ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

28.11.2016 15:47

Նոյեմբերի 27-ին, ժամը 14.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 59 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սասունցի Դավթի և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մազդա»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք և բուժօգնություն ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 27-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 36-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 9-րդ կմ-ին իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գետն ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 27-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավետ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես C 220» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մյասնիկյան-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Նոյեմբերի 27-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի և Կոտայքի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի Գրանդիս» և «ԲՄՎ» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան-Ալափարս ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է երկաթե պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 27-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզում՝ Կուրիս-Կարճևան ճանապարհի 2-րդ կմ-ին, կորցրել է կառավարումը, բախվել հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից մինչև Քրիստափոր փողոցն ընկած ճանապարհահատվածում թիվ 1 երթուղու տրոլեյբուսի սրահում վարորդի կողմից արգելակման հետևանքով 67-ամյա մի քաղաքացուհի վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 26-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 24/3 հասցեի դիմաց բախվել է մեկ այլ «Տոյոտա»-ի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով փողոցը հատող 65-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 26-ին, ժամը 12.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 26-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 27-ին, ժամը 01.25-ի սահմաններում, «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Ինֆինիտի» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդ և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սևան-Զովաբեր ճանապարհի 7.5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-2121»-ի ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: