Official news Statements and announcements Attention Newsfeed Clarifications Places of arrest Elections Note to journalists
Summary information Visits Reception OSCE - The RA Police History of cooperation
Codes Laws Decrees and instructions of the President of Armenia Decisions of the Government of the Republic of Armenia Decisions of the Prime Minister of the Republic of Armenia Orders of the Head of Police of the Republic of Armenia Guidelines Internal legal acts of Police Draft laws Public debates
Trimester Half-year Year
Murder Attempted murder Infliction of bodily damage which caused the death of the aggrieved Infliction of bodily damage Banditry Robbery Theft Swindling Hooliganism Narcotic detection Deforestation and Illegal Logging Illegal hunting Persons declared wanted Detection of Wanted persons Voluntary surrender of firearms and ammunition Detection of firearms and ammunition Missing persons Kidnapping Corpse detection Squandering or embezzlement Extortion Poisoning Vehicle theft Fire Accidents and explosions Abuse of official authority Official forgery or official negligence Illegal or false entrepreneurial activity Willful destruction of property Trafficking ot sexual exploitation Rape or attempted rape Pimping Bribery Smuggling Counterfeiting Violation of voting rights Cybercrime Violence against a representative of authorities Aircraft and railway accidents Border incidents Suicide or an attempted suicide Еscape from criminal executive institutions or investigative isolation wards Other crimes Statistical data
Wanted persons
List of license plates

WEBSITE MAP

HOT LINE

OFFENCES DETECTED BY TECHNICAL DEVICES


17.09.2019 18:54Շնորհակալություն անկողմնակալ և ազնիվ աշխատանքի համարQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Արման Հայրապետյանից: Մեծարգո պարոն Օսիպյան, մեր շնորհակալությունն ենք հայտնում Վայոց ձորի մարզի ոստիկանության պետ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանին՝ անկողմնակալ, ազնիվ աշխատանքի համար։ Ցանկանում ենք առողջություն, քաջություն, տոկունություն՝ բարդ ու դժվարին աշխատանքում։ Խորին ակնածանքով՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ
17.09.2019 18:53Շնորհակալություն Վանաձորի ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին Վանաձոր քաղաքի բնակչուհի Նադյա Խաչատրյանից: Խորին շնորհակալություն եմ հայտնում Վանաձորի հետաքննության պետ Մելինե Եղշատյանին, ավագ հետաքննիչ Տիգրան Ալեքսանյանին, ավագ հետաքննիչ Սուրեն Դանեիլյանին։ Նրանց բարեխիղճ աշխատանքի շնորհիվ ինձ վերադարձվեց Առողջ ապրելակերպ կոչված կազմակերպության կողմից ինձնից խաբեությամբ կորզած գումար։ Ցանկանում եմ Ձեզ եւ ձեր ամբողջ կոլեկտիվին հաջողություններ, մեծ նվաճումներ։ Ն. Խաչատրյան, 81 տարեկան
17.09.2019 18:52ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանապետ, գեներալ-մայոր Վ. Օսիպյանին Երևան քաղաքի բնակչուհի Սիլֆետ Մարգարյանից: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել մի արտառոց դեպքի մասին։ Հուլիսի 31-ի 2019 թ. երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում թիվ 57 երթուղային ավտոբուսի մեջ, Սայաթ-Նովա-Բաղրամյան պողոտաների ճանապարհին, գրպանահատ կողմից, ինձանից գողացվեց որոշակի գումար։ Ես անմիջապես ահազանգեցի ոստիկանություն։ Նույն օրը ինձ հրավիրեցին Արաբկիրի ոստիկանության բաժին և ինձ համար անսպասելի տեղեկացրին, որ գրպանահատը հայտնաբերվել է և բերման է ենթարկվել։ Ճիշտ ասած հրաշքի չէի հավատում, որ այսպես արագ օպերատիվ ձևով կհայտնաբերվի հանցագործը։ Ցանկանում եմ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել անձամբ Ձեզ և Ձեր կողմից ղեկավարվողղ կառույցին և հատկապես Արաբկիրի ոստիկանության բաժնի ավագ հետաքննիչ, ավագ լեյտենանտ Գոռ Մանուկյանին։ Հարգանքներով՝ բժիշկ Ս. Մարգարյան
17.09.2019 18:52Շնորհակալություն հարցմանը պատշաճ, սպառիչ եւ ժամանակին պատասխանելու համարQuestion Խնդրում եմ շնորհակալությունս փոխանցել ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ պարոն Գ. Այվազյանին, ինչպես նաեւ 12.08.2019 թ. թիվ 191 գրության կատարող Գ. Խաչատրյանին՝ իմ կողմից press@police.am էլեկտրոնային հասցեին կատարված հարցմանը պատշաճ, սպառիչ եւ ժամանակին պատասխանելու համար։ Գրիշա Ղազարյան
17.09.2019 18:04Խորին շնորհակալություն ոստիկաններին և վետերաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին Երևան քաղաքի բնակիչ Բագրատ Մուշեղյանից: Հարգարժան ոստիկանության պետ պարոն Օսիպյան, հայտնում եմ Ձեզ, որ 2019 թվականի հուլիսի 21-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից ինձ պատկանող անասնագոմից դռան փականը կոտրելու եղանակով գողացել էին 400 հավ և պատճառել 600.000 դրամի նյութական վնաս։ Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ Ձեզ և Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Սպարտակ Ամիրյանին և Կարեն Սարգսյանին, որոնց կողմից տարված աշխատանքի շնորհիվ բացահայտվեց հանցագործությունը։ Հայտնաբերվեց գողության կատարող անձը։ Իմ խորին շնորհակալությունը և երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ և Ձեր ենթակայությամբ աշխատող ոստիկաններին և վետերաններին։ Հարգանքներով՝ Բագրատ Մուշեղյան
17.09.2019 17:57ՇնորհակալագիրQuestion «Slice Consulting» կազմակերպության անձնակազմի «Ամառային Բիզնես Դպրոց» նախագծի մասնակիցների, ինչպես նաև նրանց ծնողների անունից խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն Հայաստանի և Արցախի ոստիկանական հաշվարկներին, որոնք ապահովեցին երեխաների անվտանգ երթևեկությունը սույն թվականի օգոստոսի 9-ին և օգոստոսի 20-ին։ երախտագիտություն ենք հայտնում հարգարժան պարոն Օսիպյանին՝ մեր նախագծին օժանդակելու համար։ Հարգանքով՝ «Slice Consulting» համահիմնադիր Նանե Մաթևոսյան
17.09.2019 17:53Շնորհակալություն ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ծառայողներինQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, հայտնում եմ իմ երախտագիտությունը ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ծառայողներին՝ Գյումրի քաղաքում թարմ մսի իրացմամբ զբաղվող վաճառակետերում անասնահամաճարակային մշտադիտարկում իրականացնող ՀՀ ԿԴ ՍԱՏՄ մասնագետների տեսչական վերահսկողական գործառույթներին աջակցելու և պատշաճ հասարակական կարգի ապահովման համար։ Հարգանքով՝ ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյան  
17.09.2019 17:45Երախտիքի խոսքQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին Վանաձոր քաղաքի բնակիչ Հռփիսմիե Կարապետյանից: Հարգելի պարոն Օսիպյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի աշխատակիցներին։ Վերջին շրջանում նկատում եմ աշխատելաոճում խիստ դրական գործողություններ, ինչի մասին չէի կարող իմ երախտիքի խոսքը չասել, քանի որ այն հանցագործ տարրերը, որոնց մասին բազմիցս էի իմ բողոքներում հայտնում և շարունակում էին մուտք գործել իմ բար-սրճարան, խանգարել բնականոն աշխատանքը, դրսևորել բացահայտ ցինիզմ, խուլիգանական արարքներ էին թույլ տալիս, այլեւս ռիսկ չեն անում իմ տարածք մտնել, ինչը հասկանալի է, որ ոստիկանության կողմից կատարած աշխատանքի հետևանք է։ Ոստիկանությունն իր տեղում է, հարգում են օրենքը և ձգտում են հնարավորինս սատար կանգնել քաղաքացու խախտված իրավունքի վերականգնմանը, որպես ապացույց ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի աշխատակիցների աշխատանքը։ Ինքս օբյեկտիվ մարդ եմ և երբ տեսնում եմ անարդարություն, չեմ կարողանում հանդուրժել, սակայն հատկապես վերջին շրջանում ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների գրագետ, պատրաստակամ աշխատանքի կողքով. անտարբեր անցնել չէի կարող և այդ մասին վերադասության կարգով չտեղեկացնել Ձեզ, որ ուշադրության ներքո պահեք Տարոնի բաժնի աշխատակիցների դրական աշխատանքը։ Հարգանքներով՝ Դ. Կարապետյան
17.09.2019 17:40ՇնորհակալությունQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես կազմակերպվեց զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը Կոտայքի մարզի Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում։ Ճամբարային գործընթացի համակարգման և կազմակերպչական հարցերի նպատակով ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 712-Ա որոշմամբ հաստատված միջգերնատեսչական հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված էր նաև ոստիկանության ներկայացուցիչը։ Ոստիկանության աշխատակիցների ցուցաբերած պատրաստակամության և բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ պատշաճ ձևով իրականացվեց ճամբարների, ինչպես նաև ճամբարներ մեկնող երեխաների տեղափոխման անվտանգությունը, ինչի համար դպրոցականների 2019 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը։ Հարգանքով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
13.09.2019 19:09Խորին շնորհակալություն ՀՀ ոստիկանությանըQuestion ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր պարոն Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեր գլխավորությամբ ՀՀ ոստիկանությանը՝ սանիտարահամաճարակային հնարավոր վտանգը վերացնելու նպատակով «Ձյունիկ սառանրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող սառնարային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում գոյացած վտանգավոր սննդամթերքը տարածքից դուրսբերման, ոչնչացման և ախտահանման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացում կարևոր դերակատարում ունենալու համար։ Մասնավորապես, կատարվել են հետեւյալ աշխատանքները. 1. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մովսիսյանը գործուն մասնակցություն է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի և աշխատանքային խմբի քննարկումներին, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով մասնակցել է տեղում իրականացվող աշխատանքների համակարգմանը։ 2. «Ձյունիկ սառանրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող սառնարանային տարածքում իրականացվել է շուրջօրյա պահպանություն։ 3. Վտանգավոր սննդամթերքով բեռնված բեռնատարներն ուղեկցվել են Նուբարաշենի աղբավայր։ 4. Նուբարաշենի աղբավայրում իրականացվել է շուրջօրյա հսկողություն՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ախտահանման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների անվտանգությունը ապահովելու, ինչպես նաև ախտահանված և հետագայում թաղված վտանգավոր սննդամթերքը տարածքից դուրսբերումը կանխելու նպատակով։ Աշխատանաքային խմբում ընդգրկված պետական մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների համատեղ ջանքերի շնորհիվ 2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ «Ձյունիկ սառանրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող սառնարանային տարածքից ուրս է բերվել 1015 տոննա (142 բեռնատար) վտանգավոր սննդամթերք, իսկ սառնարանային տարաքն ամբողջմվին մաքրված և ախտահանվածէ։ Արդյունքում բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը ամբողջովին վերացված է։ Հարգանքով՝ ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյան
13.09.2019 19:03ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր երախտագիտությունն է հայտնում ոստիկաններինQuestion Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր երախտագիտությունն է հայտնում Ձեզ և ոստիկանության այն աշխատակիցներին, ովքեր «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի շրջանակներում ապահովեցին մասնակիցների անվտանգ երթևեկությունը ծրագրով նախատեսված այցելությունների ընթացքում և շուրջօրյա անվտանգությունը՝ Ծաղկաձորի «Գրողների տուն» հյուրանոցում։ Բարձր ենք գնահատում ՀՀ ոստիկանության ակտիվ մասնակցությունն ու օժանդակելու պատրաստակամությունը Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերում և համոզված ենք, որ մեր այս համագործակցությունը շարունակական կլինի՝ ի նպաստ Հայաստանի և Սփյուռքի հզորացման և գործակցության ամրապնդման։ Հարգանքով և բարեմաղթությամբ՝ Զարեհ Սինանյան
13.09.2019 18:58Շնորհակալություն ոստիկանության Արմավիրի բաժնի անձնակազմին Question ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր պարոն Վալերիյ Օսիպյանին ՀՀ քաղաքացի Ռիմա Ռազմիկի Կիրակոսյանի ներկայացուցիչ՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Գրիգորյանից: Հարգելի պարոն Օսիպյան, սույնով ցանկանում եմ խորին երախտիքի խոսք հղել ՀՀ ոստիկանությանը։ Ոստիկանության ծառայողների բարձր պրոֆեսիոնալիզմի և իրավագիտակցության բարձր մակարդակի շնորհիվ ամրապնդվում է իրավակարգը, և ոստիկանությանը դիմած քաղաքացիները ստանում են հավուր պատշաճի աջակցություն բարձրաձայնված խնդիրների լուծման՝ ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերելի շրջանակներում։ Սույն թվականի հուլիսի 24-ին դիմել եմ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիր քաղաքի բաժին՝ խնդրելով ՀՀ կառավարության 10 մայիսի 2007 թվականի N 797-Ն որոշման շրջանակներում վերացնել վստահորդիս սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան ապօրինի ներխուժումը։ Ոստիկանության ծառայողները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ապահովելով թե՜ դիմոմատուիս և թե՜ ապօրինի ներխուժած անձանց ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ամրագրված իրավունքները։ Ներխուժած անձանց տրվել է 20 և ավելի օր ժամկետ, որպեսզի իրենց կամոք հեռանան վստահորդիս սեփականության իրավունքով պատկանող Արմավիր քաղաքի Մյասնիկյան 34 բնակելի տնից, սակայն վերջիններս չեն կատարել ոստիկանության ծառայողների բազմիցս ներկայացածված օրինական պահանջը, հորդորը, կոչը, որից հետո Արմավիրի մարզային վարչության Արմավիր քաղաքի ոստիկանության բաժնի անձնակազմը, ցուցաբերելով բարձր մասնագիտական հմտություններ, կազմակերպել, պլանավորել, ծրագրել և իրականացրել են ՀՀ կառավարության 10 մայիսի 2007 թվականի N 979-Ն որոշմամբ սահմանված գործողությունների պլան և վերացրել են ապօրինի ներխուժումը։ Հարգանքով՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյան
13.09.2019 18:06Շնորհակալություն Ռուսաստանի Դաշնության ՀՀ դեսպանությունում ՀՀ ոստիկանության ներկայացուցչինQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, արտահայտում եմ անկեղծ շնորհակալություն և խորին երախտագիտություն Ռուսաստանի Դաշնության ՀՀ դեսպանությունում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Էդգար Ռաֆայելի Արևշատյանին՝ ցույց տված անգնահատելի օգնության և բարյացակամ վերաբերմունքի համար։ 2019 թվականի օգոստոսի 9-ին եղբայրս՝ Արթուր Հրաչյայի Հարությունյանը, զանգահարեց Մոսկվայի Կուրսկի երկաթուղային կայարանից և ասաց, որ բախվել է դժվարություննների ու չի կարող հաղթահարել դրանք ինքնուրույն։ Ուխտա քաղաքից հայրենիք վերադառնալիս Մոսկվայում իր ունեցած ողջ գումարով գնել է Հայաստան ուղևորվող ավտոբուսի տոմս, սակայն ճիշտ չկողմնորոշվելով Մոսկվայում, քանի որ առաջին անգամ էր այնտեղ, չի հասել ավտոկայան ժամանակին և բաց է թողել Երևան ուղևորվող ավտոբուսը։ Նրա զանգից հետո ես ինձ զգացի բացարձակ անօգնական, քանի որ ընկերներ, հարազատներ, որոնք կարող էին լուծել նրա խնդիրները, չունեինք Մոսկվայում, իսկ նրա հաշվին դրամական փոխանցում հնարավոր չէր կատարել, քանի որ նա երբեք ինքնուրույն չի մասնակցել բանկային գործարքների։ 2019 թվականի օգոստոսի 13-ին էլեկտրոնային փոստով ես դիմեցի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն։ Ինձ զանգահարեց պարոն Արևշատյանը և օպերատիվ արձագանքեց խնդրին։ Կազմակերպեց գիշերակացը, Երևան հասնելու ճանապարհածախսը, ինչպես նաև հետևողական գտնվեց մինչև նրա հասնելը։ Այս ամենը արվել է անշահախնդիր, չնայած ֆինանսական ծախսերը փոխհատուցելու իմ բազմաթիվ խնդրանքներին։ 2019 թվականի օգոստոսի 17-ին եղբայրս վերադարձավ տուն։ Հարգելի պարոն Օսիպյան, ընդունեք իմ երախտագիտությունն ուղղված Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության անձնակազմին, մասնավորապես պարոն Արևշատյանին մարդկային իր տեսակի, պրոֆեսիոնալիզմի և պատասխանատու մոտեցման համար։ Շնորհակալական նամակն իմ անունից ուղարկված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին։ Հարգանքով՝ Հայկանուշ Հարությունյան
13.09.2019 16:36ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին Սարի թաղի բնակչուհի Քնարիկ Բարսեղյանից: Մենք՝ Երևան քաղաքի Սարի թաղի 7 փ. Նրբ 9-11 տան բնակիչներս մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում տեսուչ Վ. Գյուլնազարյանին բարեխիղճ աշխատանքի համար՝ ում միջոցով հարթվել են երկար ժամանակ ընթացք չստացած հարցեր։ Նա իր մարդկային հատկանիշներով կարճ ժամկետում կարողացավ նվաճել բնակիչներիս վստահությունն ու հարգանքը։ Կրկին անգամ խորին շնորհակալություն ենք հայտնում և ցանկանում, որ նրա նմանները շատ լինեն ոստիկանության համակարգում։
13.09.2019 16:31Շնորհակալություն ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային տեսուչներինQuestion ՀՀ ոստիկանապետ Պարոն Վալերիյ Օսիպյանին Երևան քաղաքի բնակիչ Մարինա Ղազարյանից: Հարգելի պարոն Օսիպյան հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներին՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին Երևան քաղաքի Բրյուսով 21 շենքի 36 հասցեում գտնվող իմ բնակարան այլ անձանց կողմից ապօրինի ներխուժում թույլ չտալու, հասարակական կարգը և իմ անվտանգությունը պատշաճ ապահովելու համար։ Ոստիկանության աշխատակիցները 2019 թվականի սեպտեմբերի 2-ին ժամը 14.00-20.00 ընկած ժամանակահատվածում պատրաստակամորեն իրականացրել են հասարակական կարգի պահպանությունը։ Հարգելի պարոն Օսիպյան շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ՀՀ ոստիկանության համակարգը և գործին նվիրյալ աշխատողներով համալրելու համար։ Ցանկանում եմ նաև առանաձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության աշխատակիցներին վերը նկարագրված գործողությունները բարձր մակարդակով կազմակերպելու և ղեկավարելու համար։ Հարգանքով՝ Մարինա Ղազարյան
13.09.2019 16:26Ոստիկանության հարգելի աշխատակիցներQuestion Ձեզ եմ գրում՝ որ շնորհակալությանս խոսքերը Ձեզ էլ փոխանցեմ։ Բանն այն է, որ 07.09.2019 թվականին Հաղթանակ զբոսայգու տարածքում ժամը 22.10-ին մեքենայիս մարտկոցը նստել էր, և ոստիկանության 3 աշխատակիցներ օգնեցին ինձ։ Իրենք շատ բարեհամբյուր և պատրաստակամ էին։ Շատ շնորհակալ եմ։ Հարգանքով` Արամ Միրզոյան
13.09.2019 16:25Շնորհակալություն ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ Ռաֆիկ Իսրայելյանից: Հայտնում եմ Ձեզ այն մասին որ 1991 թ. կատարվել է սեփականաշնորհում, ես և տղաս նույն հատվածում ստացել ենք մեզ հասանելիք տարածքը։ Սեփանկանաշնորհված հողը մշակել ենք ժամանակին, պարտաճանաչ մուծել ենք հողի հարկը։ 1997 թ. գյուղից դուրս գտնվող Սամվել Սեդրակյանը կեղծ ճանապարհով դարձավ գյուղապետ և հենց առաջին օրվանից սկսեց պաշտոնի չարաշահում, բոլոր օբյեկտները սկսեց քանդել և վաճառել։ Մեր գյուղում ոչ մի օբյեկտ չի դրվել աճուրդի ։ 2001թ. չափագրումների ժամանակ կեղծել է իմ և տղայիս սեփականաշնորհման տարածքները, մեզ վկայական չի տրվել։ Մինչև 2010 թ. նոյեմբերի 4-ը դիմել ենք դատարան, հաստատվել է, որ տարածքը մերն է, բայց տեղի դեկավարները և իրավապահ մարմինները 2011 թվից հարցին ընթացք չեն տվել։ Սամվել Սեդրակյանը ապօրինի կտրել է իմ 3 ընկուզենու ծառերը, դիմել եմ ոստիկանություն, նույնպես թողել են անհետևանք։ Իմ հարևան Ռաֆիկ Գևորգյանը իր հասանելիք հողամասը գրանցել է դստեր և փեսայի անվամբ, բայց չի օտարել, նորից մեր հողն է հափշտակում։ 2019 թ. փետրվարին Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի բաժնի ոստիկանության պետ է նշանակվել պարոն Արմեն Հարությունյանը։ Նա եկավ գյուղ ուսումնասիրեց տարածքը և փաստաթղթերը, որը համապատասխանում է իրականությանը։ Ես իմ ընտանիքի անդամներով խորին շնորհակալություն ենք հայտնում այդ մարդուց։ Աստված տա մեր իրավապահները նույն խղճով աշխատեն։ Հայտնում եմ իմ շնորհակալությունը ոստիկանությունից։
13.09.2019 16:14Շնորհակալություն ոստիկանության Ապարանի բաժնի անձնակազմինQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին ՀՀ մի խումբ քաղաքացիներից: Հարգելի պարոն Օսիպյան, մի խումբ ՀՀ քաղաքացիների անունից երախտագիտության և գոհունակության զգացումով մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանին և բաժնի անձնակազմին՝ քաղաքացիներին ցուցաբերած բարեկիրթ վերաբերմունքի, պատրաստակամ և քաղաքավարի մոտեցման համար։ Մի խումբ ՀՀ քաղաքացիներ (29 ստորագրություն)
13.09.2019 16:12ՇնորհակալությունQuestion Շնորհակալությունս եմ ուզում հայտնել մի քանի ամիս առաջ գողացված հեռախոսը հայտնաբերելու և վերադարձնելու համար։ Շատ շնորհակալ ենք ողջ ընտանիքով։ Բարի ու անփորձանք ծառայություն: ՀՀ քաղաքացի Հռիփսիմե Հովակիմյան
13.09.2019 16:12ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանապետ Պարոն Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, ես Գայանե Խաչատրյանն եմ՝ քաղաք Թալինից: Հանդիսանում եմ «Թալինի կանանց ռեսուրս կենտրոն» զարգացման հիմնադրամի տնօրենը: Աշխատանքի բերումով հաճախակի ունենում եմ օտարերկրյա հյուրեր, որոնց հետ իրականացնում ենք մի շարք բարեգործական, սոցիալական, սպորտային և մշակութային ծրագրեր ու միջոցառումներ: 2016 թ.-ից համագործակցում եմ ՀՀՈ Թալինի բաժնի ծառայության գծով պետի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ պարոն Սմբատ Թորոսյանի հետ, ով ապահովում է հյուրերի անվտագությունը մեր քաղաքում իրենց կեցության ընթացքում և միջոցառումների ժամանակ, ինչպես նաև իրականացնում է հասարակական կարգի պահպանումը: Այս ամենից զատ ուզում եմ նշել, որ պարոն Թորոսյանի ՀՀՈ Թալինի բաժնի ծառայության գծով պետի տեղակալ նշանակվելուց ի վեր մեծ բարեփոխումներ են կատարվել Թալինի վարչական տարածքի անվտանգության ապահովման ու հասարակական կարգի պահպանման ուղղությամբ: Քաղաքում ՀՀՈ Թալինի բաժնի գործունեության ողջ պատմության ընթացքում միայն պարոն Թորոսյանի ջանքերի շնորհիվ է գործում ոստիկանների շրջիկ ծառայությունը, որն ապահովություն ու անվտանգություն է ներշնչում քաղաքացիներին: Խնդրում եմ ընդունել իմ, հիմնադրամի շահառուների, քաղաքացիների, ծրագրերի ու միջոցառումների հայ և օտարերկրացի մասնակիցների ու բարերարների անկեղծ շնորհակալությունը Ձեր և Ձեր աշխատակազմի անդամ պարոն Սմբատ Թորոսյանի կողմից ցուցաբերած հիանալի ու անգնահատելի աջակցության համար: Նրա ջանքերի շնորհիվ է, որ մեր բոլոր ծրագրերն ու միջոցառումները անց են կացվում շատ արդյունավետ և բարձր մակարդակով, որն էլ ստիպում է մեր բարերարներին իրենց զգալ ապահով և ամեն տարի վերադառնալ մեր քաղաք նորանոր ծրագրեր իրականացնելու համար: Որպես օրինակ՝ բերեմ ամերիակահայ բարերարի Թալինի հիշատակի անտառը: Նա, ոգևորված պարոն Թորոսյանի գերազանց ու նվիրված աշխատանքից, անվանատախտակի վրա նշել է նաև ի պատիվ ոստիկանության Թալինի բաժնի: Մեր հիմնադրամի և բարերարների փոխգործակցության հաջողությունը պայմանավորված է ՀՀՈ Թալինի բաժնի ծառայության գծով պետի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ պարոն Սմբատ Թորոսյանի պրոֆեսիոնալիզմով և աջակցելու պատրաստակամությամբ: Հիմնադրամի տնօրեն Գայանե Խաչատրյան
09.08.2019 17:52ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: Ես՝ Հայկ Մոսինյանս, միայնակ թոշակառու եմ։ 2019-ի մայիսի վերջերին իմ տանից գողացել էին իմ բջջային հեռախոսը։ Դիմեցի ոստիկանության աշխատող Շավարշ Շահնազարյանին, խնդրեցի օգնի ինձ, որպեսզի գտնեմ հեռախոս։ Ինքը ինձ հրավիրեց Թումանյանի ոստիկանության բաժին, նույն օրը գտան հեռախոսս գողացողին՝ Կամոյին, եւ մի քանի օր անց հեռախոսս վերադարձրին ինձ։ Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Թումանյանի ոստիկանության աշխատող Շահնազարյանին և բոլոր նրանց, որոնք օգնել են գտնել իմ հեռախոսը գողացողին եւ հեռախոսը։ Ալավերդի քաղաքի բնակիչ Հայկ Մոսինյան
02.08.2019 17:50Անսահման շնորհակալությունQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյանին ՀՀ քաղաքացի Կարինե Կարապետյանից: Ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյան, իմ անսահման շնորհակալական խոսքն եմ հղում Ձեր ղեկավարած կառույցի ողջ անձնակազմին։ Մի քանի խոսքով ասեմ օրերս կատարված միջադեպի մասին։ 45 համարի երթուղայինի մեջ գողացան իմ դրամապանակը, որում իմ կենսաթոշակն էր՝ օրվա հացի և դեղի համար։ Գողությունը բացահայտվեց։ Ոստիկանության Արաբկիրի հետաքննիչների ջանքերի շնորհիվ գողը հայտնաբերվեց գողոնով։ Ցանկանում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ։ Մեծ շնորհակալություն Ձեզ: Մեծ շնորհակալություն Ձեզ
31.07.2019 16:20Շնորհակալական նամակQuestion ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանին: Հարգելի պարոն Օսիպյան և պարոն Վաթյան, տեղեկացնում եմ Ձեզ, որ շուրջ 3 տարի է ինչ Օպերա Սյութ հյուրանոցի կտուրում (Ռաֆայել Լեմկին փողոց) գտնվող բացօթյա գիշերային ակումբը` ներկայումս Ռուֆ_18 անվամբ https://www.facebook.com/roof18n/, խանգարում է շրջակայքի բնակիչների անդորրը: Մինչև ընդհուպ գիշերվա 3-ը բարձր երաժշտությունն արձագանքելով շրջակա շենքերի կողմից, թույլ չի տալիս մարդկանց հանգստանալ օրենքով սահմանված լռության ժամից հետո: Բազմաթիվ անգամ բնակիչները զանգահարել են թե հենց ակումբին, թե հյուրանոցի ղեկավարությանը` խնդրելով դադարեցնել անօրինական այս պահվածքը: Մեր բազմաթիվ խնդրանքները, պահանջները ոչ մի դրական արձագանք չեն գտել: Տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 26-ին բողոք եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջին, և հունիսի 28-ին զանգահարել եմ ոստիկանություն` խնդրելով պահանջել ակումբից դադարեցնել սարսափելի բարձր երաժշտությունը, որը լսվում էր անգամ Բաղրամյան 2 հասցեում: Իմ բողոքին ի պատասխան, ինձ զանգահարել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից Արկադի Աթաբեկյանը, որը շատ արհեստավարժ կերպով արձագանքել է խնդրին, պատրաստակամությամբ և ամենայն պատասխանատվությամբ անցել խնդրի լուծմանը: Տեղեկացնում եմ, որ այս երկու օրը ակումբի կողմից երաժշտություն այլևս չի լսվում: Ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը ՀՀ ոստիկանությանը և մասնավորապես Արկադի Աթաբեկյանին քաղաքացիների բողոքին պատշաճ արձագանքման և օրինական լուծման համար: Հույսով եմ, որ այսուհետ ակումբը կաշխատի օրենքին համաձայն: Հարգանքով` Լենա Թերզիկյան
30.07.2019 17:47Շնորհակալություն ոստիկանության Շիրակի մարզային վարչության ողջ անձնակազմինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, ցանկանում եմ իմ խորին շնորհակալական խոսքն ուղղել Ձեզ և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ողջ անձնակազմին՝ 2019 թվականի հուլիսի 28-ին Գյումրիում կայացած Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանության և մասնակիցների անվտանգության ապահովման համար։ Ինչպես նշված, այնպես էլ Շիրակի մարզում կազմակերպված այլ տարաբնույթ զանգվածային, հրապարակային միջոցառումների անցկացման ընթացքում ոստիկանության Շիրակի մարզային վարչության համապատասխան աշխատակիցները մշտապես պատշաճ կարգով իրականացրել են իրենց ծառայությունն ու ցուցաբերել մասնագիտական բարձր պատրաստվածություն և ունակություններ։ Հայտնելով երախտագիտությունս՝ մաղթում եմ հետագա արդյունավետ և ձեռքբերումներով լի աշխատանք։ Հարգանքով՝ ՀՀ Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյան
29.07.2019 17:44Շնորհակալություն Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ջրամատակարարման աշխատանքներին օժանդակելու համարQuestion ՀՀ ոստիկանության պետ Գեներալ-մայոր Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի բնակչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ձեզ, Շիրակի մարզային վարչության պետ՝ ոստիկանության գնդապետ պարոն Քոչարյանին և Արթիկի ոստիկանության բաժնի ամբողջ անձնակազմին՝ Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ջրամատակարարման աշխատանքներին օժանդակելու համար։ Մաղթում ենք Ձեզ բարի և անվտանգ ծառայություն։ Հարգանքներով՝ Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյան, Սպանդարյան համայնքի բնակիչներ Ս. Մինասյան, Գ. Սահակյան, Ս. Բաղդասարյան, Ա. Ավագյան, Բ. Դավթյան, Վ. Հակոբյան
26.07.2019 17:31ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին: Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակչուհի Աղավնի Խաչատրյանից: Հարգելի Վ. Օսիպյան, դիմում էի ներկայացրել Արարատի մարզի Վեդի քաղաքի ոստիկանական բաժանմունք՝ խնդրելով կարգադրել ոստիկաններին իրականացնել տարածքային պահպանություն, ներկա գտնվել իմ կողմից օրենքով սահմանված կարգով շինարարություն կատարելուն, իսկ անհրաժեշտության դեպքում կանխել բնակիչների կողմից տհաճ խոսակցությունները, արհեստական խոչընդոտները, շինարարների հետ վիճաբանությունները։ Արարատի մարզի Վեդի քաղաքի ոստիկանության աշխատակիցները օրենքով սահմանված կարգով իրականացրել են իրենց գործառույթները եւ պատշաճ ձևով կատարել են իմ խնդրանքը։ Ցանկանում եմ իմ շնորհակալությունս հայտնել Վեդի քաղաքի ոստիկանապետին եւ իր աշխատակազմին իրենց անձնուրաց աշխատանքի և ինձ աջակցելու համար։ Հարգանքով՝ Աղավնի Խաչատրյան
26.07.2019 09:22Խորին շնորհակալություն Ճանապարհային ոստիկանությանըQuestion ՀՀ ոստիկանության պետ պրն. Վալերիյ Օսիպյանին Ավանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Վահագն Աղալարյանից: Մեծարգո պարոն ոստիկանապետ, 2019 թ. փետրվարից ստանձնել եմ Ավանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնը։ Մարզադպրոցը գտնվում էր փողոցի բանուկ մասում, ինչը խիստ վտանգավոր էր երեխաների, ինչու չէ, նաեւ քաղաքացիների համար։ Խնդրանքով դիմեցի ՃՈ ծառայությանը, որ համապատասխան նշաններ տեղադրեն եւ գծանշումներ կատարեն՝ փոքր-ինչ թեթեւացնելով երթեւեկության կանոնակարգումը։ Իմ խնդրանքին շատ արագ արձագանքեցին եւ խնդիրը լուծվեց։ Ուզում եմ հատկապես խորին շնորհակալությունս հայտնել ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ հսկողության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ավետիսյանին՝ պատասխանատու, հետեւողական լինելու եւ բարեխիղճ ծառայություն մատուցելու համար։ Լինելով ոստիկանության նախկին սպա՝ առավել եւս հպարտ եմ նման ծառայողների համար։
26.07.2019 09:21Շնորհակալագիր Question ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին ՀՀ Երեւան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի ոստիկանապետին Երեւան քաղաքի բնակչուհի Ամալիա Հարությունյանից: Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ 1992թ. իմ սեփական ավտոտնակը վարձակալական հիմունքներով տվել եմ իմ հարեւան Արսենին, որը մեկ տարի ավտոտնակը օգտագործելուց հետո տարիներ շարունակ եղել է փախուստի մեջ։ 1995 թ. հոկտեմբերի 15-ին նրան սպանեցին։ Տարիների ընթացքում կնոջը հորդորում էի, որ ազատի իմ ավտոտնակը կամ վճարի կուտակված վարձավճարը։ Բավական է չէր վճարում գումարը, իմ ընտանիքի անդամներին վախեցնում էր, սպառնում եւ ահաբեկում։ 2019 թ. փետրվարի 23-ին դիմեցի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության պետին, որից հետո բողոք-դիմումով զբաղվեց ոստիկանության ավագ լեյտենանտ Գինոսյանը, որը խելացի է, բանիմաց, բարեխիղճ եւ իր գործը կատարեց օրենքի սահմաններում։ Ավտոտնակից դուրս բերեցինք այդ կնոջը պատկանող գույքը։ Խաչատուր Գինոսյանը մեզ ազատեց այդ կնոջից։ Ես 80 տարեկան եմ եւ շնորհակալություն եմ հայտնում, որ ոստիկանության համակարգում աշխատում է Գինոսյանը։ Ճիշտ է ասում ՀՀ ոստիկանապետը` ոստիկանը գտնվում է ՀՀ ազնիվ քաղաքացու կողքին եւ կատարում օրենքի պահանջը։ Դիմող Ա. Հարությունյան
25.07.2019 17:51Спасибо сотрудникам полиции аэропорта "Звартноц"Question Уважаемый начальник полиции РА, пишет Вам гражданка Туркменистана Союнова Мехри Аннагелдиевна,которая потеряла паспорт в аэропорту "Звартноц" и когда поняла, что паспорта нету, сразу обратилась к сотрудникам полиции аэропорта и от волнения потеряла сознание. Работники полиции привели меня в чувство и нашли мой паспорт за считанные минуты. За что хотела поблагодарить Вас и их теплое отношение и профессионализм.
22.07.2019 18:36Խորին շնորհակալություն կադրերի բաժնի աշխատակիցներինQuestion ՀՀ ոստիկանության պետ, պարոն Վալերիյ Օսիպյանին Երեւան քաղաքի բնակչուհի Ադելաիդա Սահակյանից: Հարգելի պարոն գեներալ՝ ես միլիցիայի գնդապետ Արարատ Ավակիմյանի դուստր Ադելաիդա Սահակյանս (Ավակիմյան), դիմել էի հայրիկիս մարտական ուղու մասին արխիվային փաստաթղթեր տրամադրելու համար։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում կադրերի բաժնի աշխատակիցներին՝ արագ արձագանքելու, բարեհամբույր եւ հոգատար վերաբերմունք ցոցաբերելու համար։ Շատ հաճելի էր, որ այդքան զբաղված լինելով՝ նրանք ինձ տրամադրեցին իրենց թանկարժեք ժամանակը։ Շատ զգացված եմ վերաբերմունքի համար։ Շնորհակալություն։ Ա. Սահակյան  
22.07.2019 18:33Շնորհակալություն Շենգավիթի ոստիկաններինQuestion Ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյան, ես շնորհակալ եմ Շենգավիթի ոստիկաններից՝ մարդկային վերաբերմունք ցույց տալու համար։ Ապրեն մեր ոստիկանները։ ՀՀ քաղաքացի Ազատ Գրիգորյան
22.07.2019 18:28Փառք ու պատիվ ՀՀ ոստիկանության հոսպիտալի բուժաշխատողներինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյանին ոստիկանության թոշակառու Պայքար Մարգարյանից: Հարգարժան Օսիպյան, ես երկար տարիներ ծառայել եմ համակարգում, որի ժամանակ դարձել եմ 2-րդ կարգի հաշմանդամ եւ ենթարկվել եմ սրտի վիրահատության։ Ս/թ մայիսի 30-ին հոսպիտալացվել եմ, գտնվել եմ առողջական ծանր վիճակում, սակայն փառք ու պատիվ հոսպիտալի բուժաշխատողներին, որ կարողացան ինձ վերակենդանացնել։ Նշեմ, որ բախտի բերումով ես շատ եմ տարբեր հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացել, սակայն այսպիսի առողջ, գործին նվիրված, մարդկային բարձր հատկանիշներով օժտված, հիվանդների հանդեպ բարեկամական եւ ամենակարեւորը՝ անշահախնդիր բուժաշխատողներ չեմ տեսել։ Հոսպիտալում տիրում է առողջ մթնոլորտ, իդեալական մաքրություն, ժամանակին սպասարկում են տարբեր ճաշատեսակներով։ Ինչպես ինձ, այնպես էլ բոլոր հիվանդների հանդեպ ցուցաբերվող բուժսպասարկումները տեսնելով՝ չեմ կարող անտարբեր լինել: Բուժաշխատողները գիշեր ու ցերեկ 80 տարեկան հիվանդիս ցուցաբերեցին այդպիսի գերմարդկային բժշկական օգնություն՝ առանց տրտնջալու, բարեհամբնույր, ժպտադեմ։ Մեր ընտանիքի կողմից շնորհակալություն եմ հայտնում Ձեզանից, որ հաջողվել է այդպիսի առողջ բուժաշխատողների համախմբել։ Հարգանքներով՝ Մարգարյան:
19.07.2019 17:39Մեր դիմումին ոստիկանությունն արձագանքեց օպերատիվորեն, և այսօր խնդիրը լուծված է, ինչի համար շնորհակալ ենքQuestion ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, ս.թ. հունիսի 24-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել էր Ձեզ՝ Երևան քաղաքի Պուշկինի 3ա հասցեում տեղակայված Հայաստանի ժուռնալիստների միության շենքի դիմացի բակի ձախ հատվածում մի խումբ առանց բնակության մշտական վայրի անօթևան հարբեցողների` տարածքից հեռացնելու խնդրով։ Նրանք ողջ օրվա ընթացքում այդտեղ ուտում էին, այդտեղ հոգում իրենց բնական կարիքները, ու քանի որ մշտապես հարբած էին, այդ ամենն ուղեկցվում էր սեռական բնույթի հայհոյանքներով ու ամենատարբեր անպարկեշտ արտահայտություններով։ Էլ չենք խոսում շուրջբոլորը տարածվող գարշահոտության մասին։ Խնդրում էինք ձեռնարկել միջոցներ ու չեղարկել այդ խմբի տեղակայումը նշված հատվածում։ Մեր դիմումին ոստիկանությունն արձագանքեց օպերատիվորեն, և այսօր խնդիրը լուծված է, ինչի համար շնորհակալ ենք։ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և «168.am» կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյան
19.07.2019 17:34ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանապետ պրն Վալերիյ Օսիպյանին: Հարգելի՛ պարոն Օսիպյան, հուլիսի 10-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ Իսրայելի անկախոթյան 71-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։ Իսրայելի պետության համար մեծ կարևորություն ունեցող այս միջոցառման հյուրերի անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ ոստիկանությանը՝ ի դեմս ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Գեորգի Այվազյանի, Երևանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Տիգրան Ավետիսյանի, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի և անվտանգության միջոցառումներին մասնակից ոստիկանության բոլոր աշխատակիցների։ Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Ա. Շախմուրադյան
26.06.2019 17:04ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյանին Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակչուհի Տատյանա Մանգասարյանից: Հարգելի պարոն Օսիպյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ և Ձեր կողմից ղեկավարվող ոստիկանությանը, մասնավորապես ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկաններին և նրանց պետին, իրենց անշահախնդիր աշխատանքի, արագ արձագանքման, ծառայողական պարտականությունների ճշգրիտ կատարման և մարդկային բարձր հատկանիշների համար։ Ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ իմ որդին, ով տառապում է ալկոհոլամոլությամբ և հոգեկան հիվանդությամբ, մշտապես գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում, անվտանգ և ապահով, ինչպես նաև մարդասիրական մոտեցմամբ տեղափոխվեց հոգեբուժարան։ Ողջունելի է նման ոստիկանների ներկայությունը համակարգում, ուրախ եմ, որ մեր կողքին կան մարդկային կյանքը գնահատող ոստիկաններ։ Տատյանա Մանգասարյան
26.06.2019 17:04Աստված օրհնի և առաջնորդի Ձեզ՝ Ձեր ազգանվեր դժվարին աշխատանքումQuestion ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանին: Հարգելի պր. Օսիպյան՝ շնորհակալ եմ Ձեզնից, որ փոխեցիք իմ պատկերացումները ոստիկանության մասին։ Ես ծեր, միայնակ, հիվանդ, թոշակառու եմ։ Իմ ծանոթներից մեկին պարտքով գումար էի տվել, որ շարունակ հետաձգում էր վերադարձնել, իսկ մի օր էլ հրաժարվեց վերադարձնել գումարը։ Պատկերացրեք իմ վիճակը՝ անօգնական, անպաշտպան, միայնակ ծեր մարդ. հուսահատությունից հոգեկան վիճակս շատ վատացավ։ Թեպետ հույս չունեի, որ ետ կստանամ գումարս ոստիկանության օգնությամբ, քանի որ, ոչ ստացական ունեի, ոչ վկա, այնուամենայնիվ, դիմեցի ոստիկանությանը։ Զանգելուց մի քանի րոպե հետո իմ տուն եկավ մայոր Մուտաֆյանը։ Լսեց ինձ և տեսնելով վիճակս, հուսադրեց ինձ, խոստացավ անել ամեն հնարավորը` գումարը ետ ստանալու համար։ Շնորհիվ նրա արհեստավարժությանը, օրենքի իմացությանը և ամենակարևորը՝ օգնելու պատրաստակամությանը, ինձ ետ վերադարձվեց գումարը։ Ես երախտապարտ եմ մայոր Մուտաֆյանից և երախտիքի խոսքեր չեմ գտնում իմ շնորհակալությունը հայտնելու համար։ Դրա համար, դիմում եմ Ձեզ, որ Դուք ըստ արժանվույն գնահատեք նրա անշահախնդիր մարդասիրական մասնագիտական հմտությունը, իմ շնորհակալությունը փոխանցեք նրան։ Իսկ ես միշտ կաղոթեմ Մալաթիայի ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մուտաֆյանի համար։ Մեծարգո ոստիկանապետ, Աստված օրհնի և առաջնորդի Ձեզ՝ Ձեր ազգանվեր դժվարին աշխատանքում։ Երախտագիտությամբ ՝ Երևանի բնակիչ Ստեփան Վարդանյան։
26.06.2019 17:03Խնդրում եմ ընդունել իմ խորին շնորհակալությունըQuestion ՀՀ ոստիկանապետ պրն. Վալերի Օսիպյան: Մեծարգո պարոն ոստիկանապետ, սույն թվականի մայիսի 30-ին դիմեցի Երևանի ոստիկանության Կենտրոնական բաժին. այդ օրը անհայտ անձի կողմից իմ անձնական ավտոմեքենային նյութական վնաս էր հասցվել։ Ուղղորդվեցի ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայորի մոտ՝ գործը քննելու նպատակով։ Հաշված ժամերի ընթացքում իմ կողմից տրամադրված սուղ ցուցմունքների վրա հիմնվելով՝ մայորը, ցուցաբերելով մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշներ, կարողացավ հայտնաբերել վնաս հասցնողին և հիմնավորելով ձեռք բերված ապացույցները, կարողացավ ոչ միայն բերման ենթարկել, այլև օպերատիվ կերպով կազմակերպեց գործընթացը այնպես, որ մի քանի օրվա ընթացքում վերկանգնվեց ինձ հասցված վնասը։ Հատկապես տպավորվեցի երիտասարդի հետ առերեսման ժամանակ մայորի կողմից տարված դաստիարակչական զրույցից, որից հետո նույն երիտասարդը, գիտակցելով իր սխալը, բազմիցս ներողություն խնդրեց թե՚ ինձնից, թե՚ պարոն մայորից։ Նշեմ, որ տեղի ունեցած զրույցից հետո երիտասարդի հետ (որն ընդամենը 24 տարեկան է և վաղ հասակից մեծացել է առանց հոր) ունեմ լավ հարաբերություններ և կարծում եմ, որ նրա համար անախորժ միջադեպը դաս կլինի ապագայում նման իրավիճակներից զերծ մնալու համար։ Ուրախ եմ, որ ՀՀ ոստիկանությունում նման բարձրակարգ մասնագետներ կան, որի համար խնդրում եմ ընդունել իմ խորին շնորհակալությունը եւ մաղթում եմ բարի ծառայություն։ Հարգանքով՝ Վասիլ Վլադիմիրի Սարգսյան
26.06.2019 17:02Խորին շնորհակալությունQuestion ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: Հարգելի ոստիկանապետ, Արարատի մարզի Նշավանի համայնքապետարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում Ձեզ՝ միջնորդության համար, ինչպես նաև ՃՈ ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի 2-րդ դասակի տեսուչներին՝ բարեխիղճ կերպով Նշավան համայնքի երեխաներին հունիսի 8-ին ապահով կենդանաբանական այգի ուղեկցելու և վերադարձնելու համար։ Համայնքի ղեկավար՝ Մ. Հովհաննիսյան  
25.06.2019 15:32Շնորհակալություն ոստիկան ՆորայրինQuestion Հարգելի պարոն Օսիպյան։ Հունիսի 22-ին, ժամը 19-ի սահմաններում, մարդկային բարձր արժանիքներով օժտված ոստիկան Նորայր Մայիլյանի շնորհիվ հանգցվեց Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ «Զոդիակ» խանութի մոտակայքում բռնկված հրդեհը։ Նկատելով հրդեհը՝ նա անմիջապես միջոցներ ձեռնարկեց և հանգցրեց այն, իսկ հետո մանրամասն ստուգում էր՝ հանգե՞լ է կրակը։ Կրակը հանգելուց հետո իմացանք, որ երիտասարդը ոստիկանության աշխատակից է։ Շնորհակալ ենք, հարգելի Նորայր։ Հարգանքով՝ Լեյլա Մարգարյան
17.06.2019 19:41Շնորհակալություն Անձնագրային և վիզաների վարչության ղեկավարությանը և անձնակազմին պրոֆեսիոնալ ու ազնիվ ծառայություն մատուցելու համարQuestion ՀՀ ոստիկանության պետ, պարոն Վալերիյ Օսիպյանին փաստաբան Կարեն Քալանթարյանից: Հարգելի պարոն Օսիպյան, Ես հանդիսանալով Քեյ Ընդ Ջի Լոու իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան, ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ղեկավարությանը եւ անձնակազմին։ Գործի բերումուվ բազմիցս առնչվելով նրանց հետ՝ հիացել եմ նրանց բարեխիղճ եւ հետեւողական աշխատանքի, համբերատար ու բարեկիրթ հաղորդակցվելու, պրոֆեսիոնալ ու ազնիվ ծառայություն մատուցելու պատրաստակամության վրա։ Նշվածները որակներ են, որոնք դեռ բացակայում են պետական ապարատի շատ ստորաբաժանումներում։ Վստահ եմ, որ ոստիկանության համակարգում տեղ գտած եւ դեռ նախատեսվող բարեփոխումները առաջիկայում էլ ավելի տեսանելի կլինեն, որը կնպաստի համակարգի հանդեպ բնակչության մոտ օրեցօր աճող վստահության մեծացմանը։ Հարգանքներով փաստաբան ՝ Կ. Քալանթարյան
17.06.2019 19:40Շնորհակալություն կոնֆերանսի ընթացքում կազմակերպության աշխատակազմի և հյուրերի անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համարQuestion Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոոն Օսիպյան, շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի փոխոստիկանապետին եւ հասարակական կարգի ապահովման բաժնի պետին՝ 2019 թ. մայիսի 17-ին կազմակերպված Մարդու իրավունքների պաշտպանությունը խտրականության կանխարգելման համատեքստուոմ կոնֆերանսի ընթացքում կազմակերպության աշխատակազմի եւ հյուրերի անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար։ Հարգանքներով՝ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ մարդասիրական ՀԿ նախագահ Ս. Գաբրիելյան
17.06.2019 19:39Խորին շնորհակալություն դպրոցական տեսուչինQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, հայտնում ենք Ձեզ, որ 01.09.2018թ.-ից Իջեւանի բաժնի ԱԳ եւ ԸԲԿ խմբի դպրոցական տեսուչ, ոստիկանության լեյտենանտը աշխատում է Իջեւանի Գ. Անանայանի անվան ավագ դպրոցում։ Նա աշխատանքային գործունեության ընթացքում աչքի է ընկնում պատասխանատվությամբ եւ աշխատասիրությամբ, կամային բարձր որակներով։ Իջեւանի ավագ դպրոցի ուսուցչական, ծնողական, աշակերտական անձնակազմի անունից ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար։ Հարգանքով՝ դպրոցի տնօրեն Գ. Էդիլյան
17.06.2019 19:38Շնորհակալություն ոստիկաններին ուժեղացված և բարեխիղճ ծառայության համարQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ԿԸ եւ ՀՁՊ գնդի առաջին գումարտակի ոստիկանները պարտաճանաչ եւ ամենայն պատասխանատվությամբ կատարում են իրենց ծառայությունը՝ ապահովելով Հայաստանի ազգային պատկերասրահի անվտանգությունը, ինչի համար շնորհակալական խոսք ենք ուղղում Ձեզ։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրը եւ «Թանգարանային գիշեր» խորագիրը կրող միջոցառման ընթացքում վերոնշյալ գնդի հրամանատարությանը, սպայական անձնակազմի ծառայողներին, ինչպես նաեւ ոստիկաններին ուժեղացված եւ բարեխիղճ ծառայության համար։ Հարգանքով՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Ա. Ծատուրյան
22.05.2019 17:06Խորին շնորհակալություն պրոֆեսիոնալ ու ազնիվ ծառայություն մատուցելու համարQuestion ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին բժիշկ Հարություն Պողոսյանից: Հարգելի պարոն Օսիպյան, սույն նամակով ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեր կողմից ղեկավարվող ՀՀ ոստիկանությանը, մասնավորապես՝ Արաբկիրի ոստիկանության տեղամասային տեսուչ Ս. Աբգարյանի կողմից պրոֆեսիոնալ ու ազնիվ ծառայություն մատուցելու կապակցությամբ։ Սույն թվականի մայիսի 2-ի ուշ երեկոյան տղաս տուն մտնելուն պես նկատեց, որ կորցրել է ոսկյա, ադամանադապատված ձեռնաշղթան, որի արժեքն է մոտ 2.000.000 դրամ։ նա ասաց, որ եղել է հյուրանոցային համալիրներից մեկում։ Տվյալ օբյեկտում երկարատեւ փնտրտուքից հետո շղթան չհայտնաբերվեց։ Հուսահատ ահազանգել ենք 1-02 ոստիկանական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած Ս. Աբգարյանը հայտնաբերեց շղան, որը գտել էր սաունայի՝ մեզ համար անհավանական մի մասից եւ բարձրացնելով նախասրահ, որտեղ մենք անհույս նստած էինք, ներկայացրեց մեզ։ Պարոն Օսիպյան, երիցս համոզվեցինք, որ ոստիկանությունում ծառայում են պրոֆեսիոնալ, սրտացավ ու ազնիվ ոստիկաններ։ Ոստիկանությունը իսկապես ծառայում է ժողովրդին։ Հարգանքով՝ Հ. Պողոսյան
22.05.2019 17:06Շնորհակալություն հոգատար վերաբերմունքի համարQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյանին ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի բնակչուհի Ալինա Մեհրաբյանից: Հարգելի պարոոն Օսիպյան, երեւի սովորաբար Ձեզ գրում են բողոքելու կամ որեւէ պահանջ ներկայացնելու դեպքում, սակայն իմ նպատակը այլ է՝ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր պատվով են կատարում իրենց վրա դրված պարտականությունները։ Ես՝ Լոռու մարզի Շնող գյուղի բնակչուհի Ալինա Մեհրաբյանս, ժառանգության հետ կապված խնդիրներով 7.05.19 թ-ին գտնվել եմ Վանաձորի ՀՔԲ-ում եւ ասեմ, որ ուղղակի տպավորված եմ դուրս եկել բաժանմունքից, որի պատճառով ցանկանում եմ խոնարհվել եւ շնորհակալություն հայտնել բաժանմուկքի պետ պարոն Դավթյանին եւ ավագ տեսուչ Մարտիրոսյանին ուշադիր, հոգատար եւ համբերատար վերաբերմունքի համար։ Ցավոք, մեր ժամանակներում այդպիսի բարեխիղճ աշխատողների քիչ ենք հանդիպում։  
22.05.2019 17:05Շնորհակալագիր Question ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, մեր ընտանիքի կողմից ցանկանում եմ խորին երախտագիտություն և շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային Վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ի. Ոսկանյանին` մորս կյանքը փրկելու, իր ծառայողական պարտականություններին նվիրվածության և մարդկային բարձրագույն հատկանիշների համար: Նա, 20.03.2019թ. տեղի ունեցած ավազակային հարձակման միջադեպի ժամանակ, առանց վարանելու, վտանգելով իր կյանքը, վնասազերծեց զինված հանցագործին` փրկելով մորս կյանքը: Խորին շնորհակալություն նաև դեպքի վայր ժամանած ողջ օպերատիվ խմբին`բաժնի պետ Վ. Թորոսյանի գլխավորությամբ` արագ արձագանքման, ժամանակին ցուցաբերած օգնության և արհեստավարժ աշխատանքի համար: Աստված պահապան բոլոր ոստիկաններին և օգնական` իրենց դժվարին ու խիստ պատասխանատու աշխատանքում: Հարգանքով` Վանաձոր քաղաքի բնակչուհի Լուսինե Վիրաբյան
15.05.2019 17:03Посольство Украины в Республике Армения свидетельствуют свое уважение Полиции Республики АрменияQuestion Посольство Украины в Республике Армения свидетельствуют свое уважение Полиции Республики Армения, а именно Дорожной полиции и Арабкирскому отделу полиции г. Еревана, выражая благодарсность руководству и сотрудникам за квалифицированное обеспечение охраны, патрулирование и транспортное сопровождение во время проведения голосования на зарубежном избирательном участке по выборам Президента Украины, состоявшимся 31 марта 2019 года на территории Посольства Украины в Республике Армения. Также, отмечаем профессионализм и ответственный подход к выполнению должностных обязанностей. Учитывая изложенное, Посольство выражает уверенность в дальнейшем контруктивном сотрудничестве и налаживании качественного взаимодействия между структурными подразделениями Полиции Республики Армения и дипломатическим представительством Украины. Чрезвычайный и Полномочный Посол Украины в Республике Армениям П. Литвин  
10.05.2019 16:53ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին: Պարո'ն ոստիկանապետ, ապրիլի 28-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի սպորտային միջոցառումը (քայլարշավ/վազքարշավ համալսարանից ԹՈՒՄՈ) բարձր մակարդակով ուղեկցվեց և անվտանգությունն ապահովվեց Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության կողմից: Պարո'ն ոստիկանապետ, հայտնում եմ երախտագիտությունս ՀՀ ոստիկանությանը, Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանությանը և Ձեզ աջակցելու համար այս միջոցառմանը, որի մասնակիցների թիվը գերազանցեց 350-ը: Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստ
02.05.2019 13:50Շնորհակալություն ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի պետերինQuestion ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին Սյունիքի մարզի Կապան համայնքի Տավրոս գյուղի բնակչուհի Վերոնիկա Գոլիկովայից: Հարգարժան պրն. Օսիպյան, ես բազմազավակ այրի եմ, ունեմ վեց անչափահաս երեխա, գտնվում եմ սոցիալապես անապահով վիճակում։ 2018 թ. աշնանը Տավրոս գյուղի վարչական ղեկավարը ոստիկանության Սյունիքի մարզային ոստիկանություն հարց էր ներկայացրել Տավրոս գյուղում գտնվող իմ տան տանիքի անմխիթար վիճակի վերաբերյալ։ Վերջերս Սյունիքի մարզային վարչության պետի անմիջական աջակցությամբ տրամադրվել են տանիքը վերանորոգելու համար 60 քմ փայլաթիթեղ, որի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Սյունիքի մարզային վարչության պետին եւ ոստիկանության Կապանի բաժնի պետին։  
29.03.2019 08:40Շնորհակալություն Լոռու մարզի ճանապարհային ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյանին: Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ Վալերի Դումիկյանից: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանությանը, հատկապես Լոռու մարզի Ճանապարհային ոստիկանության 656 II 01 պետհամարանիշի ավտոմեքենայի անձնակազմին: 2019 թ. փետրվարի վերջերին տիկնոջս և 1 տարեկան որդուս հետ Վանաձորից ուղևորվում էինք Տաշիր քաղաք: Չհասած Ստեփանավան՝ մեքենայիս առջևի անիվը վնասվեց: Ժամը շատ ուշ էր, մենք հայտնվել էինք անելանելի վիճակում: Մեր բախտից հայտնվեցին վերը նշված ոստիկանները, տեղեկացան խնդրի մասին և խոստացան օգնել: Նրանք գնացին և մոտ 40 րոպե անց վերադարձան արհեստավորի հետ և օգնեցին նորոգել մեքենան: Գործը ավարտելուց հետո մոտեցա ոստիկաններից մեկին, հարցրեցի, թե ինչքան պետք է վճարեմ, պատասխանեց՝ ոչ մի բան: Երբ Տաշիրում տաքսիստներին պատմեցի այդ մասին, նրանք ասացին, որ այդ անձնակազմը շատ մարդկանց է օգնում: Շատ շատ շնորհակալ եմ այսօրվա ՃՈ-ից, հատկապես իմ ընտանիքին օգնած անձնակազմից:
28.03.2019 14:36Շնորհակալություն ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներինQuestion ՀՀ ոստիկանության պետ՝ Վալերիյ Օսիպյանին Վանաձոր քաղաքի բնակիչ Գարիկ Բեգլարյանից: Հարգելի պարոն ոստիկանապետ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Վանաձորի Բազումի բաժնի ծառայողներին բարեխիղճ աշխատանքի համար: Հայտնում եմ Ձեզ, որ օրեր առաջ կորցրել եմ անձնագիրս և այլ փաստաթղթեր, սակայն հաշված ժամերի ընթացքում նրանք իրենց պարտականությունները կատարելու ընթացքում գտել են փաստաթղթերս և վերադարձրել: Շշնորհակալությունը եմ հայտնում ոստիկանության Բազումի բաժնի ողջ անձնակազմին: Հարգանքներով` Գ. Բեգլարյան
23.03.2019 10:10ՇնորհակալությունQuestion ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուրեն Ավդալյանից: 2019 թվականի փետրվարի 3-ի երեկոյան Արագածոտնի մարզի Ներքին Արթիկ և Շիրակի մարզի Բագրավան գյուղերի սահմանակից տարածքում եղբայրներից մեկը սպանել էր մյուսին, ինչը խուճապի մթնոլորտ էր ստեղծել ազգաբնակչության մեջ, հատկապես այն հանգամանքը, որ մարդասպանը թաքնվում էր Բագրավան գյուղի տարածքում։ Իմ կողմից ոստիկանության 1-02 ծառայություն և առողջապահության նախարարության 1-03 շտապօգնություն զանգահարելուց հաշված րոպեներ հետո դեպքի վայր եկան ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի աշխատակիցները։ Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես էին նրանք արյան մեջ թաթախված ՝ պայքարում դանակահարված քաղաքացու կյանքը փրկելու համար։ Նրանք իրենց գործողություններով տիրապետեցին իրավիճակին և կարողացան համայնքին դուրս բերել խուճապային դրությունից։ Դա կարող էր անել միայն հայ ոստիկանը, որի համար ես հպարտանում եմ։ Մեծարգո Օսիպյան, խոսքս ընդունեք հարգանքի, ոստիկանի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի նոր փիլիսոփայության ձևավորման։ Հարգանքով՝ Ս. Ավդալյան
23.03.2019 10:08ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին Երևան քաղաքի բնակչուհիներ Անուշ Բարսեղյանից և Գոհար Մխիթարյանից: Մենք՝ Երևան քաղաքի Սարի թաղի 2փ. բնակիչներս, մեր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում ոստիկանության Էրեբունու բաժնի տեսուչ Վահան Գյուլնազարյանին՝ իր բարեխիղճ աշխատանքի համար։ Նրա միջոցով հարթվել և լուծվել են երկար ժամանակ ընթացք չստացած հարցեր, օգնել է լուծել բազմաթիվ խնդիրներ։ Նա իր մարդկային հատկանիշներով կարճ ժամանակում կարողացավ նվաճել մեր բնակիչներիս վստահությունն ու հարգանքը։ Դիմողներ՝ Գ. Մխիթարյան, Ա. Բարսեղյան
22.03.2019 16:23Շնորհակալություն ոստիկանության վետերաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգարժան պարոն Վ. Օսիպյան, Երևանի քաղաքապետարանի «Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը ՀՀ-ում հանրային բնույթի 2-րդ մեծ գրադարանն է՝ գրադարանային տեղեկատվական ծառայությունների մատուցմամբ, գրքային հարուստ ֆոնդերով և գրադարանային ավտոմատացված գործառույթներով: Իր 85-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում գրադարանը իրականացնում է մշակութային- կրթական, հայրենասիրական և դաստիարակչական գործառույթներ՝ ի նպաստ մեր պետականության կայացման և ամրապնդման գործին: Այդ աշխատանքների իրականացման ընթացքում գրադարանը համագործակցում է տարբեր կառույցների և կազմակերպությունների, այդ թվում նաև Երևանի Կենտրոն, Արաբկիր և էրեբունի վարչական շրջանների ոստիկանների վետերանների խորհուրդների հետ: Համատեղ գործունեության ընթացքում նրանք ակտիվորեն մասնակցում են գրադարանի աշխատանքներին և նախաձեռնում հայրենասիրական և մշակութային միջոցառումներ, որոնք, անշուշտ, հարստացնում են մեր աշխատանքային համագործակցության ավանդույթները: Մեր շնորհակալությունը վերոնշյալ կառույցներին և նրանց ղեկավարներին: Հարգանքներով՝ «Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հ.Վ. Կարապետյան  
22.03.2019 15:44Շնորհակալություն բարեխիղճ աշխատանքի համարQuestion Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ՝ պրն. Վ. Օսիպյանին: Հարգելի՛ պրն. Օսիպյան, ուզում եմ շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել «Կոնվերս բանկ»-ի Էրեբունի մասնաճյուղի ոստիկանի համար, նրա պատրաստակամության, բարեխղճության, հետևողականության, մարդկանց հետ համբերատար և բարեկիրթ հաղորդակցվելու համար: Այսօր նրա անձնական նախաձեռնության և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ բարեկարգվում է Էրեբունի 11 շենքի երկար ժամանակ քարաթափվող պատշգամբները, որը վտանգի էր ենթարկում թե՛ շենքի բնակիչների, թե՛ բակի երեխաների, թե՛ բանկի հաճախորդնեիկ կյանքը, և միայն երջանիկ պատահականությամբ մինչև այսօր ողբերգության առիթ չի եղել: Ողջունելի է նման ոստիկանի ներկայությունը համակարգում, ուրախ ենք, որ մեր կողքին կա մարդկային կյանքը գնահատող նման ոստիկան: ՀՀ քաղաքացի, Էրեբունի 11 շենքի բնակիչ՝ Նորա Քեշիշյան  
22.03.2019 15:32ՇնորհակալությունQuestion Հարգելի ՀՀ ոստիկանություն, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ոստիկաններին, ովքեր այսօր այդքան համբերատար եղան, ու ավել-պակաս գործողություններ իրենց թույլ չտվեցին, չնայած որոշ դեպքերում միգուցե եղան իրավիճակներ, որ կարող էին չլինել, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ ցանկացած մարդու երբ վիրավորում են, դժվար է չպատասխանել, լինես ոստիկան, թե սովորական քաղաքացի։ Ցանկանում եմ բոլորին բարի ծառայություն։  ՀՀ քաղաքացի Նարեկ Մովսիսյան
13.03.2019 16:09Հայտնում եմ իմ շնորհակալությունըQuestion Քայլելով անցնում էինք Կիևյան կամրջով: Մոտ 25-30 տարեկան տղա բարձրացել էր կամրջի բազրիքին և լարախաղացի պես քայլում էր այդ նեղ հատվածով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ոստիկանին, որ ակնթարթային արագությամբ հատեց արագընթաց մեքենաներով լի փողոցը (ու քիչ մնաց մի մեքենայի տակ ընկներ), հասավ տղային և լուռ քաշեց ներքև: Այդ ամենը վայրկյաններ տևեց, բայց ես եմ սթրեսով տուն եկել: Ուրիշ բան է լսելը, ուրիշ է՝ տեսնելը... Արմինե Քոչարյան
13.03.2019 16:08ՇնորհակալությունQuestion Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը շաբաթներ շարունակ Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպվող միջոցառումների անխափան ու անվտանգ ընթացքը ապահովելու համար: Արաքս Խաչատրյան
06.03.2019 08:50Հատուկ շնորհակալությունQuestion Հատուկ շնորհակալություն ոստիկանության անձնակազմին, Վանաձորի ճանապարհային ոստիկանությանը՝ հանձինս 2511 բորտ ավտոտեսուչներին։ Այսօր նրանց կատարված աշխատանքի, աչալուրջ և հետևողական ծառայության և օպերատիվ աշխատանքի հետևանքով կանխվել է որդուս վրաերթը։ Իրավախախտ վարորդը մեծ արագությամբ կարմիր լույսի տակ անցել ու հետո հազիվ է կարողացել արգելակել երեխայիս 10 սմ հեռավորության վրա։ Եթե պետավտոտեսուչների արձագանքը և արգելակման հրահանգը չլիներ, չեմ ուզում մտածել թե ինչ կլիներ... Շնորհակալ եմ բոլորից՝ օջախիս լույս տալու համար։
06.03.2019 08:49Շնորհակալություն Էրեբունու ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Երևան քաղաքի բնակիչ Ե. Դ. Դոնդոնյանից: Պարոն նախարար Վ. Օսիպյան, շատ շնորհակալ եմ Էրեբունի համայնքի ոստիկանության աշխատողներից։ Բոլորը լավ են տիրապետում իրենց աշխատանքին։ Այդպիսիններին, որոնք ճիշտ են աշխատում իրենց գործում, պետք է դուք իմանաք։
06.03.2019 08:43Շնորհակալություն ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ողջ անձնակազմինQuestion ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանին ՀՀ Տավուշի մարզ Այգեձոր գյուղի Օ. Եղիազարյանից: Հարգելի պարոն ոստիկանապետ, հայտնում եմ Ձեզ այն մասին, որ սույն թվականի փետրվարի 9-ին ես՝ Օվսաննա Արտավազդի Եղիազարյանս, դիմել էի ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի Բերդ քաղաքի բաժին, որ կորցրել եմ դրամապանակս, և խնդրել էի, որ հնարավորության սահմաններում միջոցառումներ ձեռնարկվեն դրամապանակի հայտնաբերման ուղղությամբ։ Կցանկանայի նշել, որ դրամապանակում կային կարևոր փաստաթղթեր, բացի դա՝ դրամապանակի մեջ եղած գումարը (600 դոլար և մոտ 50 000 դրամ) ծառայելու էր հայրիկիս գերեզմանաքարի տեղադրմանը։ Փետրվարի 19-ին ես զանգ ստացա, որով ինձ հրավիրում էին ՀՀ ոստիկանության Բերդ քաղաքի բաժին։ Ներկայանալով տեղեկացա, որ դրամապանակի հայտնաբերման ուղղությամբ կատարված միջոցառումները եղել են արդյունավետ։ Ոստիկանության աշխատակիցները ինձ հանձնեցին դրամապանակը, փաստաթղթերը և գումարը։ Ցանկանում եմ Ձեր միջոցով իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ողջ անձնակազմին։
27.02.2019 16:11Խորին շնորհակալություն ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի բաժնի ծառայողներինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, Հ. Թումանյանի թանգարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնի բաժնի ծառայողներին սույն թվականի փետրվարի 18-ին և 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տոնակատարությունների օրերին ցուցաբերած խիստ պրոֆեսիոնալ ծառայության համար: Հ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժ/պ Ա. Եղիազարյան 
21.02.2019 14:22Խորին գոհունակությունն ենք հայտնումQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ողջ կոլեկտիվի անունից մեր խորին գոհունակությունն ենք հայտնում՝ 1992 թվականից մեր Կենտրոնից ցուցադրության նպատակով ժամանակավորապես տարված և չվերադարձված Արտաշես Եփրեմի Պետրոսյանի 22 քանդակային ստեղծագործությունները հայտնաբերելու և հետվերադարձի գործընթացը կազմակերպելու աշխատանքում ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ղեկավարության հանձնարարականով՝ ՀՈԲ ավագ տեսուչի իրականացրած պրոֆեսիոնալ և բարեխիղճ աշխատանքի համար: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հ. Հովեյան
15.02.2019 13:43Շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնումQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցներին՝ բարեխիղճ աշխատանքի, սերտ համագործակցության, աշխատանքն օպերատիվ կազմակերպելու և մեր կազմակերպության մի քանի խանութներից կատարված գողությունները բացահայտելու և հանցագործներին սեղմ ժամկետում հայտնաբերելու համար: Հարգանքով՝ «Յուքոմ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Եսայան
14.02.2019 09:50Շնորհակալություն Աշոցքի ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան բազմաթիվ մարզական մասսայական միջոցառումներ է անցկացնում հանրապետության տարբեր տարածաշրջաններում և վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվում Աշոցքում դահուկավազքի զարգացման ուղղությամբ։ Եվ այդ շրջանակներում 2018 թ. դեկտեմբեր-2019 թ. հունվար ամիսներին իրականացվել են 3 մարզական խոշորամասշտաբ միջոցառումներ , որոնց ընթացքում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով , մարդասիրությամբ և պարտքի զգացումով աչքի են ընկել ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Աշոցքի բաժնի ծառայողները , որոնց կողմից բարձր մակարդակով կազմակերպվել է միջոցառումների մասնակիցների , հյուրերի , երկրպագուների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։ Թույլ տվեք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի անունից հայտնելու մեր խորին շնորհակալությունը Ձեզ եւ ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներին։ Հարգանքով՝ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Հարությունյան
07.02.2019 10:13ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Վ. Օսիպյանին Երևան քաղաքի բնակչուհի Հովսեփյան Անժելայից: Վեց տարի է՝ ինչ բնակվում եմ Աթոյան 16 շենքում։ Մի օր մեզ այցելեց մեր տեղամասային տեսուչ Արարատ Անանյանը։ Հետաքրքրվեց մեզանով, հարցրեց՝ ինչով կարող է օգտակար լինել։ Իսկապես հետագայում որոշ խնդիրներ առաջացան, որին միջամտեց լեյտենանտ Արարատ Անանյանը եւ հարցը լուծվեց բարձր մակարդակով։ Հաճախակի եմ տեսնում նրան տեղամասում շրջելիս։ Տեսնում եմ, թե ինչ հոգատարությամբ է հետեւում տեղամասում կատարվելիք գործերին։ Լինել այդքան երիտասարդ եւ այդքան հոգատար իր բնակիչների նկատմամբ։ Լեյտենանտ Արարատ Անանյանը շատ լավ է գիտակցում ՚ անելիքներն ու պարտականությունները, ինչի համար անչափ շնորհակալ ենք։
04.02.2019 17:16Խորին երախտագիտությամբQuestion Խորին երախտագիտությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության Մեծամորի բաժնի պետին՝ մասնագիտական պատրաստվածության և անաչառ վերաբերմունքի համար: Երևի տեղյակ եք, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում 28.11.2018 թ. ավազակային հարձակում էր տեղի ունեցել գյուղի ընտանիքներից մեկի վրա, որի բնակիչները՝ ութսունամյա հայրը, յոթանասունվեցամյա մայրը, քառասուիննամյա աղջիկը կենաց մահու պայքարի արդյունքում կարողացել էին դիմակազերծել և բռնել հանցագործներից մեկին: Իսկ արդեն կարճ ժամանակ անց ոստիկանությունը բռնեց նաև երկրորդ հանցագործին, որն այն ժամանակ թողել էր ընկերոջը և փախել: Հարգելի պարոն Վալերիյ Օսիպյան, խորին շնորհակալություն Ձեզ և Ձեր անձնակազմին՝ ճիշտ աշխատանքային ոգով և պատրաստակամությամբ աշխատելու համար, մեզ պաշտպանվածության զգացումով ապահովելու համար: Զարթոնք գյուղի բնակչուհի Մարինե Աբովյան
17.01.2019 14:04Շնորհակալություն ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցներինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքապետարանը, համայնքի ազգաբնակչության և տուժողի կողմից խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներին Դսեղ համայնքում Վանաձոր քաղաքի բնակչի կողմից բնակարանային գողության կատարումը նախադեպը չունեցող շատ կարճ ժամկետում հայտնաբերելու կապակցությամբ: Դսեղ համայնքի ղեկավար Գ.Հովսեփյան
17.01.2019 09:59Շնորհակալություն ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին «Վեկտոր Ինվեսթմենթս» ՍՊԸ-ի փաստաբան Միքայել Ավագյանից: Հարգելի պարոն Օսիպյան, խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին՝ բաժնի պետի գլխավորությամբ: Նրանք իրականացրել են իմ գնահատմամբ անվերապահ գերազանաց ծառայություն և կատարել են իրենց վրա դրված ծառայողական պարտականությունները բարեխղճորեն։ Նրանք գործել են օրենքի տառին համահունչ, ցուցաբերել են իրենց վրա դրված պարտականությունները կատարելու հաստատակամություն, չեն ենթարկվել սադրանքների, տուրք չեն տվել զանազան ճնշումներին, մանիպուլյացիաներին և պրովոկացիաներին, ինչը պարտավոր եմ բարձրաձայնել։ Ոստիկանի կերպարը իրողությունների ներքո, և հատկապես Ձեր ու նշածս անձանց շնորհիվ նոր որակ է ստանում, անաչառությունը, արհեստավարժությունը ընդգծվում է որպես վարքագծի հիմնական կանոն, որի հետեւանքով ոստիկանի (համակարգի) նկատմամբ ձևավորվում է վստահություն և բովանդակային հարգանք, ինչը ձեռքբերում է։ Հարգանքով՝ Մ. Ավագյան
11.01.2019 09:41Իսկապես. ՈՍՏԻԿԱՆԸ ՄԵՐՆ ԷQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերի Օսիպյանին Երևան քաղաքի բնակիչներ Կարեն Սևտերտերյանից և Անի Ամիրյանից: Հարգելի՛ պարոն Օսիպյան, շնորհավորում ենք Ձեզ և ամբողջ ոստիկանության աշխատակիցներին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և օգտվելով առիթից` ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ և Ձեր ենթակա աշխատակիցներին մեր խնդրին արագորեն լուծում տալու համար: Խնդիրը թեև ոստիկանության գործառույթների մեջ չէր մտնում, սակայն դրա լուծման համար անհրաժեշտ էր ոստիկանության միջամտությունը, որը և իրականացվեց շնորհիվ քաղաքացիների նկատմամբ սրտացավ և հոգատար աշխատակիցների: Մասնավորապես շնորհակալություն ենք ուզում հայտնել տնտեսական վարչության, ՊՊԾ գնդի ղեկավարությանը և աշխատակիցներին, ինչպես նաև Ձեր խորհրդական և ոստիկանության հասարակական խորհրդի նախագահի տեղակալ Արտաշես Ավոյանին, խորհրդի անդամ Լևոն Ղազարյանին, ովքեր անմիջապես արձագանքեցին մեր խնդրանքին և կարողացան ճիշտ ու ժամանակին ուղղորդել մեզ: Անչափ շնորհակալ ենք և բարի ծառայություն ենք մաղթում մեր բոլոր ոստիկաններին` տոնածառ պահպանողից մինչև սահմանները պաշտպանողը: Իսկապես. ՈՍՏԻԿԱՆԸ ՄԵՐՆ Է:   Հարգանքով՝ Կարեն Սևտերտերյան և Անի Ամիրյան
27.12.2018 16:34Շնորհակալություն ոստիկանության ծառայությունը բարձր մակարդակով իրականացնելու համարQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյանին: Հարգելի՛ պարոն Օսիպյան, ՀՀ սպորտի և իրիտասարդության հարցերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ սպորտի և իրիտասարդության հարցերի նախարարության կողմից 2018 թվականին իրականացված զանգվածային մարզական միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայությունը բարձր մակարդակով իրականացնելու համար: Հարգանքով՝  ՀՀ սպորտի և իրիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյան
27.12.2018 16:28ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ Սուրիկ Սարոյանից: Մենք թոշակառու ամուսիններ ենք և մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ՝ համակարգում նման աշխատող ունենալու համար։ Խոսքս N17 ոստիկանության տեղամասի աշխատող Քնարիկ Հայկի Մուրադյանի մասին է։ Քնարիկը ազնվորեն իր գործին նվիրված մարդ է։ Նրա բարեխիղճ, հետեւողական աշխատանքի շնորհիվ մեզ վերադարձվեց մեր կորած հեռախոսը, այն դեպքում, երբ հեռախոսը հասել էր Ռուսաստան։ Մենք շատ շնորհակալ ենք այդ շնորհաշատ աղջիկ ոստիկանից, որ մեծահասակ թոշակառուներիս լսեց և արձագանքեց։ Փառք Աստծո, որ նման աշխատողները բարձր են պահում Հայաստանի ոստիկանության աշխատողի ազնիվ անունը։ Հարգանքներով՝ Ս. Սարոյան, Ս. Սաֆարյան
26.12.2018 15:36Շնորհակալություն ոստիկանության բոլոր աշխատակիցներին իրենց անձնվեր աշխատանքի համարQuestion ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին Երևանի քաղաքի բնակչուհի Նունե Կարապետյանից: Հարգելի պարոն Օսիպյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ և համակարգի բոլոր աշխատակիցներին, իրենց անձնվեր աշխատանքի համար, հանձին Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի աշխատակից Սուրեն Բարսեղյանից, իր անշահախնդիր աշխատանքի, արագ արձագանքման և մարդկային վերաբերմունքի համար:
26.12.2018 15:24ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆQuestion ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին էրեբունի վարչական շրջանի բնակիչ Գրիգոր Ասիլյանից: Օգնություն պարգևող ձեռքերը աղոթող ձեռքերից սուրբ են: (Ինգելսոլ) Մեծարգո ոստիկանապետ, երբ հոկտերբերի 10-ին, առավոտյան, Գործարանային մետրոյին հարակից այգեգործական խանութից մի քանի գնումներ կատարելով` որոշեցի օգտվել մետրոյի ծառայությունից և երբ մոտենում էի Գործարանային մետրոյի մուտքի մոտ, կատարվեց անսպասելին, քանզի ես ունեմ սրտանոթային որոշ խնդիրներ, վիճակս վատթարացավ... Երբ որոշ ժամանակ անց բացեցի աչքերս, տեսա, որ ինձ են մոտեցել մարդիկ, որոնցից ոմանք ճնշումս էին չափում, ոմանք խորհուրդներ տալիս և աջակցում: Հետագայում պարզեցի, որ այդ անշահախնդիր օգնություն առաջարկողը ոստիկաններ էին: Իմ առողջական վիճակը ինչ-որ տեղ կայունացավ թե տված օգնությունից, թե ցուցաբերած գերմարդկային վերաբերմունքից: Անչափ շնորհակալություն Ձեզ, մեծարգո պարոն Օսիպյանին՝ ճիշտ հրահանգավորման և կադրերի ճիշտ ընտրության համար: Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց հոգու խորքում ամեն օր է գնահատում այն դժվարին ու պատասխանատու աշխատանքը, որ կատարվում է ոստիկանապետի կողմից: Դուք՝ մեծարգո Վալերի Օսիպյան, արժանապատվորեն և լիարժեք իրականացնում եք Ձեր առաքելությունը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՊԱՀԱՊԱՆ:
25.12.2018 14:11ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐQuestion ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանին Երևանի Ավան թաղամասի թաղամասի բնակիչ Արմինե Դավթյանից Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Նոր Նորքի հետաքննիչ Վահե Գասպարյանին՝ իր ցուցաբերած մարդկային վերաբերմունքի, մարդկային մոտեցման համար։ Նա ողջ քննության ընթացքում տուժողիս հանդեպ դրսեւորել է հարգալից վերաբերմունք, չի պարտադրել տուժողին հիշել դեպքի մանրամասները՝ նկատի ունենալով նրա առողջական վիճակը։ Հետաքննիչը ունենալով բարձրակարգ մասնագիտական հմտություն, կատարել է բազմակողմանի, օբյեկտիվ քննություն։ Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը հետաքննիչին և Ձեզ նույնպես, որ ունեք մարդկային, դրական արժանիքներով օժտված հետաքննիչ։
25.12.2018 14:08Երախտիքի և շնորհակալության խոսքերQuestion ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, Դեպքերի բերումով երկու անգամ առիթ եմ ունեցել դիմելու ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, ակնկալիքով՝ ստանալ համապատասխան օգնություն ՀՀ Սահմանադրությամբ և համապատասխան օրենքներով ամրագրված իմ սեփականնության, ինչպես նաև իմ կյանքի և առողջության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքները պաշտպանելու կապակցությամբ։ Առաջին անգամ 2015 թվականին էր, երբ գործում էր կամայականությունները կոծկելու, անօրեն գործողությունները խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով լուծելու համակարգը։ Երկրորդ անգամ 2018 թ. հոկտեմբերին էր, երբ նույն խնդրի կապակցությամբ ստացա ընդամենը միջին ծանրության մարմնական վնասվածքներ։ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ոստիկանների դրսևորած անաչառ, բանիմաց և քաղաքակիրթ պահվածքի արդյունքում ես իմ կաշվի վրա զգացի, որ ապրում եմ իմ երազած Հայաստանում։ Ճանաչվեցի որպես տուժած կողմ և այժմ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ քննչական վարույթում։ Օգտվելով առիթից, թույլ տվեք իմ գոհունակությունն ու երախտագիտությունը հայտնել Ձեզ, պարոն Խոստեղյանին և ընդհանրապես ողջ ոստիկանական համակարգի աշխատակիցներին՝ ուշադիր և անկողմնակալ վերաբերմունքի համար։ Վերջում չեմ կարող չնշել ոստիկանության թաղային տեսուչ Գևորգ Մարգարյանի ցուցաբերած արհեստավարժ, զուսպ, հավասարակշռված գործելաոճը և սկսած գործը տրամաբանական ավարտին հասցնելու կամքի դրսևորումը։ Հաճելիորեն ինձ զարմացրեց նրա հայերենի իմացության մակարդակը։ Հպարտ եմ, որ ՀՀ ոստիկանական համակարգը այսօր համալրված է նման երիտասարդներով։ Հարգանքով՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, Երևանի բնակիչ Լևոն Ղարիբյան
25.12.2018 13:54ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին Երեւան քաղաքի Ավան թաղամասի բնակչուհի Նոյեմզար Առաքելյանից: Ես՝ Նոյեմզար Առաքելյանս, հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Նոր Նորքի հետաքննիչ Վահե Գասպարյանին՝ իր ցուցաբերած մարդկային վերաբերմունքի համար։ Նա տուժողիս հանդեպ դրսեւորել է հոգատար վերաբերմունք։ Վահե Գասպարյանը ունենալով բարձրակարգ մասնագիտական հմտհություն՝ կատարել է օբյեկտիվ քննություն, որի ընթացքում տուժողիս հանդեպ դրսեւորել է հարգալից, մարդկային վերաբերմունք։ Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը հետաքննիչ Վահե Գասպարյանին, նաեւ Ձեզ, որ ունենք այդպիսի դրական արժանիքներով օժտված հետաքննիչ։ Նաև շատ ուրախ եմ, որ կան այդպիսի մարդկային վերաբերմունք ունեցող ոստիկաններ, որոնց կողքին ոչ թե վախով ես լցվում, այլ պաշտպանված զգում։
21.12.2018 15:14Խորին երախտագիտություն և շնորհակալությունQuestion Մեծարգո պարոն Օսիպյան, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը և շնորհակալությունը հայտնել Ձեզ, դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, Ձեր ենթակայության ներքո գտնվող Լոռու մարզային վարչության պետ՝ Արամ Ղազարյանի ինչպես նաև նույն վարչության Տարոնի և Բազումի բաժնի մի շարք ծառայողների քրտնաջան ու հետևողական աշխատանքի համար: Ցանկանում եմ նրանց, հետագա աշխատանքային առաջխաղացում և հաջողություններ։ Հարգելի ոստիկանապետ ասեմ ավելին, սույն թվականի դեկտեմբերի 3-ին Ձեր կատարած այցը Լոռու մարզ, խորհրդակցությունը անցկացրեցիք շատ բարձր մակարդակով եւ օրենքի հստակ ցուցումներով, Ձեր անձնվեր աշխատանքի շարունակությունը փոխանցեցիք Լոռու մարզային ոստիկանությանը։ Հարգանքով ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ՝ Սևակ Գրիգորյան
26.11.2018 12:25ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օիսպյանին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Վրաստան Դավթյանից: Մեծարգո պարոն ոստիկանապետ։ Ես հասարակ գյուղացի եմ և իմ կյանքի ընթացքում չեմ առնչվել ու չեմ վստահել ոստիկանությանը։ Սակայն ս/թ հոկտեմբերի 27-ին հանցագործության մասին հաղորդում եմ տվել ոստիկանության Մարտունու բաժին։ Հանձնարարվել է զբաղվել մեր համայնքային ոստիկան Արտաշես Կիրակոսյանին։ Ես չէի հավատում, բայց Արտաշես Կիրակոսյանի նվիրված աշխատանքի շնորհիվ ոչ միայն պարզվեց ոմն Ալիկի և Գագիկի անձը, այլև վերադարձվեց իմ գումարը։ Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեր գլխավորած ոստիկանությանը, քանի որ անձամբ եմ զգացել ոստիկանության նվիրվածությունը հասարակ ժողովրդին, որն իր օրինակով ցույց տվեց Ա. Կիրակոսյանը։
06.11.2018 16:04Հայտնում եմ իմ գոհունակությունը և շնորհակալությունըQuestion ՀՀ ոսիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին քաղաքացուհի Քնարիկ Թամազյանից: Հարգելի պարոն Օսիպյան, հայտնում եմ իմ գոհունակությունը և շնորհակալությունը Այգեստան 10-րդ փողոցը սպասարկող ոստիկանության Մարաշի բաժանմունքի ոստիկան Արա Հարթենյանին՝ նրա քրտնաջան ու հետևողական աշխատանքի համար։ Ցանկանում եմ նրան հետագա աշխատանքային առաջխաղացում և հաջողություններ։ Հարգանքով՝ ՀԱՊՀ վաստակաշատ դասախոս Ք. Թահմազյան
02.11.2018 16:01Շնորհակալություն համագործակցության համարQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Անվտանգության ծառայությունը շնորհակալություն է հայտնում ս.թ. հոկտեմբերի 24-25-ին ԱՄՆ նախագահի Ազգային Անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հասարակական կարգի պահպաման անթերի աջակցության համար։ Շնորհակալություն համագործակցության համար։ Հարգանքով՝ Քեվին Թեհան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Անվտանգության ծառայության պետ
27.10.2018 15:58Խորին երախտագիտություն և շնորհակալություն ՀՀ ոստիկանության աշխատակիցներինQuestion Հարգելի պարոն Օսիպյան, ցանկանում ենք հայտնել մեր խորին երախտագիտությունը և շնորհակալությունը Ձեր ենթակայության ներքո գտնվող վարչությունների ներկայացուցիչներինս՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանին, նույն վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչ Հաբեթ Մկրտչյանին եւ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին։ Նրանց շնորհիվ աջակցություն է տրամադրվել «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի՝ թրաֆիքինգի զոհերի աջակցության ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացուհուն, մասնավորապես՝ հնարավոր է դարձել հաստատել նրա ինքնությունը, և ընթացք է տրվել նրա փաստաթղթավորման գործընթացին։ Արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացուհին կարողացել է ստանալ անձնագիր եւ դարձել է ՀՀ-ի լիարժեք քաղաքացի։ Մենք կարևորում ենք խնդիրների հաղթահարմանն ուղղված մեր միասնական ջանքերը, որոնք աշխատում են ի նպաստ թրաֆիքինգի դեմ պայքարի առաջընթացի։ Հարգանքով՝ «ԱՄՔՈՐ» Հայաստան բարեգործական հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյան
26.10.2018 15:57ՇնորհակալագիրQuestion Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Վալերիյ Օսիպյանին Երևան քաղաքի բնակիչ Հրայր Մալումյանից: Մեծարգո պարոն ոստիկանապետ, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեր աշխատակից, Նորք-Մարաշ համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Իսկանդարյանին՝ իր պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։ Մասնավորապես ուզում եմ փաստել, որ տառացիորեն երեք-չորս օրում նա հարթեց իմ ընտանեկան կոնֆլիկտը։ Հարգանքներով՝ Հրայր Մալումյան
24.10.2018 17:35Շնորհակալություն ոստիկաններին գերազանց ծառայության համարQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, չեմ կարող իմ խորագույն շնորհակալությունը չհայտնել անձամբ Ձեզ և Ձեր գլխավորած ծառայությանը Ֆրանկոֆոնիայի օրերին և ընդհանրապես վերջին շրջանում ոստիկանության աշխատակիցների ծառայողական պարտականությունների գերազանց կատարման համար: Անհամեմատ ավելի լավացել է ոստիկանների վերաբերմունքը ազգաբնակչության հանդեպ, ավելի բարեհամբույր ու ժպտադեմ են, ընդ որում վերաբերմունքը նաև տարածում են նրանց վրա, ում հետ շփվում են: Խոսքս հատկապես երիտասարդների մասին է, ինչը վստահություն է ներշնչում, որ նրանք էլ ավելի ակտիվ կմասնակցեն ներկա բարեփոխումներին և կնպաստեն մեր ոստիկանությանը նորագույն որակի և իմաստի հաղորդմանը: Հարգանքով՝ Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ-ի տնօրեն Ա.Ս.Մալայան
24.10.2018 17:04Խորին շնորհակալությունQuestion Հարգելի Ոստիկանություն, այսօր գողացել էին մայրիկիս հեռախոսը: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները, առանց չափազանցության, 20 րոպեում գտան առևանգողին, զանգահարեցին և վերադարձրին մեզ: Մենք ցանկանում ենք արտահայտել բարձրագույն գնահատականը և խորին շնորհակալությունը Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչներին, ինչպես նաև Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 6-րդ բաժանմունքի աշխատակիցներին ԳԵՐօպերատիվ և անխոնջ աշխատանքի համար: Կրկին շնորհակալ ենք: Մարիամ Թովմասյան, Արփինե Հովհաննիսյան
10.10.2018 17:48Շնորհակալություն Question ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերի Օսիպյանին Գեղարքունիքի մարզ Մարտունու շրջան Վարդենիկ գյուղի բնակչուհի Ռուզաննա Թոկմոյանից Ես Ռուզաննա Թումոյանս խորին շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Դավիթ Հակոբյանից։ Իմ երեխան կորել էր։ Հակոբյան Դավիթը գտավ իմ երեխային եւ վերադարձրեց ինձ։
09.10.2018 17:47Երախտիքի խոսքQuestion Սեպտեմբերի 21-ին հարազատներիս մեքենան Երեւան-Սեւան մայրուղու վրա փչացել էր։ Նրանց օգնելու նպատակով լավ վերաբերմունք են ցուցաբերել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ՝ մայոր Արմեն Հարությունյանն ու լեյտենանտ Հրայր Հարությունը։ Մոտ 3 ժամ փորձել են մերոնց հետ միասին, մեքենան կարգի բերել, հետո օգնել են, որ մեքենան նորոգող վարպետ գա եւ այլն։ Նորոգող վարպետն էլ օգնել է ու նույնիսկ ծառայության դիմաց գումար չի վերցրել։ Անկեղծ ասած, անշահախնդիր նման վերաբերմունք ճանապարհային ոստիկանության կողմից առաջին անգամ ենք տեսնում։ Ես որպես ՀՀ քաղաքացի ու որպես լրագրող, ուզում եմ երախտիքի խոսք ասել համակարգի ղեկավարությանն ու այդ աշխատակիցներին։ Ինչպես հարազատներս են ասում՝ երկրում իսկապես իրավիճակ է փոխվել...
08.10.2018 17:46Շնորհակալություն ոստիկանության ողջ անձնակազմինQuestion ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին Վանաձոր քաղաքի բնակչուհի Անահիտ Խուդինյանից: Հարգելի պարոն ոստիկանապետ, ես ՀՀ ԶՈՒ կապիտան Գոռ Խուդինյանի մայրն եմ, ով զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս 2017 թ փետրվարի 23-ին։ Ամուսինս՝ Ֆրունզիկ Արմենակի Խուդինյանը, ոստիկանության աշխատակից է։ Որպես հերոսի մայր հայտնում եմ իմ շնորհակալությունը Ձեզ եւ ոստիկանության ողջ անձնակազմին։ Ուզում եմ հատուկ նշել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի եւ մարզի բոլոր ոստիկանների կողմից մեր ընտանիքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության մասին, ովքեր 2017 թ փետրվարի 23-ից մինչ օրս ամեն վայրկյան եղել են մեր կողքին եւ նույնիսկ թույլ չեն տվել շնորհակալություն հայտնել։ Սույն թվականի սեպտեմբերի 20-ի Վանաձոր քաղաքում տղայիս հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողության ամբողջ ընթացքում նույնպես ոստիկանները ունեցել են իրենց գեմասնակցությունը եւ կրկին ցուցաբերել իրենց հգատարությունը իմ ընտանիքի նկատմամբ, կիսել մեր ցավը։ Հպարտ եմ, որ ոստիկանի կին եմ։
04.10.2018 12:27Շնորհակալություն Սևանի ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանապետ՝ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի 02-ի լրատվական վարչություն, ձեզ գրում է 41 տարիներ աշխատանքային վաստակ ունեցող եւ մատաղ սերնդի դաստիարակության ու կրթական պարտականությամբ աշխատած մանկավարժ-հոգեբանը։ Երկար տարիներ աշխատելով նույն տարածքում եւ իմ անձնական ճանաչելիությամբ պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի ոստիկանության պետ պարոն Ջանիկյանին։ Այն որ պարոն Սուրիկ Ջանիկյանը ոչ միայն իր ոստիկանական աշխատանքը կատարում է անշահախնդիր, այլ նաեւ գնահատվել է իր բարեխիղճ, աշխատանքի համար ժողովրդի կողմից։ Պարոն Ս. Ջանիկյանը գնահատվում է իր մարդկային վերաբերմունքով։ Նաեւ մեծ ցանկությամբ եւ տարիների ճանաչելիությամբ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել նույն բաժնի ոստիկանության աշխատակից պարոն Ռոմիկ Սարգսյանին։ Նա ոչ միայն իր գործին է գիտակ, այլ նաեւ աշխատում է ժողովրդի օգտին, անշահախնդիր եւ նվիրված։ Պարոն Ռ. Սարգսյանը հարգված է ոչ միայն իր կոլեկտիվի, այլ հասարակության կողմից։ Շնորհակալություն պետք է հայտնեմ նաեւ նույն բաժնի երիտասարդ ոստիկան աշխատակիցների, որոնք են՝ Վիգեն Կիրակոսյանը, Գոռ Զաքարյանը, Թաթուլ Գեւորգյանը եւ Գեւորգ Հովակիմյանը։ Վերջերս մի առիթով առնչվեցի Սեւանի բաժնի ոստիկանության այս աշխատակիցների հետ եւ ես չեմ կարող չգրել այսպիսի բարեխիղճ, իրենց գործին նվիրված ու իրենց հանձնված գործը այսքան ջանասիրությամբ կատարող ոստիկանների մասին։ Ի վերջո, ես բոլորին ցանկանում եմ ավելի ուժ, եռանդ եւ ոստիկանական մեծ կարողություն, եւ ողջունում եմ մնալ ոստիկանի ճշմարիտ պարտականությամբ եւ հայոց երկրին պաշտպանի միտումով։ Սեւանի համայնքի բնակչուհի՝ մանկավարժ-հոգեբան Ժենյա Գրիգորյան
27.09.2018 11:16ՇնորհակալագիրQuestion ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին ՀՀ քաղաքացի Մարինե Պոնչուկյանից: Հարգարժան պարոն Օսիպյան, վերջերս Արաբկիր 35 փողոցի բն. 13-ում տհաճ միջադեպ գրանցվեց, որի համար կարիք զգացվեց դիմել ոստիկանություն։ Արաբկիրի ոստիկանության տեսուչ Արմեն Մուրադյանը ներկայացավ ժամանակին եւ հարցին լուծում տվեց զուտ օրենքի պահանջներին համապատասխան՝ մարդկային արժեքները հավասարակշռելով օրենքի եւ առաջացած խնդրի կշռույթում։ Նրա մարդկային, ոստիկանին վայել անաչառ վերաբերմունքը ստիպեց դիմել Ձեզ՝ մեր հատուկ շնորհակալությունը հայտնելու, որ Ձեր համակարգում աշխատում են նման բարձրակարգ, արժանավայել ոստիկաններ։ Կարող ենք հպարտորեն ասել, որ պատիվ է բարձրակարգ ոստիկանի հետ շփվելը եւ մեկ անգամ եւս մեր երախտիքի հավաստիքն ենք հայտնում Արմեն Մուրադյանին՝ արժանապատիվ վերաբերմունքի, ոստիկանի անունը բարձր պահելու համար։ Շատ գովելի է, որ այսօր մեր երկրում կան այդպիսի ոստիկաններ։ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչուհի Մարինե Պոնչուկյանից
27.09.2018 11:15Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը Question ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: Հարգելի՛ պարոն Օսիպյան, այս ուսումնական տարվա առաջին օրվանից կապիտան Սարգիս Վարդանյանը ծառայություն է իրականացնում «Երեւանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում։ Այս կարճ ժամանակահատվածում պատշաճ կատարելով իր պարտականությունները՝ կապիտան Վարդանյանը իրեն դրսեւորել է որպես բարեխիղճ եւ պատասխանատու, դպրոցի ուսմնադաստիարակչական գործընթացի կազմակերպմանը սրտացավ եւ պատրաստակամ աշխատակից։ Կապիտան Վարդանյանը վայելում է թե՛ տնօրինության եւ ուսուցչական կազմի, թե՛ աշակերտների սերն ու հարգանքը։ Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը նման արհեստավարժ, իր գործի գիտակ ոստիկան դպրոցին կցելու համար եւ խնդրում ենք անել հնարավոր ամեն ինչ նրա ծառայությունը դպրոցում շարունակական դարձնելու համար։ Հարգանքով տնօրեն՝ Ռ. Սարուխանյան
20.09.2018 09:12Շնորհակալություն Շենգավիթի ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյանին «Մետաղագործ» ՓԲԸ-ի բաժնետեր Աիդա Նազարյանից: Հարգելի պարոն Օսիպյան, հայտնում եմ Ձեզ այն մասին, որ լինելով «Մետաղագործ» ՓԲԸ-ի բաժնետեր՝ տարիներ շարունակ խախտվել է իմ իրավունքները եւ որպես բաժնետեր ընկերության կողմից ոչ մի շահույթ չեմ ստացել, ինչպես նաեւ մի շարք կարեւորագույն փաստաթղթերի տակ կեղծվել է իմ ստորագրությունը։ Այդ մասին հայտնեցի ոստիկանություն, մասնավորապես՝ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժին։ Թույլ տվեք իմ հիացմունքն ու երախտիքի խոսքը հայտնել Ձեզ՝ այդ բաժնի աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն ու բարձր մարդկային որակներ գովելով։ Շնորհակալ եմ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ պարոն Հրաչ Խոստեղյանին, ինչպես նաեւ աշխատակիցներ Գեւորգ Մարգարյանին, նրա գործընկեր Հակոբին, Գագիկ Մանուկյանին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել իմ բողոքի քննության ընթացքին։ Գործը արվեց շատ բարձր մակարդակով եւ օրենքի հստակ ցուցումներով շարունակությունը փոխանցելով Շենգավիթի ոստիկանության քննչական բաժին։ Հարգանքով՝ Ա. Նազարյան
20.09.2018 09:11Շնորհակալություն Մարտունու ոստիկաններինQuestion ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակչուհի Ռուզաննա Տոնեյանից: Հարգարժան Վ. Օսիպյան, ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի ոստիկանական բաժանմունքին։ Հանձինս ոստիկանապետ Ա. Մելքոնյանին, թաղային տեսուչ Քաջիկ Դանիելյանին, հետաքննիչ Արման Հովհաննիսյանին, Խ. Մազուլյանին, ողջ անձնակազմին եւ Ձեզ, որ ունեք այսպիսի լավ, հոգատար, զգոն, կազմակերպված ոստիկաններ։ Նրանք փրկել են իմ կյանքը, խորին շնորհակալություն 1-02 աշխատակիցներին։ Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը հարձակում գործեցին տանս վրա՝ սպանելու եւ բռնաբարելու։ Մի քանի ժամ հետո ոստիկանները գտան հանցագործին, եւ միշտ կողքին են՝ իմ անվտանգությունը պահպանելու համար։ Շնորհակալություն Ձեզ Վ. Օսիպյան անչափ, անխափան օրեր։
18.09.2018 17:14Երախտիք ու շնորհակալությունQuestion Ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին Արթիկ քաղաքի բնակչուհի Վալյա Ավետիսյանից: Պարոն ոստիկանապետ, երախտիքս ու շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ, նման ձեւով աշխատելու համար։ Ձեր ղեկավարած համակարգը ոչ թե օրենքի պահապաններ են, այլ ազգի նվիրյալներ եք։ Միայնակ կին եմ, ունեմ որդի, որը բուժման շատ-շատ կարիք է զգում։ Արթիկի բաժնի ղեկավարությունը, համայնքային ոստիկանները ինձ այնպես են վերաբերվում եւ օգնում, կարծես հիվանդ որդիս իրենց եղբայրը լինի։ Ես շատ շնորհակալ եմ մեր բաժնի պետից, պարոն Մխիթարյանից։ Պարոն Օսիպյան, Աստված պահապան լինի ձեզ, բոլոր ոստիկաններին ու նրանց ընտանիքներին, որոնք օր ու գիշեր ապահովում են մեր անվտանգությունը։ Աստված ձեզ հետ։
18.09.2018 17:07Ողջունում եմ Ձեր նշանակումըQuestion ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Օսիպյանին Շիրակի մարզային զինվոր համակարգող խորհրդի նախագահ, պահեստազորի ավագ լեյտենանտ Գառնիկ Կակոյանից: Անձամբ եւ Արթիկի տարածքի հասարակության կողմից շնորհակալություն ենք հայտնում Ձեր կողմից նորանշանակ Արթիկի ոստիկանության պետ, գնդապետ Մինո Մխիթարյանից։ Հաճախակի ենք տեսնում Արթիկի փողոցներում ոտքով քայլող ոստիկանության պետին. դա նշանակում է, որ փողոցներում սկսել են երիտասարդ ընտանիքները շրջել երեխաների հետ միասին նամանավանդ երեկոյան ժամերին։ Ես առաջավոր գծի հրամանատար եմ եղել՝ ազատագրելով Թալիշի տարածքը։ 1994 թ. ապրիլ մայիս ամիսներին վիրավորվել եմ երկու անգամ՝ 24 ապրիլի եւ 3 մայիսի։ Պարոն ոստիկանապետ, ես ողջունում եմ Ձեր նշանակումը եւ Ձեր ճիշտ որոշման համար։
17.09.2018 13:59ՇնորհակալությունQuestion ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին Նելլի Միքայելյանից: Հարգարժան ոստիկանապետ, տասն եւ ավելի տարիներ ես առնչություն եմ ունենում ոստիկանության հետ՝ պետական մարմիններում անձանց կողմից ապօրինի գործողությունների առիթիներով, սակայն Երեւան քաղաքի վարչության աշխատակից՝ ՕԿԿ պետի տեղակալ Արման Ասատրյանը, իր բարեկիրթ վերաբերմունքով, իր գերազանց պահվածքով, ոստիկանի պարտականությունները ճիշտ ժամանակին եւ բարեխիղճ կատարելով, ուղղակի զարմացրել է ինձ։ Ես անչափ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Արման Ասատրյանին նման պահվածք, կեցվածք, եւ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Դիմող՝ Միքայելյան
17.09.2018 13:57Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնելQuestion ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին «ԱՅՆԹԱՊԻ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾ» ՍՊ ընկերության համասեփականատեր Արմեն Մելքոնյանից: Մեծարգո պարոն Օսիպյան. Հորս, Սերգեյ Մելքոնյանի անվան «ԱՅՆԹԱՊԻ» գործարանը հիմնադրվել է 1971 թ.-ին եւ սեփականաշնորհվել 1996 թ.-ին։ Ես 2014 թ. հունիսի 26-ից դարձել եմ «ԱՅՆԹԱՊԻ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾ» ՍՊ ընկերության մասնակից, իսկ 2018 թ. մայիսի 30-ից հանդիսանում եմ նաեւ գործադիր տնօրեն։ Ընկերության սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը 2018 թ. հունիսի 27-ին կայացած աճուրդով, հանցավոր համաձայնությամբ եւ օրենքի խախտումներով խլվել է մեզանից։ Բանկը անտեսելով, որ գրավադրված գույքի գրավի պայմանագիրը հանդիսանում է խոշոր գործարք, առանց գույքի իրացման մասին պայմանագրի կողմ հանդիսացող «ԱՅՆԹԱՊԻ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համասեփականատերերին ծանուցելու, Արմեն Ավագյանին սնանկ ճանաչելու վարույթով, իր իսկ կողմից նշանակված սնանկության կառավարիչի միջոցով կազմակերպել է գրավադրված ողջ գույքի վաճառք, շուկայականից մոտ տասը անգամ էժան գնով, որն իրացվել է ուղիղ վաճառքով, էլեկտրոնային աճուրդի միջոցով, առանց ինձ՝ որպես ընկերության համսեփականատեր եւ գործադիր տնօրեն տեղյակ պահելու։Կատարվածի մասին տեղյակ լինելուց հետո, իմ խախտված իրավունքները վերականգնելու համար, ես եւ իմ ներկայացուցիչը դիմել ենք Ձեզ։ Ձեր կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցներին՝ ստուգել իմ բողոքում նշված փաստերը եւ համապատասխան ընթացք տալ։ Մեծարգո Ոստիկանապետ. Այս անգամ ես Ձեզ բողոք ներկայացնելու համար չեմ դիմում, այլ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցներին։ Նրանց անձնվեր աշխատանքը արժանի է խորին հարգանքի եւ գնահատանքի, քանի որ նրանք քայլում են օրինապահության եւ արդարության հաստատուն ճանապարհով։ Հպարտ եմ, որ վերջապես կարող եմ ապրել մի երկրում, որտեղ ոստիկանության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցները, բաժնի աշխատակիցները, բաժնի պետ Սաղաթելյանի գլխավորությամբ ազնիվ են, գրագետ եւ օժտված մարդկանց օգնելու հատկանիշներով։ Ձեր բարձր մասնագիտական կարողությունների եւ մարդկային բարձր որակների շնորհիվ դուք ընտրել եք այնպիսի աշխատակիցներ, որոնց շնորհիվ ՀՀ քաղաքացիներս կարող ենք վստահորեն ասել, մեր հայրենիքին փայլուն ապագա է սպասվում։ Վստահ եմ, որ ոստիկանության համակարգում տեղ գտած այն բարեփոխումների արդյունքները, որոնք Դուք եք նախաձեռնել առաջիկայում ավելի տեսանելի կլինեն՝ մեծացնելով համակարգի հանդեպ ժողովրդի վստահությունը։ Հարգանքով՝ Արմեն Մելիքյան  
06.09.2018 09:41Դիմում-նամակQuestion ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին, ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի բնակիչներից: Նախ հայցում ենք Ձեր ներողամտությունը հայրենիքի համար այս բարդ, դժվարին եւ պատասխանատու ժամանակաշրջանում Ձեր ուշադրությունը մեր նամակին սեւեռելու համար։ Սույն նամակով հայտնում ենք, որ դեռեւս 2015 թվականին Խաչիկ գյուղի հարյուրավոր բնակիչներս կանգնել էինք համագյուղացիներ Արսեն Մնացականյանի եւ Ալվարդ Իսկանդարյանի օգտին «Արեգակ» եւ «Ֆինքա» ՈՒՎԿ-ների կողմից ավելի քան 100.000.000 դրամ վարկերի մարման խնդրի առաջ։ «Արեգակ» եւ «Ֆինքա» ՈՒՎԿ-ների աշխատակիցները իրենց լիազորությունները օգտագործել էին Խաչիկ գյուղի բնակիչներ` ամուսիններ Արսեն Մնացականյանի եւ Ալվարդ Իսկանդարյանի օգտին եւ Խաչիկ գյուղի շուրջ 100 բնակիչներից ընդունել էին վարկի դիմումներ, ձեւակերպել ավելի քան 100.000.000 ՀՀ դրամի վարկեր, որոնք վարկառուներս ստացել ու տվել էինք Արսեն Մնացականյանին եւ Ալվարդ Իսկանդարյանին։ Նշված վարկերը հետագայում նրանց կողմից չմարելու հետեւանքով Խաչիկ գյուղի բազմաթիվ բնակիչներս կանգնել էինք լուրջ խնդրի առջեւ, քանի որ վարկային կազմակերպությունները փորձում էին վարկի գումարը, տոկոսները եւ տույժերը բռնագանձել մեզանից, չնայած մինչեւ վարկի տրամադրումը եւ վարկային պայմանագիր կնքելը տեղյակ էին, որ վարկերը ձեւակերպվում էին մեր՝ դիմողներիս անվամբ, բայց վարկի գումարները տրվելու էին Արսեն Մնացականյանին եւ Ալվարդ Իսկանդարյանին ու նրանք էին մարելու վարկը։ Ստիպված, սակայն հուսահատ դիմեցինք ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Մեզ ընդունեց բաժնի պետ պարոն Գեւորգ Գեւորգյանը եւ լսելուց հետո իր մոտ կանչեց իր փորձառու աշխատակցին՝ ՀՈ բաժանմունքի պետ Արթուր Էլլարյանին, ով ներկայումս աշխատում է Կենտրոնի բաժնում։ Ա. Էլլարյանը մեր դիմումը վարույթ ընդունելուց հետո մի քանի գիշեր-ցերեկ Խաչիկ գյուղում արհեստական լույսի տակ (այդ ժամանակ գյուղը հոսանքազրկվել էր ճանապարհի փլուզման հետեւանքով) նյութեր նախապատրաստեց, որի հիման վրա 03.02.2016 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասով հարուցվեց քրեական գործ, արդյունքում բացահայտվեցին 50-ից ավելտ հանցագործության դեպքեր։ Դրանից հետո Ա. Էլլարյանի կողմից տրված իրավախորհրդատվության արդյունքում մենք քաղ. հայցով դիմել ենք առաջին ատյանի դատարան, սակայն դատարանի կողմից արձակվեցին վճիռներ ի օգուտ ՈՒՎԿ-ների։ Հերթական անգամ Ա. Էլլարյանը մեզ հուսադրեց, ուղղորդեց դիմել վերաքննիչ դատարան։ Արդյունքում արդարությունը հաղթեց. վճիռներ կայացվեցին ի օգուտ բնակիչներիս։ Մեծարգո վարչապետ եւ հարգելի ոստիկանապետ, մեր նամակի միակ նպատակը կայանում է նրանում, որ ցանկանում ենք մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել ոստիկանության ծառայողներին, որոնց հետեւողականության, բարեխղճության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում արդարությունը հաղթեց եւ սահմանապահ Խաչիկ գյուղի թվով 100 ընտանիքներ ազատվեցին ծանր իրավիճակից եւ եթե ամեն մի պաշտոնատար անձ նման ձեւով կատարի իր պարտականությունները, ապա համոզված ենք, որ կարող ենք ապրել իրավական պետության մեջ։  
06.09.2018 09:40Շնորհակալություն Սիսիանի քրեական հետախուզության աշխատակիցներինQuestion Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյանին: Հարգարժան պարոն Օսիպյան, սույն թվականի հունվար ամսին Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցում ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք օրենքի խախտումներ եւ տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ։ Նշված օրինախախատումները, նրանց խորամանկ քողակումները բացահայտվել են Սիսիանի քրեական հետախուզության աշխատակիցների հմուտ հետեւողական եւ արհեստավարժ աշխատանքի շնորհիվ, որի հետեւանքով Նորավանի բնակչության մեջ ամրապնդվեց վստահությունը մեր երկրի ոստիկանության եւ ընդհանրապես իրավակաին համակարգի նկատմամբ։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սիսիանի քրեական հետախուզության աշխատակիցներին իրենց անաչառ, անմնացորդ, հայրենիքի եւ պետության նկատմամբ պատվախնդիր աշխատանքի համար, դրանով իսկ բարձր պահելով ոստիկանի պատվավոր անունը։ Խնդրում ենք Ձեզ արժանին հատուցելու Ձեր ենթականերին, իրենց պարտականությունները պատվով կատարելու համար։ Համլետ Գեւորգյան եւ Նորավանի մի խումբ բնակիչներ
04.09.2018 13:04Սփյուռքի նախարարությունն իր անսահման երախտագիտությունն է հայտնում Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման եւ Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներինQuestion ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Վ. ՕՍԻՊՅԱՆԻՆ: Հարգելի պարոն Օսիպյան, Սփյուռքի նախարարությունն իր անսահման երախտագիտությունն է հայտնում Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման եւ Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներին «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում Հայրենիքում գտնվող շուրջ 400 սփյուռքահայ պատանիների եւ երիտասարդների անվտանգությունն ու ապահով տեղափոխումը կազմակերպելու համար։ Բարձր գնահատանքի է արժանի մեր ոստիկանների աչալրջությունն ու արհեստավարժությունը, հետեւողական ու սկզբունքային աշխատաոճը, նաեւ բարեկրթությունն ու ընդգծված մարդկայնությունը, որոնք նպաստեցին, որ մեր մասնակիցները ոչ միայն վստահությամբ, այլեւ ջերմությամբ լցվեն նրանց հանդեպ։ Ոստիկանությունը մշտապես եղել է եւ կա Սփյուռքի նախարարության լավագույն գործընկերը՝ բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման գործում իր աջակցությունը բերելու պատրաստակամությամբ։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը շարունակական կլինի՝ ի նպաստ Հայաստանի եւ Սփյուռքի մեր հայրենակիցների բարօրության։ Մաղթանքս է, որ ոստիկանության ճանապարհին հանդիպող ամեն տեսակ փորձություն հաղթահարվի առանց հասարակության լարվածության եւ մարդկային կորուստների, իսկ օրինապաշտությունը, կարգ ու կանոնն ամրապնդվելով՝ դառնան մեր պետության կարեւոր հատկանիշը։ Հարգանքով՝ ՀՀ Սփյուռքի նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ