ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վիճաբանություն և ծեծկռտուք Գավառում՝ հետևանքներով

Հունվարի 21-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային և ծոծրակային շրջանների ծակած-կտրած վերքեր, քթի սալջարդ, քթի արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Մուշեղ Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արծվաքար թաղամասի Գ. Միքայելյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1989 թ. ծնված Արթուր Ա.-ն, 1982 թ. ծնված Վարազդատ Ա.-ն, 1995 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն, 1994 թ. ծնված Դավիթ Ա.-ն, 1993 թ. ծնված Անանիկ Ա.-ն, 1993 թ. ծնված Էրիկ Մ.-ն և 1993 թ. ծնված Մերուժան Մ.-ն ծեծի են ենթարկել 1992 թ. ծնված Արման Գ.-ին և Մուշեղ Գ.-ին: Ծեծկռտուքի ժամանակ Անանիկ Ա.-ն դանակով հարվածել է Մուշեղ Գ.-ի գլխին, իսկ նրա ընկերները ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել Մուշեղ Գ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային` պատճառելով նյութական վնաս:
Արման Գ.-ն նույնպես տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

***
Հունվարի 21-ին, ժամը 17.30-ին, 1982 թ. ծնված Վարազդատ Ա.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, հիվանդանոցում 1967 թ. ծնված Արտեմ Գ.-ն բռունցքով հարվածել է իր դեմքին և քթին` պատճառելով վնասվածքներ:

***
Հունվարի 21-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով, վերին շրթունքի անկյունի պատռած վերք, քթի շրջանի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արծվաքար թաղամասի անասնագոմեր տանող ճանապարհին, 1992 թ. ծնված Արման Գ.-ն և 1989 թ. ծնված Մուշեղ Գ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: