ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հպարտ ապրելու պատգամ սերունդներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հպարտ ապրելու պատգամ սերունդներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախյան ազատամարտի մասնակից Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի շատ անդամների չվիճակվեց տեսնել հաղթանակը, չնայած նաեւ նրանց ջանքերով ձեռք բերվեց արժանապատիվ խաղաղությունը:
Անմահություն դարձած այդ տղաներին կարելի է այցի գնալ Եռաբլուր:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի 4-րդ գումարտակի անդամ, միլիցիայի կրտսեր սերժանտ Գուրգեն Գաբրիելյանին մեր խոնարհումն էլ այնտեղ էր:
Եռաբլուրը սրբատեղի է: Այս լուսավոր բարձունքում այլ զգացողություն ես ունենում՝ Հայրենիքն ամեն ինչից առավել սիրելու յուրօրինակ զգացողություն...
Եռաբլուրի բարձունքում է հանգչում նաեւ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի անդամ Գուրգեն Գաբրիելյանը...
Գուրգեն Գաբրիելյանը զոհվեց 1992 թվականի հուլիսի 18-ին, Մարտակերտում:
Հուլիսի 3-ին հակառակորդը նոր լայնածավալ հարձակում էր ձեռնարկել Մարտակերտի շրջանի ուղղությամբ:
Դրությունը ծայրաստիճան լարված էր հատկապես Մարտակերտ քաղաքի ու մի շարք գյուղերի ճակատներում:
Հարվածի գլխավոր ուղղություններում ուժերը վերախմբավորելով՝ մերոնք հակահարձակման անցան՝ ազատագրելով մի շարք գյուղեր: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի քառասուներկու մարտիկներ, միլիցիայի կապիտան Սպարտակ Նահապետյանի գլխավորությամբ, մասնակցում էին Մարտակերտի պաշտպանական, նաեւ Ումուլդլու, Դրմբոն, Զեյլիկ եւ Հաթերք գյուղերի ազատագրման մարտերին: Ջոկատը երեք ամիս մասնակցեց ամենաթեժ մարտերին՝ ավելացնելով իր պատմության հերոսական էջերը...
Ումուդլու գյուղի ազատագրման մարտերից մեկում զոհվեց Գուրգեն Գաբրիելյանը...
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի տղաները, կանգնելով ազատամարտիկների կողքին, մարտական հարուստ ու արժանապատիվ կենսագրություն գրեցին, որի աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի սահմանամերձ տարածքներն ու Արցախը: Նրանցից շատերն անմահացան՝ հպարտ ապրելու պատգամ թողնելով սերունդներին:
Գուրգեն Գաբրիելյանը հպարտ ապրելու պատգամ թողեց նաեւ որդուն՝ Գոռին: «Ես յոթ ամսական եմ եղել, երբ հայրս զոհվել է: Նրա մասին լսել եմ մորիցս, մարտական ընկերներից: Դեռ դպրոցական տարիներից որոշեցի, որ պետք է ընդունվեմ ոստիկանության համակարգ՝ շարունակելու հորս կիսատ թողած գործը: Գիտակցում եմ, որ մեծ պատասխանատվություն կա իմ ուսերին՝ Գուրգեն Գաբրիելյանի արժանի որդին լինել, նրա նման արժանարատվորեն ծառայել Հայրենիքին»,- ասում է ոստիկանության լեյտենանտ Գոռ Գաբրիելյանը:
Եռաբլուրը Հայրենիքն աչքի լույսի պես պահելու խորհրդանիշ է: Այստեղ նախեւառաջ այդ գերագույն խորհրդի հետ ես առնչվում...

Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ