ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների 2018թ. 1-ին կիսամյակում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրություն

25.07.2018 11:20 Կիսամյակ
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների 2018թ. 1-ին կիսամյակում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրություն

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների կողմից 2018թ. 6 ամիսների ընթացքում իրականացվել են անհրաժեշտ օպերատիվ-ծառայողական միջոցառումներ օրինականության ամրապնդման, հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման, առաջավոր փորձի ներդրման, մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ:
Իրականացված կազմակերպչական, օպերատիվ-ծառայողական միջոցառումների շնորհիվ մարզի տարածքում պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:
Վերլուծությունները ցույց են տվել, որ
2018թ. 6 ամիսների ընթացքում սպասարկվող տարածքում գրանցվել է հանցագործության 846 դեպք, որոնցից 804-ը բացահայտման տոկոսում հաշվվողներ են:
Հանցագործություններից 180-ը գրանցվել է Տարոնի, 163-ը` Բազումի, 83-ը` Գուգարքի, 127-ը` Թումանյանի, 137-ը` Սպիտակի, 79-ը` Ստեփանավանի 77-ը` Տաշիրի բաժիններում:
Հանցագործություններից.
293-ը` միջին ծանրության են, 2017թ-ի 198-ի դիմաց
113-ը` ծանր, 2017թ-ի 51-ի դիմաց
7-ը՝ առանձնապես ծանր է, 2017թ-ի 5-ի դիմաց,
2-ը` կատարվել են հրազենի գործադրմամբ, 2017թ-ի 6 ամիսներին հրազենի գործադրմամբ կատարված 5 հանցագործության դիմաց:
227-ը կամ 26.8%-ը ուղղված են եղել մարդու, 2017թ-ի 227-ի դիմաց
105-ը կամ 10.5%-ը հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության, 2017թ-ի 127-ի դիմաց
317-ը կամ 37.5%-ը սեփականության, 2017թ-ի 264-ի դիմաց
14-ը կամ 1.6%-ը տնտեսական գործունեության, 2017թ-ի 12-ի դիմաց
161-ը կամ 19%-ը պետական իշխանության, ծառայողի և կառավարման կարգի դեմ, 2017թ-ի 92-ի դիմաց
22-ը կամ 2.2%-ը այլ հանցագործության դեպքեր են 2017թ-ի 4-ի դիմաց:
Նախորդ տարվա համեմատ ընդհանուր հանցագործությունները աճել են 120-ով կամ 16.%-ով /846-726
Արձանագրված 846 հանցագործություններից 804-ը բացահայտման տոկոսում հաշվվող են: Բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճել են 138 դեպքով կամ 20.7%-ով /804-666/:
Մարզում ըստ կառուցվածքի աճ արձանագրվել է.
53 դեպքով կամ 20.1%-ով սեփականության դեմ ուղղված հանցագործություններով /317-264/,
2 դեպքով կամ 16.7%-ով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով /14-12/,
69 դեպքով կամ 75%-ով պետական իշխանության, կառավարման կարգի դեմ ուղղված /161-92/,
18 դեպքով կամ 450%-ով այլ հանցագործություններով /22-4/:
Ըստ կառուցվածքի հանցագործությունների նվազում մարզում արձանագրվել է`
22 դեպքով կամ 17.3%-ով հասարակական կարգի, անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով /105-127/,
Իսկ մարդու, անձի դեմ ուղղված հանցագործություններով կայուն է /227-227/:
Մարզում հանցավորության մակարդակը 30 է` 10.000 բնակչի հաշվարկով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.7 -ի դիմաց:

2018թ. 6 ամիսներում բացահայտված 846 դեպքերը կատարվել են 461 անձի կողմից 2017թ. նույն ժամանակահատվածի 446 անձի կողմից կատարված 666 հանցագործությունների դիմաց: Նշված 461 անձանցից 73-ը իգական սեռի են նախորդ տարվա 49-ի դիմաց, 9-ը անչափահասներ, նախորդ տարվա 8-ի դիմաց:
2018թ. 6 ամիսներին արձանագրված 846 հանցագործություններից 9 հանցագործություն /6-ը` ՀՀ քր.օր. 177հ-ի, 1-ը ՀՀ քր.օր. 118հ-ի, 1-ը` ՀՀ քր.օր. 112հ-ի, 1-ը` ՀՀ քր.օր. 117հ-ի հատկանիշներով/ կատարվել են 8 անչափահասների կողմից 2017թ. նույն ժամանակահատվածի 8 անչափահասի կողմից կատարված 11 հանցագործության դեպքերի դիմաց:
2018թ. 6 ամիսների ընթացքում ՈԼՄՎ ենթակա բաժինների վարույթում գտնվել են 1080 հանցագործություններ, որոցից 846-ը գրանցվել են ընթացիկ տարում, իսկ 234-ը փոխանցվել են 2017թ.-ից: Հիշյալ 1080 հանցագործություններից հանցանք կատարողի անձը հայտնի լինելու կապակցությամբ բացահայտվել են 887-ը /2017թ.-910-ից 836-ը/, չեն բացահայտվել 193-ը /2017թ.-74/, կամ 17.9%-ը, /Տարոն-38, Բազում-54, Գուգարք-11, Թումանյան-34, Սպիտակ-29, Ստեփանավան-20, Տաշիր-7/: Չբացահայտված 193 /118+75/ դեպքերից 15-ը /7+8/ առանձնապես ծանր դեպքեր են, 375-ը /95+280/ միջին ծանրության են, 173-ը /62+111/ ծանր են: Նշված 193 չբացահայտված հանցագործություններից`
- 18-ը /7+11/ կամ 9.3%-ը ուղղված են մարդու,
- 14-ը /7+7/ կամ 7.3%-ը ուղղված են հասարակական կարգի և անվտանգության,
- 125-ը /86+39/ կամ 64.7%-ը սեփականության դեմ հանցագործություններ են,
- 5-ը /3+2/ կամ 2.6%-ը տնտեսական գործունեության դեմ են,
- 8-ը 4+4/ կամ 4.1%-ը պետական իշխանության ծառայության և կառավարման կարգի դեմ են,
- 23-ը /11+12/ կամ 11.9%-ը այլ հանցագործություններ են:
Վարույթում գտնված 1080 հանցագործություններից բացահայտվել են 887-ը /728+159/, կամ 82.1%-ը, նախորդ տարվա 91.9% և ՀՀ միջին 77.5%-ի դիմաց: Ըստ բաժինների բացահայտումը կազմել է` Տարոնի բաժնում-83.3% /2017թ.-90.8%/, Բազումի բաժնում-75.5% /2017թ.-89.8%/, Գուգարքի բաժնում-87.2% /2017թ.-93.5%/, Սպիտակի բաժնում- 83.2% /2017թ.-94.1%/, Ստեփանավանի բաժնում-81% /2017թ.-88.9%/, Տաշիրի բաժնում- 92% /2017թ.-96.7%/, Թումանյանի բաժնում-81.2% /2017թ.-93.6%/:
Բացահայտման տոկոսում հաշվվող, վարույթում գտնված 1025 հանցագործություններից 804-ը գրանցվել են ընթացիկ տարում, 221-ը փոխանցվել է 2017թ.-ից: 1025 հանցագործություններից հանցանք կատարողի անձը հայտնի լինելու կապակցությամբ
բացահայտվել են 832-ը /686+146/, բացահայտումը կազմել է 81.2%, նախորդ տարվա բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման 91.2%-ի և ՀՀ միջին 76%-ի դիմաց: ՈԼՄՎ ենթակա բոլոր բաժիններում նախորդ տարվա 6 ամիսների համեմատությամբ արձանագրվել են բացահայտման արդյունքների նվազում, թե ընդհանուր, թե բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործություններով:
Նախորդ տարվա համեմատ ըստ բնույթի մարզում առանձնապես ծանր, ծանր, միջին ծանրության և հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններով արձանագրվել է բացահայտման արդյունքների նվազում:
- առանձնապես ծանր հանցագործություններով բացահայտումը կազմել է 73.3%, նախորդ տարվա 86.7%-ի և ՀՀ միջին 85.3%-ի դիմաց,
- ծանր հանցագործություններով բացահայտումը կազմել է 63%, նախորդ տարվա 77.2%-ի և ՀՀ միջին 60.8%-ի դիմաց,
- միջին ծանրության հանցագործությւններով` բացահայտումը կազմել է 72.8%, նախորդ տարվա 85.4%-ի և ՀՀ միջին 68.2%-ի դիմաց:
- հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտումը կազմել է 60%, նախորդ տարվա 100%-ի և ՀՀ միջին 81.7%-ի դիմաց:
Ըստ կառուցվածքի 2017թ-ի 6 ամիսների համեմատությամբ բացահայտման արդյունքները նվազել են բոլոր ուղղություններով
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ըստ բնույթի ՀՀ միջինից ցածր ցուցանիշ արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործություններով - բացահայտումը կազմել է 73,3%, նախորդ տարվա 86,7%-ի և ՀՀ միջին 85,3%-ի դիմաց /15 /7+8/ դեպքից 4 /1+3/ չբ.՝ ----1-ը սպանություն-Ստեփանավան, 1-ը սպանություն /փոխ./ –Բազում, 2-ը ավազակություն /փոխ./ / -Բազում/:
Ըստ կառուցվածքի մարզում ՀՀ միջինից ցածր ցուցանիշ չի արձանագրվել:
Ըստ առանձին հանցատեսակների մարզում ՀՀ միջինից ցածր ցուցանիշ արձանագրվել է
սպանության դեպքերով-բացահայտումը կազմել է 60%, նախորդ տարվա 88,9%-ի և ՀՀ միջին 80,4%-ի դիմաց /5-ից 2 չբ. ----Ստեփանավան-1,Բազում-1 /փոխ./ /,
թրաֆիկինգի-0, ՀՀ միջին 75%-ի դիմաց /1 /փոխ./ դեպք- Բազում/,
հրազենի ապօրինի շրջանառության բացահայտումը կազմել է 90,9%, նախորդ տարվա 94,7%-ի և ՀՀ միջին 92,6%-ի դիմաց /33-ից 3-ը /2+1/ չբ.--- Բազում-1, Թումանյան-1, Ստեփանավան-1 /փոխ./ /,
ՃԵԿ-ի կանոնները խախտելու դեպքերով բացահայտումը կազմել է 92,9%, նախորդ տարվա 97,2%-ի և ՀՀ միջին 95,9%-ի դիմաց /42-ից /29+13/ 3-ը /2+1/ չբ., ընդ որում մահվան ելքով ՃԵԿ-ի կանոնները խախտելու դեպքերի բացահայտումը կազմել է 80%, նախորդ տարվա 92,3%-ի և
ՀՀ միջին 92,8%-ի դիմաց /15 /5+10/ դեպքից 3-ը /փոխ./ չբ. /Տարոն, Բազում, Թումանյան/,
Թմրամիջոցների իրացման դեպքերով բացահայտումը կազմել է 28,6%, նախորդ տարվա 92,3%-ի և ՀՀ միջին 61,9%-ի դիմաց /7-ից /5+2/ 5-ը չբ. Տարոնի բաժին /3+2/,
Հասարակական անվտանգության, կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններով բացահայտումը կազմել է 80%, նախորդ տարվա 66,7%-ի և ՀՀ միջին 84,7%-ի դիմաց /15 /10+5/ դեպքից 3 չբ./2+1/ - Սպիտակ-1, Բազում-1, Թումանյան-1 /փոխ./:
Պետական կամ հանրային գույքի հափշտակություններով բացահայտումը կազմել է 87,9%, նախորդ տարվա 100%-ի և ՀՀ միջին 89%-ի դիմաց /33-ից /31+2/ 4-ը չբ. Տարոն-1, Բազում-2, Ստեփանավան-1/,
Ավազակության դեպքերով բացահայտումը կազմել է 20%, նախորդ տարվա 100%-ի և ՀՀ միջին 67,4%-ի դիմաց, /5-ից /2+3/ 4-ը չբ. Տարոն-1 պ/ու ավազակություն, Բազում-3 /1+2/,
կողոպուտի դեպքերով բացահայտումը կազմել է 62,5%, նախորդ տարվա 66,7%-ի և ՀՀ միջին 72,8%-ի դիմաց,/8-ից /4+4/ 3-ը չբ. /2+1/ Սպիտակ-1, Գուգարք-1, Տարոն-1 /փոխ./,
Տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ դեպքերով բացահայտումը կազմել է 93,8%, նախորդ տարվա 100%-ի և ՀՀ միջին 94,6%-ի դիմաց,
կաշառքի հետ կապված դեպքերով բացահայտումը կազմել է 95,5%, նախորդ տարվա 85,7%-ի դիմաց, ՀՀ միջին 98,4%-ի դիմաց /44-ից /41+3/ 2-ը չբ. Տարոն-1 /փոխ./, Թումանյան-1/:
Մնացած ուղղություններով և առանձին հանցատեսակներով մարզում արձանագրվել են հանցագործությունների բացահայտման ՀՀ միջինից բարձր արդյունքներ:
2018թ. 6 ամիսներին զգալի աշխատանքներ են տարվել նախկին տարիներին կատարված և չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել են նախկին տարիներին կասեցված 78 հանցագործություններ /2017թ-43/: 2018թ. 6 ամիսների ընթացքում բացահայտվել են ՀՀ ՔԴՕ-ի 31 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցված 12 քրեական գործեր Տարոն–2 /1-ը 110հ., 1-ը 308հ./, Բազում-4 /2-ը 130հ., 1-ը 241հ., 1-ը 242հ./, Գուգարք-1 /177հ. 1-ին մաս/, Ստեփանավան-3 /2-ը 130հ., 1-ը 242հ./, Թումանյան-1 /177հ. 1-ին մաս/, Տաշիր-1 /177հ. 1-ին մաս/:
2017թ. 6 ամիսների ընթացքում բացահայտվել են ՀՀՔԴՕ-ի 31 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցված 8 քրեական գործեր /Բազում-1, Տարոն-3, Գուգարք-1, Ստեփանավան-1, Տաշիր-1, Սպիտակ-1՝ ա/ու գողություններ:
2018թ. 6 ամիսներին արձանագրված 846 դեպքերից 200-ը լատենտային են, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 129-ի դիմաց:
Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված 28 դեպք, որոնք բոլորն էլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են, ընդ որում 5-ը՝
իրացման:
Նախորդ տարվա համեմատ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 10-ով կամ 26.3%-ով /28-38/, իսկ թմրամիջոցների իրացման դեպքերը նվազել են 7-ով կամ 58.3%-ով /5-12/:
Թմրամիջոցների իրացման 5 դեպքերից 4-ը գրանցվել է Տարոնի /2017թ.-4/, 1-ը Գուգարքի /2017թ.-2/ բաժիններում: Ստեփանավանի /2017թ.-0/, Սպիտակի/2017թ.-1/, Բազումի/2017թ.-4/, Տաշիրի /2017թ.-1/ և Թումանյանի/2017թ.-0/, բաժիններում թմրամիջոցների իրացման դեպքեր չեն արձանագրվել:
Բացի այդ 2017թ.-ից 2018թ. վարույթ են փոխանցվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4 դեպքեր, որոնցից 2-ը Տարոնի, 1-ը Բազումի, 1-ը Թումանյանի բաժիններում:
Ընդ որում հիշյալ 4 դեպքերից 2-ը թմրամիջոցների իրացման դեպքեր են /Տարոնի բաժին/:
Վարույթում գտնված թմրամիջոցների ապօրինի շրջանառության 32 դեպքերից չեն բացահայտվել 5-ը, իսկ իրացման 7 դեպքերից ևս 5-ը /Տարոնի բաժին/:
2018թ. 6 ամիսներին հայտնաբերված դեպքերով առգրավվել է 31.5գր. մարիխուանա, 29.94գր. հաշիշ, 0.213գր. սինթետիկ թմրամիջոց, 0.809 այլ թմրամիջոցներ, 2.7գր. քացախաթթվի անհիդրիդ:
2018թ. 6 ամիսների ընթացքում գրանցվել է հրազենի ապօրինի շրջանառության 26 դեպք, նախորդ տարվա 52-ի դիմաց: 26 դեպքերից 6-ը` գրանցվել է Տարոնի, 5-ը` Բազումի, 3-ը` Գուգարքի, 3-ը` Սպիտակի, 1-ը` Ստեփանավանի, 2-ը` Տաշիրի և 6-ը` Թումանյանի բաժիններում:
Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է նվազում 26 դեպքով կամ 50%-ով: Նվազումն արձանագրվել է բոլոր բաժիններում, այդ թվում 6 դեպքով Տարոնի /6-12/, 6 դեպքով Բազումի /5-11/, 4 դեպքով Գուգարքի /3-7/, 1 դեպքով Սպիտակի /3-4/, 4 դեպքով Ստեփանավանի /1-5/, 2 դեպքով Թումանյանի /6-8/ և 3 դեպքով Տաշիրի /2-5/ բաժիններում:
Բացի գրանցված հիշյալ 26 դեպքերը 2017թ.-ից 2018թ. վարույթ են փոխանցվել զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության 7 դեպքեր, որոնցից 1-ը Տարոնի, 4-ը Բազումի, 1-ը Ստեփանավանի և 1-ը Թումանյանի բաժիններում: Վարույթում գտնված զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության 33 դեպքերից չեն բացահայտվել 3-ը /2+1/, որոնցից 1-ը Բազումի, 1-ը Թումանյանի և 1-ը /փոխ./ Ստեփանավանի բաժիններում:
2018թ. ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 1 անվանում 1 միավոր զենք, 2 անվանում զինամթերք, 1 հատ ողորկափող հրացան, 1 հատ նռնակ, 8 հատ փամփուշտներ:
2018թ. 6 ամիսների ընթացքում տարված բացատրական աշխատանքների արդյունքում գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնելու 40 /2017-34/ դեպք, որից 10-ը` Տարոնի /2017թ.-8/, 6-ը` Բազումի /2017թ.-12/, 4-ը Գուգարքի /2017թ.-10/, 7-ը Սպիտակի /2017թ.-8/, 4-ը` Ստեփանավանի /2017թ.-7/, 3-ը` Տաշիրի /2017թ.-5/ և 6-ը` Թումանյանի /2017թ.-9/ բաժիններում: Կամովին հանձնվել է 2 անվանում 21 միավոր զենք, 5 անվանում զինամթերք, 20 հատ ողորկափող հրացան, 1 հատ ինքնաշեն հրացան, 1 հատ նռնակ, 1 հատ պայթուցիկ սարք,
849 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 1 հատ պահունակ:
Զենք, զինամթերքի կամովին հանձնման դեպքերը նվազել են բոլոր բաժիններում, բացի Տարոնի բաժնից, որտեղ արձանագրվել է աճ 2 դեպքով:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման նպատակով ակտիվ համագործակցություն է ապահովվել Լոռու մարզի դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հետ:
Հայտնաբերվել են կոռուպցիոն բնույթի 148 հանցագործությունների դեպքեր, որոնցից 67-ը ՀՀ քրեական օրենսգրքի 179-ր հոդվածի հատկանիշներով են, 11-ը 308-րդ հոդվածի, 41-ը 311 և 312-րդ հոդվածների, 7-ը 314-րդ հոդվածի, 7-ը 315-րդ հոդվածի, 9-ը 325-րդ հոդվածի հատկանիշներով են 6-ը այլ հոդվածներով:
Արձանագրված 148 դեպքերից 24-ը գրանցվել է Տարոնի, 4-ը՝ Բազումի, 18-ը՝ Գուգարքի, 66-ը՝ Սպիտակի, 9-ը՝ Ստեփանավանի, 19-ը՝ Տաշիրի, 8-ը՝ Թումանյանի բաժիններում:
2017թ. 6 ամիսներին հայտնաբերվել են կոռուպցիոն բնույթի 22 հանցագործություններ /Տարոն-6, Բազում-1, Գուգարք-1, Ստեփանավան-2, Տաշիր-11, Թումանյան-1/ այդ թվում 1-ը յուրացման /Բազում/, 4-ը կաշառքի հետ կապված /Տարոն-3, Գուգարք-1/, 6-ը` պաշտոնեական լիազորությունների չարաշահման /Ստեփանավան-1, Տաշիր-5/, 1-ը պաշտոնեական լիազորությունների անցման /Ստեփանավան/, 2-ը` պաշտոնեական կեղծիքի /Տաշիր/, 3-ը առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու /Տարոն/, 1-ը առևտրային կաշառքի /Թումանյան/ և 4-ը պաշտոնական դիրքի օգտագործմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման /Տաշիր/ դեպքեր են:
2018թ. 6 ամիսների ընթացքում հայտնաբերված 148 կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 103-ը հայտնաբերվել են ՈԼՄՎ ենթակա բաժինների ծառայողների ուժերով /Տարոն 5, Բազում 1, Թումանյան 2, Գուգարք 18, Ստեփանավան 3, Տաշիր 15, Սպիտակ 59/: 2017թ.-4:
Կազմակերպվել և իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ «Թրաֆիկինգ»-ի և հարակից հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ:
2018թ., 2017թ. 6 ամիսների ընթացքում թրաֆիկինգի դեպքեր չեն արձանագրվել: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 3 հանցագործություններ /Գուգարք-2, Սպիտակ-1/, ընդ որում 1-ը բռնաբարության կամ բռնաբարության փորձի դեպք է /Գուգարք//2017թ.-2/:
Գրանցված 846 հանցագործություններից 459-ը կատարվել են ոչ ակնհայտ պայմաններում /2017թ.-389/:
2018 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցված 846 դեպքերից բացահայտված 728-ից 236-ը բացահայտվել են քրեական հետախուզության /2017թ.-292/, 100-ը` համայնքային ոստիկանության /2017թ.-99/, 23-ը` հետաքննիչների /2017թ.-32/, 23-ը` ՊՊԾ /2017թ.-32/, 7-ը` պետական պահպանության /2017թ.-6/, 32-ը` ոստիկանության այլ ծառայողի /2017թ.-8/, 1-ը` ՁՊՎ /2017թ.-1/, 105-ը` համագործակցող անձանց /2017թ.-192/, 3-ը փորձագետների /2017թ.-4/, 2-ը ՃՈ ծառայողների /2017թ.-1/ կողմից:
2018թ. հունվարի 1-ի դրութամբ մարզի տարածքում հետախուզման մեջ են գտնվել 1070 անձինք, այդ թվում 126-ը՝ առանց ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի, 944-ը զինակոչից խուսափողներ:
2018թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում հետախուզում է հայտարարվել 144 անձի նկատմամբ, որից 109-ը՝ առանց ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի, 35-ը զինակոչից խուսափողներ:
Հանվել է հաշվառումից 119 հետախուզական գործ:
Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են 101 հանցագործ հետախուզվողներ /Տարոն-27, Բազում-21, Գուգարք-12, Թումանյան-13, Սպիտակ-9, Ստեփանավան-12, Տաշիր-7/, այդ թվում 50-ը` առանց ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի /Տարոն-12, Բազում-12, Գուգարք-7, Թումանյան-7, Սպիտակ-4, Ստեփանավան-6, Տաշիր-2/, 51-ը զինակոչից խուսափողներ /Տարոն-15, Բազում-9, Գուգարք-5, Թումանյան-6, Սպիտակ-5, Ստեփանավան-6, Տաշիր-5/: Հայտնաբերված 101 հետախուզվողներից 67 հետախուզվել են նախկին տարիներից, որոնցից 17-ը քրեական հետախուզության գծով են /Տարոն-3, Բազում-3, Թումանյան-4, Գուգարք-3, Սպիտակ-1, Ստեփանավան-1, Տաշիր-2/, իսկ հայտնաբերված 51 զինակոչից խուսափողներից 50-ը հետախուզվել են նախկին տարիներից /Տարոն-15, Բազում-8, Գուգարք-5, Թումանյան-6, Սպիտակ-5, Ստեփանավան-6, Տաշիր-5/:
Հանցագործների հայտնաբերումը մարզում կազմել է 8.3 % հանրապետական միջին 8.6%-ի դիմաց /Տարոն-9.2%, Բազում-6%, Գուգարք-15%, Թումանյան-7.7%, Սպիտակ-6.5%, Ստեփանավան-11%, Տաշիր-9.3%/, այդ թվում.
- առանց զինակոչից խուսափողների հայտնաբերումը մարզում կազմել է 21.4 %, ՀՀ միջին 18.1%-ի դիմաց /Տարոն-22.6%, Բազում-17.9%, Գուգարք-41.2%, Թումանյան-18.4%, Սպիտակ-16.7%, Ստեփանավան-25%, Տաշիր-18.2%/,
- զինակոչից խուսափողների հայտնաբերումը մարզում կազմել է 5.2% , ՀՀ միջին 5.9 %-ի դիմաց /Տարոն-6.2%, Բազում-3.2%, Գուգարք-7.8%, Թումանյան-4.6%, Սպիտակ-4.3%, Ստեփանավան-7%, Տաշիր-7.8%/:
ՀՀ միջին 8.6% ցուցանիշների համեմատ հանցագործների հայտնաբերման գործում ՈԼՄՎ- ում արձանագրվել է ցածր արդյունք՝ 8,3%, ի հաշիվ Բազումի /6%/ և Սպիտակի /6,5%/ բաժինների կողմից արձանագրված ցածր արդյունքների: ՈԼՄՎ ենթակա մյուս բաժիններում արձանագրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների դրական արդյունքներ:
Առանց քր. օր-ի 327 հոդվածի հատկանիշներով հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ ՈԼՄՎ ենթակա բոլոր բաժիններում արձանագրվել են ՀՀ միջին 18,1%-ից բարձր ցուցանիշներ, բացառությամբ Բազումի /17,9%/ և Սպիտակի /16,7%/ բաժինների: ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի հատկանիշներով հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ ՀՀ միջին /5.9%/ ցածր արդյունք է արձանագրվել մարզում ի հաշիվ Բազումի /3.2%/, Սպիտակի /4.3%/ և Թումանյանի /4.6%/ բաժինների կողմից արձանագրված ցածր արդյունքների: Մյուս բաժիններում արձանագրվել են ՀՀ միջին ցուցանիշներից բարձր արդյունքներ:
Բացի այդ ՈԼՄՎ ենթակա բաժինների կողմից հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են նաև այլ պետության կողմից հետախուզվող 4 հանցագործներ /2017թ.-11/, / Տարոն-1, Բազում-1, Ստեփանավան-1, Տաշիր-1/:
Տարեսկզբին հետախուզման մեջ են գտնվել անհայտ կորած 7 անձինք որոնցից 1-ը` անչափահաս / Թումանյանի բաժին-3` 1-ը Գուգարքի բաժին-1` անչափահաս, Տարոնի բաժին-1, Ստեփանավանի բաժին-2/: 2018թ. 6 ամիսների ընթացքում հետախուզում է հայտարարվել 2 անհայտ կորած անձի նկատմամբ /Թումանյան, Ստեփանավան/: Հանվել է հաշվառումից 2 անհայտ կորածներ, որոնցից 1-ը հայտնաբերվելու կապակցությամբ /Թումանյան/: Անհայտ կորածների հայտնաբերումը ՀՀ միջին 24.5%-ի դիմաց մարզում կազմել է 12,5%` այդ թվում Թումանյանի բաժնում 25%
2018թ.-ի սկզբից մինչ օրս ոստիկանության Լոռու մարզային վարչությունում առկա է ինքնությունը չպարզված 1 անձի /Թումանյանի բաժին/ և չճանաչված դիակի 3 /2-ՈԼՄՎ, 1-ը Ստեփանավան/ գործեր:
Բացի այդ զգալի աշխատանքներ են տարվել նաև պրոֆիլակտիկայի գծով հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ: Տարեսկզբին հաշվառման մեջ են գտնվել 2369 հետախուզվողներ, որոնցից 3-ը հարազատի հետ կապը կորցրածներ, 2366-ը պարտապաններ: Ընթացիկ ժամանակահատվածում հետախուզում է հայտարարվել 457 անձանց նկատմամբ, որոնցից 3-ը հարազատի հետ կապը կորցրածններ են, 454-ը պարտապանի նկատմամբ: Նույն ժամանակահատվածում հանվել են հաշվառումից պրոֆիլակտիկայի գծով 327 պարտապան հետախուզվողներ, որոնցից 320-ը հայտնաբերվելու, 7-ը` անհրաժեշտությունն անցնելու կապակցությամբ: Հաշվետու ժամանակահատվածի վերջում մնացել է հետախուզման մեջ պրոֆիլակտիկայի գծով 2499 հետախուզվողներ, որոնցից 3-ը հարազատի հետ կապը կորցրածներ, 2496-ը պարտապաններ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների կողմից հաշվետու ժամանակահատվածում անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել նաև բնապահպանական ոլորտի իրավախախտումների կանխարգելման և հայտնաբերման ուղղությամբ:
Լոռու մարզի անտառային տարածքը կազմում է շուրջ 100.000 հեկտար, որից 40.000-ը Գուգարքի, 39.000-ը Թումանյանի և 18.000-ը Ստեփանավանի տարածաշրջանում:
2018թ. 6 ամիսների ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների կողմից իրականացվել է 702 /2017թ.-455/ ստուգայցեր, հայտնաբերվել է բնապահպանական ոլորտի իրավախախտումների 114 դեպքեր /Տարոն-9, Բազում-6, Գուգարք-36, Սպիտակ-13, Ստեփանավան-19, Տաշիր-2, Թումանյան-29/ /2017թ.-57/, որից 22-ով հարուցվել են քրեական գործեր /Գուգարք-8, Ստեփանավան-8, Թումանյան-6 բաժիններ` ապօրինի անտառահատում /2017թ.-/, 49-ով մերժվել է քրեական գործի հարուցումը /2017թ.-40/, որից 32 դեպքով անտառախախտումների համար 32 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության /Գուգարք-17, Թումանյան-9, Ստեփանավան-6/ /2017թ.-22-Գուգարք-13, Թումանյան-8, Ստեփանավան-1/: 2018թ. 6 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 317.092 խմ փայտանյութ /2017թ.- 373.61խմ/, ապօրինի անտառախախտումներով պետությանը պատճառվել է 49.535.870 դրամի վնաս /2017թ.- 2.389.850/, որից վերականգնվել է 1.449.048 դրամը /2017թ.-2.389.850/: Հայտնաբերված բնապահպանական ոլորտի վարչական իրավախախտումներով նշանակվել է 1.000.000 դրամ տուգանք /2017թ.- 700.000/:
Բացի այդ 2017թ.-2018թ. վարույթ է փոխանցվել ապօրինի անտառահատումների փաստերով հարուցված 18 քրեական գործեր /Գուգարք-1, Թումանյան-9, Ստեփանավան-6, Սպիտակ-2/, որոնցից 12-ը չբացահայտված են /Թումանյան-8, Ստեփանավան-4/:

2018թ. 6 ամիսների ընթացքում ՈԼՄՎ և ենթակա բաժինների կողմից հայտնաբերվել է 70 վարչական իրավախախտումներ /2017թ.-98/, որոնցից 38 իրավախախտումներով որոշումները կայացվել են ոստիկանության բաժինների պետերի կողմից, 32-ն ուղարկվել են ըստ ենթակայության: 38 վարչական իրավախախտումներով պատասխանատվության են ենթարկվել 38 անձինք, որից 1-ը նախազգուշացվել են /2017թ.-15/, 37-ը ենթարկվել են տուգանքի/2017թ.-47/ ընդհանուր 1.625.000դր /2017թ.-915.000/ գումարով, որից գանձվել է 465.000 /2017թ.-510.000/ դրամը:
Իրավախախտումներից 29-ը հայտնաբերվել է համայնքային ոստիկանության 1–ը` պարեկապահակետային և 8-ը` այլ ծառայությունների կողմից:
Պետական տուրքի և ոչ հարկային եկամուտների գծով գանձվել է 1.209.000 դրամ /2017թ.- 1.273.000/:
Հերթապահ մասեր բերման են ենթարկվել 343 անձինք /2016թ.-458/, որոնցից 14-ը վարույթն իրականացնող մարմնի որոշումներով, 309 հանցագործություն կատարելու կասկածանքով, 20 վարչական իրավախախտումներ կատարելու համար: Բերման ենթարկվածների հետ կատարվել են պարզաբանումներ և բացատրվել է մարդու ազատությունների uահմանափակումից բխող իրավունքների մաuին, վերցրված մատնադրոշմային քարտերի ուղարկման մասին կատարվել են համապատասխան գրանցումներ:
«Տաք հետքերով» հերթապահ մասի ծառայողների մասնակցությամբ բացահայտվել են 30
/2017թ.-22/ հանցագործություններ /Տարոն-1, Բազում-6, Գուգարք-1, Սպիտակ-17, Տաշիր-5/:
Բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնությունների դեպքեր չեն արձանագրվել: Հերթապահ մասի 5 ծառայողներ խրախուսվել են: Հերթապահ մասի կրտսեր խմբի 1 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության /Ստեփանավանի բաժին/:
Բաժինների ՁՊՎ-ներում պահվել են 77 անձինք /2017թ.-76//Տարոն-57, Սպիտակ-8, Տաշիր-8, Թումանյան-4/, որոնցից 58-ը ձերբակալվածներ են, այդ թվում կին, անչափահաս չեն պահվել:
ՁՊՎ-ներում պահված 77 անձանցից 43-ը տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ, 34-ը` ազատ են արձակվել:
Նախաքննության մարմնիններ ուղարկվել են 5 իրազեկումներ:
ՁՊՎ-ում պահվող անձանց կողմից արձանագրվել է ինքնավնասման 1 դեպք /Տարոն/ /2017թ.- չի արձանագրվել/:
Քաղաքացիներից ստացվել են դիմումներ 2009 /2017թ.-1893/, որից 86-ը կենցաղային բնույթի /2017թ.-85/, 75-ը` քաղաքացիաիրավական վեճեր /2017թ.-63/, 7-ը բողոք ոստիկանության ծառայողից /2017-6/, 430-ը` տեղեկության տրամադրման /2017թ.-186/, 61-ը` կադրային հարցերով /2017թ.-39/, 345-ը` թույլտվության համակարգի գծով /2017թ.-261/, 1005-ը` այլ հարցերով /2017թ.-1253/:
Ոստիկանությունում ընդունվել են ծառայության 10 անձինք, 25-ը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից: Բացասական շարժառիթներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 1 կրտսեր խմբի ծառայող ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
2018թ. 6 ամիսների ընթացքում կարգապահական տույժի են ենթարկվել 12 ծառայողներ, որոնցից 4-ը ավագ, 6-ը միջին և 2-ը կրտսեր խմբերի են: Նշված 12 ծառայողներից 11-ը տույժի են ենթարկվել ոստիկանության պետի կամ նրա տեղակալի հրամանով /Բազում-3, Ստեփանավան-5, Տաշիր-1, Թումանյան-2/, 1-ը ՈԼՄՎ պետի հրամանով /Տարոն/:
Բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվել են 138 ծառայողներ, որից 14-ը գլխավոր, 27-ը ավագ, 71-ը միջին, 25-ը կրտսեր խմբերի են, 1-ը տեխնիկական սպասարկում իրականացնող.
102-ը խրախուսվել են ՀՀ ոստիկանության պետի և կամ նրա տեղակալի,
34-ը` ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի,
2-ը` բաժնի պետի հրամաններով:
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 2018թ. 6 ամիսներին վարույթում գտնվել են ՈԼՄՎ պետի կողմից նշանակված 31 ծառայողական քննություններ: Նշված ծառայողական քննության նյութերից 1-ն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՆԱ վարչություն` հետագա ընթացքը որոշելու համար, 9-ը կասեցվել են, 14-ը ավարտվել են, որոնցից 2 ծառայողական քննություններով 2 ծառայողներ /1-ը միջին, 1-ը կրտսեր խմբի/ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ընդ որում նրանցից կրտսեր խմբի ծառայողը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: 12 ծառայողական քննություններ թողնվել են անհետևանք, ընդ որում դրանցից 5 ծառայողական քննություններով 8 ծառայողների նկատմամբ կիրառվել են <<ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին օրենքի>> 16 հոդվածի 1-ին մասի դրույթները: 7 ծառայողական քննություն ընթացքի մեջ է: Հիշյալ 31 ծառայողական քննություններն էլ կատարվել են ՈԼՄՎ շտաբի կողմից: /2017թ. 6 ամիսներին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում վարույթում գտնվել են ՈԼՄՎ պետի կողմից նշանակված 21 ծառայողական քննություններ, որից 4-ը փոխանցվել է 2016թ.-ից/:
Նույն ժամանակահատվածում ՈԼՄՎ ենթակա բաժինների կողմից կատարվել են 7 ծառայողական քննություններ /2017թ.-2/ /Տարոն-3, Բազում-1, Սպիտակ-1, Թումանյան-2/, որոնք թողնվել են անհետևանք: Կատարվել են նաև 43 ծառայողական ուսումնասիրություններ /Տարոն-7, Բազում-12, Գուգարք-2, Սպիտակ-8, Ստեփանավան-2, Տաշիր-3, Թումանյան-9/:
Բացի այդ 2018թ. 6 ամիսներին վարույթում գտնվել են ՈԼՄՎ պետի կողմից նշանակված 8 ծառայողական ուսումնասիրություններ /2017թ.-19/, որոնցից 1-ը վերափոխվել է ծառայողական քննության, 4-ն ավարտվել են անհետևանք, իսկ 3-ը ընթացքի մեջ են: Նշված ծառայողական ուսումնասիրություններից 7-ը կատարվել են ՈԼՄՎ շտաբի կողմից, իսկ 1-ը ծառայության խմբի կողմից:
Անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել ոստիկանության վետերանների հետ տարվող
աշխատանքներում: Վետերանների անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ բացահայտվել են 20 հանցագործություններ և հայտնաբերվել է 5 զինակոչից խուսափող հետախուզվողներ:
Ոստիկանության ծառայողներին առաջավոր փորձի փոխանակման, հանցավորության դեմ պայքարի գործում խրախուսվել են նաև վետերաններ: