ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հափշտակվել է 515 միլիոն դրամ․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.11.2019 18:51 Խարդախություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հանցագործության դեպք։
Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱՄԷ մի քաղաքացի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով 2016 թվականին Հայաստանում հիմնադրել է մի ՍՊ ընկերություն։ Նա տնօրեն է նշանակել իր ծանոթ, հայաստանաբնակ մի անձի և ընկերության գործունեության հողատարածքներ ձեռք բերելու և մշակելու նպատակով կատարել շուրջ 7․000․000 դոլարի ներդրում։ Մինչդեռ ՍՊ ընկերության տնօրենը նշված գործարքների շրջանակներում, ի թիվս այլ չարաշահումների, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կեղծ հաշվապահական փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով ընկերության դրամարկղից դրամական միջոցների մաս-մաս ելքագրումներ կատարելով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 515 միլիոն դրամ։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
Հետաքննության ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով գնվել են բազմաթիվ անշարժ գույքեր, որոնց ապօրինի օտարումը կանխվել է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: