Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


28.04.2017 15:12«Դպրոցական տեսուչը աշակերտների ավագ ընկերն ու խորհրդատուն է, ուսուցիչների համախոհն ու բարեկամը»Հարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 դպրոցի տնօրեն Ա. Միրզոյանից: Հարգելի պարոն Գասպարյան, Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 դպրոցի անձնակազմը շնորհակալություն է հայտնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳ բաժանմունքի դպրոցական տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արշակ Մուրադյանին՝ անբասիր և նվիրված աշխատանքի համար: Արշակ Մուրադյանը աչքի է ընկնում բարեխիղճ աշխատանքով, պատասխանատվությամբ և գրագիտությամբ: Նա աշակերտների ավագ ընկերն ու խորհրդատուն է, ուսուցիչների համախոհն ու բարեկամը:  
18.04.2017 11:01«Ոստիկանությունն այսօր վայելում է մեր հասարակության վստահությունը»Հարց ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, Հայաստանի Ոստիկանությունը տարիների ընթացքում հավատարիմ իր առաքելությանը ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին: Պատշաճ ձևով իրականացնում է իրավակարգի ամրապնդումը, հասարակական կարգի պահպանումը և հանցավորության դեմ պայքարի գործը: Աճել և աճում է Ոստիկանությանը վստահողների թիվը, բարձրացել է Ոստիկանության գործունեության հանրային վերահսկողությունը: Կատարվում է հանրային պահանջն, արդարացվում են քաղաքացիների անկնկալիքները բոլոր ուղղություններով, ապահովում է քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը: Սխալված չեմ լինի,որ ասեմ այսօր մենք բոլորս էլ ցանկանում ենք, ինչու չէ նաև պարտավոր ենք աջակցել մեր Ոստիկանության լիարժեք կայացմանը: Ողջունում ենք Ոստիկանության և քաղաքացու ցանկացած երկխոսություն: Մեր բոլորի համար էլ ուրախալի է Ոստիկանության լիարժեք կայացվածությունը և հետաքրքրում է թե ինչ մակարդակի վրա է գտնվում Ոստիկանության մասնագիտական պատրաստվածությունը և ինչպես է աշխատում ու մատուցում ծառայությունը, իհարկե, օրենքի սահմաներում, օրենքով ամրագրված իրենց իրավունքներով: Համոզված կարող եմ ասել, որ Ոստիկանությունը այսօր վայելում է մեր հասարակության վստահությունը: Չպետք է մոռանանք, որ վերջին ժամանակահատվածում էական բարեփոխումներ և առաջընթաց է նկատվում Ոստիկանության աշխատաոճի մեջ: Այդ բոլորը տեսնում է մեր քաղաքացին և ցանկանում է լինել Ոստիկանի կողքին և իրեն ավելի պաշտպանված տեսնի: Հաստատապես կարելի է ասել, որ այսօր ստեղծվել է մի այնպիսի միջավայր, որ քաղաքացին չի խուսափում ոստիկանին հանդիպելուց, նրա հետ շփվելուց, ոստիկանի մեջ տեսնում է մի անձի, որը պաշտպանում է իրեն: Ամեն անգամ լսելով Ձեզ կրկին անգամ վստահություն ենք ձեռք բերում, որ ոստիկանությունը մեզ լիարժեք կպաշտպանի: Հուսանք, որ խնդիրների լուծման, թերությունների, սխալնների և վրիպումների վերացման գործում ոստիկանության ուժերը կհերիքեն, ոստիկանության պրոֆեսիոնալ, կառուցվածքային իրականացված բարեփոխումները և ձեռքբերումներն արդյունք են ոստիկանության և անձամբ Ձեր իրականացված և իրականացվող աշխատանքների: Հավատացած եմ, որ այսուհետ հասարակությունը և պետությունը պահանջից բացի Ձեզ կապահովի բարեկեցիկ կյանքով, որ անձնազոհության գնացող ոստինականն երբեք չմտածի, տարակուսի իր ընտանիքի ապրելակերպով: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոստիկան իր թիկունքում ունենա տնտեսապես ապահովված և բարոյապես կայուն ընտանիք: Անհերքելի է, որ այսօր Հասարակության աչքին բարձրացել է ոստիկանության հեղինակությունը: Հավատացեք, որ անվտանգության ոլորտի թափանցիկությունը երբեք չի հակասի մասնագիտական գաղտնիության պահպանմանը: Եթե նախկինում հասարակությունը շատ ու շատ բարի ցանկությունները ուներ ոստիկանությանը ապա այսօր հաստատապես կարելի է ասել, որ այդ բարի ցանկությունները հիմնականում իրագործվել են, իսկ մնացած անելիքներն էլ օր-օրի իրագործվում են: Հասարակությունը հավատում է նրանց ովքեր փնտրում են ճշմարտությունը և հաստատում են այն և ոչ թե նրանց ովքեր գտնում են այն: Շնորհակալ ենք Ձեր գործը պրաֆեսիոնալ ու արժանապատվորեն կատարելու համար: Միդիա-Շանգալ Եզդիների ազգային միավորում ՀԿ անդամների և անձամբ իմ անունից շնորհավուրում եմ բոլոր ոստիկաններին և վետերաններին մասնագիտական օրվա կապակցությամբ: Աստված պահապան: «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան, ք. Երևան:
02.03.2017 11:25ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ. «Ոստիկանության աշխատակիցները դրսևորեցին բարձր պրոֆեսիոնալիզմ և անհրաժեշտ հոգատարություն»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:  ՌԴ քաղաքացի, Կրասնոդարի մարզի Կրիմսկի շրջանի բնակիչ Ահմադ Սաբրիի Չօլօյանից:  Հարգելի պարոն Գասպարյան, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ, Ձեր տված հանձնարարականների արդյունքում իմ կողմից ներկայացված բողոքին տրվեց արագ և արդյունավետ արձագանք և հնարավոր եղավ կարգավորել անհապաղ լուծում պահանջող հարցերը:  Առանձնահատուկ շնորհակալությունս ոստիկանության Արմավիր մարզային վարչության ղեկավարությանն ու անձնակազմին՝ վարչության պետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ոստիկանության աշխատակիցները դրսևորեցին բարձր պրոֆեսիոնալիզմ և անհրաժեշտ հոգատարություն:
27.02.2017 15:19Ոստիկանների շնորհիվ՝ ընտրություններն անցան առանց միջադեպերի և խախտումներիՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանից: Հարգելի Վլադիմիր Գասպարյան, ցանկանում եմ իմ և Արծվանիստ համայնքի բնակչության կողմից խորին շնորհակալություն հայտնել ոստիկանության Մարտունու բաժնի ողջ անձնակազմին: Մեր ոստիկանները մշտապես կանգնած են գյուղացու կողքին, հաճախակի են հանդիպումներ ունենում ազգաբնակչության հետ և քաջատեղյակ են մարդկանց խնդիրներին ու հոգսերին: Ցանկանում եմ առանձնացնել վերջերս մեր համայնքում կայացած ընտրությունների ընթացքում ոստիկանների գերազանց ծառայությունը: Նրանց շնորհիվ ընտրություններն անցան առանց միջադեպերի և խախտումների: Հարգանքներով՝ Սամվել Օհանյան:
22.12.2016 15:35Շնորհակալությունս ոստիկաններինՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:  Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակչուհի Հրավարդ Ֆրանգուլյանից: Մեծարգո պարոն Գասպարյան, ես և իմ ընտանիքը մեր շնորհակալությունն ենք հայտնում ոստիկանության Տաշիրի բաժնի ողջ անձնակազմին՝ ինձ և ամուսնուս մարդկայնորոն ձեռք մեկնելու և անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար:  Աստված պահապան Ձեզ և բոլոր ոստիկաններին: Ձեզ ամենալավն եմ ցանկանում: Հարգանքներով՝ Հրավարդ Ֆրանգուլյան:
08.11.2016 14:54«Ոստիկանները «տաք հետքերով» բացահայտեցին իմ բնակարանից կատարված գողությունը»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակչուհի Սաթենիկ Պողոսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, 2016 թ. հունիս ամսին իմ բնակարանից գողություն էր կատարվել, գողացել էին իմ ոսկյա զարդերը: Անմիջապես դիմեցի ոստիկանության Հրազդանի բաժին և մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ոստիկանության ծառայողները «տաք հետքերով» բացահայտեցին հանցագործությունն ու ինձ վերադարձրին տարիների ընթացքում արդար քրտինքով ձեռք բերած ոսկյա զարդերը: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ և Ձեր ղեկավարությամբ աշխատող ոստիկանության Հրազդանի բաժնի ողջ անձնակազմին: Հարգանքներով՝ Ս. Պողոսյան
02.11.2016 18:36«Շնորհակալություն՝ ոստիկանական համակարգը թարմ ուժերով համալրելու, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջ հարթություն տեղափոխելու և խարխլված հավատը վերականգնելու համար» Հարց   ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Երևան քաղաքի բնակչուհի Մ. Թևանյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, ես մանկավարժ եմ, ամբողջ կյանքում իմ գործը եղել է մեր երկրի համար արժանի մարդիկ կրթելը: Այդպես դաստիարակել եմ նաև որդուս, որը 2014 թ.-ից աշխատանքի է անցել Երևանի հիմնարկներից մեկում, պարտաճանաչ ձևով աշխատել և մի օր էլ դարձել խաբեության և խարդախության զոհ, որի հեղինակը տղայիս ղեկավարն էր՝ հիմնարկի տնօրենը: Նա չարաշահելով պաշտոնական դիրքը՝ օգտագործելով տղայիս անձնագրի պատճենը, վարկային կազմակերպություններից մեկում խաբեությամբ և խարդախությամբ ձևակերպել է 167.000 դոլարի վարկ ... տղայիս անունով: Հայտնվելով անելանելի վիճակում՝ դիմեցինք ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչություն: Անկեղծ ասած, որոշ ուժային կառույցների վերաբերյալ մեր կյանքում կան հնուց եկող կարծրատիպեր, այդ կառույցների հետ շփվելն անգամ թվացել է դժոխք, իսկ այնտեղից դուրս գալը՝ անհնարին: Բայց ի զարմանս մեզ՝ մենք ոստիկանության 6-րդ վարչությունում տեսանք բոլորովին ուրիշ մի աշխարհ՝ բարձր պրոֆեսիոնալիզմ, սիրալիր վերաբերմունք, մարդուն անկեղծորեն աջակից լինելու պատրաստակամություն: Այնտեղ միանգամից ընթացք տվեցին մեր դիմումին և մինչև վերջ հետևողական եղան, որպեսզի հաղթանակի արդարությունը: Թեև այդ քրեական գործը ըստ քննչական ենթակայության ներկայումս գտնվում է այլ գերատեսչությունում, բայց ես իմ պարքն եմ համարում, հարգարժան պարոն Գասպարյան, խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ, Ձեր ղեկավարած կառույցին և հատկապես ԿՀԴՊ ԳՎ-ի անձնակազմին: Որպես ՀՀ քաղաքացի՝ նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ ոստիկանական համակարգը այդպիսի թարմ ուժերով համալրելու, բարոյահոգեբանական մթնոլորտը նման առողջ հարթություն տեղափոխելու և մեր խարխլված հավատը վերականգնելու համար: Հարգանքներով՝ Երևան քաղաքի բնակչուհի, մանկավարժ Մ. Թևանյան  
18.10.2016 15:11Շնորհակալական նամակ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ից Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարո Մաթոսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, մեր կենտրոնն իրականացնում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների աջակցության ծրագիր՝ տրամադրելով սոցիալական, իրավաբանական, հոգեբանական խորհրդատվական օգնություն, շահերի պաշտպանություն, իսկ ճգնաժամային դեպքերի համար տրամադրվում է նաև կացարան։ Մեր կազմակերպությունն իր գործառույթների շրջանակներում համագործակցում է ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի բաժինների հետ։ Այս փոխհամագործակցությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ է դառնում։ Շուրջ հինգ տարի է մենք համագործակցում ենք Լոռու մարզի ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցների հետ։ Համագործակցության արդյունքում ունենում ենք դեպքերի քննարկումներ, ինչպես նաև համատեղ մշակվում են ծրագրեր՝ ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին աջակցելու և նրանց անվտանգության ապահովման գործում։ «Կանանց աջակցման կենտրոնն» իր խորին շնորհակալությունն է հայտնում ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցներին՝ աշխատանքային գործընթացում ցուցաբերած մասնագիտական հմտությունների և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համար։ Հարգանքներով՝ Մարո Մաթոսյան:  
11.10.2016 15:44«Հիացած եմ բարեխիղճ ոստիկանների հմուտ և օպերատիվ աշխատանքից» Հարց Հայաստանի ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը: Երևանի բնակչուհի Ագնեսա Թոփուզյանից: ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ: Ճանապարհային ոստիկանության հարգելի թիմ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել նախօրեին օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների կողմից ինձ ցուցաբերած իսկապես օպերատիվ աջակցության համար: Երկու օր առաջ տաքսի ավտոմեքենայում, որի համարանիշը չէի հիշում, զգեստ էի մոռացել: Ժամը 22-ի սահմաններում, այլայլված ու անօգնական վիճակում, զանգահարեցի ՃՈ հերթապահ մաս և խնդրեցի օգնել: Ինձ ուշադիր լսելուց հետո հերթապահ ոստիկանը, որ առաջին իսկ բառից սրտացավության դրսևորեց ինձ հետ կատարվածի նկատմամբ, շատ քաղաքավարի խնդրեց մի փոքր սպասել: Սպասաեցի, և միայն հետո էի իմանալու, որ ոստիկանները քիչ անց արդեն գործի էին անցել: Մեծ եղավ զարմանքս և ուրախությունս, երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարճ ժամկետում հայտնաբերեցին հիշյալ տաքսի ավտոմեքենան, զանգահարեցին, հանդիպեցինք և իմ զգեստը, որ անչափ կարևոր էր ինձ համար, վերադարձրին ինձ: Շատերի համար գուցե ասածս մանրուք թվա, բայց ինձ հետ տեղի ունեցածը իմ մեջ փոխեց արմատացած շատ պատկերացումներ: Հիացած եմ բարեխիղճ ոստիկանների հմուտ և օպերատիվ աշխատանքից:  Լավագույն բարեմաղթանքներս ձեզ և հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ: Հարգանքով՝ Ագնեսա Թոփուզյան:
18.09.2016 19:49«Ոստիկանության ճիշտ և գրագետ աշխատանքի շնորհիվ քաղաքում խուճապ չառաջացավ» Հարց   ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանին: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ Կ. Ափոյանից: Հարգելի պարոն Գասպարյան, ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ, որովհետև Դուք ամեն օր ոստիկանության աշխատակիցների մեջ սերմանում եք նվիրված, անշահախնդիր և ազնիվ ծառայություն, բարություն, ժողովրդին ձեռք մեկնելու և օգնելու պատրաստակամություն: Արթիկ քաղաքի բազմաթիվ ընտանիքներ իրենց երախտագիտությունն են հայտնում ոստիկանության Արթիկի բաժնի ողջ անձնակազմին՝ մեր քաղաքին պատուհասած աղետի՝ ջրհեղեղի օրերին փրկարարական աշխատանքներին մասնակցելու և բնակիչներին ամենատարբեր հարցերում օգնության ձեռք մեկնելու համար: Ոստիկանության ճիշտ և գրագետ աշխատանքի շնորհիվ քաղաքում խուճապ չառաջացավ: Կեցցեն Ձեր ղեկավարած համակարգի ազնիվ, նվիրված և գրագետ ոստիկանները: Հարգանքներով՝ Կ. Ափոյան:
05.08.2016 18:37Շնորհակալություն՝ ոստիկանի կոչումը բարձր պահելու համարՀարց     ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանատ Վ. Ս. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:   Ինչպես գիտեք, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի 105 Կամավորներ ներկայումս ծառայում են Հայաստանի 70 քաղաքային և գյուղական համայնքներում։ Կամավորները աշխատում են համայնքներում ուսումնական հաստատություններում անգլերենի ուսուցումը բարելավելու, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքը ամրապնդելու գործում, հատկապես շեշտը դնելով երիտասարդության զարգացման վրա։ Կամավորների գգալի մաս տեղակայվել է Սյունիքի մարզում՝  11-ը   Սիսիանի վարչական տարածքում։ Սիսիանի տարածաշրջանի Կամավորները մշտապես գտնվում են Ոստիկանության աշխատակիցների ուշադրության ներքո և իրենց զգում են ապահով ու պաշտպանված։ Ցանկանում եմ առանձնապես նշել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության մայոր Դավիթ Հովհաննիսյանին՝ կամավորներին մշտապես աջակցելու, ցուցաբերած հոգատարության և իր ծառայողական պարտականությունները արհեստավարժ և բարձր մակարդակով կատարելու համար։ Այս գնահատականը ձևավորվել է արդեն 3 և ավելի տարիների ընթացքում, մայոր Հովհաննիսյանի կողմից մշտապես ցուցաբերած աշխատանքային և մարդկային որակների արդյունքում։ Նշեմ նաև. որ այս ամառ իրականացված «Սահմանից-Սահման» քայլարշավի մասնակից կամավորները ևս գոհունակություն են հայտնել Սիսիանի տարածքում նրանց անվտանգությունը ապահովող ոստիկանության աշխատակիցներին և նրանց ղեկավարությանը՝ ի դեմս ոստիկանության մայոր Դավիթ Հովհաննիսյանի, ով քայլարշավի ողջ ընթացքում, իր ծառայողական պարտականությունները և հոգատարությունը ցուցաբերելով բարձր է պահել ՀՀ ոստիկանության դերը և նշանակությունը նման կարևոր և հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող միջոցառումների ժամանակ: Հարգանքով՝ Չարլզ Էնսիսո ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրեն: 29 հուլիսի, 2016 թ.: 
04.08.2016 18:29Նամակ՝ ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրենիցՀարց 29 հուլիսի, 2016 թ.: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանատ Վ. Ս. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:   Հարգելի պարոն Գասպարյան, սույն նամակով ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ 2016 թվականի հունիսի 1–ից 21-ը կայացավ Հայաստանում Խաղաղության Կորպուսի կամավորների կազմակերպած «Սահմանից Սահման» նախաձեռնության հերթական քայլարշավը։ 2010 թվականին Հայաստանի տարածքում գործող մի շարք կազմակերպություններ, որոնք քաջատեղյակ էին առողջության և բնապահպանության բնագավառում ծնողների և երեխաների ընդհանուր ինֆորմացիայի իրազեկության բացակայության մասին, առաջարկեցին սկսել «Սահմանից Սահման» նախաձեռնությունը։ 2010 թվականից ի վեր, ամեն տարի, «Սահմանից Սահման» քայլարշավի ընթացքում Խաղաղության Կորպուսի 6-7 հոգանոց թիմեր քայլում են Հայաստանի տարածքով և երթուղու երկայնքով տեղակայված՝ հետաքրքրված համայնքներում դասեր վարում։ Այս տարի երեք թիմ է մասնակցել, երկու խումբ քայլել է հյուսիսից՝ Վրաստանի սահմանից և մեկ խումբ հարավից՝ Իրանի սահմանից։ Քայլարշավի ավարտին թիմերը հանդիպել են Եղեգնաձորում՝ հունիսի 21-ին։ Քայլարշավի մասնակից Խաղաղության Կորպուսի 18 Կամավորներ իրենց 8 հայ գործընկերների հետ միասին աշխատել են 50-ից ավել համայնքներում՝ առողջ ապրելակերպի վեց տարբեր սկզբունքներ դասավանդելով 1500 երիտասարդների համար։ Քայլարշավի ողջ ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցները բարձր մակարդակով ապահովել են մասնակիցների անվտանգությունը, որի շնորհիվ ոչ մի պատահար չի արձանագրվել։ Օգտվելով առիթից, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ ծրագրին ցուցաբերած աջակցության համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Լևոն Զաքարյանին։ Հարգանքով՝ Չարլզ Էնսիսո ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրեն:
24.06.2016 11:56Շնորհակալություն ոստիկաններին՝ ֆուտբոլի առաջնությունն անց է կացվել առանց միջադեպերիՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Կոտայքի մարզի Բյուրեղավանի մարզադպրոցի տնօրեն Ն. Տերտերյանից: Հարգելի պարոն Գասպարյան, Կոտայքի մարզի Բյուրեղավանի մարզադպրոցի կոլեկտիվն իր խորին շնորհակալությունն է հայտնում ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի անձնակազմին՝ Ֆուտբոլի 2016 թ. ՀՀ պատանեկան առաջնության ընթացքում պատշաճ վերահսկողություն սահմանելու և կարգուկանոն հաստատելու համար, ինչի շնորհիվ խաղերն անցկացվեցին առանց միջադեպերի: Հարգանքով՝ Ն. Տերտերյան:
15.06.2016 10:01Очень важно чувствовать свою защищенность со стороны правоохранительных органов и полностью им доверять. БЛАГОДАРЮ НАШУ ПОЛИЦИЮ!Հարց Уважаемый господин В. Гаспарян! Этим письмом я хочу поблагодарить сотрудника Марашского отделения Полиции г. Еревана, участкового полицейского Абрамяна Сергея. Я живу в данном участке уже 59 лет. Совершенно точно могу сказать, что Абрамян — первый участковый, который при назначении на работу пришел закомиться с жителями вверенного ему участка, спрашивал об имеющихся у нас проблемах. В конце посещения оставил свои координаты, чтобы мы могли связаться с ним в случае необходимости. Мне пришлось несколько раз обратиться к Абрамяну за помощью. Корректный, уважительный, всегда внимательно слушает, выясняет все детали обстаоятельно  и, самое главное, оперативно реагирует. Я живу здесь одна и очень важно чувствовать свою защищенность со стороны правоохранительных органов и полностью им доверять. Благодарю и от имени моей дочери, которая проживает в городе Мюнхене, работает  в правительстве Верхней Баварии. Хочется пожелать Абрамяну  С.Э. всех благ и дальнейших успехов в своей трудной работе. С уважением, Нерсесова К.П.,  Лихтенберг  И.
07.06.2016 11:00Շնորհակալություն ոստիկանությանը՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման միջոցառումների ընթացքում կարգուկանոնը բարձր մակարդակով պահպանելու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, «Ավրորա»  համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման առաջին արարողությունը նշանակալի և պատմական էր մեր ազգի համար: Համատեղ ջանքերով մեզ հաջողվեց ընդգծել մարդասիրական արժեքները պահպանելու և աշխարհում տարածելու կարևորությունը: Մենք բարձր ենք գնահատում Ձեր և Ձեր ղեկավարած համակարգի ներդրումը «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման հետ կապված միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցում: Ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում: Հարգանքով՝ Էդգար Մանուկյան, Հիմնադրամի տնօրեն:
03.06.2016 10:51Շնորհակալություն՝ Խուլերի հայկական սպորտային կոմիտեիցՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 2016 թ. մայիսի 16-ից 25-ը անցկացվեց Խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին 24 պետություններից շուրջ 100 մարզիկներ: Նշված օրերին ոստիկանության ՊՊԾ 1-ին գումարտակի 2-րդ վաշտի անձնակազմը պարտաճանաչ ներկա է գտնվել մրցաշարին: Ոստիկանների ներկայությունը ավելի զգոն էր պահում շրջապատի մարդկանց և ապահով՝ շախմատիստներին: Խուլերի հայկական սպորտային կոմիտեն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ձեզ՝ ցուցաբերած ուշադրության և վերաբերմունքի համար և ցանկանում ամենայն բարիք: Հարգանքով՝ ԽՀՍԿ ՀԿ նախագահ՝ Գ. Գրիգորյան
22.05.2016 15:03«Հիացած եմ ոստիկանության աշխատակիցների օպերատիվությամբ և պրոֆեսիոնալիզմով»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Արարատյան 1-ին զանգվածի 6/48 հասցեի բնակիչ Կարապետ Սիմոնյանից: Մեծարգո պարոն Գասպարյան, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնակազմին՝ դիմումիս արագ և սրտացավորեն արձագանքելու համար: Հիացած եմ ոստիկանության աշխատակիցների օպերատիվությամբ և պրոֆեսիոնալիզմով: Քաղաքացու հետ աշխատելու մակարդակը, կարելի է ասել, դրված է ճիշտ ռելսերի վրա: Հարգանքով՝ Կ. Սիմոնյան:
18.04.2016 16:45ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐՀարց ԱՄՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ:   ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ:   ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի  աշխատակազմին՝  Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորականներին բացառիկ աջակցություն ցուցաբերելու համար: ԱՄՆ Խաղաղության Կորպուսի Հայաստանյան գրասենյակի տնօրեն՝ Չարլզ Էնսիսո:
16.04.2016 19:04Շնորհավորական նամակ ՀՀ ոստիկանության պետինՀարց   ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Մեծարգո պ-րն ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ, Վահան սահմանամերձ համայնքի բնակչության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ։ Ոստիկանությունը մշտապես գտնվում է հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման առաջին գծում, հայրենասիրությամբ ու ազգանվիրությամբ իր լուման է բերում նաև մեր հայրենիքի սահմանների պաշտպանության վեհ գործին։ Հարգելի պարոն Գասպարյան, հարգում եմ Ձեզ որպես պատվասեր և վճռական անձնավորության։ Ձեր երկար տարիների աշխատանքն ապացուցում է, որ գլխավորը Ձեզ համար եղել և մնում է Հայրենիքն ու նրա շահը, հայ մարդու և քաղաքացու ապահովությունն ու անվտանգությունը։ Դուք մարդու այն տեսակն եք, ով կոչված է պատվով վերցնել իր վրա պատասխանատվություն, անձնական օրինակով ոգեշնչել գործընկերներին, գնահատել նրանց նվիրված ու անձնուրաց աշխատանքը, սովորեցնել նրանց՝ չընկրկել մարտահրավերների առջև։ Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն և անփորձանք ծառայություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության։ Հարգանքներով՝ Գեղարքունիքի մարզի Վահան համայնքի ղեկավար՝ Գուրգեն Բալյան:        
08.04.2016 10:12Շնորհակալություն՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի անձնակազմինՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի՝ վարկային կազմակերպությունների կողմից տուժած հարյուրավոր ընտանիքների կողմից: Հարգելի պարոն Գասպարյան, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր ղեկավարած ոստիկանության համակարգի ծառայողներին, մասնավորապես ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ողջ անձնակազմին՝ Խաչիկ համայնքի բնակիչներին պաշտպանելու և աջակցելու համար: Խաչիկ գյուղի հարյուրավոր ընտանիքներ գտնվում էին անելանելի, անմխիթար և ծանր վիճակում: ԱՐԵԳԱԿ և ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները, հանցավոր համաձայնության գալով մեր համագյուղացի ամուսինների հետ, շուրջ հարյուր բնակիչների անունով վարկ են ձևակերպել և գրպանել այն: Վստահելով և հավատալով ոստիկանի անձնվեր աշխատանքին՝ դիմեցինք ոստիկանության Եղեգնաձորի բաժին և կարճ ժամկետում խաբեությունը ջրի երես ելավ: Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ոստիկանը կանգնած է մեր կողքին և Ձեր ուղերձը ոստիկանին կրում է գործնական բնույթ: Հարգանքներով՝ Խաչիկ համայնք
01.04.2016 20:07«Շնորհակալությունս մեր ոստիկանությանը»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակչուհի Լ. Հովագիմյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, ցանկանում եմ Ձեր միջոցով խորին շնորհակալությունս հայտնել ոստիկանության Տավուշի բաժնի պետին և ողջ անձնակազմին՝ ինձ մարդկայնորեն սատարելու և անշահախնդիր օգնության ձեռք մեկնելու համար: Վերջերս աղջկաս փախցրել էին՝ նրա կամքին հակառակ ամուսնանալու համար: Ես անմիջապես դիմեցի բաժնի պետի օգնությանը և ընդամենը 15 րոպեում աղջիկս հետ վերադարձվեց՝ շնորհիվ ոստիկանության աչալուրջ և արագ աշխատանքի: Կրկին շնորհակալությունս մեր ոստիկանությանը: Հարգանքներով՝ Լ. Հովագիմյան:
15.02.2016 19:13Շնորհակալություն ոստիկաններինՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոցի թիվ 11 շենքի բնակիչներից: Հարգելի պարոն Գասպարյան, մեր բակը և շենքի մերձակայքը հակաօրինական տարրերից ազատելու խնդրանքով մեկ տարի առաջ դիմել էինք ոստիկանության Աշտարակի բաժին: Արդեն մեկ տարի է այդ տարածքներում կարգուկանոն է հաստատված և ամբողջ թաղամասը ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում է: Հետևողականություն և գործի նկատմամբ պատասխանատվություն ցուցաբերելու համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ոստիկանության Աշտարակի բաժնի անձնակազմին: Հարգանքներով՝  Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոցի թիվ 11 շենքի բնակիչներ:
22.01.2016 16:50«Միայն քաղաքացու կողքին կանգնելով, նրան սրտացավորեն ձեռք մեկնելով և անձնվեր աշխատանքով է հնարավոր բարձր պահել ոստիկանի և ոստիկանության անունն ու արժանապատվությունը»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Արարատի մարզի Բյուրավան համայնքի բնակիչ Զորիկ Հովհաննիսյանից:   Հարգարժան պարոն Գասպարյան, ս/թ. հունվարի 11-ի առավոտյան այցելելով Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող, ինձ պատկանող առանձնատունը՝ անակնկալի եկա. բոլոր սենյակների դռները բաց էին, ամբողջ տունը՝ տակնուվրա արված, սենյակներից անհետացել էին բազմաթիվ իրեր: Անմիջապես ահազանգեցի ոստիկանության Գառնու բաժանմունք: Օպերատիվ խումբն առանց ժամանակ կորցնելու եկավ դեպքի վայր, կատարվեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները և պարզվեց, որ գողը կամ գողերը գործել են ոչ մի հետք չթողնելով: Անկեղծ ասած, հույս չունեի, որ հանցագործությունը երբևէ կբացահայտվի, մանավանդ, որ շուրջ մեկ ամիս առանձնատանս չէի եղել և հնարավոր էր, որ այդքան ժամանակ առաջ էլ կատարվել էր դեպքը: Բայց մեծ եղավ զարմանքս, երբ կեսգիշերին ոստիկանությունից զանգահարեցին ինձ, որպեսզի նկարագրեմ գողացված ապրանքներից մեկի՝ ձայնագրիչի արտաքին տեսքը: Պարզվեց, որ ոստիկանները ժամեր առաջ, գողությունը կատարելու կասկածանքով, բաժանմունք էին տարել թաղամասի բնակիչներից մեկին, ով խոստովանել էր հանցանքը: Հարգարժան պարոն Գասպարյան, շնորհակալություն Ձեզ՝ Ձեր թափած այն հսկայական ջանքերի համար, որ ներդրել եք որպեսզի բարեփոխվի ոստիկանությունը և յուրաքանչյուր աշխատակից գիտակցի, որ միայն քաղաքացու կողքին կանգնելով, նրան սրտացավորեն ձեռք մեկնելով և անձնվեր աշխատանքով է հնարավոր բարձր պահել ոստիկանի և ոստիկանության անունն ու արժանապատվությունը: Մեծագույն երախտագիտությունս նաև ոստիկանության Գառնու բաժանմունքի անձնակազմին՝ արագ արձագանքելու և հանցագործությունը հաշված ժամերում բացահայտելու համար: Շնորհակալություն և փառք ձեզ՝ պարոնայք սպաներ: Հարգանքներով և երախտագիտությամբ՝ Զորիկ Հովհաննիսյան:
24.12.2015 18:21Շնորհակալություն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքի պահպանությունն իրականացրած ոստիկաններինՀարց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: Հարգելի պարոն Գասպարյան. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման, անցկացման, ինչպես նաև հետընտրական ամբողջ ընթացքում ցուցաբերած օրինակելի ծառայության համար ցանկանում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ղեկավարությանն ու անձնակազմին: Հարգանքով՝ Տիգրան Մուկուչյան, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:
23.12.2015 16:17Շնորհակալություն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցների ծառայողական պարտականությունները պատշաճ և անթերի կատարելու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, 2015 թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցների ծառայողական պարտականությունները պատշաճ և անթերի կատարելու համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: Հարգանքով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյան:
02.12.2015 18:19Ոստիկանները հայտնաբերեցին գողացված համակարգիչըՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, հայտնում եմ, որ 2015 թ. նոյեմբերի 17-ին «Այբ» կրթական հիմնադրամի գրասենյակից հափշտակել էին համակարգիչ: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանության Կենտրոնականի բաժնին: Բաժնի ծառայողների օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ՝ գողություն կատարողը հայտնաբերվել է, իսկ նոյեմբերի 25-ին հիմնադրամը ոստիկանության Կենտրոնականի բաժնից ստացել է իր համակարգիչը՝ սարքին վիճակում: «Այբ» կրթական հիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ ոստիկանությանը, մասնավորապես, Կենտրոնականի բաժնի անձնակազմին՝, իրենց աշխատանքին սրտացավ մոտենալու և այն բարեխղճորեն կատարելու համար: Օրհնությամբ՝ Մեսրոպ քահանա Արամյան:
27.11.2015 09:35«Շնորհակալություն ոստիկանության հոսպիտալի բուժանձնակազմին»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգարժան պարոն Գասպարյան, ես ոստիկանության թոշակառու եմ: Մոտ 15 տարի է ունեմ ծանր հիվանդություն՝ էմֆիզեմիա: Այդ ընթացքում բուժվել եմ տարբեր հիվանդանոցներում, սակայն, ինչպիսի վատ վիճակում գնացել եմ, այնպես էլ, առանց դրական փոփոխության, վերադարձել եմ: 13.10.15 թ.-ին առաջին անգամ գնացի ՀՀ ոստիկանության հոսպիտալ շատ ծանր վիճակում, և այստեղ ինձ շատ շուտ հանեցին այդ վիճակից: Ես ինձ առաջին անգամ լավ եմ զգում՝ ի շնորհիվ բուժանձնակազմի բարձր մասնագիտական որակավորման և հոգատարության: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել ամբողջ բուժանձնակազմին: Ինձ հիացրեց այս կոլեկտիվի պրոֆեսիոնալ և միաժամանակ՝ վերին աստիճանի հոգատար ու մարդկային գործունեությունը, որը կիրառվում է անխտիր բոլոր հիվանդների նկատմամբ: Այս բոլորի հետևում, ինչ խոսք, զգացվում է ինչպես հոսպիտալի, այնպես էլ ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրությունն ու բարի աչքը: Կեցցեք, շնորհակալություն: Հարգանքներով՝ թոշակառու Չարչյան:
21.10.2015 16:08Ճանապարհային ոստիկանության ծառայողները օգնության ձեռք մեկնեցինՀարց ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին: Երևանի Զաքյան փողոցի բնակչուհի Ի. Աղայանից: Հարգարժան պարոն Գասպարյան, վերջերս անձնական օգտագործման ավտոմեքենայով մեկնել էինք Տավուշի մարզ և ճանապարհին՝ Դիլիջան-Նոյեմբերյան մայրուղու՝ մինչև Ոսկեպար գյուղն ընկած հատվածում, մեքենայի վառելիքն անսպասելի վերջացավ: Անելանելի և հուսահատ վիճակում էինք հայտնվել, քանի որ շրջակայքում և ոչ մի լիցքավորման կետ այդպես էլ չգտանք: Ահա հենց այդ պահին էլ մեզ օգնության հասան Տավուշի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Այդ բարեհամբույր և պատրաստակամ ծառայողները անմիջապես ծանոթանալով իրավիճակին՝ օգնության ձեռք մեկնեցին և փրկեցին մեզ հետագա չարչարանքներից: Վառելիք տրամադրեցին և բարի ճանապարհ մաղթելով՝ հեռացան՝ շարունակելու ծառայությունը: Մեծագույն հարգանքի և գովեստի արժանի են նման ծառայողները, որոնց թիվը, փառք Աստծո, օր օրի ավելանում է Ձեր ղեկավարած ոստիկանության համակարգում: Մեր խորին շնորհակալությունը Ձեզ և Տավուշի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Հարգանքով՝ Ի. Աղայան:
25.09.2015 17:40«Շնորհակալություն՝ արագ արձագանքելու, մարդկային վերաբերմունք և անաչառություն ցուցաբերելու համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Մոլդովական փողոցի 3-րդ շենքի բնակչուհի, քրեական գործով տուժող Գրետա Գևորգյանից: Հարգելի պարոն Գասպարյան, մեկ անգամ չէ, որ համոզվել եմ՝ Դուք ժողովրդի մասին մտածող, մարդկանց հոգսերով ապրող անձնավորություն եք, և պատահական չէ, որ մարդկային վերաբերմունք, սրտացավություն և անաչառություն եք պահանջում նաև Ձեր ենթականերից: Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ և Ձեր ենթակայության տակ գտնվող ոստիկանության ծառայողներին, մասնավորապես, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ողջ անձնակազմին՝ ինձ հետ կատարվածին արագ  արձագանքելու, իմ սեփականությունը հանդիսացող խոշոր եղջերավոր անասունների գողությունը բացահայտելու և այդ հանցագործությունը կատարողին հայտնաբերելու համար: Շնորհակալությունս նաև ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողներին՝ գործի հետագա ընթացքին աջակցություն և սրտացավություն ցուցաբերելու համար: Ձեզ ամենայն բարիք: Հարգանքներով՝ Գրետա Գևորգյան:
10.08.2015 17:38«Հիացած ենք և շնորհակալ»Հարց ՀՀ  ոստիկանության պետ Վ. Գասպարյանին:  Մեծարգո Վլադիմիր Սերգեյի, «Ռուսաստանի բարեկամներ» կազմակերպության խորհուրդը դիմում է Ձեզ խնդրանքով: Ս/թ  հուլիսին  մեր կազմակերպության հրավերով Երևան էր ժամանել Կրասնոդարի կազակական ատաման Միխայիլ Սերգեևիչ Տիմչենկոյի գլխավորած պատվիրակությունը: Օդանավակայանում դիմավորելուց հետո ճանապարհին՝ Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Անդրանիկի  և Րաֆֆու փողոցների խաչմերուկում, մեքենաներից մեկը, որում գտնվում էր պատվիրակությունը, ինչ-ինչ պատճառներով խափանվեց, ստեղծելով վթարային իրավիճակ: Այդ պահին մեզ մոտեցան և ներկայացան Ճանապարհային ոստիկանության 2 տեսուչ, և տեսնելով մեր անելանելի վիճակը՝ առաջարկեցին մեզ իրենց օգնությունը: Նախ մեքենան դուրս բերվեց այդ խաչմերուկից, ապա նրանց զանգով մեզ մոտեցավ էվակուատորի մեքենան և խափանված մեքենան տեղափոխվեց համապատասխան վայր: Այդ ամենը կատարվեց շատ արագ և օպերատիվ, և պետք է նշեմ, որ և´ մենք, և´ պատվիրակության անդամները հիացած էինք և շնորհակալ: Պարոն Գասպարյան Ձեր ղեկավարած ժամանակաշրջանում ես ևս մեկ անգամ համոզվեցի Ձեր որդեգրած սկզբունքին, ոստիկանի և քաղաքացու փոխհարաբերություններում Ձեր ճիշտ վարած  քաղաքականությանը, որը պետք է լինի փոխվստահության և հարգանք հիման վրա, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում Ձեզ: Ուստի Ձեզ խնդրում ենք գովասանքի և խրախուսանքի արժանացնել ճանապարհային ոստիկանության վերոհիշյալ տեսուչներին՝ ստեղծված բարդ իրավիճակին օպերատիվ արձագանքելու համար՝ ցուցաբերելով հայ ոստիկանի բարձր պրոֆեսիոնալիզմ:
03.07.2015 17:43«Այսուհետ ցանկացածի հետ կարող եմ բանավիճել, որ մեր ոստիկանությունը վերափոխվել է, և որի հիմքում մարդասիրությունն է»Հարց   ՀՀ  ոստիկանության պետ Վ. Գասպարյանին:   Մեծարգո պարոն Գասպարյան, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեր կողմից ղեկավարվող մարմնի հանդուրժողականության համար, որը ցուցաբերվում է մեզ բոլորիս հայտնի իրադարձությունների ընթացքում: Սակայն այս շնորհակալագիրս ավելի կոնկրետ վերաբերում է Ձեր կողմից ղեկավարվող կառույցի` դատարաններ ուղեկցող ստորաբաժանման աշխատակիցներ Ս. Բ.-ին և Գ. Ս.-ին, որոնց մարդկային և մասնագիտական բարձր հատկությունների շնորհիվ այսօր ես գտնվում եմ քրեակատարողական հիմնարկում, այլ ոչ թե որևէ բուժհաստատությունում: Ինձ հետ կապ չունեցող մեկ այլ քր. գործով վերջերս ես մասնակից լինելով քննչական գործողության և ունենալով ինձ համար արդեն սովորական դարձած առողջական խնդիրներ և համապատասխան օգնություն խնդրելով ՀՀ ՀՔԾ աշխատակցից, ինձ և բոլորի համար շատ անսպասելի և ոչնչով չհիմնավորված մերժում ստացա, որը լսելով` ոստիկանները, բանավեճի մեջ մտնելով ՀՔԾ աշխատակցի հետ, ուղղակի փրկեցին ինձ` ցուցաբերելով համապատասխան քայլեր, որոնք փրկեցին ինձ: Ի շահս ՀՔԾ-ի ասեմ, որ իմ հետ այնտեղ տեղի ունեցածը, ըստ էության, առաջին անգամ էր, ես առաջին մարդն էի, որին պետք էր բժշկական օգնություն, և մերժումը պայմանավորված էր հենց դրանով: Այնուամենայնիվ, իմ շնորհակալությունն եմ հայտնում ոստիկաններին և այսուհետ ցանկացածի հետ կարող եմ բանավիճել, որ մեր ոստիկանությունը վերափոխվել է, և որի հիմքում մարդասիրությունն է: Շնորհակալ եմ: Դատապարտյալ` Հ. Բաբայան: 29.06.2015 թ.
18.03.2015 17:59«Ցանկանում եմ, որ բարեխիղճ և գործին նվիրված ծառայողներ շատ լինեն ոստիկանության համակարգում, որպեսզի մենք ապահով լինենք»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ Մ. Հովհաննիսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, դիմելով Ձեզ՝ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Բալահովիտ գյուղի համայնքային ոստիկանության տեսուչ, լեյտենանտ Ժորա Թադևոսյանին: Ես ցանկանում եմ, որ նման բարեխիղճ և գործին նվիրված ծառայողներ շատ լինեն Ձեր ղեկավարած ոստիկանության համակարգում, որպեսզի մենք ապահով լինենք: Հարգանքներով՝ Մ. Հովհաննիսյան:
16.03.2015 18:39Շնորհակալություն՝ հարցին արագ արձագանքելու և մասնագիտական ճշգրիտ լուծում տալու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Օրբելի փողոցի 33 շենքի բնակչուհի Նունե Խաչատրյանից: Հարգելի պարոն Գասպարյան, վերջերս մի հարցով դիմել էի ՀՀ ոստիկանություն և ներկայացրել իմ օրինական պահանջը: Դիմումով զբաղվել է իրավաբանական վարչությունը: Դիմելով Ձեզ՝ ցանկանում եմ իմ գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնել ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանին և նույն վարչության աշխատակցուհի Գոհար Մուրադյանին՝ իմ կողմից բարձրացված հարցին արագ արձագանքելու և մասնագիտական ճշգրիտ լուծում տալու համար: Հարգանքներով՝ Ն. Խաչատրյան: 
13.03.2015 15:57«Շնորհակալություն ոստիկաններին՝ տանից դուրս եկած և վերադարձի ճանապարհը մոռացած 90-ամյա մեր պապիկին հայտնաբերելու և ընտանիք վերադարձնելու համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտանանտ Վլադիմիր Գասպարյանին: Լոռու մարզ, Վանաձոր քաղաք, Թորոսյանների ընտանիք: Մեծարգո պարոն Վ. Գասպարյան, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 8/1 տան բնակիչներս մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ոստիկանության Բազումի բաժնի ողջ անձնակազմին՝ մեր ահազանգին արագ, օպերատիվ և սրտացավորեն արձագանքելու՝ տանից դուրս եկած և վերադարձի ճանապարհը մոռացած 90-ամյա մեր պապիկին հայտնաբերելու և ընտանիք վերադարձնելու համար: Հարգանքներով՝ Թորոսյանների ընտանիք:
09.03.2015 10:02Слова благодарности Հարց Начальнику полиции Республики Армения В.С. Гаспаряну  от жительницы ереванского квартала Аван Анны Минасян    Уважаемый Владимир Сергеевич!   Выражаю огромную благодарность сотруднику полиции, который своевременно оказал мне помощь и тем самым, без преувеличения, спас мне жизнь. Этот случай произошел в одном из торговых комплексов города Еревана. В очереди началась толкотня, я и не думала, что народ может вести себя так неадекватно, благодаря Вашему добросовестному сотруднику, охранявшему общественный порядок, моя жизнь была спасена, мне удалось избежать серьезнейших травм.  «Моя милиция меня бережет» — это выражение нашло место в моем спасении.  Пусть его бережет Бог!  Людям необходимы такие ответственные, преданные своему делу полицейские.    С огромным уважением, А. Минасян 
02.03.2015 14:06«Շնորհակալություն, ճանապարհային ոստիկանությունում կատարված և հանրության կողմից արդեն նկատելի բարեփոխումների համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Վարդան Հակոբյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, նախ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ՝ վերջին շրջանում ճանապարհային ոստիկանությունում կատարված և հանրության կողմից արդեն նկատելի բարեփոխումների համար: Իմ և ընտանիքիս կողմից մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև ճանապարհային ոստիկանության ծառայությունը գործին նվիրված և կարեկից մարդկանցով համալրելու համար: Վերջերս հայրիկիս առողջական վիճակը կտրուկ վատացել էր և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Ա. Ասատրյանն ու Գ. Մելքոնյանը իրենց ծառայողական պարտականությունների շրջանակներում շտապ միջոցներ ձեռնարկեցին և իրենց մարդկային վերաբերմունքով անգնահատելի օգնություն ցուցաբերեցին մեր ընտանիքին: Նորից ու նորից մեր երախտագիտությունը Ձեզ և Ձեր ղեկավարած համակարգին: Հարգանքներով՝ Վ. Հակոբյան:
26.02.2015 14:17Շնորհակալական նամակ ԱշտարակիցՀարց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Հեքիմյան փողոցի 6-րդ տան բնակչուհի Անահիտ Զաքարյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրած նամակում իր շնորհակալությունն է հայտնել ոստիկանության Աշտարակի բաժնի անձնակազմին՝ համայնքի բնակիչների դիմումներին ժամանակին արձագանքնելու և բնակչությանը մտահոգող խնդիրրներին արագ և պատշաճ լուծում տալու համար:
17.02.2015 16:00«Շնորհակալություն ոստիկանությանը, շնորհակալություն Ձեզ՝ համակարգը արժանի և գործին նվիրյալ բանիմաց մարդկանցով համալրելու համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Ռոստովյան փողոցի 25 շենքի բնակչուհի Աննա Պետրոսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, մի քանի ամիս առաջ հարևանս խմած վիճակում, խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածք պատճառեց ամուսնուս: Դեպքը կարող էր ավարտվել ողբերգությամբ, եթե ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արագ չարձագանքեին և չկանխեին հետագա զարգացումները, ինչի համար գոհունակությունս և խորին շնորհակալությունս եմ հայտնում բաժնի անձնակազմին: Շնորհակալություն ոստիկանությանը, շնորհակալություն Ձեզ՝ համակարգը արժանի և գործին նվիրյալ բանիմաց մարդկանցով համալրելու համար: Հարգանքով՝ Ա. Պետրոսյան
11.02.2015 16:03«Մաղթում ենք անփորձանք ծառայություն և հետագա վերելքներ՝ հանուն մեր երկրի և ժողովրդի»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի բնակչուհի Սոնա Բաթմաջյանից: Հարգելի պարոն Գասպարյան, տարեվերջին եղբայրս դժբախտ պատահարի արդյունքում ծանր վնասվածք էր ստացել և ոստիկանության մի ծառայող նրան հենց տեղում ցուցաբերել է անգնահատելի օգնություն, ինչի արդյունքում, բարեբախտաբար, կանխվել են առողջական հետագա բարդացումները:  Եղբորս՝ Տիգրանի, և մեր ընտանիքի կողմից ընդունեք մեր խորին շնորհակալությունը Ձեզ և Ձեր ղեկավարած համակարգի ծառայողներին: Մաղթում ենք անփորձանք ծառայություն և հետագա վերելքներ՝ հանուն մեր երկրի և ժողովրդի: Հարգանքներով՝ Ս. Բաթմաջյան
10.02.2015 17:00Անձնագրային բաժանմունքները հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար հարմարեցնելու վերաբերյալՀարց Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալ հարցերի մասին. 1.2014 թվականին քանի՞ անձնագրային բաժանմունք է հարմարեցվել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: 2.Քանի՞ անձնագրային բաժանմունք է հարմարեցվելու 2015 թվականին: 3.Քանի՞ շրջիկ կայան է գործում այս պահի դրությամբ: 2015 թվականի ընթացքում քանի՞ շրջիկ նոր կայաններ են ավելանալու: 4.Ինչպե՞ս և ե՞րբ է տարածվել շրջիկ կայանների, դրանցից օգտվելու կարգի մասին տեղեկատվությունը:
Պատասխան
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում շարունակվում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար մուտքերի հարմարեցման  աշխատանքները, որի շրջանակներում 2014 թ. ընթացքում 8 ստորաբաժանում ապահովվել է համապատասխան տեխնիկական հնարավորություններով։ Այդ ստորաբաժանումներն են.
1.ՀՀ ոստիկանության Երևան  քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի անձնագրային բաժանմունք,
2.ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի անձնագրային խումբ,
3.ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի անձնագրային բաժանմունք,
4.ՀՀ ոստիկանության Սիսիանի մարզային վարչության Գորիսի անձնագրային բաժանմունք,
5.ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի անձնագրային խումբ,
6.ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի անձնագրային բաժանմունք,
7.ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի անձնագրային բաժանմունք,
8.ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի անձնագրային բաժանմունք,
2015 թ. ընթացքում նախատեսվում է ևս 7 տարածքային անձնագրային ստորաբաժանում հարմարեցնել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների մուտքի ապահովմանը։ Դրանք են.
1.ՀՀ ոստիկանության Երևան  քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի անձնագրային բաժանմունք,
2.ՀՀ ոստիկանության Երևան  քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի Մարաշի անձնագրային խումբ,
3.ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի անձնագրային բաժանմունք, 
4.ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի անձնագրային բաժանմունք, 
5.ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի անձնագրային բաժանմունք,
6.ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի անձնագրային խումբ,
7.ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի անձնագրային խումբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ-ում գործում են 10 (տասը) շրջիկ կայաններ։ Ներկայումս ընթանում են բանակցություններ «PWPW» լեհական կազմակերպության հետ նաև շրջիկ կայաններ ձեռք բերելու և գործարկելու ուղղությամբ։ Ըստ նախնական ծրագրի՝ նախատեսվում է ձեռք բերել 20 (քսան) շրջիկ կայան։
ՀՀ օրենսդրությամբ՝ տեղաշարժվելու ունակություն չունեցող անձանցից շրջիկ կայանների միջոցով նույնականացման քարտ և կենսաչափական տվյալներ  պարունակող անձնագիր ստանալու դիմումներ ընդունելու ընթացակարգ սահմանված չէ։ «Նույնականացման քարտի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերում նախատեսվել են համապատասխան դրույթներ, համաձայն որոնց վերը նշված կարգը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ (նախագծերը գտնվում են ՀՀ կառավարությունում)։
Իրավական ակտով ընթացակարգի սահմանումը թույլ կտա զերծ մնալ չարաշահումներից (երբեմն անձինք չունենալով տեղաշարժման խնդիր՝ պահանջում են իրենց դիմումներն ընդունել շրջիկ կայաններով)։ Թեև համապատասխան կարգ սահմանված չէ, այնուամենայնիվ գործընթացը ներկայումս կազմակերպվում է։
09.02.2015 17:48«Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինՀարց Նախորդ տարեվերջին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին, որոնց համաձայն՝ մինչև 2012թ. ճանապարհային իրավախախտում կատարած անձինք ազատվում են տուգանքի գումարը վճարելու պարտականությունից, իսկ 2012 թ.-ից մինչև օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարած իրավախախտման դեպքում՝ հիմնական տուգանքի գումարը վճարելու դեպքում ազատվում են ավելացած մասի վճարման պարտականությունից: Հարցը հետևյալն է. այս երկու կետերից որո՞վ է, այսպես ասած, համաներումը կիրառվել: Թվով որքա՞ն վարչական տուգանքի մասին է խոսքը և ընդհանուրը որքա՞ն գումարի մասին:
Պատասխան
Հայտնում ենք, որ ««Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (ՀՕ 249-Ն, ուժի մեջ է մտնում 01.09.2015 թ.) 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վարչական իրավախախտում կատարած անձինք ազատվում են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7, 124-րդ 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ,132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից։
Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված օրենքի ուժով վճարման ոչ ենթակա վարչական տուգանքների կամ սահմանված տուգանքների  գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքների ավելացած մասի չափերի վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունում վիճակագրություն չի տարվել։
09.02.2015 17:29Կարմիր գծանշաններով ավտոկայանատեղերի` սև գույնով ներկվելու վերաբերյալՀարց Երևանի Սարյան և Տերյան փողոցներում կարմիր գծանշաններով ավտոկայանատեղերն օրերս ներկվել են սև գույնով,  և այդտեղ մեքենաներ կայանող վարորդները ծանուցագրեր են ստանում արգելված վայրում մեքենա կայանելու համար տուգանվելու մասին: Խնդրում եմ հայտնել. 1.Արդյոք նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր չէ վերոնշյալ վայրերում կանգառ արգելող ցուցանակ տեղադրել: 2.Ինչու նշված վայրերում դեռևս չկա համապատասխան ցուցանակ: 3.Արդյոք ցուցանակի բացակայությունը հիմք չէ քաղաքացիների տուգանքները չեղյալ համարելու համար:
Պատասխան
Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումով Սարյան փողոցի նշված հատվածում կազմակերպվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետ, որի պատճառով էլ Սարյան փողոցի տվյալ հատվածում վերացվել է վճարովի կայանատեղը։ Ճանապարհային ոստիկանության կողմից նշված վայրում կանգառի կետը նշող 5.16 «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ» ճանապարհային նշանի տեղադրումից հետո «Փարքինգ Սիթի Սերվիս» ՍՊԸ-ն սև գույնի ներկով ջնջել է կարմիր գույնի գծանշումները։ Որից հետո տվյալ վայրում սկսել են գործել ՃԵԿ-ի 84-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները, որով արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառ տեղերի ցուցիչներից 15 մետրից մոտ հատվածներում։
Ինչ վերաբերում է Տերյան փողոցի հատվածին, ապա Երևանի քաղաքապետարանի կողմից Տերյան և Հին Երևանցի փողոցների քաղաքաշինական միջամտությամբ վերակառուցումից հետո Տերյան փողոցի նախկին վայրում կազմակերպված կարմիր գծերով վճարովի կայանատեղը՝ Ճանապարհային ոստիկանության կողմից երթևեկության ճիշտ կազմակերպման համար  տեղափոխվել է Տերյան փողոցի դիմացի հատվածի նոր կառուցված «գրպանիկ»-ը։ Որից հետո «Փարքինգ Սիթի Սերվիս» ՍՊԸ-ն սև գույնի ներկով նախկին վայրում ջնջել է կարմիր գույնի գծանշումները, իսկ Ճանապարհային ոստիկանությունը նախկին վայրում կատարել է նաև կանգառն արգելող 1.4 դեղին գույնի հոծ գծանշում։ 3.27 «Կանգառն արգելվում» է ճանապարհային նշաններով Տերյան փողոցի տվյալ հատվածը կկահավորվի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դերքում։
26.01.2015 17:47Ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալՀարց Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն 2014 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում գրանցված ընտանեկան  բռնության դեպքերի վերաբերյալ։
Պատասխան

2014 թ.  նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ՀՀ տարածքում ընտանիքի անդամների միջև տեղի է ունեցել 121 միջադեպ, որից նոյեմբեր ամսվա ընթացքում՝ 56, իսկ դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ 65։

23.12.2014 16:11Ոստիկանության վետերանների կազմակերպած սպարտակիադան նպաստեց երեխաների ֆիզիկական դաստիարակությանը, առողջ ապրելակերպին, կանխարգելիչ և դաստիարակիչ նշանակություն ունեցավ , ինչպես նաև կապ հաստատվեց հասարակության և ոստիկանության միջևՀարց ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին: Երևանի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների ուսուցչական կոլեկտիվների կողմից: Մեծարգո պարոն ոստիկանապետ, ս/թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի կողմից կազմակերպվեց շրջանի համադպրոցական սպարտակիադա՝ սեղանի թենիս, շախմատ, բասկետբոլ, ֆուտբոլ մարզաձևերից, որին մասնակցում էր 31 դպրոց: Սպարտակիադան նպաստեց երեխաների ֆիզիկական դաստիարակությանը, առողջ ապրելակերպին, կանխարգելիչ և դաստիարակիչ նշանակություն ունեցավ , ինչպես նաև կապ հաստատվեց հասարակության և ոստիկանության միջև: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, վարչական շրջանի ոստիկանությանը, Երևան քաղաքի վարչությանը և Կենտրոն վարչական համայնքի վետերանների խորհրդին` կատարած աշխատանքի համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև «02» լրատվական ծառայությանը՝ միջոցառումները լուսաբանելու համար: Ուսուցչական կոլեկտիվի կազմկոմիտե:
23.12.2014 15:47Շնորհակալական նամակ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-իցՀարց ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ն. Հովհաննիսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, ս/թ. դեկտեմբերի 8-ին Արարատի մարզի Մխչյան գյուղի բանկոմատի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական սխալ, ինչի հետևանքով բանկոմատը պահանջված գումարից ավել կամ պակաս է տրամադրել: Այդ մասին բանկը տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ Լևոն Անտոնյանի և Վահան  Հակոբյանի կողմից: Եթե չլիներ ոստիկանության աշխատակիցների արագ արձագանքը, ապա բանկոմատի տեխնիկական սխալի հետևանքների ծավալը կլիներ ավելի մեծ: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի ղեկավարությունն իր շնորհակալությունն է հայտնում նշված աշխատակիցներին՝ բարեխղճություն և ազնվություն ցուցաբերելու համար:
11.12.2014 18:52Շնորհակալություն ոստիկանությանը՝ Գեղարքունիքի մարզում մեկ տասնյակի հասնող գողությունները բացահայտելու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Մեծարգո պարոն Գասպարյան, ցանկանում  եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ պարոն Ա. Ադամյանին, Վարդենիսի բաժնի պետ պարոն Վ. Բաղյանին և ենթակա անձնակազմին վերջին շրջանում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Մարտունու և Գավառի տարածքներում 10 գողությունների բացահայտման համար, ինչի ընթացքում բացահայտվեց նաև իմ խանութից կատարված գողության դեպքը: Մենք լավ ենք հասկանում, որ Ձեր գլխավորությամբ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը և ենթակա անձնակազմը մեծ ու քրտնաջան աշխատանք է կատարել հանցագործություն կատարած հանցավոր խմբին հայտնաբերելու ուղղությամբ, ինչի արդյունքում ավելի է մեծացել հասարակության վստահությունն ու հավատը ոստիկանության հանդեպ: Կրկին իմ անկեղծ շնորհակալությունը Ձեզ, պարոն Վ. Գասպարյան, և Ձեր ենթակա ողջ անձնակազմին: Հարգանքներով՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Մանվել Ասատրյան:
05.11.2014 16:40«Շնորհակալություն՝ մասնագիտական բարձր պատրաստվածության և աջակցության համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, «ՄԵՐԻԴԻԱՆ» հոլդինգի տնօրինությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում հոկտեմբերի 24-28-ը Մերիդիան էքսպո կենտրոնում կայացած «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսի, «Armenian Art Fair» գեղանկարչական ցուցահանդեսի և «Yerevan Fashion Week. Golden Lace» նորաձևության շաբաթվա անցկացման օրերին անվտանգությունն ապահովելու գործում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերված մասնագիտական բարձր պատրաստվածության և աջակցության համար։ Հարգանքով՝ «ՄԵՐԻԴԻԱՆ» հոլդինգի ծրագրերի ղեկավար Նիկա Մանուկովա:
31.10.2014 16:42Շնորհակալական նամակ Դիլիջանի քաղաքապետիցՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Հարգարժան պարոն Գասպարյան, հոկտեմբերի 4-ին՝ Դիլիջան քաղաքի օրվան նվիրված տոնախմբության և հոկտեմբերի 11-ին՝ Դիլիջանի միջազգային դպրոցի բացման հանդիսավոր արարողության հետ կապված մասսայական միջոցառումներին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը և ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկանները իրենց ծառայողական պարտականությունները կատարել են բարձր պատասխանատվությամբ, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ, ստորաբաժանումների ղեկավարներին և անձնակազմերին։ Հարգանքներով՝ Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյան:
20.10.2014 15:29Շնորհակալություն՝ բնակչությանը հուզող խնդիրներին արագ արձագանքելու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, Ձեզ գրում է Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի ղեկավար Վահան Գևորգյանը։ Ցանկանում եմ իմ, լիազորված եմ նաև մարզի տարբեր համայնքների ղեկավարների և բնակիչների անունից, շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ադամյանի՝ մեր մարզում ծավալած գործունեության առիթով։ Մարդկանց լսելը, օգտակար լինելը, առկա խնդիրներին օպերատիվ արձագանքելը և լուծում տալը մեզ մոտ այլևս դիտվում է ոչ թե անսովոր, այլ բնական վիճակ։ Նրա ջանքերի արդյունք է ոստիկանության մարզային կառույցներ-համայնքներ կապի կտրուկ բարելավումը, տեղերում մշտական հանդիպումները, որոնց ընթացքում բարձրացվող ոչ մի խնդիր անուշադրության չի մատնվում։ Որպես ասվածի լավագույն վկայություն ցանկանում եմ շեշտել բոլորովին վերջերս Երևան-Վարդենիս մայրուղու՝ Գավառ մտնող հատվածում երթևեկության անվտանգությունն ապահովող լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, որը, հավատացեք, իսկապես կարևոր նշանակություն ունեցավ այդ հատվածում հաճախ տեղի ունեցող վթարների կանխարգելման համար։ Ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև այն, որ համայնքների ղեկավարների հետ կազմակերպված հերթական հանդիպման ժամանակ մեր կողմից բարձրացված այս հարցը այդքան հրատապ լուծում ստացավ։ Այն, որ ոստիկանությունը ազգաբնակչության բարեկամն է դարձել, հրաշալի երևում է նաև Արսեն Ադամյանի որդեգրած աշխատանքով, որը Ձեր իսկ կողմից հռչակված ոստիկանության բնագավառում բարեփոխումների ուղղակի դրսևորումն է տեղերում։ Շնորհակալությամբ և հարգանքներով՝ Վահան Գևորգյան: Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի ղեկավար:
09.10.2014 17:02ՀՀ ոստիկանության նոր համազգեստի վերաբերյալՀարց Ո՞ր կազմակերպությունն է շահել ոստիկանության նոր համազգեստը պատրաստելու մրցույթը, և ի՞նչ միջոցներ են ծախսվել:
Պատասխան

Նոր համազգեստի պատվերն իրականացնող կազմակերպություններն են՝ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն, «Նարեկ» ԲԲԸ-ն, «Գդակ» ՍՊԸ-ն և «Աշոտ Ղարագյոզյան» ՍՊԸ-ն։ Կտորեղեն ներմուծող կազմակերպությունը «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն է։
ՀՀ ոստիկանության նոր համազգեստը պատվիրելու նպատակով պետբյուջեից լրացուցիչ միջոցներ չեն հատկացվել։

29.09.2014 10:17Երևան քաղաքի ճանապարհային ցուցանակների վերաբերյալՀարց Ի՞նչ կարգով և ո՞ր մարմինն է կայացնում  Երևան քաղաքում ճանապարհային ցուցանակների /փողոցների անունները նշող և այլն/  տեղադրման որոշումը: Ո՞վ է այդ ցուցանակների սեփականատերը: Ո՞ր կազմակերպությունն է զբաղվում ճանապարհային ցուցանակների տեղադրմամբ:
Պատասխան

Երևան քաղաքի տարածքում ճանապարհային նշանները ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի փոխհամաձայնեցված երթևեկության կազմակերպման տարատեղության սխեմաների համաձայն՝ տեղադրվում են «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից և հանդիսանում են «Լուսանշան» ՊՈԱԿ-ի սեփականությունը: Իսկ ճանապարհային տարբեր կարգի ցուցանակները /փողոցների անունները նշող և այլն/ ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելով տեղադրվում են Երևանի քաղաքապետարանի կողմից և հանդիսանում են նրա սեփականությունը:

23.09.2014 11:50ՆԱՄԱԿ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ. «Խոսքերս անկեղծ են, իմ տարիքում այլևս կեղծավորություն չեն անում» Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:   Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի 25 շենքի 91 բնակարանի բնակիչ   Անդրանիկ Գրիգորյանից:   Դիմում:   Հարգելի պարոն Գասպարյան. 59 տարեկան հասակում առաջին անգամ ես ինձ ստորացված չզգացի, երբ օրերս մեր տուն եկավ մեր թաղային տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հարություն Հարությունյանը: Նա ուղղակի եկել էր ծանոթանալու բնակիչների հետ: Շատ կիրթ ձևով ներկայացավ, ծանոթացավ ընտանիքիս բոլոր անդամների հետ, իսկ հրաժեշտ տալիս ներողություն խնդրեց անհանգստություն պատճառելու համար: Կարծես թե տեղի ունեցածը մեծ բան չէր. եկավ, ներկայացավ (նա պարտավոր էր դա անել), ներողություն խնդրեց (դա պահանջում էր տարրական քաղաքավարությունը), բայց հավատացեք, ես այդ կես ժամվա շփման ընթացքում տեսա մարդուն ճիշտ մոտենալու, նրան լսելու և հասկանալու ներքին կուլտուրայով և բարեկրթությամբ օժտված մի ոստիկանի, ով, հավատացած եմ, նույնպիսի պրոֆեսիոնալիզմով է կատարում նաև իր ծառայողական մյուս պարտականությունները: Ես խորհրդային տարիներին երկար ժամանակ թղթակից եմ աշխատել «Կոմունիստ» թերթի խմբագրությունում, շատ եմ շփվել ոստիկանության աշխատակիցների հետ, և Ձեզ ասեմ, որ սար ու ձորի տարբերություն եմ տեսնում, երբեք չեմ կարող համեմատել այն ոստիկանությունը (միլիցիան) այսօրվա ոստիկանության հետ, այն ժամանակվա ոստիկանը (միլիցիոները) այսօրվա ոստիկանների հետ (հանձին Հարություն Հարությունյանի): Կարծում եմ, որ մեր հասարակությունը՝ քաղաքացիներս, այդ մեծ վերափոխումների համար առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեք Ձեզնից: Սա կեղծավորություն չէ, իմ այս տարիքում այլևս կեղծավորություն չեն անում, և հետո, ես Ձեզ ոչ անձամբ ճանաչում եմ, և ոչ էլ որևէ շահ ու ակնկալիք ունեմ, պարզապես ասում եմ իմ սրտի խոսքն ու արտահայտում իմ համոզմունքը երկրում կատարվող վերափոխումների վերաբերյալ: Եվ եթե ես ժամանակ եմ գտել և Մալաթիա-Սեբաստիա համայնքից եկել-հասել Նալբանդյան փողոց՝ ՀՀ ոստիկանություն՝ շնորհակալությունս հայտնելու մեր թաղայինի վարվեցողությունից, այլ ոչ թե բողոքելու նրանից, ուրեմն նա իրոք արժանի է դրան: Առավելապես արժանի եք Դուք՝ երկրում անդորր և ապահովության զգացողություն, իսկ ոստիկանության համակարգում՝ կարգուկանոն հաստատելու համար:   Հարգանքներով՝ Ա. Գրիգորյան: 22.09.2014 թ., Երևան:    
03.09.2014 11:32«Շնորհակալություն՝ «Բազե 2014» համահայկական երիտասարդական հավաքում հասարակական կարգի պահպանությունն ու ծրագրի մասնակիցների անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար»Հարց Հարգելի պարոն Գասպարյան, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սույն թվականի օգոստոսի 18-24-ը Ծաղկաձոր քաղաքում անցկացրել է «Բազե 2014» համահայկական երիտասարդական հավաքը։ Մեծամասշտաբ այս ծրագիրն ընթացել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցների հետ սերտ համագործակցության և վերջիններիս ակտիվ աջակցության պայմաններում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնում Ձեզ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին աջակցելու համար, ինչպես նաև՝ Ձեր աշխատակիցներին՝ բարեխիղճ ծառայության, «Բազե 2014» հավաքում հասարակական կարգի պահպանությունն ու ծրագրի մասնակիցների անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար։ Հարգանքով՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյան
21.08.2014 15:02«Ոստիկանության համակարգում գրագետ և բարեհամբույր ծառայողների հետզհետե ստվարացող ներկայությունը հարգանքի և հիացմունքի է արժանի» Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Նոր Արեշի 15 փողոցի 21 տան բնակչուհի Վարդուհի Տիգրանյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, իմ խորին շնորհակալությունն  եմ հայտնում, թե Ձեզ, և թե ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կամո Մաթևոսյանից, ով չզլացավ իր հանգստյան օրը տրամադրել ինձ` մի գործով ինձ օգնելու համար: Ոստիկանության համակարգում նման գրագետ և բարեհամբույր ծառայողների հետզհետե ստվարացող ներկայությունը հարգանքի և հիացմունքի է արժանի, քանզի «Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին: Երանելի են նրանք, որոնց կյանքի նպատակն Աստվածահաճո կյանքով ապրելն է»: Հարգանքով և շնորհակալությամբ` Վ. Տիգրանյան:  
19.08.2014 15:00«Ոստիկանների կատարած անթերի աշխատանքն իրապես արժանի է դրվատանքի»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: Հարգելի պարոն Գասպարյան, հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը՝ 2014 թ. հուլիսի 14-19-ը և օգոստոսի 4-8-ը Աղվերանում կայացած Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադայի և Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի կազմակերպչական աշխատանքներին  աջակցելու համար։ Ոստիկանների կատարած անթերի աշխատանքն իրապես արժանի է դրվատանքի, այն մեծապես նպաստել է միջոցառումների անվտանգությանը և միջոցառման անխափան ընթացքին։ Հարգանքով` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյան:
13.08.2014 16:48«Շնորհակալություն, նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության աշխատանքներին ակտիվ աջակցության համար»Հարց   ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, 2014 թ. հուլիսի 21-27-ը Հայաստանում անցկացվեց նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունը, որն ընդհանուր առմամբ անցավ պատշաճ մակարդակով և որում իրենց ներդրումն ունեցան նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունները: Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության աշխատանքներին ակտիվ աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Հարգանքով` Գ. Ղազարյան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
13.08.2014 11:07«Շնորհակալություն ոստիկաններին` ովքեր միշտ կանգնած են շարքային քաղաքացու կողքին բարդ իրավիճակում»Հարց Հարգելի պարոն Վլադիմիր Գասպարյան, Ձեզ է գրում ՀՀ քաղաքացի Անուշ Դադիկյանը, ում հետ 04.08.2014 թ. առավոտյան օդանավակայան տանող ճանապարհին պատահել է ճանապարհատրանսպորտային պատահար: Թույ լտվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր հաշված րոպեների ընթացքում ժամանեցին դեպքի վայր, ցուցաբերելով բարձր մարդկային, մասնագիտական և ծառայողական որակներ, իրենց աջակցությունը և սրտացավությունը ցուցաբերեցին, եղան իմ կողքին մինչև վերջ, օգնեցին յուրաքանչյուր հարցում: Շնորհակալությունս Ձեզ և Ձեր աշխատակիցներին՝ մեր ոստիկաններին, որոնք բարձր են պահում իրենց կոչումն ու ծառայում երկրին և միշտ կանգնած են շարքային քաղաքացու կողքին բարդ իրավիճակում: Հարգանքներով` Անուշ Դադիկյան
31.07.2014 11:28Շնորհակալական նամակ Մարտունի քաղաքիցՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Մարտունի քաղաքի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Ա. Ալեքսանյանից: Մեծարգո պարոն Վ. Գասպարյան, հայտնում եմ Ձեզ, որ 2014 թ. հուլիսի 7-ին մի տարեց և անօգնական կին մոլորվել էր Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում և ոչ մի կերպ չէր կարողանում գտնել հարազատների տունը: Տեղեկանալով դեպքի մասին` ոստիկանության  Մարտունու բաժնի ծառայողներն անմիջապես օգնության հասան և տարեց կնոջը նստեցնելով ոստիկանության ավտոմեքենան` պատրաստակամ ու համբերատար փնտրեցին և գտան նրա հարազատների տունը: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Ձեզ` ոստիկանության համակարգում բարություն և մարդասիրություն սերմանելու, ոստիկանության բաժինները նման բարեխիղճ ծառայողներով համալրելու համար: Ձեզ մաղթում եմ անփորձանք ծառայություն և մեր երկրին ցանկանում եմ խաղաղություն: Հարգանքներով` Ա. Ալեքսանյան:
30.07.2014 17:46«Շնորհակալություն, Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում յուրահատուկ ներդրում ունենալու համար»Հարց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ , ԳԵՆԵՐԱԼ - ԼԵՅՏԵՆԱՆՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: Հարգելի պարոն Գասպարյան, Արդեն ավանդույթ է դարձել «Արի տուն» ծրագրի շրջանակում Սփյուռքի երիտասարդության այցելության կազմակերպումը ոստիկանության զորքերի զորամաս։ Այս տարի ևս` հուլիսի 18-ին, 200-ից ավելի սփյուռքահայ պատանիներ ու աղջիկներ հյուրընկալվեցին զորամասում, ծանոթացան զորամասի կյանքին ու զինվորական կարգապահության նրբություններին, ծաղիկներ խոնարհեցին արցախյան ազատամարտի հերոսների և զորամասի զոհված մարտիկների հիշատակին, իսկ համերգային գեղեցիկ ծրագրից հետո՝ մասնակցեցին սրտաբուխ հյուրասիրությանը։ Միջոցառման մասնակիցները զորամասից հեռացան բարձր տրամադրությամբ՝ հայրենասիրության կարևոր դասեր առած։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի աշխատակիցներին՝ նման ջերմ ընդունելություն կազմակերպելու համար։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև՝ «Արի տուն»,«Իմ Հայաստան» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի մասնակիցներին մշտապես ուղեկցելու, նրանց անվտանգությունն ապահովելու, դրանով իսկ Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում յուրահատուկ ներդրում ունենալու համար։ Հարգանքով` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
29.07.2014 14:24«Շնորհակալություն, ոստիկանության Սիսիանի բաժնի անձնակազմին»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ Գևորգ Իսկանդարյանից: Հարգելի պարոն Գասպարյան, շնորհակալությունս եմ ուզում հայտնել ոստիկանության Սիսիանի բաժնի անձնակազմին` բաժնի պետ Բեգլարյանի գլխավորությամբ: Վերջերս վաղ առավոտյան սովորականի պես գնացել էի անասնագոմ և մեծ եղավ տարակուսանքս, երբ հայտնաբերեցի 18 գլուխ ոչխարների բացակայությունը: Անմիջապես ահազանգեցի ոստիկանություն, աշխատակիցները եկան, ուսումնասիրեցին և 2-օրյա որոնողական աշխատանքների արդյունքում` գյուղամերձ ձորից հայտնաբերվեցին  ոչխարները` 7-ը կենդանի, մնացածը` գազանների կողմից հոշոտված: Հարգանքներով` Գ. Իսկանդարյան:
25.07.2014 17:35Շնորհակալական նամակ ՃամբարակիցՀարց Մեծարգո պարոն Վ. Գասպարյան, Ճամբարակի քաղաքապետարանի անձնակազմն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողներին` Ճամբարակ քաղաքի բնակիչ Գուրգեն Մանուկովի և «Հայփոստ»-ի Ճամբարակի բաժանմունքից կատարված, հասարակական հնչեղություն ստացած գողությունների բացահատման համար: Հարգանքներով` Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյան
17.06.2014 16:23«Իմ բնակարանից կատարված գողությունը ոստիկանները բացահայտեցին 4 օրում»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ Ռոստոմ Ծատուրյանից: Հարգելի պարոն Գասպարյան, հայտնում եմ Ձեզ, որ վերջերս իմ տնից գողություն էր կատարվել։ Գործը հանձնարարվել էր քննիչ, ոստիկանության լեյտենանտ Եղիշե Պետրոսյանին և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Հովհաննես Սարգսյանին։ Ընդամենը 4 օրում նրանք երկուսով բացահայտեցին հանցագործությունը, որի համար ես խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ ունեք այդպիսի ազնիվ, հոգատար ոստիկանության աշխատակիցներ։ Շնորհակալություն եմ հայտնում հատկապես Եղիշե Պետրոսյանին և Հովհաննես Սարգսյանին։ Թող նրանց նմանները Ձեր ղեկավարած համակարգում շատ լինեն: Հարգանքով` Ռ. Ծատուրյան:
16.06.2014 16:23«Շնորհակալություն ոստիկաններին` մարդկային և քաղաքացիական բարձր որակներ ցուցաբերելու համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Երևանի Սարյան փ. 16 շենքի բնակիչ Արման Մանասերյանից: Հարգելի պարոն Գասպարյան, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել այն դեպքը, որը մեր ընտանիքի տեղի ունեցավ սույն թվականի մայիսի 15-ին։ Այդ օրը, ժամը մոտ 12:00-ի սահմաններում, մենք հայտնաբերեցինք, որ մեր երկու տարեկան տղան խմել է մատների հարդարանքի համար նախատեսված ացետոնը։ Երեխային շտապ հիվանդանոց տեղափոխելու նպատակով նրան իջեցնելով փողոց` նկատեցի ճանապարհային ոստիկանության մեքենան (Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի դիմաց)։ Ոստիկանները լսելով ինձ` առանց երկմտելու անմիջապես առաջարկեցին նստել մեքենան։ Գրեթե երկու րոպեում հասանք Մուրացանի անվան հիվանդանոց։ Ու թեև ներկայումս երեխան դեռ գտնվում է ապաքինման փուլում, այդուհանդերձ համոզվածությամբ կարող եմ շեշտել, որ տվյալ իրավիճակում մի քանի րոպե ուշացումն անգամ կարող էր լինել ճակատագրական։ Ցավոք չեմ կարող ասել նշված ոստիկանների անունները, որովհետև այդ իրավիճակում մտքումդ միայն երեխան է և նրա առողջությունը։ Թույլ տվեք Ձեր միջոցով շնորհակալություն հայտնել այդ ոստիկաններին` մարդկային և քաղաքացիական բարձր որակներ ցուցաբերելու համար։  
15.06.2014 16:21«Ոստիկանների օգնության շնորհիվ անանցանելի ճանապարհը դարձավ երթևեկելի»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքի և ղեկավարի անունից` Գ. Սանդրոսյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, Ձեր այցելությունները հանրապետության մարզեր, հանդիպումները ազգաբնակչության հետ, տվեցին իրենց դրական արդյունքները։ Ակնառու է և անմոռաց նաև Վայոց ձորի մարզ կատարած Ձեր այցելությունը, ինչի շնորհիվ մենք ականատես եղանք սպասվելիք հաջողությանը: Խոսքը Հորբատեղ համայնքի ճանապարհի վիճակի մասին է։ Ձեր հանձնարարությամբ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները, բաժնի պետ պարոն Դավթյանի գլխավորությամբ, այցելություն կատարեցին մեր համայնք: Բնակչության կողմից տրված բոլոր հարցերին տրվեց սպառիչ պատասխան: Նրանց օգնության շնորհիվ մեր 5 կմ-անոց  համարյա թե անանցանելի ճանապարհը դարձավ երթևեկելի։ Հարգարժան պարոն Գասպարյան, Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքի և համայնքի ղեկավարի անունից, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ, և Եղեգնաձորի ոստիկանության բաժնի աշխատակիցներին։ Հարգանքներով` Գ. Սանդրոսյան:
13.06.2014 16:18«Շնորհակալ եմ և երախտագետ»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ քաղաքացի Մարիա Նալբանդյանից: Օրերս Երեան-Հրազդան մայրուղում հայտնվել էի անելանելի և անօգնական վիճակում, և անսահման եղավ ուրախությունս, երբ Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի, 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Սամվել Հովհաննիսյանն ու ավագ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արմեն Հարությունյանը սիրալիր ու պատրաստակամ մոտեցան ինձ օգնություն ցուցաբերեցին` թե տեխնիկապես, և թե ֆինանսապես։ Սա խոսում է այն մասին, որ համակարգի հմուտ ղեկավարումն ու Ձեր  կազմակերպչական ձիրքը նպաստում են քաղաքացիների բարօրությանը, ինչի համար անչափ երախտագետ եմ։ Հարգանքներով` Մ. Նալբանդյան:
12.06.2014 16:20« Շնորհակալություն, որ ոստիկանությունում բարեհամբույր և քաղաքակիրթ ծառայողները շատ են»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ քաղաքացի Ռուզաննա Հովհաննիսյանից: Հարգելի պարոն ոստիկանապետ, հայտնում եմ Ձեզ, որ սույն թվականի հունիսի 10-ին ես թոռնիկներիս հետ «Հաղթանակ» զբոսայգուց վերադառնալիս կորցրեցի տունդարձի ճանապարհը. չիմացության և մթության պատճառով հայտնվեցի այնպիսի իրավիճակում, որ ստիպված եղա ճանապարհ հարցնել մեքենայիս կողքին գտնվող մեքենայի վարորդից, ինչի համար էլ ոստիկանության աշխատակիցն ինձ խնդրեց կայանել: Ներկայացան: ՃՈ-ի առաջին գումարտակի 6-րդ դասակի լեյտենանտներ Սարգսյանը և Մուրադյանը այնքան բարեհամբյուր և քաղաքակիրթ գտնվեցին ու հասկացան, որ իրոք ես հայտնվել էի խուճապի մեջ և ոչ միայն չտուգանեցին, ինչի համար շնորհակալ եմ, այլ նաև մեզ ուղեկցեցին մինչև այն վայրը, որտեղից ես արդեն գիտեի ճանապարհը: Շնորհակալ ենք Ձեզ, որ Ձեր վարած քաղաքականությունը տվել է իր արդյունքը, ինչին էլ մենք երեկ ականատես եղանք: Շնորհակալություն, որ ոստիկանությունում բարեհամբույր և քաղաքակիրթ ծառայողները շատ են: Հարգանքներով` Ռուզաննա Հովհաննիսյան:    
06.06.2014 14:41ԻՐԵՆՑ ԳՈՐԾԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԸՀարց Օրեր առաջ Գորիսից վերադառնում էի Սիսիան: Բարակ անձրև Էր մաղում: Ինձնից բացի մեքենայում էին մայրը երկու մանկահասակ երեխաների հետ։ Հանկարծ մեքենան անկանոն աշխատելուց հետո կանգ առավ, իսկ երկնքում այդ պահին փայլատակեց կայծակը և հաշված րոպեների ընթացքում տեղաց հորդառատ անձրևը։ Ես գտնվում էի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի 30-րդ կմ-ի վրա։ Մեքենայի անսարքության պատճառով շարունակել ճանապարհը անհնարին Էր դարձել։ Ուժեղ քամու ազդեցության տակ ավելի Էր սաստկանում կարկտախառն անձրևը։ Շտապ օգնություն էր պետք, բայց ո՞ւմ դիմել։ Հանկարծ հիշեցի, որ ինձ մոտ պահպանվում է ճանապարհային երթևեկության ավտոտեսուչ Անդրանիկ Խաչատրյանի հեռախոսահամարը։ Անմիջապես կապ հաստատելով Անդրանիկ Խաչատրյանի հետ` օգնություն խնդրեցի: Պատասխանը չուշացավ. «Սպասեք, գալիս ենք»: Ուրախությանս չափ ու սահման չկար, երբ քսան րոպե հետո ինձ մոտ Էին հասել Սիսիանի ավտոտեսուչներ` Անդրանիկ Խաչատրյանն ու Պավլիկ Մկրտչյանը: Հորդառատ անձրևը դեռ իր տարերքի մեջ էր, բայց վտանգն արդեն անցել էր: Բառեր չեմ գտնում ասելու, թե ինչպիսի հոգատարությամբ ու համբերությամբ էին շրջապատել մեզ, հատկապես մանկահասակ երկու երեխաների ու նրանց մոր հանդեպ։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում ոստիկանության մայոր Անդրանիկ Խաչատրյանին ու կապիտան Պավլիկ Մկրտչյանին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին մեզ մինչև տուն ուղեկցելու: Սամվել Մանուչարյան,  Սիսիան-Երևան
02.06.2014 16:37Շնորհակալություն բժիշկ-ակնաբույժինՀարց ՀՀ ոստիկանությանը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ, ոստիկանության պահեստի փոխգնդապետ Կիրով Հովհաննիսյանից: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ՀՀ ոստիկանության բուժվարչության հոսպիտալի բժիշկ-ակնաբույժ Նաիրա Ղուկասյանին` արհեստավարժության, հիվանդների նկատմամբ հարգալից և հոգատար վերաբերմունքի համար: Թող բանականությունը աչքի լույսի նման պահպանի նրան, իսկ նա լույս պարգևի իմ նմաններին: Հարգանքներով` Կ. Հովհաննիսյան:
02.06.2014 16:14«Շնորհակալություն ոստիկաններին` Մասիս քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ հասարակական կարգի պահպանության աշխատանքները բարձր մակարդակով ապահովելու համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, Մասիսի քաղաքապետ Ս. Հակոբյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, Մասիսի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Աբրահամյանին, ոստիկանության Մասիսի բաժնի անձնակազմին, ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Գալստյանին, 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներին`  2014 թ. հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Մասիս քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ հասարակական կարգի պահպանության աշխատանքները բարձր մակարդակով ապահովելու համար։ Հարգանքով` Ս. Հակոբյան:
31.05.2014 12:28СЛОВА БЛАГОДАРНОСТИ БЫВШИМ КОЛЛЕГАМՀարց Начальнику полиции Республики Армения господину Владимиру Сергеевичу Гаспаряну,  от пенсионера полиции Мкртумяна Нельсона Зигфридовича. Я семьнадцать лет добивался справедливости по вопросу оформления пенсии. Недавно был на приеме у начальника Юридического Управления полиции РА Меружана Акопяна, который с большим пониманием и добром отнесся к моей просьбе, и мой вопрос был наконец-то решен.  Спасибо Вам за доброе отношение к ветеранам, за то, что я уже чувствую себя частицей той организации, которой посвятил свою жизнь. Уважаемый Владимир Сергеевич, я сожалею, что мне не пришлось работать под Вашим руководством. Мое большое спасибо работникам Управления кадров полиции РА Акопяну Г., Вермишяну К. и Овникян А. Побольше бы таких работников и уважение и престиж полиции будут на высшем уровне. С уважением, Мкртумян Н.    
15.05.2014 16:17«Ոստիկանության աջակցությունը գյումրեցիներին պարգևեց հայրենասիրական անսպառ լիցք, վստահության, հպարտության վեհ զգացում և հավատ` վաղվա օրվա նկատմամբ»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, Գյումրի համայնքի ղեկավար Ս. Բալասանյանից: Հարգարժան պարոն գեներալ-լեյտենանտ, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի, Գյումրու ողջ ազգաբնակչության և անձամբ իմ անունից հայտնում եմ իմ գոհունակությունը և շնորհակալությունը` 2014 թ. մայիսի 9-ին Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում՝ Գյումրիում տեղակայված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի միացյալ ստորաբաժանումների կողմից Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 69-րդ ամյակի և Շուշիի ազատագրմանը նվիրված շքերթին, ինչպես շքերթի նախապատրաստական աշխատանքներին աջակցելու, շքերթի մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը ապահովելու հարցում ոստիկանության աշխատակիցների ցուցաբերած արհեստավարժության և օպերատիվության համար, ինչը գյումրեցիներին պարգևեց հայրենասիրական անսպառ լիցք, վստահության, հպարտության վեհ զգացում և հավատ` վաղվա օրվա նկատմամբ։ Հարգանքով` Ս. Բալասանյան:
26.04.2014 16:13Ոստիկանները կարճ ժամկետում բացահայտեցին հանցագործությունը և դպրոցին վերադարձրին գողացված համակարգիչներըՀարց Մեծարգո պարոն Վլադիմիր Գասպարյան, հայտնում եմ Ձեզ, որ 2014 թ. մարտի 3-ին դիմել էինք ոստիկանության Մաշտոցի բաժին` Աջափնյակ վարչական շրջանի Ալ. Բլոկի անվան 122 հիմնական դպրոցից 10 համակարգիչների գողությունը բացահայտելու և համակարգիչները դպրոցին վերադարձնելու խնդրանքով: Միանգամից ասեմ, որ ոստիկանները կարճ ժամկետում բացահայտեցին հանցագործությունը, և արդեն ապրիլի 14-ին նրանց ջանքերով դպրոցին վերադարձվեց գողոնը: Դպրոցի տնօրինությունը, մանկավարժական կոլեկտիվը, ծնողխորհուդն ու աշակերտները շնորհակալություն են հայտնում Ձեզ` Ձեր ենթակաների մեջ պատվախնդրություն սերմանելու և արդյունքում` հանցագործությունը բացահայտելու համար: Մեր խորին շնորհակալությունը նաև ոստիկանության Մաշտոցի և քննչական բաժինների աշխատակիցներին` հանցագործին արագ հայտնաբերելու, համակարգիչները դպրոցին վերադարձնելու և օրինապահության պահպանման գործում հետևողականություն ցուցաբերելու համար: Հարգանքով` Մարինա Մալախյան, դպրոցի տնօրեն:
26.04.2014 15:51Շնորհակալություն ոստիկաններին` ինձնից գողացված փաստաթղթերն ու ապրանքները հայտնաբերելու և ինձ վերադարձնելու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Մեծարգո պարոն Գասպարյան, ես արցախյան ազատամարտի վետերան եմ, 7 անգամ վիրավորվել եմ Արցախի սահմանները պաշտպանելիս, 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի բաժինների աշխատակիցներին, ովքեր օպերատիվ արձագանքեցին իմ խնդրանքին, օգնեցին և կարճ ժամկետում վերադարձրին ինձնից գողացված փաստաթղթերն ու ապրանքները: Հանգանքներով` Միքայել Խաչատրյան:
25.04.2014 18:25Շնորհակալություն` «Դասը վարում է ոստիկանը» ծրագրի նախաձեռնության համարՀարց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգարժան պարոն Վ. Գասպարյան, խորին   շնորհակալություն   ենք   հայտնում  Ձեզ՝ դպրոցներում «Դասը   վարում   է   ոստիկանը» ծրագրի նախաձեռնության համար: Մեր դպրոցում այսօր   դասը   վարեց ոստիկանության գնդապետ  Արմեն   Չարենցը, մարդ,  ում  այցը  մեր դպրոց արդեն    իրադարձություն   է, քանի  որ  դպրոցը կրում է  նրա պապիկի՝ հանճարեղ   բանաստեղծ  Եղիշե Չարենցի անունը: Դասն անցավ անկաշկանդ և ջերմ մթնոլորտում: Հանդիպումն ապացուցեց, որ ոստիկանը մեր բարեկամն է: Երևանի քաղաքապետարանի  Եղիշե Չարենցի անվան հ. 67 հիմնական դպրոցի 6-9-րդ  դասարանի աշակերտներ:
02.04.2014 14:46«Ոստիկանությունում տեղի ունեցող փոփոխությունները շատ կարևոր են մեր երկրի և մեր զավակների ու թոռների ապագայի համար»Հարց Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 48 շենքի 37 բնակարանի բնակչուհի, 74-ամյա Մարիետա Մանուկյանից: Շատ հարգելի պարոն Գասպարյան, ես խոնարհվում եմ Ձեր առաջ, ցանկանում երկար տարիների կյանք և բեղմնավոր աշխատանք, քանի որ տեսնում եմ Ձեր անձնական մեծ ներդրումը ոստիկանությունում տեղի ունեցող փոփոխությունների մեջ, ինչ շատ կարևոր է մեր երկրի և մեր զավակների ու թոռների ապագայի համար: Հարգանքներով` Մ. Մանուկյան:
02.04.2014 12:41«Շնորհակալություն ոստիկանությանը` կանխամտածված սպանության փորձը 24 ժամում բացահայտելու և մեղավորներին բերման ենթարկելու համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչ Ջիվան Ազատի Հակոբյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ` կանխամտածված սպանության փորձը 24 ժամում բացահայտելու և մեղավորներին բերման ենթարկելու համար: Նաև ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանին, նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանին, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանին և բաժնի ամբողջ անձնակազմին: Հարգանքներով` Ջիվան Հակոբյան:
06.03.2014 11:54Խնդրում եմ պարզաբանել ոստիկանության հետաքննիչի պարտականություններըՀարց Խնդրում եմ պարզաբանել. 1. ոստիկանության հետաքննիչը ոստիկանության աշխատող է, թե՝ դատախազության, 2. ում ցուցումներն ու հրահանգներն է նա կատարում՝ ոստիկանապետի, թե՝ դատախազի, 3. հարցի քննությունը, որը ոստիկանության իրավասությանը չի պատկանում, ոստիկանության ծառայողը կարող է հրաժարվել, թե պետք է անպայման կատարի դատախազի կամքով, 4. լիազորությունների չարաշահում չէ, արդյո՞ք, երբ ոստիկանության ծառայողը կատարում է ոչ իր իրավասությանը պատկանող գործողություն, 5. հետաքննիչը, գործի քննություն իրականացնելիս, պետք է նյութերը նախապատրաստի առկա փաստերի և ապացույցների հիման վրա, թե եզրակացություն կազմի ինչպես դատախազը կթելադրի: Խնդրում եմ հարցերս ու պատասխանները տեղադրել ոստիկանության պաշտոնական կայքում, որի հիման վրա կներկայացնեմ իմ գործով զբաղված հետաքննիչի կողմից խաբեությամբ ինձանից բացատրություն կորզելու վերաբերյալ եղելությունը։ Հարգանքով՝ Սիլվա Բալայան:
Պատասխան

ՀՀ ոստիկանության հետաքննության գծով տեսուչը ոստիկանության ծառայող է, որի լիազորություններն ու պարտականությունները կարգավորվում են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածով և համաձայն նշված օրենսգրքի 53-րդ, ինչպես նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 42.1 հոդվածների՝ ոստիկանության կողմից կատարվող հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազի կողմից։ Հետաքննության մարմնի կայացրած որոշումները բողոքարկվում են դատախազին կամ դատարան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների համաձայն։ ՀՀ ոստիկանությունը նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու լիազորություն չունի։
Հետաքննության գծով տեսուչը նյութեր նախապատրաստելիս պետք է առաջնորդվի նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով և ձեռնարկի օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար։

03.03.2014 14:45Շնորհակալություն` ՀՀ սփյուռքի նախարարիցՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհակալություն է հանձնում Ձեզ և Ձեր աշխատակիցներին` փետրվարի 21-ին` Մայրենի լեզվի օրը, Մատենադարանի շրջակա տարածքում կազմակերպված միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու, մարդկային վերաբերմունք դրսևորելու և օգտակար լինելու անկեղծ պատրաստակամության համար: Հարգանքով` Հրանուշ Հակոբյան
10.02.2014 15:19Շնորհակալություն` օպերատիվ աշխատանքի, հոգատար ու նվիրված վերաբերմունքի համարՀարց Մեծարգո պարոն Վլադիմիր Գասպարյան, ցանկանում եմ շնորհակալության խոսքերս հղել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի անձնակազմին` ցուցաբերած օպերատիվ աշխատանքի, հոգատար ու նվիրված վերաբերմունքի համար: Հարգանքներով` Մարինե Թովմասյան:
03.02.2014 16:43Հետաքննիչը ՀՀ օրենքով վերապահված իր պարտականությունները կատարել է բարեխիղճ, քննությունը` բազմակողմանի և օբյեկտիվՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ոստիկանության Կենտրոնի հետաքննչական բաժնի հետաքննիչ Լ. Կարապետյանին` մի քրեական գործի շրջանակներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և բարձրակարգ գիտելիքների համար: Նա ՀՀ օրենքով վերապահված իր պարտականությունները կատարել է բարեխիղճ, քննությունը` բազմակողմանի և օբյեկտիվ: Հարգանքներով` «Արմենակ Գրուպ» միջազգային կենտրոն ՍՊԸ իրավական հարցերով և զարգացման գծով փոխտնօրեն` Ա. Հայրապետյան:
15.01.2014 17:21«Շնորհակալությունս եմ հայտնում մարդկային առաքինություններով օժտված ոստիկաններին»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Խաղաղ Դոնի 23 շենքի բնակչուհի Հ. Ավագյանից: Շնորհակալությունս եմ հայտնում ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի ավագ տեսուչներ Արթուր Պետրոսյանին և Ստեփան Շահումյանին` իրենց բարի, հոգատար և մարդասիրական վերաբերմունքի համար: Վերջերս ես պետք է գնայի Էջմիածին` պատարագի, սակայն ավտոբուսից ուշացել էի (վարորդին ձեռքով էի արել, բայց հավանաբար չնկատելով, մեքենան չէր կանգնեցրել): Ճարահատյալ, արարողությունից չուշանալու համար, դիմեցի նշված աշխատակիցների օգնությանը, որպեսզի ինձ օգնեն հասնելու ավտոբուսին: Նրանք տեսնելով իմ անելանելի վիճակը ոչ միայն հասցրին ավտոբուսին, այլ նաև մեզ ուղեկցեցին մինչև եկեղեցի:  Շնորհակալությունս եմ հայտնում մարդկային առաքինություններով օժտված այդ հիանալի ծառայողներին նաև այն ակնկալիքով, որպեսզի Ձեր ղեկավարած համակարգը համալրվի միմիայն այդպիսի աշխատակիցներով: Լավագույն մաղթանքներով` Հ. Ավագյան 
28.12.2013 16:09«Բարությամբ և ջերմությամբ լեցուն ուղերձը, որպես մի լուսավոր ուղեցույց, կուղղորդի մանկատան երեխաներին»Հարց Մեծարգո պարոն ոստիկանապետ, ստացանք Գավառի մանկատան սաներին ուղղված Ձեր` բարությամբ և ջերմությամբ լեցուն լավատեսական ուղերձը, որը որպես մի լուսավոր ուղեցույց կուղղորդի երեխաներին` աշխարհը ճանաչելու, ընկալելու, կյանքի դժվարությունները տոկունությամբ հաղթահարելու և ապագայի հանդեպ լավատեսորեն տրամադրվելու ճանապարհին։ Շնորհակալություն Ձեզ` Ամանորյա նվիրատվությունների, երեխաների հանդեպ ունեցած անսահման մեծ սիրո և նվիրումի համար։ Մեկ անգամ ևս առանձնակի ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և բարեմաղթում Ձեզ և Ձեր ընտանիքին ամուր-ամուր առողջություն և երջանկություն։ Գավառի մանկատան անձնակազմի և սաների անունից` մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյան:
27.12.2013 18:48«Շնորհակալություն, բնակչի նկատմամբ ունեցած ուշադիր, բարեհամբույր, կարեկից, անաչառ, արդարամիտ և հարգալից վերաբերմունքի համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Հ. Սահյան փողոցի բնակչուհի Մարգարիտա Բաբայանից: Հարգելի պարոն Գասպարյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեր աշխատակից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Գոհար Մուրադյանին` բնակչի նկատմամբ ունեցած ուշադիր, բարեհամբույր, կարեկից, անաչառ, արդարամիտ և հարգալից վերաբերմունքի համար: Հարգանքով` Մ. Բաբայան:
28.11.2013 14:29«Ոստիկանն անձնազոհաբար փրկել է մայրիկիս կյանքը` գնացքի տակ ընկնելուց»Հարց Մեծարգո պարոն Գասպարյան, մեր ընտանիքն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ձեզ` ոստիկանության շարքերն իրենց գործին նվիրված մասնագետներով, մարդկային առաքինություններով օժտված անձանցով համալրելու համար: Արմավիր քաղաքի կայարանի պահակային ծառայության ոստիկան Վաչագան Լյովայի Սարգսյանը վերջերս անձնազոհաբար փրկել է  մայրիկիս կյանքը` գնացքի տակ ընկնելուց` թույլ չտալով մեզ երկրորդ անգամ որբանալ: Շնորհակալություն այդ խիզախ ոստիկանին, և շնորհակալություն Ձեզ` նման երիտասարդներ ոստիկանության համակարգում ընդգրկելու համար: Հարգանքներով` Գյումրի քաղաքի բնակչուհի Անի Իվանյան:
14.11.2013 10:54Благодарность от имени Всемирной ассоциации армянских ювелировՀարց Начальнику Полиции Республики Армения  ГАСПАРЯНУ В.С.  Глубокоуважаемый Владимир Сергеевич!  28 - 30 октября этого года Всемирная ассоциация армянских ювелиров (AJA) уже в третий раз успешно провела в Армении международную ювелирную выставку Yerevan Show-2013, которая проходила под высоким патронажем Президента Армении.  Отличительной особенностью Yerevan Show-2013 на этот раз стало то, что значительно расширился круг участников и гостей, - участие в выставке приняли 125 компаний из 23 стран мира. АJA также организовал приезд в Ереван более 140 байеров и крупных ритейлеров из России, Украины, Казахстана, ОАЭ, Франции, Беларуси, Индии и других стран. В работе выставки и состоявшейся в её рамках конференции приняли участие такие видные деятели мировой ювелирной отрасли как Президент Всемирной ювелирной конфедерации (CIBJO)Гаэтано Кавальери, глава всемирно известной страховой компании Malca-Amit Global Limited Найджел Паксман (Nigel Paxman), представитель - Fiera di Vicenza Стефания Финн, представители госорганов Армении, послы иностранных государств, аккредитованные в Ереване и др.  Многоуважаемый Владимир Сергеевич! От имени Всемирной ассоциации армянских ювелиров и лично себя сердечно благодарю Вас за содействие в проведении ювелирной выставки Yerevan Show - 2013 и за высокий профессионализм, проявленный сотрудниками возглавляемого Вами ведомства в вопросе обеспечения её безопасности. С искренним уважением   Геворкян Г.Г.  Президент AJA  Советник Президента РА 
11.09.2013 11:46Շնորհակալական նամակ ռեկտորիցՀարց Հարգարժան պարոն Գասպարյան, իմ գոհունակությունն եմ հայտնում ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքին ոստիկանության ստորաբաժանումների կողմից պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև ուսանողների փորձի փոխանակման ծրագրով Աղավնաձորում գտնվող ուկրիանացի ուսանողների անվտանգությունն ապահովելու առթիվ: Լիահույս եմ, որ այսուհետ ևս սատարելու և աջակցելու եք հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող Մանկավարժական համալսարանին, ինչի համար խորապես շնորհակալ եմ: Ռուբեն Միրզախանյան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր: 
03.09.2013 10:42БлагодарностьՀարց Здравствуйте! Я хотела бы сообщить об одном случае и выразить признательность двум полицейским, которые мне очень помогли. Жаль, что я не знаю имени этих двух молодых людей. 01.09. вечером я прилетела в Ереван на самолете, в аэропорту меня должны были встречать представители университета, но их не было. Также у них были проблемы с телефоном, и я не знала вообще, что делать. Я обратилась к двум полицейским, дежурившим в тот вечер в здании аэропорта. Они мне очень помогли: догло помогали дозваниваться, искать информацию в Интернете, договаривались за меня, помогли купить телефонную карту и обменять деньги. Большое им спасибо за желание помочь, терпение, доброту и вежливость. Очень приятно, что армянская полиция умеет не только штрафовать и наказывать, но и помогать.  Спасибо. Ольга Привалова, студентка из Эстонии.
20.08.2013 16:45Հարգարժան պարոն ոստիկանապետՀարց Դուք այնպիսի մի գանձ ունեք Ձեր կենտրոնական համակարգում (ապարատում), ինչպիսին աշխատակազմի ղեկավար պարոն Մերուժան Հակոբյանն է:  Նրա անշահախնդիր մոտեցման եւ գեղեցիկ վարվելաձեւի շնորհիվ, ՀՀ ոստիկանության բարեփոխումների գործընթացը ավելի արագ հունի մեջ կընկնի եւ կյանքի կկոչվի... Հիմա նշեմ արմատները. նախ՝ ընդունելությունների ժամանակ հիմնականում բոլոր քաղաքացիները (այդ թվում՝ նաեւ ես) գոհ են մնում նրանից՝ իրավական ու խելացի խորհուրդներ տալու եւ հնարավոր աջակցության համար, հատկապես հարգալից, սրտացավ ու բարեկիրթ մոտեցման համար: Իսկ այն, ինչ կատարվեց ինձ հետ 31.07.13 թ. ընդունելության օրը, բառերով դժվար է նկարագրել ապշանքս… Ես մի կարեւոր փաստաթուղթ  մոռացել էի կցել դիմումիս, պարոն Հակոբյանի սուր աչքը անմիջապես նկատեց դա: Ես խոստացա հաջորդ օրը փոստով ուղարկել, քանի որ կրկին անձամբ գալը շատ դժվար էր լինելու ինձ համար՝ տրանսպորտից օգտվելու (բարձրանալ, իջնել), նաեւ քայլելու առումով: Սակայն, երիտասարդ բարեկիրթ ու բարեսիրտ պաշտոնյան մի անհավանական,  գրեթե ֆանտաստիկ առաջարկ արեց: Նա ասաց, որ աշխատողին (վարորդին) հաջորդ օրը առավոտյան կուղարկի, որ գա իմ տուն եւ փաստաթուղթը վերցնելով՝ հանձնի իրեն: Ականջներիս չէի հավատում... Հետո էլ մտածեցի ,որ մինչեւ վաղը կմոռանա շարքային տարեց թոշակառուիս գոյության մասին, քանի որ խիստ ծանրաբեռնված է ամենօրյա աշխատանքային ընթացիկ հոգսերով: Սակայն ես սխալվում էի. պարոն Հակոբյանի խոսքը գործ է, ասածը իրականություն է դառնում: Նա նույնիսկ ասաց, որ եթե պատճենը չունեմ, հոգ չէ, աշխատակիցը  կնկարի հեռախոսով եւ կներկայացանի: Բայց ես ունեի կրկնօրինակը: Մի խոսքով, ընդառաջում էր ամեն կերպ: Հաջորդ օրը, առավոտյան  այդ  հրաշք երիտասարդը զանգահարեց ինձ եւ տեղեկացրեց, որ  աշխատողը շուտով իմ մոտ կլինի: Այնքան նրբանկատ էր, որ նախապես զանգահարեց, քանի որ ես մենակ եմ  ապրում եւ վախենում եմ դուռս բացել անծանոթների առաջ... Եկողն էլ տակտ ուներ, հարթակում կանգնած զանգահարեց եւ ասած, որ ինքը դրսում  սպասում է՝ փաստաթուղթը վերցնելու համար: Ես առանց վախենալու, անմիջապես դուռը բացեցի եւ հանձնեցի փաստաթուղթը՝ նույնիսկ՝ լրացուցիչ փաստերով ամրագրված: Ես ապշել էի նման բացառիկ, մարդկային ու սրտացավ մոտեցումից եւ համոզվեցի, որ պարոն Հակոբյանի խոսքը գործ է: Հարգարժան պարոն Գասպարյան, ես իմ  շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ նման ղեկավար պաշտոնյա ունեք, այնպիսին, ինչպիսին պարոն Հակոբյանն է՝ իր մարդասիրությամբ ու տարեցին հարգելով, քաղաքացու հոգսը թեթեւացնելով... Իսկ պարոն Հակոբյանին իմ երախտագիտությունն եմ հայտնում նման գեղեցիկ, բացառիկ, գրեթե ֆանտաստիկ արարքի համար, որ իմ տնից եկան փաստաթուղթը վերցրին՝ ինձ լրացուցիչ չարչարանք չպատճառելով: Ես օրհնում եմ Ձեզ, Ձեր գեղեցիկ մտահղացումները՝ ՀՀ ոստիկանության բարեփոխումների կապակցությամբ,  մայրաբար օրհնում եմ նաեւ Ձեր աշխատակազմի այդ հրաշք ղեկավարին: Թող իրականանան պարոն Հակոբյանի երազանքները աշխատանքում եւ անձնական կյանքում: Թղթակից, աշխատանքի վետերան, 1-ին խմբի հաշմանդամ, 75-ամյա  Էլիտա Մխիթարյանից
03.08.2013 11:38«Շնորհակալ ենք Ձեզանից և ոստիկանության աշխատակիցներից»Հարց Մեծարգո պարոն Գասպարյան, Տոլստոյի փողոցի թիվ 40 տան բնակիչներս խորին շնորհակալություն ենք հայտնում Ճանապարհային ոստիկանության տեսուչներին։ Սույն թվականի հունիսի 28-ին առավոտյան  ժամը 6-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել մեր տան տանիքում և սկսել էր տարածվել պատակից տանիքները: Արթնացանք ոստիկանների ձայներից. նրանք կարճ ժամանակամիջոցում մեր և հարևանների օգնությամբ կարողացան տեղայնացնել հրդեհը, մինչև ժամանեցին նրանց կողմից կանչված հրշեջները: Այնքան շփոթված էինք, որ չկարողացանք իմանալ նրանց անունները, միայն նկատեցինք, որ մեքենայի կողային համարն էր 1160։ Եթե յուրաքանչյուր ոստիկան այդչափ աչալուրջ ու սրտացավ լինի բնակիչների նկատմամբ, մենք մեզ ավելի պաշտպանված կզգանք և ամենակարևորը` մեծ վստահություն կունենանք նրանց նկատմամբ։ Շնորհակալ ենք Ձեզանից և ոստիկանության աշխատակիցներից: Բնակիչներ`   Փափազյան Արսեն, Փափազյան Ռազմիկ, Փափազյան Գագիկ, Փափազյան Արթուր, Սիմոնյան Շուշան
13.06.2013 16:15«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն, ՈՍՏԻԿԱՆ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն, ՄԱՐԴ»Հարց  Վերջերս հենաշարժողական խնդիրներ ունեցող բարեկամիս` երկրորդ կարգի հաշմանդամ, երևանաբնակ Գագիկ Գևորգյանի հետ եղա Ճանապարհային ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Տեսանկարման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնում: Բարեկամս խնդիր ուներ` կապված հասցեափոխության հետ: Կենտրոնի աշխատակիցը, ինչպես հետո իմացա` փոխգնդապետ Հարություն Հակոբյանը, լսելով մեզ և ծանոթանալով անհրաժեշտ փաստաթղթերին` վերցրեց գրիչը և սկսցեց գրել: Նկատեցի` դիմում է գրում բարեկամիս անունով: Ավարտելով գրելը` նա դիմեց բարեկամիս.  - Խնդրում եմ , ստորագրեք:    Երբ դիմումն ստորագրված էր, այն հանձնեց քարտուղարություն և դարձավ մեզ: -Ամեն ինչ կարգին է, դուք կարող եք հանգիստ լինել:  Եվ այդ ամենը` առանց քաշքշուկի, նույնիսկ չպահանջեց, որ դիմումը մենք գրենք: Ես հաճելիորեն զարմացած էի: Ախր, մեր օրերում նման քաղծառայողների, այդ թվում` ուժային կառույցերի աշխատողների, անկեղծ ասած, հաճախ չես հանդիպի:  Ի դեպ, ես նկատեցի, որ նա նման ուշադիր, քաղաքավարի վերաբերմունք դրսևորեց այլ այցելուների նկատմամբ ևս:Մտածեցի. արդյո՞ք դա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` քաղաքացիների հետ պետք է դուք-ով խոսել, կամ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` համակարգի աշխատակիցների առջև դրված ոչ միայն ծառայողական, այլև բարոյական նորմերի անշեղ կատարման պահանջների արդյունքն է: Հնարավորն են և՛ մեկը, և՛ մյուսը: Բայց, իմ խորին համոզմամբ, Հարություն Հակոբյանի վերաբերմունքն, առաջին հերթին, պայմանավորված է նրա ներքին կուլտուրայով, բարեկրթությամբ և դաստիարակվածությամբ:  Համոզված եմ` եթե յուրաքանչյուր քաղծառայող նման վերաբերմունք ցուցաբերի քաղաքացիների նկատմամբ, ապա ՀՀ նախագահի մատնանշած «գաղջ մթնոլորտը» շատ արագ կվերենա, շնչելն ավելի դյուրին կլինի և, անկախ սոցիալական շատ ու շատ խնդիրներից, երկիրը լքողների` արտագաղթողների թիվը կտրուկ կնվազի: Ավելին, մարդիկ հավատով ձեռնամուխ կլինեն կառավարության այն ծրագրի իրականացմանը, որը մեր հայրենիքին նոր առաջընթաց է խոստանում:  Հարգելի ոստիկանություն, իմ և բարեկամիս անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխգնդապետ Հարություն Հակոբյանին, ով բարձր է պահում և՛ ոստիկանի, և՛ մարդու կոչումը: Շնորհակալություն նաև նրա ծնողներին, որ նման որդի են դաստիարակել: Ջանիբեկ Ղուկասյան, ՀՀ ժուռնալիստների միության անդամ, ք. Վանաձոր:
29.04.2013 17:56Երախտիքի խոսքեր ՇվեդիայիցՀարց Հարգարժան պարոն Վլադիմիր Գասպարյան, Ձեզ է դիմում Շվեդիայում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լիլիթ Ասատրյանը: Անչափ հուզված եմ և ոգևորված Ձեր հատկապես վերջին հայտարարություններից: Մինչև Շվեդիա մեկնելս բնակվել եմ Գյումրի քաղաքում, և, անկեղծ ասած, մենք՝ գյումրեցիներս, տարիներ շարունակ ահով ու վախով ենք զբոսնել հատկապես Սլաբոդկա և Ավտոկայան թաղամասերում, որովհետև ինչպես մեզ բոլորիս է հայտնի՝ դրանք, այսպես ասած, «ազդեցիկ», իրար հակառակորդ կլանների թաղամասերն են եղել, բայց հիմա ես մեծ գոհունակությամբ եմ լսում Հայաստանից եկող լուրերը, հատկապես Ձեր հայտարությունները, և վստահ եմ, որ վերջապես Ձեր վերահսկողության շնորհիվ մեր Գյումրին նորից կմաքրվի նման «ինքնակոչ գողականներից» և, ներողություն արտահայտությանս, թափթփուկներից: Մեր ընտանիքի կողմից ընդունեք Հայաստանի ոստիկանության հանդեպ տածած ամենաանկեղծ երախտիքի խոսքերը, սերն ու հարգանքը: Լիլիթ Ասատրյան, Շվեդիա:
26.03.2013 12:39«Մեր երեխաները շրջապատված են հոգատարությամբ»Հարց ՀՀ ոստիկանության պետ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Մեծարգո պարոն Վ. Գասպարյան, մենք՝ սիրիահայ մարզիկների ծնողներս, մեր խորին հարգանքն ու շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ այն մեծ աջակցության և օժանդակության համար, որը ընձեռեցիք Դուք՝ մեր երեխաներին հնարավորություն տալով իրենց մարզումներն անցկացնելու «Դինամո» մարզական ընկերությունում: Ցանկանում ենք հատկապես շեշտել, որ «Դինամոյում» ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները մեր երեխաների մարզումների և նրանց մարզական առօրյան ճիշտ և նպատակային կազմակերպելու համար: Մեր երեխաներն այնտեղ շրջապատված են հոգատարությամբ: Կրկին շնորհակալություն Ձեզ և հաջողություն Ձեր բոլոր ձեռնարկումներին: Հարգանքներով՝ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի խորհրդի նախագահ Ալեքսան Գարատանայան և 58 ծնողներ:
28.02.2013 11:27«Շնորհակալություն, համագործակցության և ցուցաբերված աջակցության համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգարժան պարոն Գասպարյան, համաձայն ՀՀ ոստիկանության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ շարունակվում են Խաղաղության կորպուսի կամավորների այցելությունները ՀՀ ոստիկանության բաժիններ՝ ըստ կամավորների ծառայության վայրերի։ Յուրաքանչյուր այցելության ժամանակ զգացվել է ոստիկանության աշխատակիցների հոգատարությունն ու աջակցության պատրաստակամությունը։ Օգտվելով առիթից, խորին երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ՝ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար: Ցանկանում եմ նաև օրինակելի ծառայության և բացառիկ աջակցության համար հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկանության Բերդի, Սևանի, Կապանի, Նաիրիի և Հրազդանի բաժինների անձնակազմերին՝ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների նկատմամբ կատարված հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև ցուցաբերած արհեստավարժ և արդյունավետ աջակցության համար։ Հարգանքով՝ Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրեն Դեյվիդ Լիլի, 28.02.2013 թ.:
08.02.2013 17:44«Ոստիկանության աշխատակիցը փրկեց տղայիս կյանքը»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Գյումրի քաղաքի բնակչուհի Լյուբա Պետրոսյանից: Մեծարգո պարոն Գասպարյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ Ձեր ղեկավարած համակարգում կան հասարակությանը պիտանի և գործին նվիրված ոստիկաններ, ինչպիսին է ոստիկանության Գյումրիի բաժնի պարեկապահակային ծառայության ոստիկան Տիգրան Դիլանյանը, որը վերջերս փրկեց որդուս կյանքը: Տղաս գիշերվա ուշ ժամին տուն վերադառնալիս՝ ճանապարհին ուշագնաց է եղել և ընկել փողոցում՝ մնալով անօգնական վիճակում: Եվ եթե այդ պահին փողոցով չանցներ Տիգրան Դիլանյանը, ապա հնարավոր է, որ այդ ցուրտ եղանակին տղաս սառչեր կամ պատահական անցնող մեքենայի զոհ դառնար... Կրկին ու կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ նման սրտացավ ու բարի մարդկանցով ոստիկանության համակարգը համալրելու համար: Հարգանքներով՝ Լյուբա Պետրոսյան:
05.02.2013 17:39Խոսք երախտիքիՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Արմավիրի մարզի Մաշտոցի փողոցի 61 տան բնակչուհի Լեյլի Մկրտչյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, 2009 թ. հոկտեմբերից մինչև 2013 թ. հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում երեխայիս հայրը խուսափում էր ալիմենտ վճարելուց և գտնվում էր հետախուզման մեջ: Սակայն ի պատիվ ոստիկանության համակարգում Ձեր կողմից իրականացված կադրային փոփոխությունների և ծառայության հանդեպ սերմանած բարեխիղճ և սրտացավ վերաբերմունքի՝ Ձեզ դիմելուց հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները նախկին ամուսնուս հայտնաբերեցին Երևանում և ուզում եմ Ձեզ ուրախությամբ տեղեկացնել, որ օրերս արդեն ստացանք 2013 թ. հունվար ամսվա՝ 8-ամյա տղայիս հասանելիք ալիմենտը, ինչի համար Ձեզ և ոստիկանության  Բաղրամյանի բաժնի ծառայողներին հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: Հարգանքներով՝ Լեյլի Մկրտչյան:
04.02.2013 16:20Շնորհակալական նամակ ՀՀ ոստիկանության պետինՀարց Դավիթաշենի 2-րդ թաղամասի 45 շենքի թիվ 14 բնակարանի բնակչուհի Ռուզաննա Պողոսյանը շնորհակալական նամակ է գրել ՀՀ ոստիկանության պետ  Վ. Գասպարյանին և ներկայացրել  իր և ընտանիքի հետ կատարվածը:  Ռ. Պողոսյանը 2008 թվականին ամուսնու  մահվանից հետո ընտանիքի հետ միասին հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, և ապրելու միակ  միջոցը եղել են մանկական նպաստները, թոշակներն ու փարոսի ծրագրերը: 2009 թ. այդ ծանր վիճակից  դուրս գալու համար Ռ. Պողոսյանի քույրը ասել է, թե  գործարար ծանոթ ունի, ով բնակարանն իրեն  լիազորությամբ  հանձնելու դեպքում  որոշակի նյութական օգնություն կցուցաբերի: Գտնվելով ծանր նյութական  վիճակում և հավատալով քրոջը` համաձայնվել է: 2009 թ. մարտի 6-ին Ռ. Պողոսյանը և իր ընտանիքի անդամները լիազորել են Հակոբ Սարգսի  Մկրտչյանին բաժնային  սեփականության իրավունքով իրենց  պատկանող  Դավիթաշեն 2-րդ թաղ. 45 շենքի թիվ 14 բնակարանը վաճառելու իրավունքը:  Դրանից  հետո Հ. Մկրտչյանին չեն  տեսել, և  2010 թ.-ին իրենց բնակարան են այցելել ԴԱՀԿ աշխատակիցները տանից վտարելու համար, բայց  տեսնելով զառամյալ հիվանդ տատիկին և նյութական ծանր վիճակը` ժամանակ են տվել իրենց կամքով դուրս գալու համար: Ռ. Պողոսյանը  հետաքրքրվել և պարզել է, որ իր բնակարանն արդեն  պատկանում է Ֆրանսիայի քաղաքացի Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանին, ով  2012 թ. հունիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել դատարան` իրեն և  իր ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող  տանից վտարելու  պահանջով, որը և բավարարվել է: Իրենք բողոքարկել են  վճիռը, սակայն ապարդյուն. ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարանները վճիռները օգուտ Օսկանյանի են կայացրել: Պետական այլ գերատեսչություններից այլևս հույս չունենալով և դիտելով «02» հաղորդաշարը, տեսնելով, թե ինչպես է ոստիկանությունը ծանր հանցագործությունները բացահայտում` դիմել է ոստիկանության Երևան քաղաքի քննչական  վարչություն:   2013 թ. հունվարի 18-ին  իրեն կանչել են ոստիկանություն և տուժող են ճանաչել: Շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի քննչական  վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Լաչինյանի բարեհամբույր  վերաբերմունքի  և մասնագիտական  բարձր պատրաստվածության` Ռ. Պողոսյանը հրաժարվել է  դիմել ինքնասպանության, ավելին`  վերականգնվել են իր և ընտանիքի խախտված իրավունքները իրենց բնակարանի նկատմամբ, իսկ բնակարանը խարդախությամբ հափշտակելու  խմբում ընդգրկված որոշ անձինք արդեն գտնվում են հետախուզման մեջ:
10.01.2013 15:19Շնորհակալություն՝ մշտապես ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի տնօրեն Օ. Պետրոսյանից: Մեծարգո պարոն Գասպարյան, Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի տնօրինությունը, մանկավարժական, աշակերտական և ծնողական համայնքներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնում Ձեզ՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համար: Հատկապես ուզում ենք նշել Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի անչափահասների գծով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Կարեն Մաթևոսյանի բարեխիղճ և պատասխանատու աշխատանքը, ով դպրոցի հետ համագործակցության 10 տարիների ընթացքում հասցրել էվայելել աշակերտների, ծնողների և մանկավարժների հարգանքն ու վստահությունը՝ նպաստելով նաև ոստիկանության նկատմամբ հավատի և վստահության ամրապնդմանը: Մեծարգո պարոն ոստիկանության պետ, ընդունեք նաև մեր լավագույն բարեմաղթանքներն ու շնորհավորանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հարգանքով՝ Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի տնօրեն Օ. Պետրոսյան:
09.01.2013 14:53«Մեր ցանկությունն է ոստիկանության համակարգը միշտ տեսնել ուժեղ, իսկ աշխատակիցներին՝ պարկեշտ, քաղաքավարի, մարդկային...»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, կենսաթոշակառու Ռևիկ Քիշոյանից: Մեծարգո պարոն Գասպարյան։ Վերջերս իմ սեփական ավտոմեքենայով Երևանից վերադառնում էի գյուղ, ինձ հետ էր նաև անչափահաս թոռնիկս։ Ժամը 12-ի սահմաններում Սևան-Գավառ ճանապարհահատվածում ինքնազգացողությունս կտրուկ վատացավ և սրտի անբավարարվածություն զգացի: Ավտոմեքենան մի կերպ կանգնեցրի, դուռը բացելիս վայր ընկա՝ կորցնելով գիտակցությունս: Հետո միայն լսում էի թոռնիկիս օգնության աղերսագին կանչերը, սակայն ոչ ոք մեզ օգնության ձեռք չէր մեկնում։ Սառնամանիքից փայտացել էի, իսկ թոռնիկս կուչ եկած՝ անշարժացել էր։ Սպառվել էր անգամ ավտոմեքենայի վառելիքը։ Այդ պահին Աստծո օգնությամբ և օրհնանքով մեզ մոտեցավ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան, մեքենայից դուրս եկան երկու ոստիկաններ և տեսնելով  մեր անելանելի վիճակը՝ տեղափոխեցին իրենց ավտոմեքենան, ցույց տվեցին համապատասխան օգնություն, և բառիս բուն իմաստով՝ փրկեցին մեր կյանքը, ապա հասցրին տուն: Ցանկացա իմանալ այդ ամենամարդկային ոստիկանների ինքնությունը, սակայն նրանք հրաժարվեցին՝ ասելով. «Հայրիկ ջան, դա մեր սրբազան պարտքն է...»: Ուզում եմ վերստին հանդիպել այդ հրեշտակային մարդկանց, երախտիքի խոսքեր ասել և սեղմել նրանց ձեռքը, սակայն առողջությունս չի ներում։ Մեծարգո պարոն Գասպարյան, ես և իմ ընտանիքը շնորհակալության, գնահատանքի և մեծարանքի ամենաջերմ և անկեղծ խոսքեր ենք ուղղում Ձեզ՝ ոստիկանության համակարգում կարգուկանոն հաստատելու և աշխատակիցների մեջ մարդկայինի և քաղաքացու հետ վարվեցողության դասեր սերմանելու մեջ: Մեր ցանկությունն է Ձեզ և ոստիկանության համակարգը միշտ տեսնել ուժեղ, իսկ աշխատակիցներին՝ պարկեշտ, քաղաքավարի, մարդկային... Հաջողություն բոլորիդ և ամենայն բարիք: Հարգանքներով՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, կենսաթոշակառու   Ռևիկ Քիշոյան:
26.12.2012 15:41«Վետերաններս անօգնական չենք և մեր թիկունքին մի ամբողջ համակարգ է կանգնած...»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, Գյումրիի ոստիկանության վետերան, ոստիկանության ավագ սերժանտ, 85-ամյա Մանուկ Գինոսյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, ցանկանում եմ այս նամակով երախտիքի և շնորհակալության խոսքեր ուղղել Ձեզ, քանի որ Ձեր պաշտոնավարման այս ոչ մեծ ժամանակահատվածում ոստիկանության համակարգում բազմաթիվ դրական տեղաշարժեր են նկատվում, և ամենակարևորը՝ երբեք չի անտեսվում մարդը՝ իր բազմաթիվ պրոբլեմներով և հոգս ու ցավերով: Իմ մեծ գոհունակությունն եմ հայտնում Ձեզ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի վետերանների խորհուրդների, ինչպես նաև գյումրեցի ոստիկանների կողմից մշտական և անշահախնդիր աջակցություն ստանալու և իմ ու կնոջս համար դեղորայք ձեռք բերելու և մեր առողջական խնդիրները ըստ կարելվույն հոգալու համար: Այդ մեծ ուշադրությունը և աջակցությունը մեզ ապրելու հավատ է տալիս ու նաև՝ վստահություն, որ զառամյալ վետերաններս անօգնական չենք և մեր թիկունքին մի ամբողջ համակարգ է կանգնած: Հարգարժան պարոն ոստիկանապետ, օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և ոստիկանության ամբողջ համակարգին՝ Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ: Բոլորիդ քաջ առողջություն և անփորձանք ծառայություն: Շնորհավորում եմ իրենց սուրը փառքով պատյան դրած իմ լավ ու բարի վետերան ընկերներին: Աստված Ձեզ պահապան, սիրելիներս: Հարգանքներով՝ ոստիկանության վետերան, ոստիկանության ավագ սերժանտ, 85-ամյա Մանուկ Գինոսյան, քաղաք Գյումրի:  
26.12.2012 12:43Շնորհակալություն հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտելու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին,   ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանից:   Հարգարժան պարոն ոստիկանապետ, սույն թվականի հոկտեմբերի 20-25-ը ՅՈԻՆԵՍԿՕ-ին կից թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) կազմակերպած գիտաժողովի անցկացման օրերին թալանվեց մեր կազմակերպության ներկայացուցիչ Մարինե Մկրտչյանի՝ Երևանի Թավրիզյան փողոցում գտնվող տունը։ Գողացել էին տանը պահվոդ գիտաժողովի մասնակցության համար հավաքված վճարներն ու անձնական զարդերը։ Մենք դիմել էինք Ձեզ՝ այղ գործը Ձեր անմիջական հսկողության տակ վերցնելու խնդրանքով։ Հարգարժան պարոն ոստիկանապետ, ուրախությամբ հայտնում ենք, որ հացագործությունը բացահայտված է։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Երևան    քաղաքի    քրեական    հետախուզության     բաժնի     աշխատակիցներին, որոնց օպերատիվ և սրտացավ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ կարճ ժամանակահատվածում ձերբակալել հանցագործներին:   Խորին երախտագիտությամբ և Ձեր հանդեպ մեծ հավատով՝  ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ  Մարինե Հարոյան: