Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


21.04.2017 11:37

«Զինանոց-2017» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 20-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մալաթիայի «Պիոներ պալատի» դիմացի ծառի տակ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «ԻՄ-85» գրառմամբ փամփուշտ, «ՌԿԳ-ԶԵ-Մ» գրառմամբ նռնակ, ինքնաշեն նռնակ, «ՏՆՏ 11-49» գրառմամբ նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 114 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:


***

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 20-ին, ժամը 17.20-ին, 1934 թ. ծնված Լուսյա Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 124, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ:

***

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 20-ին, ժամը 16.30-ին, 1977 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-17-01» տիպի, մեկփողանի, ակոսափող որսորդական հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 371 փամփուշտ, գնդացրի 12.7 մմ տրամաչափի 104 և 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ: