ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (զանգվածային լրատվության միջոցներով Հովհաննես Մարգարյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ)

31.10.2015 15:59 Հանրաքվե
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (զանգվածային լրատվության միջոցներով Հովհաննես Մարգարյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ)

Զանգվածային լրատվության միջոցներով Հովհաննես Մարգարյանի (ԱԺ պատգամավոր Հովհաննես Հայկի Մարգարյան, ծնված 21.05.1964 թ., հաշվառված ք. Գյումրի, Գ. Նժդեհի փ., շենք 4, բն. 55-56) կողմից տարածվել է հայտարարություն, ըստ որի` իր անհատական տվյալներով, նույնիսկ հայրանվան կրկնությամբ, Գյումրի քաղաքի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա է ևս մեկ, իսկ Շիրակի մարզում իր անվամբ և ազգանվամբ` 17 անձ:
Հայտարարությունը տարածողի կողմից կասկածի տակ է դրվում ցուցակների ճշտությունը:
Տարատեսակ մեկնաբանությունները բացառելու համար ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է՝
Գյումրի քաղաքի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա է «Հովհաննես Հայկի Մարգարյան» անհատական տվյալներով ընդամենը 1 անձ, որը և հայտարարություն տարածողի տվյալներն են: Նույն անուն, ազգանունով (Հովհաննես Մարգարյան) Շիրակի մարզի ցուցակներում առկա են ոչ թե 17, այլ 39 անձի տվյալներ, որոնք քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող տարբեր անձինք են:
Հիշեցնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է միևնույն անհատական տվյալներով 218 ընտրողների ցուցակը, որոնք տարբեր անձինք են:
Ցուցակներում անհատական տվյալների ընդհանուր կամ մասնակի կրկնության փաստեր արձանագրելիս, տվյալների ճշտության հարցում համոզվելու համար, կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: