Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.06.2014 16:23«Շնորհակալություն ոստիկաններին` մարդկային և քաղաքացիական բարձր որակներ ցուցաբերելու համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Երևանի Սարյան փ. 16 շենքի բնակիչ Արման Մանասերյանից: Հարգելի պարոն Գասպարյան, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել այն դեպքը, որը մեր ընտանիքի տեղի ունեցավ սույն թվականի մայիսի 15-ին։ Այդ օրը, ժամը մոտ 12:00-ի սահմաններում, մենք հայտնաբերեցինք, որ մեր երկու տարեկան տղան խմել է մատների հարդարանքի համար նախատեսված ացետոնը։ Երեխային շտապ հիվանդանոց տեղափոխելու նպատակով նրան իջեցնելով փողոց` նկատեցի ճանապարհային ոստիկանության մեքենան (Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի դիմաց)։ Ոստիկանները լսելով ինձ` առանց երկմտելու անմիջապես առաջարկեցին նստել մեքենան։ Գրեթե երկու րոպեում հասանք Մուրացանի անվան հիվանդանոց։ Ու թեև ներկայումս երեխան դեռ գտնվում է ապաքինման փուլում, այդուհանդերձ համոզվածությամբ կարող եմ շեշտել, որ տվյալ իրավիճակում մի քանի րոպե ուշացումն անգամ կարող էր լինել ճակատագրական։ Ցավոք չեմ կարող ասել նշված ոստիկանների անունները, որովհետև այդ իրավիճակում մտքումդ միայն երեխան է և նրա առողջությունը։ Թույլ տվեք Ձեր միջոցով շնորհակալություն հայտնել այդ ոստիկաններին` մարդկային և քաղաքացիական բարձր որակներ ցուցաբերելու համար։  
15.06.2014 16:21«Ոստիկանների օգնության շնորհիվ անանցանելի ճանապարհը դարձավ երթևեկելի»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքի և ղեկավարի անունից` Գ. Սանդրոսյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, Ձեր այցելությունները հանրապետության մարզեր, հանդիպումները ազգաբնակչության հետ, տվեցին իրենց դրական արդյունքները։ Ակնառու է և անմոռաց նաև Վայոց ձորի մարզ կատարած Ձեր այցելությունը, ինչի շնորհիվ մենք ականատես եղանք սպասվելիք հաջողությանը: Խոսքը Հորբատեղ համայնքի ճանապարհի վիճակի մասին է։ Ձեր հանձնարարությամբ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները, բաժնի պետ պարոն Դավթյանի գլխավորությամբ, այցելություն կատարեցին մեր համայնք: Բնակչության կողմից տրված բոլոր հարցերին տրվեց սպառիչ պատասխան: Նրանց օգնության շնորհիվ մեր 5 կմ-անոց  համարյա թե անանցանելի ճանապարհը դարձավ երթևեկելի։ Հարգարժան պարոն Գասպարյան, Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքի և համայնքի ղեկավարի անունից, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ, և Եղեգնաձորի ոստիկանության բաժնի աշխատակիցներին։ Հարգանքներով` Գ. Սանդրոսյան:
13.06.2014 16:18«Շնորհակալ եմ և երախտագետ»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ քաղաքացի Մարիա Նալբանդյանից: Օրերս Երեան-Հրազդան մայրուղում հայտնվել էի անելանելի և անօգնական վիճակում, և անսահման եղավ ուրախությունս, երբ Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի, 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Սամվել Հովհաննիսյանն ու ավագ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արմեն Հարությունյանը սիրալիր ու պատրաստակամ մոտեցան ինձ օգնություն ցուցաբերեցին` թե տեխնիկապես, և թե ֆինանսապես։ Սա խոսում է այն մասին, որ համակարգի հմուտ ղեկավարումն ու Ձեր  կազմակերպչական ձիրքը նպաստում են քաղաքացիների բարօրությանը, ինչի համար անչափ երախտագետ եմ։ Հարգանքներով` Մ. Նալբանդյան:
12.06.2014 16:20« Շնորհակալություն, որ ոստիկանությունում բարեհամբույր և քաղաքակիրթ ծառայողները շատ են»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ քաղաքացի Ռուզաննա Հովհաննիսյանից: Հարգելի պարոն ոստիկանապետ, հայտնում եմ Ձեզ, որ սույն թվականի հունիսի 10-ին ես թոռնիկներիս հետ «Հաղթանակ» զբոսայգուց վերադառնալիս կորցրեցի տունդարձի ճանապարհը. չիմացության և մթության պատճառով հայտնվեցի այնպիսի իրավիճակում, որ ստիպված եղա ճանապարհ հարցնել մեքենայիս կողքին գտնվող մեքենայի վարորդից, ինչի համար էլ ոստիկանության աշխատակիցն ինձ խնդրեց կայանել: Ներկայացան: ՃՈ-ի առաջին գումարտակի 6-րդ դասակի լեյտենանտներ Սարգսյանը և Մուրադյանը այնքան բարեհամբյուր և քաղաքակիրթ գտնվեցին ու հասկացան, որ իրոք ես հայտնվել էի խուճապի մեջ և ոչ միայն չտուգանեցին, ինչի համար շնորհակալ եմ, այլ նաև մեզ ուղեկցեցին մինչև այն վայրը, որտեղից ես արդեն գիտեի ճանապարհը: Շնորհակալ ենք Ձեզ, որ Ձեր վարած քաղաքականությունը տվել է իր արդյունքը, ինչին էլ մենք երեկ ականատես եղանք: Շնորհակալություն, որ ոստիկանությունում բարեհամբույր և քաղաքակիրթ ծառայողները շատ են: Հարգանքներով` Ռուզաննա Հովհաննիսյան:    
06.06.2014 14:41ԻՐԵՆՑ ԳՈՐԾԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԸՀարց Օրեր առաջ Գորիսից վերադառնում էի Սիսիան: Բարակ անձրև Էր մաղում: Ինձնից բացի մեքենայում էին մայրը երկու մանկահասակ երեխաների հետ։ Հանկարծ մեքենան անկանոն աշխատելուց հետո կանգ առավ, իսկ երկնքում այդ պահին փայլատակեց կայծակը և հաշված րոպեների ընթացքում տեղաց հորդառատ անձրևը։ Ես գտնվում էի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի 30-րդ կմ-ի վրա։ Մեքենայի անսարքության պատճառով շարունակել ճանապարհը անհնարին Էր դարձել։ Ուժեղ քամու ազդեցության տակ ավելի Էր սաստկանում կարկտախառն անձրևը։ Շտապ օգնություն էր պետք, բայց ո՞ւմ դիմել։ Հանկարծ հիշեցի, որ ինձ մոտ պահպանվում է ճանապարհային երթևեկության ավտոտեսուչ Անդրանիկ Խաչատրյանի հեռախոսահամարը։ Անմիջապես կապ հաստատելով Անդրանիկ Խաչատրյանի հետ` օգնություն խնդրեցի: Պատասխանը չուշացավ. «Սպասեք, գալիս ենք»: Ուրախությանս չափ ու սահման չկար, երբ քսան րոպե հետո ինձ մոտ Էին հասել Սիսիանի ավտոտեսուչներ` Անդրանիկ Խաչատրյանն ու Պավլիկ Մկրտչյանը: Հորդառատ անձրևը դեռ իր տարերքի մեջ էր, բայց վտանգն արդեն անցել էր: Բառեր չեմ գտնում ասելու, թե ինչպիսի հոգատարությամբ ու համբերությամբ էին շրջապատել մեզ, հատկապես մանկահասակ երկու երեխաների ու նրանց մոր հանդեպ։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում ոստիկանության մայոր Անդրանիկ Խաչատրյանին ու կապիտան Պավլիկ Մկրտչյանին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին մեզ մինչև տուն ուղեկցելու: Սամվել Մանուչարյան,  Սիսիան-Երևան
02.06.2014 16:37Շնորհակալություն բժիշկ-ակնաբույժինՀարց ՀՀ ոստիկանությանը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ, ոստիկանության պահեստի փոխգնդապետ Կիրով Հովհաննիսյանից: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ՀՀ ոստիկանության բուժվարչության հոսպիտալի բժիշկ-ակնաբույժ Նաիրա Ղուկասյանին` արհեստավարժության, հիվանդների նկատմամբ հարգալից և հոգատար վերաբերմունքի համար: Թող բանականությունը աչքի լույսի նման պահպանի նրան, իսկ նա լույս պարգևի իմ նմաններին: Հարգանքներով` Կ. Հովհաննիսյան:
02.06.2014 16:14«Շնորհակալություն ոստիկաններին` Մասիս քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ հասարակական կարգի պահպանության աշխատանքները բարձր մակարդակով ապահովելու համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, Մասիսի քաղաքապետ Ս. Հակոբյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, Մասիսի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Աբրահամյանին, ոստիկանության Մասիսի բաժնի անձնակազմին, ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Գալստյանին, 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներին`  2014 թ. հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Մասիս քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ հասարակական կարգի պահպանության աշխատանքները բարձր մակարդակով ապահովելու համար։ Հարգանքով` Ս. Հակոբյան:
31.05.2014 12:28СЛОВА БЛАГОДАРНОСТИ БЫВШИМ КОЛЛЕГАМՀարց Начальнику полиции Республики Армения господину Владимиру Сергеевичу Гаспаряну,  от пенсионера полиции Мкртумяна Нельсона Зигфридовича. Я семьнадцать лет добивался справедливости по вопросу оформления пенсии. Недавно был на приеме у начальника Юридического Управления полиции РА Меружана Акопяна, который с большим пониманием и добром отнесся к моей просьбе, и мой вопрос был наконец-то решен.  Спасибо Вам за доброе отношение к ветеранам, за то, что я уже чувствую себя частицей той организации, которой посвятил свою жизнь. Уважаемый Владимир Сергеевич, я сожалею, что мне не пришлось работать под Вашим руководством. Мое большое спасибо работникам Управления кадров полиции РА Акопяну Г., Вермишяну К. и Овникян А. Побольше бы таких работников и уважение и престиж полиции будут на высшем уровне. С уважением, Мкртумян Н.    
15.05.2014 16:17«Ոստիկանության աջակցությունը գյումրեցիներին պարգևեց հայրենասիրական անսպառ լիցք, վստահության, հպարտության վեհ զգացում և հավատ` վաղվա օրվա նկատմամբ»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, Գյումրի համայնքի ղեկավար Ս. Բալասանյանից: Հարգարժան պարոն գեներալ-լեյտենանտ, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի, Գյումրու ողջ ազգաբնակչության և անձամբ իմ անունից հայտնում եմ իմ գոհունակությունը և շնորհակալությունը` 2014 թ. մայիսի 9-ին Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում՝ Գյումրիում տեղակայված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի միացյալ ստորաբաժանումների կողմից Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 69-րդ ամյակի և Շուշիի ազատագրմանը նվիրված շքերթին, ինչպես շքերթի նախապատրաստական աշխատանքներին աջակցելու, շքերթի մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը ապահովելու հարցում ոստիկանության աշխատակիցների ցուցաբերած արհեստավարժության և օպերատիվության համար, ինչը գյումրեցիներին պարգևեց հայրենասիրական անսպառ լիցք, վստահության, հպարտության վեհ զգացում և հավատ` վաղվա օրվա նկատմամբ։ Հարգանքով` Ս. Բալասանյան:
26.04.2014 16:13Ոստիկանները կարճ ժամկետում բացահայտեցին հանցագործությունը և դպրոցին վերադարձրին գողացված համակարգիչներըՀարց Մեծարգո պարոն Վլադիմիր Գասպարյան, հայտնում եմ Ձեզ, որ 2014 թ. մարտի 3-ին դիմել էինք ոստիկանության Մաշտոցի բաժին` Աջափնյակ վարչական շրջանի Ալ. Բլոկի անվան 122 հիմնական դպրոցից 10 համակարգիչների գողությունը բացահայտելու և համակարգիչները դպրոցին վերադարձնելու խնդրանքով: Միանգամից ասեմ, որ ոստիկանները կարճ ժամկետում բացահայտեցին հանցագործությունը, և արդեն ապրիլի 14-ին նրանց ջանքերով դպրոցին վերադարձվեց գողոնը: Դպրոցի տնօրինությունը, մանկավարժական կոլեկտիվը, ծնողխորհուդն ու աշակերտները շնորհակալություն են հայտնում Ձեզ` Ձեր ենթակաների մեջ պատվախնդրություն սերմանելու և արդյունքում` հանցագործությունը բացահայտելու համար: Մեր խորին շնորհակալությունը նաև ոստիկանության Մաշտոցի և քննչական բաժինների աշխատակիցներին` հանցագործին արագ հայտնաբերելու, համակարգիչները դպրոցին վերադարձնելու և օրինապահության պահպանման գործում հետևողականություն ցուցաբերելու համար: Հարգանքով` Մարինա Մալախյան, դպրոցի տնօրեն:
26.04.2014 15:51Շնորհակալություն ոստիկաններին` ինձնից գողացված փաստաթղթերն ու ապրանքները հայտնաբերելու և ինձ վերադարձնելու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Մեծարգո պարոն Գասպարյան, ես արցախյան ազատամարտի վետերան եմ, 7 անգամ վիրավորվել եմ Արցախի սահմանները պաշտպանելիս, 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի բաժինների աշխատակիցներին, ովքեր օպերատիվ արձագանքեցին իմ խնդրանքին, օգնեցին և կարճ ժամկետում վերադարձրին ինձնից գողացված փաստաթղթերն ու ապրանքները: Հանգանքներով` Միքայել Խաչատրյան:
25.04.2014 18:25Շնորհակալություն` «Դասը վարում է ոստիկանը» ծրագրի նախաձեռնության համարՀարց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգարժան պարոն Վ. Գասպարյան, խորին   շնորհակալություն   ենք   հայտնում  Ձեզ՝ դպրոցներում «Դասը   վարում   է   ոստիկանը» ծրագրի նախաձեռնության համար: Մեր դպրոցում այսօր   դասը   վարեց ոստիկանության գնդապետ  Արմեն   Չարենցը, մարդ,  ում  այցը  մեր դպրոց արդեն    իրադարձություն   է, քանի  որ  դպրոցը կրում է  նրա պապիկի՝ հանճարեղ   բանաստեղծ  Եղիշե Չարենցի անունը: Դասն անցավ անկաշկանդ և ջերմ մթնոլորտում: Հանդիպումն ապացուցեց, որ ոստիկանը մեր բարեկամն է: Երևանի քաղաքապետարանի  Եղիշե Չարենցի անվան հ. 67 հիմնական դպրոցի 6-9-րդ  դասարանի աշակերտներ:
02.04.2014 14:46«Ոստիկանությունում տեղի ունեցող փոփոխությունները շատ կարևոր են մեր երկրի և մեր զավակների ու թոռների ապագայի համար»Հարց Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 48 շենքի 37 բնակարանի բնակչուհի, 74-ամյա Մարիետա Մանուկյանից: Շատ հարգելի պարոն Գասպարյան, ես խոնարհվում եմ Ձեր առաջ, ցանկանում երկար տարիների կյանք և բեղմնավոր աշխատանք, քանի որ տեսնում եմ Ձեր անձնական մեծ ներդրումը ոստիկանությունում տեղի ունեցող փոփոխությունների մեջ, ինչ շատ կարևոր է մեր երկրի և մեր զավակների ու թոռների ապագայի համար: Հարգանքներով` Մ. Մանուկյան:
02.04.2014 12:41«Շնորհակալություն ոստիկանությանը` կանխամտածված սպանության փորձը 24 ժամում բացահայտելու և մեղավորներին բերման ենթարկելու համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչ Ջիվան Ազատի Հակոբյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ` կանխամտածված սպանության փորձը 24 ժամում բացահայտելու և մեղավորներին բերման ենթարկելու համար: Նաև ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանին, նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանին, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանին և բաժնի ամբողջ անձնակազմին: Հարգանքներով` Ջիվան Հակոբյան:
06.03.2014 11:54Խնդրում եմ պարզաբանել ոստիկանության հետաքննիչի պարտականություններըՀարց Խնդրում եմ պարզաբանել. 1. ոստիկանության հետաքննիչը ոստիկանության աշխատող է, թե՝ դատախազության, 2. ում ցուցումներն ու հրահանգներն է նա կատարում՝ ոստիկանապետի, թե՝ դատախազի, 3. հարցի քննությունը, որը ոստիկանության իրավասությանը չի պատկանում, ոստիկանության ծառայողը կարող է հրաժարվել, թե պետք է անպայման կատարի դատախազի կամքով, 4. լիազորությունների չարաշահում չէ, արդյո՞ք, երբ ոստիկանության ծառայողը կատարում է ոչ իր իրավասությանը պատկանող գործողություն, 5. հետաքննիչը, գործի քննություն իրականացնելիս, պետք է նյութերը նախապատրաստի առկա փաստերի և ապացույցների հիման վրա, թե եզրակացություն կազմի ինչպես դատախազը կթելադրի: Խնդրում եմ հարցերս ու պատասխանները տեղադրել ոստիկանության պաշտոնական կայքում, որի հիման վրա կներկայացնեմ իմ գործով զբաղված հետաքննիչի կողմից խաբեությամբ ինձանից բացատրություն կորզելու վերաբերյալ եղելությունը։ Հարգանքով՝ Սիլվա Բալայան:
Պատասխան

ՀՀ ոստիկանության հետաքննության գծով տեսուչը ոստիկանության ծառայող է, որի լիազորություններն ու պարտականությունները կարգավորվում են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածով և համաձայն նշված օրենսգրքի 53-րդ, ինչպես նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 42.1 հոդվածների՝ ոստիկանության կողմից կատարվող հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազի կողմից։ Հետաքննության մարմնի կայացրած որոշումները բողոքարկվում են դատախազին կամ դատարան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների համաձայն։ ՀՀ ոստիկանությունը նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու լիազորություն չունի։
Հետաքննության գծով տեսուչը նյութեր նախապատրաստելիս պետք է առաջնորդվի նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով և ձեռնարկի օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար։

03.03.2014 14:45Շնորհակալություն` ՀՀ սփյուռքի նախարարիցՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհակալություն է հանձնում Ձեզ և Ձեր աշխատակիցներին` փետրվարի 21-ին` Մայրենի լեզվի օրը, Մատենադարանի շրջակա տարածքում կազմակերպված միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու, մարդկային վերաբերմունք դրսևորելու և օգտակար լինելու անկեղծ պատրաստակամության համար: Հարգանքով` Հրանուշ Հակոբյան
10.02.2014 15:19Շնորհակալություն` օպերատիվ աշխատանքի, հոգատար ու նվիրված վերաբերմունքի համարՀարց Մեծարգո պարոն Վլադիմիր Գասպարյան, ցանկանում եմ շնորհակալության խոսքերս հղել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի անձնակազմին` ցուցաբերած օպերատիվ աշխատանքի, հոգատար ու նվիրված վերաբերմունքի համար: Հարգանքներով` Մարինե Թովմասյան:
03.02.2014 16:43Հետաքննիչը ՀՀ օրենքով վերապահված իր պարտականությունները կատարել է բարեխիղճ, քննությունը` բազմակողմանի և օբյեկտիվՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ոստիկանության Կենտրոնի հետաքննչական բաժնի հետաքննիչ Լ. Կարապետյանին` մի քրեական գործի շրջանակներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և բարձրակարգ գիտելիքների համար: Նա ՀՀ օրենքով վերապահված իր պարտականությունները կատարել է բարեխիղճ, քննությունը` բազմակողմանի և օբյեկտիվ: Հարգանքներով` «Արմենակ Գրուպ» միջազգային կենտրոն ՍՊԸ իրավական հարցերով և զարգացման գծով փոխտնօրեն` Ա. Հայրապետյան:
15.01.2014 17:21«Շնորհակալությունս եմ հայտնում մարդկային առաքինություններով օժտված ոստիկաններին»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Խաղաղ Դոնի 23 շենքի բնակչուհի Հ. Ավագյանից: Շնորհակալությունս եմ հայտնում ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի ավագ տեսուչներ Արթուր Պետրոսյանին և Ստեփան Շահումյանին` իրենց բարի, հոգատար և մարդասիրական վերաբերմունքի համար: Վերջերս ես պետք է գնայի Էջմիածին` պատարագի, սակայն ավտոբուսից ուշացել էի (վարորդին ձեռքով էի արել, բայց հավանաբար չնկատելով, մեքենան չէր կանգնեցրել): Ճարահատյալ, արարողությունից չուշանալու համար, դիմեցի նշված աշխատակիցների օգնությանը, որպեսզի ինձ օգնեն հասնելու ավտոբուսին: Նրանք տեսնելով իմ անելանելի վիճակը ոչ միայն հասցրին ավտոբուսին, այլ նաև մեզ ուղեկցեցին մինչև եկեղեցի:  Շնորհակալությունս եմ հայտնում մարդկային առաքինություններով օժտված այդ հիանալի ծառայողներին նաև այն ակնկալիքով, որպեսզի Ձեր ղեկավարած համակարգը համալրվի միմիայն այդպիսի աշխատակիցներով: Լավագույն մաղթանքներով` Հ. Ավագյան 
28.12.2013 16:09«Բարությամբ և ջերմությամբ լեցուն ուղերձը, որպես մի լուսավոր ուղեցույց, կուղղորդի մանկատան երեխաներին»Հարց Մեծարգո պարոն ոստիկանապետ, ստացանք Գավառի մանկատան սաներին ուղղված Ձեր` բարությամբ և ջերմությամբ լեցուն լավատեսական ուղերձը, որը որպես մի լուսավոր ուղեցույց կուղղորդի երեխաներին` աշխարհը ճանաչելու, ընկալելու, կյանքի դժվարությունները տոկունությամբ հաղթահարելու և ապագայի հանդեպ լավատեսորեն տրամադրվելու ճանապարհին։ Շնորհակալություն Ձեզ` Ամանորյա նվիրատվությունների, երեխաների հանդեպ ունեցած անսահման մեծ սիրո և նվիրումի համար։ Մեկ անգամ ևս առանձնակի ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և բարեմաղթում Ձեզ և Ձեր ընտանիքին ամուր-ամուր առողջություն և երջանկություն։ Գավառի մանկատան անձնակազմի և սաների անունից` մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյան:
27.12.2013 18:48«Շնորհակալություն, բնակչի նկատմամբ ունեցած ուշադիր, բարեհամբույր, կարեկից, անաչառ, արդարամիտ և հարգալից վերաբերմունքի համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Հ. Սահյան փողոցի բնակչուհի Մարգարիտա Բաբայանից: Հարգելի պարոն Գասպարյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեր աշխատակից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Գոհար Մուրադյանին` բնակչի նկատմամբ ունեցած ուշադիր, բարեհամբույր, կարեկից, անաչառ, արդարամիտ և հարգալից վերաբերմունքի համար: Հարգանքով` Մ. Բաբայան:
28.11.2013 14:29«Ոստիկանն անձնազոհաբար փրկել է մայրիկիս կյանքը` գնացքի տակ ընկնելուց»Հարց Մեծարգո պարոն Գասպարյան, մեր ընտանիքն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ձեզ` ոստիկանության շարքերն իրենց գործին նվիրված մասնագետներով, մարդկային առաքինություններով օժտված անձանցով համալրելու համար: Արմավիր քաղաքի կայարանի պահակային ծառայության ոստիկան Վաչագան Լյովայի Սարգսյանը վերջերս անձնազոհաբար փրկել է  մայրիկիս կյանքը` գնացքի տակ ընկնելուց` թույլ չտալով մեզ երկրորդ անգամ որբանալ: Շնորհակալություն այդ խիզախ ոստիկանին, և շնորհակալություն Ձեզ` նման երիտասարդներ ոստիկանության համակարգում ընդգրկելու համար: Հարգանքներով` Գյումրի քաղաքի բնակչուհի Անի Իվանյան:
14.11.2013 10:54Благодарность от имени Всемирной ассоциации армянских ювелировՀարց Начальнику Полиции Республики Армения  ГАСПАРЯНУ В.С.  Глубокоуважаемый Владимир Сергеевич!  28 - 30 октября этого года Всемирная ассоциация армянских ювелиров (AJA) уже в третий раз успешно провела в Армении международную ювелирную выставку Yerevan Show-2013, которая проходила под высоким патронажем Президента Армении.  Отличительной особенностью Yerevan Show-2013 на этот раз стало то, что значительно расширился круг участников и гостей, - участие в выставке приняли 125 компаний из 23 стран мира. АJA также организовал приезд в Ереван более 140 байеров и крупных ритейлеров из России, Украины, Казахстана, ОАЭ, Франции, Беларуси, Индии и других стран. В работе выставки и состоявшейся в её рамках конференции приняли участие такие видные деятели мировой ювелирной отрасли как Президент Всемирной ювелирной конфедерации (CIBJO)Гаэтано Кавальери, глава всемирно известной страховой компании Malca-Amit Global Limited Найджел Паксман (Nigel Paxman), представитель - Fiera di Vicenza Стефания Финн, представители госорганов Армении, послы иностранных государств, аккредитованные в Ереване и др.  Многоуважаемый Владимир Сергеевич! От имени Всемирной ассоциации армянских ювелиров и лично себя сердечно благодарю Вас за содействие в проведении ювелирной выставки Yerevan Show - 2013 и за высокий профессионализм, проявленный сотрудниками возглавляемого Вами ведомства в вопросе обеспечения её безопасности. С искренним уважением   Геворкян Г.Г.  Президент AJA  Советник Президента РА 
11.09.2013 11:46Շնորհակալական նամակ ռեկտորիցՀարց Հարգարժան պարոն Գասպարյան, իմ գոհունակությունն եմ հայտնում ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքին ոստիկանության ստորաբաժանումների կողմից պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև ուսանողների փորձի փոխանակման ծրագրով Աղավնաձորում գտնվող ուկրիանացի ուսանողների անվտանգությունն ապահովելու առթիվ: Լիահույս եմ, որ այսուհետ ևս սատարելու և աջակցելու եք հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող Մանկավարժական համալսարանին, ինչի համար խորապես շնորհակալ եմ: Ռուբեն Միրզախանյան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր: 
03.09.2013 10:42БлагодарностьՀարց Здравствуйте! Я хотела бы сообщить об одном случае и выразить признательность двум полицейским, которые мне очень помогли. Жаль, что я не знаю имени этих двух молодых людей. 01.09. вечером я прилетела в Ереван на самолете, в аэропорту меня должны были встречать представители университета, но их не было. Также у них были проблемы с телефоном, и я не знала вообще, что делать. Я обратилась к двум полицейским, дежурившим в тот вечер в здании аэропорта. Они мне очень помогли: догло помогали дозваниваться, искать информацию в Интернете, договаривались за меня, помогли купить телефонную карту и обменять деньги. Большое им спасибо за желание помочь, терпение, доброту и вежливость. Очень приятно, что армянская полиция умеет не только штрафовать и наказывать, но и помогать.  Спасибо. Ольга Привалова, студентка из Эстонии.
20.08.2013 16:45Հարգարժան պարոն ոստիկանապետՀարց Դուք այնպիսի մի գանձ ունեք Ձեր կենտրոնական համակարգում (ապարատում), ինչպիսին աշխատակազմի ղեկավար պարոն Մերուժան Հակոբյանն է:  Նրա անշահախնդիր մոտեցման եւ գեղեցիկ վարվելաձեւի շնորհիվ, ՀՀ ոստիկանության բարեփոխումների գործընթացը ավելի արագ հունի մեջ կընկնի եւ կյանքի կկոչվի... Հիմա նշեմ արմատները. նախ՝ ընդունելությունների ժամանակ հիմնականում բոլոր քաղաքացիները (այդ թվում՝ նաեւ ես) գոհ են մնում նրանից՝ իրավական ու խելացի խորհուրդներ տալու եւ հնարավոր աջակցության համար, հատկապես հարգալից, սրտացավ ու բարեկիրթ մոտեցման համար: Իսկ այն, ինչ կատարվեց ինձ հետ 31.07.13 թ. ընդունելության օրը, բառերով դժվար է նկարագրել ապշանքս… Ես մի կարեւոր փաստաթուղթ  մոռացել էի կցել դիմումիս, պարոն Հակոբյանի սուր աչքը անմիջապես նկատեց դա: Ես խոստացա հաջորդ օրը փոստով ուղարկել, քանի որ կրկին անձամբ գալը շատ դժվար էր լինելու ինձ համար՝ տրանսպորտից օգտվելու (բարձրանալ, իջնել), նաեւ քայլելու առումով: Սակայն, երիտասարդ բարեկիրթ ու բարեսիրտ պաշտոնյան մի անհավանական,  գրեթե ֆանտաստիկ առաջարկ արեց: Նա ասաց, որ աշխատողին (վարորդին) հաջորդ օրը առավոտյան կուղարկի, որ գա իմ տուն եւ փաստաթուղթը վերցնելով՝ հանձնի իրեն: Ականջներիս չէի հավատում... Հետո էլ մտածեցի ,որ մինչեւ վաղը կմոռանա շարքային տարեց թոշակառուիս գոյության մասին, քանի որ խիստ ծանրաբեռնված է ամենօրյա աշխատանքային ընթացիկ հոգսերով: Սակայն ես սխալվում էի. պարոն Հակոբյանի խոսքը գործ է, ասածը իրականություն է դառնում: Նա նույնիսկ ասաց, որ եթե պատճենը չունեմ, հոգ չէ, աշխատակիցը  կնկարի հեռախոսով եւ կներկայացանի: Բայց ես ունեի կրկնօրինակը: Մի խոսքով, ընդառաջում էր ամեն կերպ: Հաջորդ օրը, առավոտյան  այդ  հրաշք երիտասարդը զանգահարեց ինձ եւ տեղեկացրեց, որ  աշխատողը շուտով իմ մոտ կլինի: Այնքան նրբանկատ էր, որ նախապես զանգահարեց, քանի որ ես մենակ եմ  ապրում եւ վախենում եմ դուռս բացել անծանոթների առաջ... Եկողն էլ տակտ ուներ, հարթակում կանգնած զանգահարեց եւ ասած, որ ինքը դրսում  սպասում է՝ փաստաթուղթը վերցնելու համար: Ես առանց վախենալու, անմիջապես դուռը բացեցի եւ հանձնեցի փաստաթուղթը՝ նույնիսկ՝ լրացուցիչ փաստերով ամրագրված: Ես ապշել էի նման բացառիկ, մարդկային ու սրտացավ մոտեցումից եւ համոզվեցի, որ պարոն Հակոբյանի խոսքը գործ է: Հարգարժան պարոն Գասպարյան, ես իմ  շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ նման ղեկավար պաշտոնյա ունեք, այնպիսին, ինչպիսին պարոն Հակոբյանն է՝ իր մարդասիրությամբ ու տարեցին հարգելով, քաղաքացու հոգսը թեթեւացնելով... Իսկ պարոն Հակոբյանին իմ երախտագիտությունն եմ հայտնում նման գեղեցիկ, բացառիկ, գրեթե ֆանտաստիկ արարքի համար, որ իմ տնից եկան փաստաթուղթը վերցրին՝ ինձ լրացուցիչ չարչարանք չպատճառելով: Ես օրհնում եմ Ձեզ, Ձեր գեղեցիկ մտահղացումները՝ ՀՀ ոստիկանության բարեփոխումների կապակցությամբ,  մայրաբար օրհնում եմ նաեւ Ձեր աշխատակազմի այդ հրաշք ղեկավարին: Թող իրականանան պարոն Հակոբյանի երազանքները աշխատանքում եւ անձնական կյանքում: Թղթակից, աշխատանքի վետերան, 1-ին խմբի հաշմանդամ, 75-ամյա  Էլիտա Մխիթարյանից
03.08.2013 11:38«Շնորհակալ ենք Ձեզանից և ոստիկանության աշխատակիցներից»Հարց Մեծարգո պարոն Գասպարյան, Տոլստոյի փողոցի թիվ 40 տան բնակիչներս խորին շնորհակալություն ենք հայտնում Ճանապարհային ոստիկանության տեսուչներին։ Սույն թվականի հունիսի 28-ին առավոտյան  ժամը 6-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել մեր տան տանիքում և սկսել էր տարածվել պատակից տանիքները: Արթնացանք ոստիկանների ձայներից. նրանք կարճ ժամանակամիջոցում մեր և հարևանների օգնությամբ կարողացան տեղայնացնել հրդեհը, մինչև ժամանեցին նրանց կողմից կանչված հրշեջները: Այնքան շփոթված էինք, որ չկարողացանք իմանալ նրանց անունները, միայն նկատեցինք, որ մեքենայի կողային համարն էր 1160։ Եթե յուրաքանչյուր ոստիկան այդչափ աչալուրջ ու սրտացավ լինի բնակիչների նկատմամբ, մենք մեզ ավելի պաշտպանված կզգանք և ամենակարևորը` մեծ վստահություն կունենանք նրանց նկատմամբ։ Շնորհակալ ենք Ձեզանից և ոստիկանության աշխատակիցներից: Բնակիչներ`   Փափազյան Արսեն, Փափազյան Ռազմիկ, Փափազյան Գագիկ, Փափազյան Արթուր, Սիմոնյան Շուշան
13.06.2013 16:15«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն, ՈՍՏԻԿԱՆ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն, ՄԱՐԴ»Հարց  Վերջերս հենաշարժողական խնդիրներ ունեցող բարեկամիս` երկրորդ կարգի հաշմանդամ, երևանաբնակ Գագիկ Գևորգյանի հետ եղա Ճանապարհային ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Տեսանկարման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնում: Բարեկամս խնդիր ուներ` կապված հասցեափոխության հետ: Կենտրոնի աշխատակիցը, ինչպես հետո իմացա` փոխգնդապետ Հարություն Հակոբյանը, լսելով մեզ և ծանոթանալով անհրաժեշտ փաստաթղթերին` վերցրեց գրիչը և սկսցեց գրել: Նկատեցի` դիմում է գրում բարեկամիս անունով: Ավարտելով գրելը` նա դիմեց բարեկամիս.  - Խնդրում եմ , ստորագրեք:    Երբ դիմումն ստորագրված էր, այն հանձնեց քարտուղարություն և դարձավ մեզ: -Ամեն ինչ կարգին է, դուք կարող եք հանգիստ լինել:  Եվ այդ ամենը` առանց քաշքշուկի, նույնիսկ չպահանջեց, որ դիմումը մենք գրենք: Ես հաճելիորեն զարմացած էի: Ախր, մեր օրերում նման քաղծառայողների, այդ թվում` ուժային կառույցերի աշխատողների, անկեղծ ասած, հաճախ չես հանդիպի:  Ի դեպ, ես նկատեցի, որ նա նման ուշադիր, քաղաքավարի վերաբերմունք դրսևորեց այլ այցելուների նկատմամբ ևս:Մտածեցի. արդյո՞ք դա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` քաղաքացիների հետ պետք է դուք-ով խոսել, կամ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` համակարգի աշխատակիցների առջև դրված ոչ միայն ծառայողական, այլև բարոյական նորմերի անշեղ կատարման պահանջների արդյունքն է: Հնարավորն են և՛ մեկը, և՛ մյուսը: Բայց, իմ խորին համոզմամբ, Հարություն Հակոբյանի վերաբերմունքն, առաջին հերթին, պայմանավորված է նրա ներքին կուլտուրայով, բարեկրթությամբ և դաստիարակվածությամբ:  Համոզված եմ` եթե յուրաքանչյուր քաղծառայող նման վերաբերմունք ցուցաբերի քաղաքացիների նկատմամբ, ապա ՀՀ նախագահի մատնանշած «գաղջ մթնոլորտը» շատ արագ կվերենա, շնչելն ավելի դյուրին կլինի և, անկախ սոցիալական շատ ու շատ խնդիրներից, երկիրը լքողների` արտագաղթողների թիվը կտրուկ կնվազի: Ավելին, մարդիկ հավատով ձեռնամուխ կլինեն կառավարության այն ծրագրի իրականացմանը, որը մեր հայրենիքին նոր առաջընթաց է խոստանում:  Հարգելի ոստիկանություն, իմ և բարեկամիս անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխգնդապետ Հարություն Հակոբյանին, ով բարձր է պահում և՛ ոստիկանի, և՛ մարդու կոչումը: Շնորհակալություն նաև նրա ծնողներին, որ նման որդի են դաստիարակել: Ջանիբեկ Ղուկասյան, ՀՀ ժուռնալիստների միության անդամ, ք. Վանաձոր:
29.04.2013 17:56Երախտիքի խոսքեր ՇվեդիայիցՀարց Հարգարժան պարոն Վլադիմիր Գասպարյան, Ձեզ է դիմում Շվեդիայում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լիլիթ Ասատրյանը: Անչափ հուզված եմ և ոգևորված Ձեր հատկապես վերջին հայտարարություններից: Մինչև Շվեդիա մեկնելս բնակվել եմ Գյումրի քաղաքում, և, անկեղծ ասած, մենք՝ գյումրեցիներս, տարիներ շարունակ ահով ու վախով ենք զբոսնել հատկապես Սլաբոդկա և Ավտոկայան թաղամասերում, որովհետև ինչպես մեզ բոլորիս է հայտնի՝ դրանք, այսպես ասած, «ազդեցիկ», իրար հակառակորդ կլանների թաղամասերն են եղել, բայց հիմա ես մեծ գոհունակությամբ եմ լսում Հայաստանից եկող լուրերը, հատկապես Ձեր հայտարությունները, և վստահ եմ, որ վերջապես Ձեր վերահսկողության շնորհիվ մեր Գյումրին նորից կմաքրվի նման «ինքնակոչ գողականներից» և, ներողություն արտահայտությանս, թափթփուկներից: Մեր ընտանիքի կողմից ընդունեք Հայաստանի ոստիկանության հանդեպ տածած ամենաանկեղծ երախտիքի խոսքերը, սերն ու հարգանքը: Լիլիթ Ասատրյան, Շվեդիա:
26.03.2013 12:39«Մեր երեխաները շրջապատված են հոգատարությամբ»Հարց ՀՀ ոստիկանության պետ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Մեծարգո պարոն Վ. Գասպարյան, մենք՝ սիրիահայ մարզիկների ծնողներս, մեր խորին հարգանքն ու շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ այն մեծ աջակցության և օժանդակության համար, որը ընձեռեցիք Դուք՝ մեր երեխաներին հնարավորություն տալով իրենց մարզումներն անցկացնելու «Դինամո» մարզական ընկերությունում: Ցանկանում ենք հատկապես շեշտել, որ «Դինամոյում» ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները մեր երեխաների մարզումների և նրանց մարզական առօրյան ճիշտ և նպատակային կազմակերպելու համար: Մեր երեխաներն այնտեղ շրջապատված են հոգատարությամբ: Կրկին շնորհակալություն Ձեզ և հաջողություն Ձեր բոլոր ձեռնարկումներին: Հարգանքներով՝ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի խորհրդի նախագահ Ալեքսան Գարատանայան և 58 ծնողներ:
28.02.2013 11:27«Շնորհակալություն, համագործակցության և ցուցաբերված աջակցության համար»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգարժան պարոն Գասպարյան, համաձայն ՀՀ ոստիկանության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ շարունակվում են Խաղաղության կորպուսի կամավորների այցելությունները ՀՀ ոստիկանության բաժիններ՝ ըստ կամավորների ծառայության վայրերի։ Յուրաքանչյուր այցելության ժամանակ զգացվել է ոստիկանության աշխատակիցների հոգատարությունն ու աջակցության պատրաստակամությունը։ Օգտվելով առիթից, խորին երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ՝ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար: Ցանկանում եմ նաև օրինակելի ծառայության և բացառիկ աջակցության համար հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկանության Բերդի, Սևանի, Կապանի, Նաիրիի և Հրազդանի բաժինների անձնակազմերին՝ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների նկատմամբ կատարված հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև ցուցաբերած արհեստավարժ և արդյունավետ աջակցության համար։ Հարգանքով՝ Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրեն Դեյվիդ Լիլի, 28.02.2013 թ.:
08.02.2013 17:44«Ոստիկանության աշխատակիցը փրկեց տղայիս կյանքը»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Գյումրի քաղաքի բնակչուհի Լյուբա Պետրոսյանից: Մեծարգո պարոն Գասպարյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ Ձեր ղեկավարած համակարգում կան հասարակությանը պիտանի և գործին նվիրված ոստիկաններ, ինչպիսին է ոստիկանության Գյումրիի բաժնի պարեկապահակային ծառայության ոստիկան Տիգրան Դիլանյանը, որը վերջերս փրկեց որդուս կյանքը: Տղաս գիշերվա ուշ ժամին տուն վերադառնալիս՝ ճանապարհին ուշագնաց է եղել և ընկել փողոցում՝ մնալով անօգնական վիճակում: Եվ եթե այդ պահին փողոցով չանցներ Տիգրան Դիլանյանը, ապա հնարավոր է, որ այդ ցուրտ եղանակին տղաս սառչեր կամ պատահական անցնող մեքենայի զոհ դառնար... Կրկին ու կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ նման սրտացավ ու բարի մարդկանցով ոստիկանության համակարգը համալրելու համար: Հարգանքներով՝ Լյուբա Պետրոսյան:
05.02.2013 17:39Խոսք երախտիքիՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Արմավիրի մարզի Մաշտոցի փողոցի 61 տան բնակչուհի Լեյլի Մկրտչյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, 2009 թ. հոկտեմբերից մինչև 2013 թ. հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում երեխայիս հայրը խուսափում էր ալիմենտ վճարելուց և գտնվում էր հետախուզման մեջ: Սակայն ի պատիվ ոստիկանության համակարգում Ձեր կողմից իրականացված կադրային փոփոխությունների և ծառայության հանդեպ սերմանած բարեխիղճ և սրտացավ վերաբերմունքի՝ Ձեզ դիմելուց հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները նախկին ամուսնուս հայտնաբերեցին Երևանում և ուզում եմ Ձեզ ուրախությամբ տեղեկացնել, որ օրերս արդեն ստացանք 2013 թ. հունվար ամսվա՝ 8-ամյա տղայիս հասանելիք ալիմենտը, ինչի համար Ձեզ և ոստիկանության  Բաղրամյանի բաժնի ծառայողներին հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: Հարգանքներով՝ Լեյլի Մկրտչյան:
04.02.2013 16:20Շնորհակալական նամակ ՀՀ ոստիկանության պետինՀարց Դավիթաշենի 2-րդ թաղամասի 45 շենքի թիվ 14 բնակարանի բնակչուհի Ռուզաննա Պողոսյանը շնորհակալական նամակ է գրել ՀՀ ոստիկանության պետ  Վ. Գասպարյանին և ներկայացրել  իր և ընտանիքի հետ կատարվածը:  Ռ. Պողոսյանը 2008 թվականին ամուսնու  մահվանից հետո ընտանիքի հետ միասին հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, և ապրելու միակ  միջոցը եղել են մանկական նպաստները, թոշակներն ու փարոսի ծրագրերը: 2009 թ. այդ ծանր վիճակից  դուրս գալու համար Ռ. Պողոսյանի քույրը ասել է, թե  գործարար ծանոթ ունի, ով բնակարանն իրեն  լիազորությամբ  հանձնելու դեպքում  որոշակի նյութական օգնություն կցուցաբերի: Գտնվելով ծանր նյութական  վիճակում և հավատալով քրոջը` համաձայնվել է: 2009 թ. մարտի 6-ին Ռ. Պողոսյանը և իր ընտանիքի անդամները լիազորել են Հակոբ Սարգսի  Մկրտչյանին բաժնային  սեփականության իրավունքով իրենց  պատկանող  Դավիթաշեն 2-րդ թաղ. 45 շենքի թիվ 14 բնակարանը վաճառելու իրավունքը:  Դրանից  հետո Հ. Մկրտչյանին չեն  տեսել, և  2010 թ.-ին իրենց բնակարան են այցելել ԴԱՀԿ աշխատակիցները տանից վտարելու համար, բայց  տեսնելով զառամյալ հիվանդ տատիկին և նյութական ծանր վիճակը` ժամանակ են տվել իրենց կամքով դուրս գալու համար: Ռ. Պողոսյանը  հետաքրքրվել և պարզել է, որ իր բնակարանն արդեն  պատկանում է Ֆրանսիայի քաղաքացի Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանին, ով  2012 թ. հունիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել դատարան` իրեն և  իր ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող  տանից վտարելու  պահանջով, որը և բավարարվել է: Իրենք բողոքարկել են  վճիռը, սակայն ապարդյուն. ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարանները վճիռները օգուտ Օսկանյանի են կայացրել: Պետական այլ գերատեսչություններից այլևս հույս չունենալով և դիտելով «02» հաղորդաշարը, տեսնելով, թե ինչպես է ոստիկանությունը ծանր հանցագործությունները բացահայտում` դիմել է ոստիկանության Երևան քաղաքի քննչական  վարչություն:   2013 թ. հունվարի 18-ին  իրեն կանչել են ոստիկանություն և տուժող են ճանաչել: Շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի քննչական  վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Լաչինյանի բարեհամբույր  վերաբերմունքի  և մասնագիտական  բարձր պատրաստվածության` Ռ. Պողոսյանը հրաժարվել է  դիմել ինքնասպանության, ավելին`  վերականգնվել են իր և ընտանիքի խախտված իրավունքները իրենց բնակարանի նկատմամբ, իսկ բնակարանը խարդախությամբ հափշտակելու  խմբում ընդգրկված որոշ անձինք արդեն գտնվում են հետախուզման մեջ:
10.01.2013 15:19Շնորհակալություն՝ մշտապես ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի տնօրեն Օ. Պետրոսյանից: Մեծարգո պարոն Գասպարյան, Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի տնօրինությունը, մանկավարժական, աշակերտական և ծնողական համայնքներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնում Ձեզ՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համար: Հատկապես ուզում ենք նշել Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի անչափահասների գծով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Կարեն Մաթևոսյանի բարեխիղճ և պատասխանատու աշխատանքը, ով դպրոցի հետ համագործակցության 10 տարիների ընթացքում հասցրել էվայելել աշակերտների, ծնողների և մանկավարժների հարգանքն ու վստահությունը՝ նպաստելով նաև ոստիկանության նկատմամբ հավատի և վստահության ամրապնդմանը: Մեծարգո պարոն ոստիկանության պետ, ընդունեք նաև մեր լավագույն բարեմաղթանքներն ու շնորհավորանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հարգանքով՝ Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի տնօրեն Օ. Պետրոսյան:
09.01.2013 14:53«Մեր ցանկությունն է ոստիկանության համակարգը միշտ տեսնել ուժեղ, իսկ աշխատակիցներին՝ պարկեշտ, քաղաքավարի, մարդկային...»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, կենսաթոշակառու Ռևիկ Քիշոյանից: Մեծարգո պարոն Գասպարյան։ Վերջերս իմ սեփական ավտոմեքենայով Երևանից վերադառնում էի գյուղ, ինձ հետ էր նաև անչափահաս թոռնիկս։ Ժամը 12-ի սահմաններում Սևան-Գավառ ճանապարհահատվածում ինքնազգացողությունս կտրուկ վատացավ և սրտի անբավարարվածություն զգացի: Ավտոմեքենան մի կերպ կանգնեցրի, դուռը բացելիս վայր ընկա՝ կորցնելով գիտակցությունս: Հետո միայն լսում էի թոռնիկիս օգնության աղերսագին կանչերը, սակայն ոչ ոք մեզ օգնության ձեռք չէր մեկնում։ Սառնամանիքից փայտացել էի, իսկ թոռնիկս կուչ եկած՝ անշարժացել էր։ Սպառվել էր անգամ ավտոմեքենայի վառելիքը։ Այդ պահին Աստծո օգնությամբ և օրհնանքով մեզ մոտեցավ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան, մեքենայից դուրս եկան երկու ոստիկաններ և տեսնելով  մեր անելանելի վիճակը՝ տեղափոխեցին իրենց ավտոմեքենան, ցույց տվեցին համապատասխան օգնություն, և բառիս բուն իմաստով՝ փրկեցին մեր կյանքը, ապա հասցրին տուն: Ցանկացա իմանալ այդ ամենամարդկային ոստիկանների ինքնությունը, սակայն նրանք հրաժարվեցին՝ ասելով. «Հայրիկ ջան, դա մեր սրբազան պարտքն է...»: Ուզում եմ վերստին հանդիպել այդ հրեշտակային մարդկանց, երախտիքի խոսքեր ասել և սեղմել նրանց ձեռքը, սակայն առողջությունս չի ներում։ Մեծարգո պարոն Գասպարյան, ես և իմ ընտանիքը շնորհակալության, գնահատանքի և մեծարանքի ամենաջերմ և անկեղծ խոսքեր ենք ուղղում Ձեզ՝ ոստիկանության համակարգում կարգուկանոն հաստատելու և աշխատակիցների մեջ մարդկայինի և քաղաքացու հետ վարվեցողության դասեր սերմանելու մեջ: Մեր ցանկությունն է Ձեզ և ոստիկանության համակարգը միշտ տեսնել ուժեղ, իսկ աշխատակիցներին՝ պարկեշտ, քաղաքավարի, մարդկային... Հաջողություն բոլորիդ և ամենայն բարիք: Հարգանքներով՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, կենսաթոշակառու   Ռևիկ Քիշոյան:
26.12.2012 15:41«Վետերաններս անօգնական չենք և մեր թիկունքին մի ամբողջ համակարգ է կանգնած...»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, Գյումրիի ոստիկանության վետերան, ոստիկանության ավագ սերժանտ, 85-ամյա Մանուկ Գինոսյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, ցանկանում եմ այս նամակով երախտիքի և շնորհակալության խոսքեր ուղղել Ձեզ, քանի որ Ձեր պաշտոնավարման այս ոչ մեծ ժամանակահատվածում ոստիկանության համակարգում բազմաթիվ դրական տեղաշարժեր են նկատվում, և ամենակարևորը՝ երբեք չի անտեսվում մարդը՝ իր բազմաթիվ պրոբլեմներով և հոգս ու ցավերով: Իմ մեծ գոհունակությունն եմ հայտնում Ձեզ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի վետերանների խորհուրդների, ինչպես նաև գյումրեցի ոստիկանների կողմից մշտական և անշահախնդիր աջակցություն ստանալու և իմ ու կնոջս համար դեղորայք ձեռք բերելու և մեր առողջական խնդիրները ըստ կարելվույն հոգալու համար: Այդ մեծ ուշադրությունը և աջակցությունը մեզ ապրելու հավատ է տալիս ու նաև՝ վստահություն, որ զառամյալ վետերաններս անօգնական չենք և մեր թիկունքին մի ամբողջ համակարգ է կանգնած: Հարգարժան պարոն ոստիկանապետ, օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և ոստիկանության ամբողջ համակարգին՝ Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ: Բոլորիդ քաջ առողջություն և անփորձանք ծառայություն: Շնորհավորում եմ իրենց սուրը փառքով պատյան դրած իմ լավ ու բարի վետերան ընկերներին: Աստված Ձեզ պահապան, սիրելիներս: Հարգանքներով՝ ոստիկանության վետերան, ոստիկանության ավագ սերժանտ, 85-ամյա Մանուկ Գինոսյան, քաղաք Գյումրի:  
26.12.2012 12:43Շնորհակալություն հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտելու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին,   ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանից:   Հարգարժան պարոն ոստիկանապետ, սույն թվականի հոկտեմբերի 20-25-ը ՅՈԻՆԵՍԿՕ-ին կից թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) կազմակերպած գիտաժողովի անցկացման օրերին թալանվեց մեր կազմակերպության ներկայացուցիչ Մարինե Մկրտչյանի՝ Երևանի Թավրիզյան փողոցում գտնվող տունը։ Գողացել էին տանը պահվոդ գիտաժողովի մասնակցության համար հավաքված վճարներն ու անձնական զարդերը։ Մենք դիմել էինք Ձեզ՝ այղ գործը Ձեր անմիջական հսկողության տակ վերցնելու խնդրանքով։ Հարգարժան պարոն ոստիկանապետ, ուրախությամբ հայտնում ենք, որ հացագործությունը բացահայտված է։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Երևան    քաղաքի    քրեական    հետախուզության     բաժնի     աշխատակիցներին, որոնց օպերատիվ և սրտացավ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ կարճ ժամանակահատվածում ձերբակալել հանցագործներին:   Խորին երախտագիտությամբ և Ձեր հանդեպ մեծ հավատով՝  ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ  Մարինե Հարոյան:
21.12.2012 20:35ՀեռագիրՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ք. Երևան, Սարի Թաղ, 7-րդ փողոց, 17 տան բնակիչ Հրայր Հովհաննիսյանից:  Հարգարժան պարոն Վ. Գասպարյան, մեծագույն շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ՝ յուրաքանչյուր դիմումի, բողոքի հետամուտ լինելու համար:  Վերջապես մեր երկրում յուրաքանչյուր օրինախախտ կստանա իր արժանի պատիժը:  Փառք Աստծո: Շնորհակալություն Ձեզ:  Հարգանքով՝  Հ. Հովհաննիսյան
20.12.2012 18:40Ի շնորհիվ ՀՀ ոստիկանության պետի աջակցության՝ մեր դպրոցն ապահովվել է վառելափայտովՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Կոտայքի մարզի Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հ. Գևորգյանից, Հարգելի պարոն Գասպարյան, ես ս/թ. նոյեմբերի 28-ին դիմում էի գրել Ձեզ՝ մեր դպրոցին վառելափայտով ապահովելու խնդրանքով: Ի շնորհիվ Ձեր մարդկային վերաբերմունքի և աջակցության՝ մեր խնդրանքը բավարարվել է և դպրոցն արդեն ապահովված է վառելափայտով: Իմ և մեր դպրոցի ողջ անձնակազմի կողմից խորին շնորհակալություն Ձեզ: Հարգանքով՝ դպրոցի տնօրեն՝ Հ. Գևորգյան:
20.12.2012 18:16Խոնարհվում եմ արդարությունը վերականգնողների առջևՀարց Հանրապետությունում արդեն ակնառու են ոստիկանության ոլորտում կատարվող բարեփոխումները: Բերեմ իմ օրինակը: Ինձ համար թանկ ու կարևոր է մեր երկրում Վլադիմիր Գասպարյանի կողմից իրականացվող կարգ ու կանոնի, արդարության հաստատումը: Նման աշխատելաոճը գոհացնում է հասարակությանը: Տա Աստված, որ այն լինի շարունակական: Տարիներ շարունակ պայքարում էի Իջևանի նախկին ճանապարհային ոստիկանության պետի հակաօրինական գործունեության դեմ, բայց՝ ապարդյուն: Խնդրի բուն պատճառը կապված էր իմ համագյուղացի Կարո Այվազյանի հետ, ով «ԳԱԶ-52» բեռնատարը, առանց պետհամարանիշի, առանց տեխզննման և պետական պարտադիր ապահովագրության, համայնքում վարում էր՝ չմտածելով հետևանքների մասին՝ մատնացույց անելով իր ուսադիրները: Այդ մասին տեղեկացրի մարզ այցելած Վլադիրմիր Գասպարյանին և պատասխանը խնդրին եղավ շատ արագ ու խիստ: Մի կողմ թողնելով մարզային պատկան մարմիններին, նա անմիջապես հանձնարարեց ճանապարհային ոստկանության վարչության ղեկավար Արսեն Արշակյանին, ով բարեկիրթ, պատրաստակամ մոտեցումով արագ հանգուցալուծեց քարացած այս խնդիրը՝ համակարգից հեռացնելով նախկին մարզային ճանապարհային ոստիականապետին, ով ընթացք չէր տվել իմ բողոքին: Ես, որպես անկախ ու ազատ երկրի քաղաքացի, խոնարհվում եմ արդարությունը վերականգնողների առջև և հավելում, որ եթե կրկին անգամ ինձ բախտ վիճակվի հանդիպել ոստիկանության պետին, ես շատ փակագծեր կբացեմ: Ժամանակն է արդարության հաստատման: Բավական է, ինչքան լռեցինք:   Սոֆյա Այվազյան, Տավուշի մարզ, գ. Լուսաձոր:
10.12.2012 18:30Շնորհակալական նամակ ԳյումրիիցՀարց Մերծագո պարոն Վլադիմիր Գասպարյան, պարտաճանաչ, անբասիր և անկողմնակալ ծառայության համար ցանկանում եմ Ձեր միջոցով իմ խորին շնորհակալությունը հայտնել ոստիկանության Գյումրիի բաժնի ղեկավարությանն ու աշխատակիցներին՝ ովքեր ցուցաբերեցին օբյեկտիվ և մարդկային մոտեցում՝ տարիներ շարունակ ինձ մտատանջող մի խնդրի վերաբերյալ։ Իսկ խնդրի էությունը հետևյալն էր. սեփականության իրավունքով ինձ պատկանող հողակտորը չէի կարողանում տնօրինել ու օգտագործել, քանի որ ամեն անգամ հողամասը ցանկապատելու փորձերս բախվում էին հարևանների դիմադրությանն ու սպառնալիքներին, և այն էլ՝ օրենքով սահմանված թույլտվության և ցանկապատման նախագծի առկայության պայմաններում։ Այդ մարդիկ առիթից օգտվում էին նաև իմ միայնակ ապրելու և անպաշտպան լինելու հանգամանքից։ Գրավոր դիմեցի ոստիկանության Գյումրիի բաժին՝ խնդրելով օրենքի սահմաններում աջակցել ինձ։ Եվ ինչ. ոստիկանության ծառայողների շնորհիվ, իմ հողատարածքի հարևանների հետ նրանց ունեցած օբյեկտիվ պարզաբանման արդյունքում,  իրականություն դարձավ իմ տարիների երազանքը, և, վերջապես, առանց որևէ վիճաբանության և աղմուկի,  ցանկապատեցի հողատարածքս: Հարգարժան ոստիկանության պետ Վ. Գասպարյան, ես համոզված եմ, որ ոստիկանության ծառայողների այս աշխատաոճը նաև Ձեր բարեխղճության և պահանջկոտության արդյունքն է: Նորից ու նորից շնորհակալություն Ձեզ և Ձեր ղեկավարած ոստիկանությանը։ Հարգանքներով՝ Մետաքսյա Գրիգորյան, քաղաք Գյումրի
03.12.2012 11:52Նամակ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենիցՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին                                                                                                                                        Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Ա. Գրիգորյանից  Հարգարժան պարոն Գասպարյան, թույլ տվեք Հայաստանի պատմության թանգարանի անունից խորին երախտագիտություն հայտնել Ձեզ՝ «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսի նմուշները տեղափոխելու ընթացքում Ձեր հանձնարարությամբ իրականացված վերահսկողության և աջակցության համար: Բոլոր մարզերում մեզ օժանդակող ոստիկանները դրսևորեցին զուսպ, բանիմաց և քաղաքակիրթ պահվածք, ինչը վկայում է Ձեր գլխավորած համակարգում հաստատված կարգապահության և պատասխանատվության մասին: Մի հանգամանք, որն արժանի է ամենայն հարգանքի: Կրկին ընդունեք մեր անկեղծ շնորհակալությունը ցուցաբերած անթերի աջակցության համար և թույլ տվեք հուսալ, որ չեք մերժի՝ ցուցահանդեսի բացմանը ներկա լինելու մեր հրավերը:                                                                      Հարգանքներով՝ Ա. Գրիգորյան
03.12.2012 10:18Письмо от директора музея истории Республики АрменияՀարց  Начальнику полиции РА, генерал-лейтенанту Владимиру Гаспаряну                                                                                                                       От директора музея истории Республики Армения А. Григоряна                                                                                                         Глубокоуважаемый господин Гаспарян, позвольте от имени Музея истории Республики Армения выразить Вам благодарность за контроль и поддержку, по Вашему поручению оказанную во время перевозки экспонатов выставки под заглавием «Время собирать камни». Во всех областях поддерживающие нам полицейские проявили сдержанное, сведущее и цивилизованное поведение, что свидетельствует об установленной дисциплине и ответственности в возглавляемой Вами системе. Обстоятельство, которое заслуживает однозначного уважения.                                                                                                                                                                                                                             С уважением, А. Григорян
03.12.2012 10:17A letter from the head the History museum of the Republic of ArmeniaՀարց To the RA police chief, lieutenant general Vladimir Gasparyan                                                                                                                                           from the head the History museum of the Republic of Armenia A. Grigoryan   Esteemed Mr Gasparyan, let me in the name of the History museum of the Republic of Armenia express our gratitude for the control and support provided on Your instruction during the transportation of the «Time to gather stones together» exhibition displays. In all the provinces the police officers showed reserved, knowledgeable and civilized attitude, which witnesses of the discipline and responsibility established in the system headed by You. A circumstance which is really worthy of respect.                   Best regards, A Grigoryan
28.11.2012 18:40Ուղիղ կապ. նամակ ՀՀ ոստիկանությանըՀարց ՀՀ ոստիկանություն պետ Վլադիմիր Գասպարյանին, Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակչուհի Ռուզան Սեդրակյանից       Հարգելի պարոն Գասպարյան, Իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեր կատարած դժվարին աշխատանքի արդյունքում ճանապարհային ոստիկանության բարեխիղճ և նվիրված ծառայության համար:  Նոյեմբերի 11-ին, առավոտյան ժամը 05:00-ից 06:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ինձ անգնահատելի օգնություն են ցուցաբերել՝ իմ անսարք ավտոմեքենան գործի դնելու և տուն վերադառնալու հարցում: Հատկապես կին վարորդի համար նման վիճակը անելանելի է թվում: Ի տարբերություն օդանավակայանի տարբեր ծառայությունների մտահոգ դեմքերով աշխատակիցների, որոնք այդպես էլ ոչինչ չարեցին,  ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շատ սրտացավ և արագ արձագանքեցին ստեղծված իրավիճակին:  Ի պատասխան իմ շնորհակալական խոսքերի՝ նրանք հայտնեցին, որ կատարում են իրենց պարտականությունները: Ես շատ շնորհակալ եմ, որ այսօր որպես վարորդ և որպես քաղաքացի ինձ պաշտպանված եմ զգում:   Հարգանքներով՝ Ռուզան Սեդրակյան    
28.11.2012 18:39Прямая связь: письмо в полицию РА Հարց Начальнику полиции РА Владимиру Гаспаряну от жительницы улицы Айгедзор города Еревана Рузан Седракян      Уважаемый господин Гаспарян, выражаю Вам свою благодарность за ставшую в результате проделанной Вами трудной работы добросовестную и преданную службу дорожной полиции. 11-го ноября, примерно в периоде с 05:00 до 06:00 утра, при исполнении своих служебных обязанностей сотрудники дорожной полиции в аэропорту «Звартноц» оказали мне неоценимую услугу, помогши мне пустить в ход автомобиль и вернуться домой. Такие ситуации, особено женщине-водителю, кажутся безысходными. В отличие от сотрудников других служб аэропорта, стоявших с озабоченными лицами, которые ничего так и не предприняли, сотрудники дорожной полиции очень быстро отреагировали на сложившуюся ситуацию. В ответ на мои благодарственные слова, они сказали, что лишь выполняют свои обязанности. Я очень благодарна, что сегодня чувствую себя защищенной и как водитель, и как гражданка.                                              С уважением, Рузан Седракян    
26.11.2012 18:36Direct coupling: a letter to the RA policeՀարց To the RA police chief Vladimir Gasparyan from a resident of Aygedzor street, Yerevan city, Ruzan Sedrakyan Esteemed Mr Gasparyan, I want to express my gratitude to You for the difficult work carried out and the resultant conscientious and devoted Traffic police service. On November 11, in the period from 05:00 to 06:00 a.m., while fulfilling their duties of service at «Zvartnots» airport, the traffic police officers render an invaluable service helping me to set the car into motion and return home. Such situations seem hopeless especially to female drivers. Unlike the officials of other services at the airport, standing with preoccupied faces, who didn’t undertake anything, the traffic police officers immediately reacted to the existing situation.   In response to my thanksgiving words, they said that they were just fulfilling their duties. I am very grateful that today I feel so protected as a citizen and as a driver.                                                                                                                                                                                Best regards, Ruzan Sedrakyan