ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՎ ՔՈԼԵՋԻ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՎ ՔՈԼԵՋԻ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան /այսուհետ՝ ակադեմիա/ իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ ուսուցում: Ուսման տևողությունը 4 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:

2. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջը /այսուհետ՝ քոլեջ/ իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ ուսուցում: Ուսման տևողությունը 2 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոններում:

3. Ակադեմիայում և քոլեջում ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

4. Ուսման համար կարող են դիմել`

1) առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, ովքեր իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները.

2) արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

5. Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ.
2) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ.
3) զինգրքույկ /արական սեռի դիմորդների համար/.
4) դիմում.
5) մերձավոր ազգականների /հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայական, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ/ անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները.
6) ընդհանուր մրցույթում արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր /բնօրինակ և պատճեն/` համաձայն սույն հայտարարության 12-րդ և 13-րդ կետերի.
7) 5 լուսանկար /4-ը` 4 x 6 չափսի, 1-ը՝ 9 x 12 չափսի/.
8) սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք` պատճենով.
9) տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից:

6. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:

7. Մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է ստուգման թերթ: Ստուգման թերթը ստանալու համար դիմորդները ներքոհիշյալ ժամկետներում պետք է ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր/.
1) ակադեմիայի դիմորդները` ս/թ օգոստոսի 16-ին,
2) քոլեջի դիմորդները` ս/թ օգոստոսի 25-ին:
Նշված օրը տեղի կունենա դիմորդների և նրանց ծնողների հանդիպումն ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

8. Ակադեմիայում և քոլեջում ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` համապատասխան բարդության աստիճանի հետևյալ երեք ստուգումների հիման վրա.
1) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.
2) հայոց լեզվի իմացության ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.
3) ֆիզիկական պատրաստականության ստուգում:

9. Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում են դիմորդի մտավոր ունակությունները` ընդհանուր գիտելիքների մակարդակը, ռուսաց լեզվի իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը և անձնային որակները /սոցիալական վարքի առանձնահատկությունները, դրդապատճառային և այլ ոլորտներ/:

10. Դիմորդն իր ցանկությամբ կրթահամալիրում կարող է անցնել միայն մասնագիտական պիտանելիության համապատասխանության և ֆիզիկական պատրաստականության ստուգումները` 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը /բնօրինակը/:

11. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է.
1) արական սեռի դիմորդների համար՝
ա) վազք` 100 մ,
բ) վազք` 1000 մ,
գ) ձգում պտտաձողի վրա:
2) իգական սեռի դիմորդների համար՝
ա) վազք` 100 մ,
բ) վազք` 1000 մ,
գ) ուժային համալիր վարժություններ:
Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 և բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության ստուգման համար անցողիկ է համարվում գումարային 23 միավորը:

12. Մրցույթում հավասար միավորներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:

13. Մրցույթից դուրս ընդունվում են ստուգման ձևերից դրական միավորներ ստացած հետևյալ դիմորդները՝
1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.
2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված /մահացած/ ոստիկանության ծառայողների /զինծառայողների/ երեխաները:

14. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով /շքանշաններով և մեդալներով/ պարգևատրվածները.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.
3) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.
4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները:

15. Ակադեմիայի և քոլեջի ընդունելության ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում են ընդունող հանձնաժողովներ:

16. Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

17. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար նախապես յուրաքանչյուր ստուգման ձևի համար վճարում է 1500-ական դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում: Սույն հայտարարության 13-րդ կետով և 14-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության համար նախատեսված վճարից: Մանդատային հանձնաժողովն առանձին դեպքերում իր հայեցողությամբ դիմորդին կարող է ազատել վճարից:

18. Անհարգելի պատճառով ստուգմանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են ընդունելությանը մասնակցելու իրավունքից:

19. Հարգելի պատճառով /փաստաթղթերով հաստատված/ ստուգմանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևը չի ավարտվել:

20. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման ընթացքը խանգարող դիմորդին զրկել հետագա ընդունելությանը մասնակցելու իրավունքից:

21. Ստուգումների արդյունքները դիմորդին հայտնվում են ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման թեստային ձևի արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին` անկախ փորձագետ հրավիրելու համար:

22. Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ սովորողի և կրթահամալիրի միջև կնքվում է պայմանագիր, որով սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

23. Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`
1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի.
2) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է`
2.1) հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմա-կերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
2.2) հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

24. Ակադեմիայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս/թ հունիսի 4-ից հուլիսի 31-ը ներառյալ, իսկ քոլեջի դիմորդների փաստաթղթերը՝ հունիսի 4-ից օգոստոսի 3-ը ներառյալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:
25. Ընդունելության ստուգումները կանցկացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում.
1) ակադեմիայի դիմորդների համար` օգոստոսի 18-ից 25-ը,
2) քոլեջի դիմորդների համար` օգոստոսի 27-ից սեպտեմբերի 3-ը:

Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով, կամ այցելել www.edupolice.am կայք:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ