ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

09.10.2017 14:04 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 7-ին` ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1941 թ. ծնված Ժաննա Հ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է 15-րդ թաղամասում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին պարզվել է, որ Ժաննա Հ.-ն նշված վնասվածքը ստացել է հոկտեմբերի 7-ին՝ ժամը 20.00-ին, Գ.Չաուշի արձանի մոտ, «Միցուբիշի ԻՈ» մակնիշ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Տ.Պետրոսյան փողոցի թիվ 30/30 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Լիլիթ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանյան խճուղու թիվ 11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Արայիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 7-ին` ժամը 13.45-ին, Խուդյակովի և Ավանի 4-րդ փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18.10-ին, Երևանի և Սևանի մայրուղու վրա գտնվող բենզալցակայաններից մեկի մոտ միմյանց են բախվել «Միցուբիշի», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
***
 
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի՝ Բերդիկ գյուղի հատվածում միմյանց են բախվել «ՎԱԶ-21093» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 21.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան Շահումյան գյուղում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 7-ին ժամը 16.30-ին, «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցի թիվ 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1934 թ. ծնած Էմմա Ա.-ին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Ջրաբեր տանող ճանապարհին 2002 թ. ծնված Վլադիմիր Խ.-ն հեծանիվով բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
 
***
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 22.50-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» ավտոմեքենան Կապան քաղաքի Շահումյանի հրապարակում բախվել է «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
 Նշանակվել է ԴԲՓ:  
 
***
 
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենան Արցախյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի հենապատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով հոկտեմբերի 7-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցի թիվ 18/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Գագիկ Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21.00-ին, Իսահակյան փողոցի թիվ 28 հասցեի մոտ միմյանց են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17.30-ին, Դավիթ Բեկի փողոցի թիվ 71/2 հասցեի մոտ միմյանց են բախվել «Լեքսուս» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մազդա»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի փափուկ հյուսվածքների սալջարդ, ստորին ծնոտի և վերին շրթունքի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1944 թ. ծնված Մերի Տ.-ն, որը հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է Սպիտակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 00.05-ին, Ն.Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21.00-ին, «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան խճուղու թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Սոնա Խ.-ին. որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 04.00-ին, Ռուբինյանց և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի, 1991 թ. ծնված  Սերգեյ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվադանոց:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել»-ի վարորդ, 1979 թ. ծնված Էդգար Ն.-ն, որն անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը՝ ժամը 09.10-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17.30-ին, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ճանապարհի 31-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 00.20-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 71-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:
 
***
 
Հոկտեմբերի 8-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Բերքանուշ գյուղի Արտաշատյան խճուղի-Չարենցի փողոց խաչմերուկում միմյանց են բախվել «ԲՄՎ 316» և «Օպել Աստրա» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 61-րդ կմ-ին «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1971 թ. ծնված Հրանտ Մ.-ին և իր մեքենայով տեղափոխվել նրան հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:
 
***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12.45-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Շատվան գյուղում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իր մորն ու դիմել փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12.40-ի սահմաններում, Շատվան գյուղի կենտրոնական խճուղում «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1979 թ. ծնված Նիկոլայ Մ.-ն վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Գայանե Գ.-ին, որը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
 
 
 
 
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: