Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


10.01.2020 18:32

Հարևանուհու տնից բանկային քարտ էր գողացել ու փող կանխիկացրել․ Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հարևանուհու տնից բանկային քարտ էր գողացել ու փող կանխիկացրել․ Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 9-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում ստացվեց, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում մտել են Գյուլագարակ գյուղի տներից մեկն ու գողացել բանկային քարտը, որի հետ եղել էր նաև գաղտնաբառը։ Գողությունը կատարած անձը Ստեփանավանի բանկոմատներից մեկից այդ քարտով 165․000 դրամ էր կանխիկացրել, ապա դարձյալ տուն մտել ու քարտը դրել ննջասենյակի պահարանում, որտեղից վերցրել էր։ Բնակարանային գողության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ստեփանավանի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզային վարչության քրեական հետախույզների և տարածքային քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ ծավալուն միջոցառումներ։ Արագ արձագանքման ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվեց հենց հաղորդման օրը։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Գյուլագարակ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ, օգտվելով հարևանուհու տան պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել էր ննջարան ու հափշտակել բանկային քարտը։ Կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունը շարունակվում է։