ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.09.2019 19:21 Գողություն

Սեպտեմբերի 10-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ժամը 9.30-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել է Կողբացու փողոցում գտնվող բնակարաններից մեկի դուռը, գողացել բջջային հեռախոս, հուշանվեր դանակ ու ժամացույց:
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Գողության փաստով հարուցվեց քրեական գործ:
Հետաքննություն իրականացնող մարմինը անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեց, արդյունքում, դեպքից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Շինարարների փողոցի 58-ամյա մի բնակիչ:
Քրեական հետախույզները նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
58-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված տնից հափշտակված հեռախոսը:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: