ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության ստորաբաժանումներում բնակչության կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

Ոստիկանության ստորաբաժանումներում բնակչության կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Մեսրոպ Խ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-58» տիպի, 12 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան, 1995 թ. ծնված Արծրուն Ղ.-ն՝ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ, իսկ 1975 թ. ծնված Շիրազ Ս.-ն՝ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 119 փամփուշտ:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 17.00-ին, 1972 թ. ծնված Աղասի Կ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 12.30-ին, 1980 թ. ծնված Սերյոժա Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 32 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 11.20-ին, 1954 թ. ծնված Սամվել Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Մարտի 16-ին, ժամը 12.00-ին, 1981 թ. ծնված Գրիշա Բ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 15.30-ին, 1966 թ. ծնված Ռուզաննա Պ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի մեկական նռնակ` պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 65 փամփուշտ և ինքնաձիգի 1 պահունակ:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 19.35-ին, 1989 թ. ծնված Արծրուն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 116 փամփուշտ:

***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1976 թ. ծնված Կարեն Կ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» գրառմամբ, կարճեցված, ողորկափող հրացան, մեկ նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 77 փամփուշտ:

***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1944 թ. ծնված Հուսիկ Կ.-ն ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ տան նկուղում հայտնաբերել է փամփուշտներ և ատրճանակ:
Մեկնած օպերատիվ խումբը նկուղում հայտնաբերել է առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակով, և 5.45 մմ տրամաչափի 157 փամփուշտ:

***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Թինաթին Ս.-ն ներկայացրել է ինքնաշեն ատրճանակ և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 150 փամփուշտ:

***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Նարինե Ա.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ` առանց պայթուցիչի, և 5.45 մմ տրամաչափի 149 փամփուշտ:

***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Սուսաննա Ա.-ն կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 39 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ, լուսաազդանշանային 2 հրթիռ, 30 մմ տրամաչափի 2 կրակոց /արկ/ և 30 մմ տրամաչափի կրակոցի 1 գլխիկ:

***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Արամայիս Վ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով, հարթափող հրացան:

***
Ոստիկանության Կապանի բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Կարեն Ս.-ն և կամավոր հանձնել 9 մմ և 5.6 մմ տրամաչափի մեկական ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաշեն նռնակ` առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի գնդացրի` 23, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 1, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 73 փամփուշտ, 10 սմ երկարությամբ բիքֆորդյան քուղ` ճայթիչով, և ինքնաձիգի 1 պահունակ:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Ռայա Դ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 93 փամփուշտ:

***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Անուշ Ղ.-ն և կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 272 փամփուշտ, 71 մմ տրամաչափի «ԴՇԿ» տեսակի փամփուշտ, «ՎՄԳ-Կ 3144» տիպի 3 նռնակ և «Ամոնիտ-ԲԺՎ 200» տիպի 4 պայթուցիչ:

***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Աշոտ Դ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 89 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: