ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

11.07.2017 15:31 ՃՏ պատահարներ

Հուլիսի 10-ին, ժամը 1.00-ին, Երևանի Ալ.Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 9-ին, ժամը 23.00-ին, Երևանի Դավիթաշեն 7-րդ և 3-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 168/2 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 21.20-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցի թիվ 23 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 2.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 60 հասցեի դիմաց բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա տղամարդ և հայտնել, որ հուլիսի 9-ին, ժամը 22.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն.Տիգրանյան փողոցի խաչմերուկում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 18.00-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 16.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի փողոցի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 16.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Երզնկա ճանապարհի 7-րդ կ/մ հատվածում իրար են բախվել «Ֆորդ-Տրանզիտ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ 21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Ձերժինսկի և Մադաթյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը հրաժարվել է բուժօգնության դիմելուց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի10-ին, ժամը 19.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի «Նորից-Նոր» մթերային խանութի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 1.30-ի սահմաններում, «ՎԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Բլբուլյան-Թուխիկյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել պատին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: