեւտուրը պարարտ հող է ինչպես սոցիալական շերտավորման, այնպես էլ կազմակերպված հանցավորության ու այլ հանցատեսակների զարգացման համար: «Կարծում եմ` հաշվի առնելով տվյալ հանցատեսակի միջազգային բնույթը` անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` մեր պետությունների ներքին գործերի մարմինների եւ ոստիկանության փոխազդեցությունը ամրապնդելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվության փոխանակումը, համատեղ ջանքերով թրաֆիքինգի սկզբնաղբյուրների բացահայտումը եւ դրանում ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելը»:
Անդրադառնալով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններին` Հունան Պողոսյանը նշեց` «Ինֆորմացիոն-հեռուստահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումը եւ առօրյա կյանքում դրանց ներդրումը պայմաններ են ստեղծում նաեւ հանցագործների գործունեության դաշտի ընդլայնման համար: Սահմանների բացակայությունը եւ վիրտուալ տարածքում անանուն գործելու հնարավորությունը «արժեքավոր նվեր» է հանցավոր խմբավորումների համար:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների բացահայտմանն ուղղված ստորաբաժանումների աշխատանքները մեծապես կախված են ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի նախարարությունների հետ տեղեկատվության օպերատիվ փոխանակումից, գործնական շփումների հարթեցումից եւ պահպանումից»:
Կարեւորելով ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) համագործակցությունը` Հունան Պողոսյանը նշեց. «Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք, որ որեւիցե երկիր միայնակ ի վիճակի չէ հակազդել հանցավորությանն ընդհանրապես, հատկապես վերջինիս անդրազգային դրսեւորումներին, եւ ես վստահ եմ, որ մեր համագործակցության հեռանկարների քննարկումը այսօրվա նիստի ընթացքում օրինակ կծառայի` ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների եւ ոստիկանության ջանքերի հետագա համախմբման եւ հանցավորության դեմ պայքարի ձեւերի եւ մեթոդների կատարելագործման համար»:
Նիստում քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ:
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2015 թվականին` Բելառուսի Հանրապետությունում: