ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

24.08.2017 08:30 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 22-ին, ժամը 11.30-ին, «ԳԱԶ-2752-114» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շարուրի փողոցի թիվ 24 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը ստացել է մարմնական վնասվածք և բուժօգնություն ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:

***
Օգոստսի 22-ին, ժամը 2.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստսի 22-ին, ժամը 15.00-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 22-ին ժամը 16.20-ին Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց իրար են բախվել «Նիսսան» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 17.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Երևանյան խճուղու թիվ 13 հասցեի մոտ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Նույն օրը, ժամը 22.50-ին, «Օպել»-ի ուղևորը բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցի լուսացույցի մոտ վրաերթի է ենթարկել 91-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԲՄՎ 518» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Բաղրամյան պողոտայի և Տավրոսի 21-րդ փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Արենի-Խաչիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: