Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


28.09.2017 17:06

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը 5 տարեկան է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը 5 տարեկան է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության ինտերնետային առաջին կայքէջը գործարկվել է 2004 թվականի ապրիլի 16-ին՝ ՀՀ ոստիկանության 3-րդ տարեդարձի օրը:
Առաջին շրջանում կայքից տարեկան օգտվում էր 70-80 հազար մարդ, կամ օրական 190-ից 220 այցելու: Այդ թիվը հետագա տարիներին եռապատկվեց և քառապատկվեց, սակայն կայքէջն աշխատանքը շարունակեց 6 տարի՝ մինչև 2010 թվականի սեպտեմբեր:
Ոստիկանության ինտերնետային երկրորդ կայքէջը գործել է շուրջ 2 տարի: Չնայած նախորդի համեմատ փոփոխվել ու նորացվել էր, սակայն տեղեկատվության ծավալների մեծացման և աշխատանքը ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ կազմակերպելու համար բովանդակային և տեխնիկական նոր փոփոխությունների անհրաժեշտություն էր զգացվում:

Եվ ահա ուղիղ 5 տարի առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի ոստիկանության կայքէջը այցելուներին ներկայացավ նորովի, բոլորովին նոր դիմագծով, թարմությամբ, բովանդակային ու տեխնիկական ժամանակակից հնարավորություններով:
Նոր կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ տեղեկատվության ազատության միջազգային օրը: Խորհրդանշական օրը իր նոր կայքի գործարկմամբ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հավաստեց, որ հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը՝ իրավապահ կառույցի գործունեությունը դարձնել առավելագույնս թափանցիկ  և հրապարակային:
Եվ այս ամենը նոր կայքէջի միջոցով իրագործելու հնարավորությունն ամենակարևոր ձեռքբերումն էր: Police.am-ը իր այցելուներին ընձեռեց բաժանորդագրվելու հնարավորություն. ներկայումս կայքն ունի ամենօրյա նորությունները էլեկտրոնային փոստով ստացող մոտ 60 000 բաժանորդ: 
Այս 5 տարվա ընթացքում ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջն ունեցել է ավելի քան 7 միլիոն այցելու և մոտ 18 միլիոն էջադիտում. ստացվում է` օրական մոտ 3900 այցելու և 9600 էջադիտում: Կայքի ռուսերեն տարբերակը գրանցել է  ավելի քան 4 միլիոն, անգլերենը` մոտ 2 միլիոն էջադիտում: Այցելուների աշխարհագրությունն այսպիսին է. Հայաստանից՝  68%, ՌԴ-ից՝ 19 %, ԱՄՆ-ից՝ 10%, իսկ մնացած 3%-ը բաժին է ընկել եվրոպական մի շարք երկրների:
Նորարարական կայքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը «Ուղիղ միացում» բաժինն էր, որը կայքի այցելուներին հնարավորություն ընձեռեց առցանց հետևելու ճանապարհային ոստիկանության ու Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումների աշխատանքին, տեսնելու, թե քաղաքացիներին ինչպես են սպասարկում անձնագրային ծառայությունների աշխատակիցները, ինչպես են ընթանում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները ճանապարհային ոստիկանությունում, ինչ է կատարվում մեքենաների հաշվառման-քննական կենտրոնում:
Ըստ Google Analytics-ի տվյալների՝ այս 5 տարվա ընթացքում կայքի «Ուղիղ միացում» բաժինը գրանցել է մոտ 1 միլիոն դիտում:
Արդեն 5 տարի է, ինչ հանրությանը հասանելի են արբանյակային քարտեզի միջոցով ներկայացված ոստիկանության ստորաբաժանումների ճշգրիտ տեղանքները, մարզային վարչությունների, բաժինների հասցեները, պետերի անուն-ազգանունները, կոչումները, հերթապահ մասերի հեռախոսահամարները: Կայքի այս բաժնից արդեն օգտվել է ավելի քան 1 միլիոն 70 000 քաղաքացի:
Ներկայիս կայքի մյուս կարևորագույն նորույթը «Ձեր համայնքային ոստիկանը» բաժինն էր, այն մի մեծ շտեմարան է, որը ներառում է ոստիկանության ստորաբաժանումների համայնքային ոստիկանների լուսանկարները, անուն-ազգանունները, կոչումները, աշխատանքային և բջջային հեռախոսահամարներն ու սպասարկման տարածքների հասցեները: «Միշտ ձեր կողքին» կարգախոսը այլևս իրականություն է:
«Ձեր համայնքային ոստիկանը» բաժինը օգտակար է եղել  ավելի քան 1 միլիոն 300 000 այցելուների համար: 
Կայքի նոր բաժիններից մեկը` հանրությանը առավել հետաքրքրող ծառայությունների հեռախոսահամարների «ԹԵԺ ԳԻԾ»-ը, գրանցել է ավելի քան 900 000 դիտում:
Դիտումների քանակով առաջատար են նաև «02» և «Հերթապահ մաս» հաղորդաշարերի (875 000 դիտում), «02» շաբաթաթերթի (52 000 դիտում) և «02» ռադիոհաղորդման (12 100 դիտում) պահոցները:
Նորություն էր նաև «ՈՒՂԻՂ ԿԱՊ. ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ» բաժինը, որն ունեցել է ավելի քան 500 000 այցելու:
«Տեսանյութեր» բաժնում զետեղված են ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների գործառույթները, ինչպես և ոստիկանության համակարգի իրադարձային միջոցառումները լուսաբանող տեսահոլովակներ, որոնք ոստիկանության կայքէջ են մուտքագրվում YOUTUBE-ի միջոցով. ՀՀ ոստիկանությունը արդեն 6 ու կես տարի գրանցված է YOUTUBE-ի էջում և ունի ավելի քան 35 միլիոն դիտում:
Կայքում զետեղվող հրապարակումները հնարավորություն են տալիս բացահայտելու հանցագործություններ, հայտնաբերելու հետախուզվողների ու անհետ կորածների:Հատկապես կողոպուտների, ավազակային հարձակումների ու խարդախությունների պարագայում մեկ անգամ չէ, որ հրապարակումների, ֆեյսբուքյան էջին ուղղված նամակների շնորհիվ բացահայտվել և կանխարգելվել են հանցագործների կամ հանցավոր խմբերի գործունեության նոր դրվագներ, հայտնաբերվել են նոր տուժողներ:
2012 թվականից ցայսօր ոստիկանական հաղորդաշարերի  թողարկումների ընթացքում, կայքում և ֆեյսբուքյան էջում զետեղված հրապարակումների միջոցով հասարակության ճանաչմանն են ներկայացվել 210 հետախուզվող, 195 անհետ կորած և 80 անհայտ դիակների լուսանկարներ, կայքում տեղադրվել է տարբեր բնույթի շուրջ 600 հայտարարություն, ինչի շնորհիվ հայտնաբերվել է 35 անհետ կորած, ճանաչվել 20 անհայտ դիակ, հայտնաբերվել 30 հետախուզվող, նախաքննության մարմնին հայտնի են դարձել տարբեր հանցագործությունների մոտ երկու տասնյակի հասնող դեպքեր, ինչպես և բացահայտվել են նոր հանցադրվագներ:
Հանրության հետ կապի ամրապնդմանն են ուղղված 2013 թվականից գործող ՀՀ ոստիկանության պաշտոնական էջերը Twitter-ում և Ֆեյսբուքում. այստեղ ամեն օր տասնյակ քաղաքացիներ հարցադրումներ են ուղղում, ստանում սպառիչ պատասխաններ, իրավական աջակցություն, քիչ չեն նաև վիրտուալ հարթակում ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հանցագործությունների մասին հաղորդում տալու, առաջարկներ ու դիմում-բողոքներ ներկայացնելու դեպքերը:
Police.am-ի այցելուներն ակտիվորեն օգտվում են կայքի նյութերը գնահատելու, կարծիքներ գրառելու, հավանած նյութերը սոցիալական այլ կայքեր տեղափոխելու և դրանց վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորությունից: Միայն սոցիալական կայքերի (առավելապես facebook.com սոցիալական կայքի) միջոցով www.police-am-ն ունեցել է 3 միլիոն այցելու:
«Օգնություն քաղաքացիներին» բաժինը, որը յուրօրինակ խորհրդատու է տարբեր հնարավոր քրեածին իրավիճակներում հայտնված քաղաքացիների համար, ընթերցողներին հնարավորություն է ընձեռում նաև կայքից դիմումներ ուղարկելու ՀՀ ոստիկանության պետին և նրա տեղակալներին, եթե տուժել են ոստիկանության ծառայողների անօրինական գործողություններից: Կայքի այս բաժինը գրանցել է ավելի քան կես միլիոն դիտում. ստացված հաղորդագրություններին ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից տրվել է օրենքով սահմանված ընթացք:
Դիտումների քանակով զգալի արդյունք է գրանցվել «Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր» (մոտ  2 միլիոն այցելու) և «Ճանապարհային երթևեկության կանոններ և նշաններ» բաժիններում (1 միլիոն 400 000 այցելու): 
Գործնական նշանակություն ունի «Հետախուզվում են» բաժինը, որի շնորհիվ հասարակությունը տեղեկանում է ինչպես որոնման մեջ  գտնվող,  այնպես էլ ճանաչման ներկայացվող անձանց մասին:
Կայքի հնարավորությունները հետևողականորեն ընդլայնվում և կատարելագործվում են. ստեղծվել է  «ՀՀ ընտրողների ցուցակ» բաժինը, որն ունեցել է ավելի քան 1 միլիոն այցելու:
Ոստիկանության ինտերնետային կայքէջում զետեղվել են հանրապետությունում կայացած ընտրությունների ընթացքին և ընտրացուցակներին վերաբերող հարյուրավոր պարզաբանումներ, որոնք տարածվել են նաև մյուս լրատվամիջոցներով:
Արդեն մի քանի տարի  նոր կայքում գործում է նաև  «ԱԶԱՏ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ» բաժինը, սյստեղ, առցանց հարցման եղանակով, կայքի այցելուներին հնարավորություն է ընձեռվել ստուգել ավտոմեքենայի իրենց նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին, այնուհետև ավելացվեց կայքի միջոցով ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին առցանց հետևելու հնարավորությունը:
2014 թ.-ին ՀՀ ոստիկանության կայքէջի «Համակարգ» բաժնի «ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատ», «Երևան քաղաքի վարչություն», «Մարզային վարչություններ և բաժիններ» ենթաբաժիններում զետեղվեցին ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի կազմի, ՀՀ ոստիկանության գլխավոր  վարչությունների պետերի, Երևան քաղաքի վարչության պետի և մարզային վարչությունների պետերի կենսագրությունները` լուսանկարներով:
2014 թվականին պաշտոնական կայքէջում ստեղծվեց «ՀՀ ոստիկանության վետերանների խորհուրդ» նոր բաժինը` «Նախապատմություն», «Կառուցվածք և ստորաբաժանումներ», «Միջոցառումներ», «Տեսանյութեր», «Վետերանների արխիվից», «Ակնարկներ վետերանների մասին», «Բացահայտում են վետերանները», «Խրախուսանքներ» և այլ ենթաբաժիններով: Բաժինը, որը ուրախությամբ է ընդունվել ոստիկանության վետերանների կողմից, պարբերաբար թարմացվում է:
2014 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրվա նախօրյակին, Երևանում տեղի ունեցած Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով՝ «Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ ոստիկանության www.police.am կայքը՝ արժանանալով բաց և հրապարակային աշխատանքը խորհրդանշող «Ոսկե բանալի» մրցանակի:
Բարեփոխումների փուլում, երբ հատկապես կարևորվում է ոստիկանություն-հասարակություն կապերի ամրապնդումը, կայքի օպերատիվ աշխատանքը հասցված է առավելագույնի ու նաև կայքի շնորհիվ այդ կապերը դառնում են ամուր հանգույցներ. Դրան է ուղղված հետևողական աշխատանքը լրատվական դաշտում, ինչը վարչության գործունեությունը դարձնում է ավելի հասցեական և արդյունավետ:
Ապատեղեկատվությունը կանխելու առումով կարևոր նշանակություն ունի հասարակությանը ճշգրիտ լրատվություն հաղորդելը: Ըստ այդմ՝ ուսումնասիրելով, մշակելով ու համակարգելով ոստիկանության ամենօրյա ամփոփագրերում արձանագրված և բացահայտված հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային և դժբախտ պատահարների վերաբերյալ հաղորդագրությունները, ՀԿԼ վարչություննը կարելիի սահմաններում տեղադրել է ոստիկանության ինտերնետային կայքում:
2012 թվականից ցայսօր police.am կայքում զետեղվել է շուրջ 30 000 տեղեկատվություն, որոնց գերակշիռ մասը նույնությամբ կամ սեփական մեկնաբանություններով տեղ է գտել հեռուստա և ռադիոընկերությունների լրատվական ծրագրերում, տպագիր մամուլի էջերում և էլեկտրոնային կայքերում:
Հանրության հետ այսպիսի համագործակցությունը նաև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու լավագույն միջոց է:
Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, շարունակում է հանրությանն առավել տեսանելի արտահայտչամիջոցներով՝ սոցիալական տեսահոլովակների տեսքով, ներկայացնել հասարակության իրավագիտակցության բարձրացմանը նպաստող թեմատիկ սյուժեներ, լուսաբանում է բնակչությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքը, մասնավորապես, պետական պահպանության գլխավոր վարչության, անձնագրային և վիզաների վարչության, ճանապարհային ոստիկանության գործունեությունը, ներկայացնում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսումնառություն անցնելու կարգը, պայմաններն ու առօրյան:
2012 թվականից մինչև այսօր պատրաստվել է շուրջ 117 սոցիալական տեսահոլովակ, որոնք զետեղվել են ոստիկանության կայքէջում:
ՀՀ ոստիկանության 5-ամյա եռալեզու պաշտոնական կայքէջը` իր նորարարական ծառայություններով,  օրինակելի և ուսանելի է եղել գործընկերների համար, քանի որ չի զիջում, իսկ մի շարք դեպքերում նաև գերազանցում է որոշ արտասահմանյան իրավապահ կառույցների պաշտոնական կայքերին:  
Հանգամանք, որը և´ ուրախալի է, և´ պարտավորեցնող: