ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանձնում են կամավոր

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 20.30-ին, 1987 թ. ծնված  Մհեր Ղ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով և խզակոթով, 9 մմ ատրճանակի փամփուշտներ կրակելու համար ձևափոխված հրացան և 5,45 մմ տրամաչափի 15 փամփուշտ:  
 
***
 
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 15.00-ին, 1964 թ. ծնված Սեյրան Խ.-ն կամավոր հանձնել է կարճեցված փողով և խզակոթով, «ԻԺ-38» տիպի, 5,6 մմ տրամաչափի  օդամղիչ հրացան, «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի 6, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 60 և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտ, 1 ինքնաշեն նռնակ` պայթուցիչով:
 
***
 
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 12.30-ին, 1967 թ. ծնված Սիրուն Մ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով, ողորկափող որսորդական հրացան, «ՌԳ-42» տիպի ձեռքի նռնակ՝ պայթուցիչով, և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 37 փամփուշտ:  
 
***
 
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 18.30-ին, 1985 թ. ծնված Կարապետ Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՏ» տիպի, 7,62 մմ տրամաչափի ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 93 և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի  66 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 12.20-ին, 1971 թ. ծնված Տիգրան Պ.-ն  կամավոր հանձնել է գործարանային արտադրության «B 1525» համարի լուսազդանշանային ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 60 և 7,62 մմ տրամաչափի 37 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 18.05-ին, 1990 թ. ծնված Գևորգ Մ.-ն կամավոր հանձնել է   ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 10.30-ին, 1970 թ. ծնված  Գևորգ Պ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, և 5,45 մմ տրամաչափի 105 ու 7,62 մմ տրամաչափի 21  փամփուշտ: 
 
***
 
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 16.10-ին, 1983 թ. ծնված Սերգեյ Թ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ 74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 1 դատարկ պահունակ, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 25-ին ժամը 14.10-ին, Բազումի բաժին է ներկայացել 1968 թ. ծնված Մարտին Մ.-ն և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 157 փամփուշտ ու նռնակի 1 պայթուցիչ:
 
***
 
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 18.00-ին, 1948 թ. ծնված Դուխիկ Պ.-ն ներկայացրել է անհայտ տիպի 1 ինքնաձիգ և 5.45 մմ տրամաչափի 36 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 18.45-ին, 1976 թ. ծնված Արծրուն Ա.-ն կամավոր հանձնել է օդամղիչ հրացան, կարճեցված փողով` ձևափոխված մարտականի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 70 և «ՏՕԶ» տիպի հրացանի 13 փամփուշտ, ինքնաձիգի 1 դատարկ պահունակ, ձեռքի ինքնաշեն 2 նռնակ:
 
***
 
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 10.00-ին, 1987 թ. ծնված Վահագն Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, որսորդական հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 22  փամփուշտ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: