ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 8 անձ է հայտնաբերվել

ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 8 անձ է հայտնաբերվել

Մարտի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Այգեստանի 5-րդ փողոցի թիվ 11 տան մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Ռոբերտ Խ.-ն, որը մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

***

Մարտի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 11.20-ին Հակոբյանց փողոցից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արտակ Մ.-ն, որը 2014թ. դեկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՌԴ Սվերդլովսկի մարզի ՆԳԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի (թմրամիջոցի իրացում) 2-րդ մասի մեղադրանքով:

***

Մարտի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 15.30-ին, Սաֆարյան փողոցի թիվ 6/8 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Արարատ Մ.-ն, որը մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 19-ին, ժամը 10.20-ին, Աշտարակ քաղաքի Զ.Սմբատի փողոցի տներից մեկից բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Կարեն Փ.-ն, որը մարտի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ մարտի 19-ին, ժամը 15.10-ին, Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 17/2 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Ստեփան Ս.-ն, որը մարտի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 19-ին, ժամը 18.30-ին, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի սուպերմարկետի դիմացից հայտնաբերել և բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը մարտի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 19-ին, ժամը 19.05-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Ալբերտ Շ.-ն, որը մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մարտի 19-ին, ժամը 17.20-ին, Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի 4-րդ շենքի մոտից բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Դավիթ Կ.-ն, որը մարտի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: