ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնվել ոստիկանություն /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնվել ոստիկանություն /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն: Այս ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողներն իրականացնում են ամենօրյա աշխատանք։
Մասիսի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին բաժին է եկել Նոր Խարբերդում ապրող 46-ամյա մի տղամարդ՝ բերելով ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Ոստիկաններին կամովին հանձնված <> ինքնաձիգը, որի գործարանային համարը ջնջված է եղել, ինքնաձիգի պահունակները՝ լիցքավորված 60 հատ 5,45մմ տրամաչափի փամփուշտներով, նույն տրամաչափի 96 հատ փամփուշտները, նռնակներն ու նռնակի պայթուցիչներն ուղարկվել դատաձգաբանական փորձաքննության։ Դրանք կամավոր ներկայացրած տղամարդը բաց է թողնվել։
Դարձյալ հուլիսի 16-ին ոստիկանության Արարատի բաժին է եկել Վեդիում ապրող 38-ամյա մի տղամարդ և կամովին հանձնել գործարանային համարով ակոսափող <> հրացան ու 5.6մմ տրամաչափի 10 հատ փամփուշտ, որոնք ևս ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին ոստիկանություն հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։
Հուլիսի 17-ին էլ ոստիկանության Գյումրի քաղաքի Կուկայրիի բաժնում է արձանագրվել ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Գյումրում ապրող 48-ամյա մի կին բաժին է ներկայացրել <> ատրճանակ և չորս հատ փամփուշտ։ Կնոջ հայտնածով՝ հրազենը գտել է տան խորդանոցը մաքրելիս։ <> ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Այն կամավոր հանձնած կինն էլ բաց է թողնվել։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 19-ին մայրաքաղաքում ապրող 34-ամյա մի տղամարդ ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող ինքնաձիգեր, որոնցից մեկն՝ առանց գործարանային համարի, խոշոր տրամաչափի մեկ հատ գնդացիր, հինգ հատ հակատանկային նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 400-ից ավելի փամփուշտներ և այլ զինամթերք։ Ըստ տղամարդու հայտարարության՝ ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որն իր հետ բերել է Արցախյան ազատամարտի տարիներին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Տղամարդն էլ բաց է թողնվե։
Հուլիսի 19-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի և Ախուրյանի բաժիններում։ Գյումրիի 61-ամյա մի բնակիչ Մուշի բաժին է ներկայացրել ապօրինի պահվող <> ու երեք հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ։
Ախուրյան գյուղում ապրող 37-ամյա մի տղամարդ էլ Ախուրյանի բաժին է բերել գործարանային համարը ջնջված <> տեսակի ակոսավոր հրացան։ Ապօրինի պահված և ոստիկաններին ներկայացված հրազեններն ուղարկվել են փորձաքննության, տղամարդիկ էլ բաց են թողնվել։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Միայն ոստիկանության ու հասարակության հստակ փոխըմբռնման ու գործընկերության միջոցով է հնարավոր հասնել անօրինական զենք-զինամթերքի շրջանառության բացառմանն ու բոլորի և յուրաքանչյուրի ապահովության հաստատմանը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: