ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Մակաոյի ոստիկանական միջազգային ասոցիացիայի նախագահ Լեյ Հոնգ Պոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան, Թիան Էրլուն, Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը եւ կատարվող աշխատանքները, ինչպես նաև իրականացվող միջազգային համագործակցությունը: Վարդան Եղիազարյանը կարևորեց միջազգային ոստիկանական փորձը, որը մշտապես ուսումնասիրվում և ներդրվում է ամենօրյա աշխատանքներում, նաև պատրաստակամություն հայտնեց համագործակցության և Մակաոյի ոստիկանության հետ փորձի փոխանակման:
Առանձնակի կարևորվեց «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջեւ հանցագործությունների կանխարգելման եւ խափանման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի ստորագրումը, ինչը զարգացման նոր աստիճանի կբարձրացնի երկու երկրների ոստիկանական կառույցների միջև առկա համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լեյ Հոնգ Պոն համոզմունք հայտնեց, որ համագործակցության խորացումը կնպաստի հանցավորության դեմ տարվող ընդհանուր պայքարին:
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլուն և Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն ևս շնորհակալություն հայտնեցին միջազգային համագործակցության բարձր մակարդակի համար:
Հյուրերի կողմից մի շարք հարցադրումներ արվեցին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հանդիպումն անցավ փոխըմբռնման ջերմ մթնոլորտում: