ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

20.02.2013 14:47 Ընտրություններ

ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ 2013 թ. հունվարի 9-ից փետրվարի18-ն ընկած ժամանակահատվածում ընտրական գործընթացի մասնակիցների կողմից ստացված, ինչպես նաև էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված հաղորդումների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ


Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրված հաղորդումները տարանջատվում են հետևյալ ժամանակահատվածների.
1. Նախնական ցուցակները հրապարակելուց հետո` 2013 թ. հունվարի 9-ից մինչև ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերացման համար դիմում տալու ժամկետը` 2013 թ. փետրվարի 13-ը,
2. 2013 թ. փետրվարի 14-ից մինչև քվեարկության ավարտը` 2013 թ. փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված հաղորդումների ուսումնասիրության,
2013 2. հունվարի 9-ից մինչև  2013 թ. փետրվարի 13-ը ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրացուցակներին առնչվող  անճշտությունների վերաբերյալ 4018 տեղեկություն, որից` 1928-ը ստացվել է ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, 2090` ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից:
Ուսումնասիրությունների արդյունքում ընտրացուցակներում կատարվել է ընդամենը 19 անճշտությունների շտկում:
2013 թ. փետրվարի 14-ից մինչև քվեարկության ավարտը` 2013 թ. փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված թվով 18 հրապարակումների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է միայն 1 անճշտություն:
Ընդհանուր առմամբ 2013 թ. հունվարի 9-ից՝ նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո մինչև 2013 թ. փետրվարի 18-ը ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրացուցակներին առնչվող անճշտությունների վերաբերյալ ինչպես ընտրական գործընթացի մասնակիցների կողմից գրավոր ներկայացված, այնպես էլ էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված բոլոր հաղորդումները, որի արդյունքում հիմնավորվել է ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով միայն 20 անճշտություն:
Բացի այդ`նշված ժամանակահատվածում ընտրացուցակներից հանվել են նաև 2028 մահացած անձի տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ռեգիստրը վարող մարմինը չի ստացել:
Ընդ որում՝ հարկ է նշել, որ մահվան փաստի վերաբերյալ ռեգիստրը վարող մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չտրամադրված տեղեկատվության առկայությունը ընտրողների ցուցակում  ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:
ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը` 2013թ-ի փետրվարի 18-ին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից քաղաքացիների դիմումների հիման վրա տրամադրվել է.
ա/ 606 անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող փաստաթուղթ /9 ձև/
բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք:
Համեմատության համար հարկ է նշել, որ 2012թ. մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվել է`
ա/ 1407 անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող փաստաթուղթ /9 ձև/ /1395-ով ավելի քան նախագահական ընտրություններին/
բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 160 տեղեկանք /148-ով ավելի քան նախագահական ընտրություններին/:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ