ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

04.12.2017 15:08 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.15-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ապա կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա Պրադո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 8.50-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Օպել», «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 1.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 38 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «Վաուքսհալ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Վաուքսհալ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 8.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան և Ավան 3-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 16.50-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Թբիլիսյան նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Մրգավետ գյուղի Գ.Նժդեհի փողոցի թիվ 31 տան դիմաց առաջընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել կոռսա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 83-րդ կմ-ին` Տիգրանաշեն գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Արարատյան փողոցի թիվ 4 հասցեին կից ավտոտնակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.00-ին, Երևանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի Նարեկացու փողոցի թիվ 33 հասցեի դիմաց բախվել է կայանված «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների:
«Նիսան»-ի ուղևորը, «ԲՄՎ»-ի վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 1.00-ին, Արարատի մարզի Ոսկետափ-Լանջառ ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Դաշտաքար գյուղի հատվածում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21110»-ի 4 ուղևորները և «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.40-ին, Վանաձորի Շիրակի խճուղու և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորակը: Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 89-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ-55111» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: