ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բնակչության պետական ռեգիստրում անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունը դիմում է քաղաքացիներին

22.11.2012 16:52 Ընտրություններ
ՀՀ ոստիկանությունը, բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջներին համապատասխան, ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով պարբերաբար իրականացնում է բազմակողմանի ուսումնասիրություններ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաշվառման հասցեների փոփոխության վերաբերյալ քաղաքացիների կողմից բնակչության պետական ռեգիստրին տեղեկացնելու պարտականության ոչ պատշաճ կատարման արդյունքում ռեգիստրում առկա մի շարք հաշվառման հասցեներ չեն համապատասխանում քաղաքացիների իրական բնակության վայրի տվյալներին:
Մասնավորապես, պարզվել է, որ բազմաթիվ քաղաքացիներ մինչ օրս հաշվառված են քանդված, փլուզված կամ գոյություն չունեցող բնակելի տարածությունների հասցեներում: Քաղաքացիների մի մասը պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով ստացել է նոր բնակելի տարածություններ, սակայն հաշվառման հին հասցեներից դեռևս դուրս չեն գրվել: Հայտնի են նաև դեպքեր, երբ մահացած անձի մերձավոր ազգականները կամ այլ շահագրգիռ անձինք ՔԿԱԳ մարմիններին մահվան փաստի մասին չեն տեղեկացրել, ինչի հետևանքով մահացած անձի անհատական տվյալները ռեգիստրի հաշվառումից չեն հանվել: 
Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով ի հայտ են բերվել ՀՀ տարածքում առկա քանդված, փլուզված կամ գոյություն չունեցող բնակելի տարածությունները, որոնց հասցեների նկարագրություններն առկա են ռեգիստրում:
Հիշյալ հասցեներում հաշվառված անձանց անհատական տվյալները տրամադրվել են ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարաններ ստացած անձանց իրական բնակության վայրի հասցեները պարզելու նպատակով:
Պարզված նոր հասցեներով ոստիկանության ծառայողները այցելություններ են կատարել բնակարաններ և քաղաքացիներին խնդրել դուրս գրվել գոյություն չունեցող բնակարանների հասցեների հաշվառումից և հաշվառվել նոր բնակելի տարածություններում: Բնակիչներին պարզաբանվել են նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների բովանդակությունը:
Բացի այդ, մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 270 մահացածի անհատական տվյալներ: 
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մինչ օրս հաշվառված են քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեներում, դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններ և հաշվառվել փաստացի /իրական/ բնակության վայրի հասցեներում: 
Ռեգիստրում տվյալների ճշգրտման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, ձեռք բերված արդյունքները յուրաքանչյուր ամիս կհրապարակվեն ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում:
ՀՀ ոստիկանություն