ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

27.08.2019 11:28 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 26-ին, ժամը 03.40-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել եզրաքարերին. 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 20.10-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Օպել», երկու «Նիսան» և երկու «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ներից մեկի 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 01.25-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 53-ամյա վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 10.10-ին, Երևանի Տիտոգրադյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 19.20-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոոմեքենաներ. «Օպել»-ի 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 10.05-ին, Երևանի Մինսկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 25-ին, ժամը 10.20-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է իր դիմաց կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 22-ամյա ուղևորը շտապօգնության կողմից տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավանի Րաֆֆու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 07.25-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 31-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Զովունի-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Կապան-Նորաշենիկ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 25-րդ կմ-ին «Շեվրոլետ Թրաիլբլազեր» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. 42-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: