ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ամփոփ տեղեկատվություն 2013 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ քաղաքացիների կողմից կամավոր հանձնված զենք-ռազմամթերքի վերաբերյալ (ՆԱԵՎ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.10.2013 12:10 Եռամսյակ
Ամփոփ տեղեկատվություն 2013 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավված կամ քաղաքացիների կողմից կամավոր հանձնված զենք-ռազմամթերքի վերաբերյալ (ՆԱԵՎ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2013 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր է հանձնվել 662 միավոր հրազեն եւ 33 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 662 միավոր հրազենից 99-ը` կամ 14.9%-ը, առգրավվել է, 122-ը՝ կամ 18.4%-ը հայտնաբերվել է, իսկ 441-ը` կամ 66.6%-ը, հանձնվել կամավոր: Այդ 662 միավոր հրազենից 86-ը եղել է ատրճանակ, 51-ը` ինքնաշեն ատրճանակ , 31-ը` ինքնաշեն կրակող սարք, 50-ը` ինքնաձիգ, 7-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 413-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն հրացաններ, որից 332-ը` որսորդական, 17-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն նռնականետ, 5-ը` գնդացիր, 2-ը` այլ զենք: Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի 90429 փամփուշտ, 224.1 մետր դետոնացիոն քուղ, 191 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 463 նռնակ, 47 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 316 պայթուցիչ, 44 պայթուցիկ սարք, 9.1 կգ պայթուցիկ նյութ, 108 հատ ական եւ արկ , 114 հատ ճայթիչ եւ այլն: Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ քաղաքացիների կողմից կամավոր է հանձնվել 122 միավոր հրազեն եւ 27 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 122 միավոր հրազենից 22-ը` կամ 18.0%-ը, առգրավվել է, 45-ը` կամ 36.9%-ը հայտնաբերվել է, իսկ 55-ը` կամ 45.1%-ը, կամավոր է հանձնվել: Համաձայն ՀՀ ոստիկանության 2013 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.1 կետի պահանջների՝ ապրիլի 8-ից մայիսի 8-ը ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով Հայաստանի Հանրապետության տարածքում անց է կացվել օպերատիվ-կանխարգելիչ՝ «Զինանոց-2013» միջոցառման 1-ին փուլը, իսկ 2-րդ փուլը ընթացքի մեջ է: Միջոցառման 1-ին փուլում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ տարվող բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչության կողմից կամավոր է հանձնվել ապօրինի պահվող 177 միավոր տարբեր տեսակի հրազեն: