ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

01.09.2017 10:47 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 30-ին, ժամը 19.20-ին, «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Օգոստոսի 31-ին, ժամը 00.15-ին, Երևանի Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.25-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև «Մերսեդես»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:


***
Օոստոսի 30-ին, ժամը 21.40-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 65 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և «Նիսան»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 20.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Օգոստոսի 31-ին, ժամը 17.35-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 153/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Օգոստոսի 31-ին, ժամը 12.00-ին, Արտաշատ-Վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհին՝ Բերդիկ գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-2121» մակնիշի և «ԳԱԶ-53» բեռնատար ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2121»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Օգոստոսի 31-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապատհի 62-րդ կմ-ին «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրատարը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Օգոստոսի 30-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի միջին երրորդականի բաց կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ: Նա մեկնած օպերատիվ խմբին բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.50-ի սահմաններում, Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի եզրային պատնեշի վրա բետոնային աշխատանքներ կատարելու ընթացքում պատի վրայից վայր ընկնելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Օգոստոսի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները Վահագնաձոր գյուղից բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Վահագնաձոր գյուղի ճանապարհին անզգուշաբար վրաերթի է ենթարկել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին:
Կատարվում է քննություն:


***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառերի:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Օգոստոսի 31-ին, ժամը 18.25-ին, «ձախ ազդրի շրջանում սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Պարզվել է, որ աղջիկը մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Կապանի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի մոտ միջբակային ճանապարհահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:


***
Օգոստոսի 31-ին, ժամը 18.45-ին, Գորիսի Մաշտոցի փողոցի թիվ 37 տան դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: