Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


23.11.2016 11:11

Նրանք հավերժ երիտասարդ մնացին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նրանք հավերժ երիտասարդ մնացին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մասին շատ է խոսվել: Մեր երկրի անկախացումից առաջ եւ կայացման սկզբին այս ջոկատի մարտիկները զինվորագրվում էին կատարելու իրենց պարտքը երկու ճակատով, դիմագրավելու արտաքին ու ներքին մարտահրավերները: Եվ նրանք կատարեցին իրենց պարտքը անմնացորդ նվիրումով:
Նրանցից մեկն էլ միլիցիայի կապիտան Արամ Դոյդոյանն էր:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի անդամ, միլիցիայի կապիտան Արամ Դոյդոյանի «Անձնական գործ»-ն ամփոփում է նրա կարճ, բայց իմաստավորված կենսագրություն. «Խնդրում եմ ինձ ընդունել միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ»,- պարտք, պատասխանատվություն, հայրենասիրություն, արիություն մեկտեղված են թեկուզ այս մեկ նախադասության մեջ:
Արամ Դոյդոյանը միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի առաջին մարտիկներից էր: Հայրենիքի համար ծանր տարիներին նա չէր կարող դիտորդի դերում լինել:
Վարդենիս, Կրասնոսելսկ, Կապան, Շուռնուխ, Գորիս, Լաչին, Մարտակերտ... Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հերոսական ուղին է, որ անցան Ազատամարտին զինվորագրվածների հետ:
Արամ Դոյդոյանն այդ երթի խիզախ մասնակիցներից էր. նրանք Արցախյան ազատամարտում հաղթանակ էին կերտում, նրանք հայրենիքի հույսն էին, ուժը... Նրա՛նք պահեցին սահմա՛նը, Արցա՛խը, Հայրենիքը...
1992-ի հուլիսից մինչեւ սեպտեմբերի վերջ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի քառասուներկու մարտիկներ մասնակցում էին Մարտակերտի շրջանի պաշտպանական մարտերին, Ումուդլու, Դրմբոն, Զեյլիկ, Հաթերք գյուղերի ազատագրմանը: Միլիցիայի կապիտան Արամ Դոյդոյանի հերոսական կենսագրության էջերը նաեւ այստեղ գրվեցին...
... Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հուշապատին Ազգային հերոսների եւ Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների լուսանկարներն են: Հուշապատը հիշողությունների դաշտ է ոստիկանության փոխգնդապետ Շահվելադ Կարոյանի համար: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկը նրանց հետ պատերազմի ծանր փորձություններով է անցել. «Էրիկը, Արթուրը, Նիկոլը, Աշոտը, Գուրգենը, Արամը... Մեկ առ մեկ գալիս են աչքիս առաջ, հիշում եմ ու սիրտս ալեկոծվում է»,- անկեղծանում է Շահվելադ Կարոյանը:
«Արամ Դոյդոյանը պատրաստակամ, խիզախ մարդ էր, ընկերոջը վտանգի մեջ չթողնող, զինվորին թիկունք»,- հիշում է Շահվելադ Կարոյանը: Մարտական ու ծառայակից ընկերոջ այդ խոսքերը Արամ Դոյդոյանն իր ապրած կյանքով, իր մահո՛վ ապացուցեց:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի՝ մարտադաշտում թրծված տղաները նաեւ ներքին զորքեր զորակոչվածների հետ վարժանքներ էին անցկացնում:
Զորավարժությունները Կարմիր բլուրում էին: Զորամասի հետնամասում փոքրիկ դուռ կար, աստիճաններով իջնում էին կիրճ, ապա Հրազդան գետով անցնում դեպի Կարմիր բլուր:
1993-ի ամառն էր: Դասակի հրամանատար Արամ Դոյդոյանը, որ նոր էր վերադարձել սահմանից. այդ օրը զինվորներին տանում էր զորավարժությունների: Հրազդանն աննախադեպ վարարած էր:
Գետն անցնելիս զինվորներից մեկը սայթաքում՝ ընկնում է ջուրը, մյուսը փորձում է օգնել, բայց ինքն էլ է հայտնվում գետում: Հետո օգնության են նետվում ուրիշները, բայց գետի ալիքները նրանց նույնպես հատակն են քաշում: Արամ Դոյդոյանը, որ դեռ ափին էր, նետվում է գետն ու օգնության հասնում խեղդվողներին: Չորս զինվորի կարողանում է հանել ջրից, բայց ուժասպառվել էր արդեն...
Արամ Դոյդոյանն ու երեք զինվոր՝ Հարություն Վարդանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Արթուր Բեգզադյանը ջրահեղձ են լինում...
«Սարսափելի ծանր ցավ էր մեզ համար. մեր Արամը, որ մարտադաշտում մահին հաղթել էր միշտ... Ոչ մի կերպ չէինք կարողանում հաշտվել այդ մտքի հետ...»,- ասում է Շահվելադ Կարոյանը: Հետո մտովի հեռանում է ներկայից, խորասուզվում անցյալն, ու նրա աչքին երեւակվում են ընկերները՝ Արամը, մյուս տղաները, որոնք հավերժ երիտասարդ մնացին...

Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ