ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մայիսյան փառապանծ հաղթանակներին նվիրված միջոցառումներ՝ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

13.05.2015 21:48 Միջոցառումներ
Մայիսյան փառապանծ հաղթանակներին նվիրված միջոցառումներ՝ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Յոթանասուն տարի առաջ ֆաշիստական Գերմանիան պարտություն կրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ու նաեւ հարյուր հազարավոր հայորդիների սխրագործություններով, կյանքի ու առողջության գնով նվաճվեց Հաղթանակը:
Ոստիկանության կրթահամալիրում մայիսի 4-ից մեկնարկած միջոցառումները նվիրված էին Մայիսի մեր փառապանծ հաղթանակներին:
Զուգադիպությո՞ւն է գուցե, բայց Մայիսի 9-ը մեզ համար Շուշիով դարձավ կրկնակի հաղթանակների օր, հաղթանակներ, որ միավորում են սերունդների փառքը:
«Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին» խորագրով զեկույցում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը խոսեց նաեւ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդին սպառնացող վտանգների մասին. սահմանին կուտակված թուրքական դիվիզիաները սպասում էին ռազմաճակատներում իրավիճակի փոփոխության՝ Հայաստան ներխուժելու համար...
Պատմական ակնարկին հաջորդեց «Թամանյան դիվիզիայի մարտական ուղին» ֆիլմի ցուցադրումը...
Հաջորդ օրը կրթահամալիրը հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի պատվիրակությանը: Հայ գործընկերներին մայիսյան հաղթանակների կապակցությամբ շնորհավորեց ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը: Այնուհետեւ կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից Վոլգոգրադի ակադեմիայի պետի առաջին տեղակալ Աննա Տիմոֆեեւային հանձնեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ:
Օրվա միջոցառումը եզրափակեցին կրթահամալիրի քոլեջի սովորողները՝ Հայրենական մեծ պատերազմին ու Արցախյան հերոսամարտին նվիրված բեմականացումներով:
Առանձնահատուկ տոնական ու հատկապես խորհրդանշական էր մայիսի 8-ի միջոցառումը, որին մասնակցում էին ոտիկանության պետի տեղակալներ Գագիկ Համբարձումյանը, Անուբաղ Համբարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ եւ հյուրեր:
Բացվեց Սովետական Միության հերոսի կոչմանն արժանացած ոստիկանության ծառայողների հուշապատը: Սուրեն Առաքելյան, Այդին Հարությունյան, Սուրեն Պետրոսյան, Անդրանիկ Մանուկյան. հերոսների անուններն այսուհետ ուղեկից կդառնան օրենքին ու ժողովրդին ծառայելու մասնագիտություն ընտրածների համար:
Հերոսների դասն այդ օրն առան նաեւ այս երեխաները՝ Երեւանի թիվ 32 դպրոցի սաները...
«Հայ մարտիկները՝ զինվորից մինչեւ մարշալ, իրենց պսակել են քաջարի ռազմիկների անմահ փառքով»՝ մարշալ Ժուկովի խոսքերի հավաստումն այս հուշապատումն է, պատերազմի թոհուբոհով անցած այս վետերաններն են, որոնք սուրը փառքով պատյան դնելուց հետո զինվորագրվեցին օրենքի պաշտպանությանը...
Երկրորդ աշխարահամարտին մեր ժողովրդի մասնակցության մասին պերճախոս է հետեւյալ փաստը. Սովետական Միության հերոսների թվով հայ ժողովուրդը նախկին ԽՍՀՄ-ում 6-րդն էր, գեներալների ու ռազմաօդային ուժերի, զրահատանկային ու հրետանային զորքերի բարձրաստիճան սպաների քանակով՝ 4-րդը: Իսկ եթե հայ ժողովրդի զոհերի ու հերոսների թիվը համեմատենք այդ տարիներին Հայաստանի բնակչության թվի հետ, եզրեր չենք գտնի...
Մեծ հայրենականում հայ ժողովրդի փառապանծ ուղու մասին խոսեցին ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Ոստիկանության ղեկավարությանն իրենց երախտագիտությունը հայտնեցին հերոսների հարազատները:
Միլիցիայի ավագ սերժանտ Սուրեն Առաքելյանը 1943 թվականի սեպտեմբերի 24-ին կյանքի գնով ապահովեց թշնամու դզօտի գրավումն ու գնդի առաջխաղացումը:
Հերոսները անմահ են. ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել՝ ոստիկանության կրթահամալիրում այս օրերի միջոցառումների խորհուրդը սա էր:
Մայիսյան մեր հաղթանակները ուղեցույց աստղի պես առաջնորդում եւ առաջնորդելու են՝ ընդմիշտ է խոնարհումը բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Հաղթանակների համար...