ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանձնում են կամավոր

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի «Շիրակ» օդանավակայանի  գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 11.30-ին, «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում 1963 թ. ծնված Ասլան Բ.-ն  կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 39 և 7.62 մմ տրամաչափի 38 փամփուշտ և հայտարարել, որ դրանք ինքը բերել է 1994 թ. ՀՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ և նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, գտել է իրեն պատկանող անասնագոմի տանիքից: 
 
***
 
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 2-ին, ժամը 12.30-ին,  ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն է ներկայացել 1947 թ. ծնված Մերուժան Հ.-ն և հայտնել, որ ինքը 1988-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերի մասնակից է, և կամովին հանձնում է հակատանկային 1 արկ, հակատանկային արկի 1 պայթուցիչ, ինքնաշեն ատրճանակ և 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 20.00-ին, 1960 թ. ծնված Մուրադ Կ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի գնդացրի` 133, 7,62 մմ տրամաչափի` 6 և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 3 փամփուշտ:
Ըստ Մուրադ Կ.-ի` զինամթերքն իր հետ բերել է 1990-ական թվականներին հայ-ադրբեջանական հակամարտությանը մասնակցելու ժամանակ:
 
***
 
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 15.55-ին, 1966 թ. ծնված Աննա Հ.-ից ահազանգ է ստացվել, որ իրենց տան տանիքում մաքրման աշխատանքների ժամանակ զինամթերք է գտել, որը 1988-1994 թթ. ձեռք էր բերել Արցախյան ազատամարտում զոհված ամուսինն ու թաքցրել իրենց տան տանիքում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք, «Ֆ-1» տիպի նռնակի 1 պայթուցիչ, ինքնաշեն 1 նռնակ, 3 լուսարձակիչ`  կրակող սարքով, 5.45 մմ տրամաչափի 96 փամփուշտ և ինքնաձիգի 1 փամփշտատուփ:
 
***
 
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 20.45-ին, 1976 թ. ծնված Ռուդիկ Ք.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 55 փամփուշտ և  հայտարարել, որ նշված զինամթերքը գտել է իրենց անասնագոմի տանիքից, պատկանել է զոհված եղբորը, որը դրանք ձեռք էր բերել 1991թ. ԼՂՀ ազատագրական մարտերին մասնակցելու ժամանակ:
 
***
 
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 14.00-ին,1961 թ. ծնված Գագիկ Վ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, նռնականետի 1 պայթուցիչ և զենիթահրթիռային գնդացրի 5 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը ձեռք է բերել 1993թ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:
 
***
 
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 3-ին, ժամը13.40-ին, 1975 թ. ծնված Արամ Խ.-ն կամավոր հանձնել է  «ՏՕԶ 8» տիպի, 5.6 մմ տրամաչափի մեկփողանի, ակոսափող հրացան, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 33 և «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի  47 փամփուշտ ու հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է իր զոհված եղբորը:
 
***
 
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 14.30-ին, 1976 թ. ծնված Անուշավան Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսափող հրացան և 5.6 մմ տրամաչափի  «ՏՕԶ-8» տիպի հրացանի 8 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
 
***
 
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 17.55-ին, 1980 թ. ծնված Դիանա Օ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ 2 փամփշտատուփ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 180 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
 
***
 
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 14.30-ին, 1962 թ. ծնված Գևորգ Բ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 6, 5.45 մմ տրամաչափի` 18, 14.5մմ տրամաչափի 1 փամփուշտ ու հայտնել, որ նշված զինամթերքն իրեն տվել է մարտական ընկերը /մահացել է 1994 թ./, որը ձեռք էր բերել 1994 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:    
 
***
 
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 17.30-ին, 1971 թ. ծնված Կարեն Մ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 160 փամփուշտ, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, հակատանկային և ձեռքի նռնակների մեկական պայթուցիչներ:
Ըստ Կարեն Մ.-ի` նշված զիմամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, ինքը գտել է նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, իրենց ավտոտնակի տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:  
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: