ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ուսումնառության տեւողությունը 2 ամիս է, իսկ վարձավճարը` 100 000 դրամ: Ուսումնական պլանով նախատեսված դասընթացը եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց շնորհվում է «Պահնորդական գործ» մասնագիտությամբ պահնորդի որակավորում եւ տրվում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության պետական նմուշի դիպլոմ:
 
1. «Պահնորդական գործ» մասնագիտությամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցմամբ ընդունվելու համար կարող են դիմել առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն կամ հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձինք, բացառությամբ նրանց, ովքեր`
 
     1)  դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
     2) հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառման են կանգնած բուժհիմնարկներում.
     3) դատապարտվել են դիտավորյալ հանցագործության համար, եւ դատվածությունը uահմանված կարգով մարված կամ հանված չէ.
4) խուuափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:
 
  Հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձինք ուսումնառության ընթացքում միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն չեն ստանում:
 
2. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիր է  ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը` 
-  անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայական եւ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ պատճեն),
- կրթության մասին վկայական` դիպլոմ կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության կամ հիմնական ընդհանուր կրթության ատեստատ,
-  3 x 4 սմ չափսի 3 գունավոր լուսանկար:
 
3. Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով:
 
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում 2013 թվականի հուլիսի 1-ից 24-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչեւ 15.00-ն, բացի տոնական եւ կիրակի օրերից: Ընդունելության համար անցկացվող հարցազրույցը տեղի կունենա ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում 2013 թվականի օգոստոսի 1-ին` ժամը 11.00-ին: Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: 
Տեղեկությունների համար զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով` 77-20-85, 77-80-33:
 
 
ՀՀ  ոստիկանության  կրթահամալիր