ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

16.08.2017 11:31 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 15-ին, ժամը 21.20-ին, Երևանի Կորյունի փողոցի թիվ 11 հասցեի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներ ստացել է, սակայն բուժօգնության չի դիմել:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 15.30-ին, «ԻՐԲԻՍ WY 150-5» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Օրբելի փողոցի թիվ 2 շենքի մոտ բախվել է ստորգետնյա թունելի արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 89 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 4.00-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի 9 տան դիմաց իրար են բախվել «Մոսկվիչ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մոսկվիչ»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թալին քաղաքի Գայի փողոցի Էլ. ցանցի մոտ վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արմավիրի Շահումյան փողոցի բանկի դիմաց «Տոյոտա Ռաֆ-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 8.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ-Ֆիդայիններ փողոցում` երկաթգծի կամուրջի մոտակայքում, իրար են բախվել «Մերսեդես-Բենց S 500» և «ՎԱԶ 21-121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21-121»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ 2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: