Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


23.03.2019 10:10ՇնորհակալությունՀարց ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուրեն Ավդալյանից: 2019 թվականի փետրվարի 3-ի երեկոյան Արագածոտնի մարզի Ներքին Արթիկ և Շիրակի մարզի Բագրավան գյուղերի սահմանակից տարածքում եղբայրներից մեկը սպանել էր մյուսին, ինչը խուճապի մթնոլորտ էր ստեղծել ազգաբնակչության մեջ, հատկապես այն հանգամանքը, որ մարդասպանը թաքնվում էր Բագրավան գյուղի տարածքում։ Իմ կողմից ոստիկանության 1-02 ծառայություն և առողջապահության նախարարության 1-03 շտապօգնություն զանգահարելուց հաշված րոպեներ հետո դեպքի վայր եկան ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի աշխատակիցները։ Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես էին նրանք արյան մեջ թաթախված ՝ պայքարում դանակահարված քաղաքացու կյանքը փրկելու համար։ Նրանք իրենց գործողություններով տիրապետեցին իրավիճակին և կարողացան համայնքին դուրս բերել խուճապային դրությունից։ Դա կարող էր անել միայն հայ ոստիկանը, որի համար ես հպարտանում եմ։ Մեծարգո Օսիպյան, խոսքս ընդունեք հարգանքի, ոստիկանի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի նոր փիլիսոփայության ձևավորման։ Հարգանքով՝ Ս. Ավդալյան
23.03.2019 10:08ՇնորհակալագիրՀարց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին Երևան քաղաքի բնակչուհիներ Անուշ Բարսեղյանից և Գոհար Մխիթարյանից: Մենք՝ Երևան քաղաքի Սարի թաղի 2փ. բնակիչներս, մեր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում ոստիկանության Էրեբունու բաժնի տեսուչ Վահան Գյուլնազարյանին՝ իր բարեխիղճ աշխատանքի համար։ Նրա միջոցով հարթվել և լուծվել են երկար ժամանակ ընթացք չստացած հարցեր, օգնել է լուծել բազմաթիվ խնդիրներ։ Նա իր մարդկային հատկանիշներով կարճ ժամանակում կարողացավ նվաճել մեր բնակիչներիս վստահությունն ու հարգանքը։ Դիմողներ՝ Գ. Մխիթարյան, Ա. Բարսեղյան
22.03.2019 16:23Շնորհակալություն ոստիկանության վետերաններինՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգարժան պարոն Վ. Օսիպյան, Երևանի քաղաքապետարանի «Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը ՀՀ-ում հանրային բնույթի 2-րդ մեծ գրադարանն է՝ գրադարանային տեղեկատվական ծառայությունների մատուցմամբ, գրքային հարուստ ֆոնդերով և գրադարանային ավտոմատացված գործառույթներով: Իր 85-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում գրադարանը իրականացնում է մշակութային- կրթական, հայրենասիրական և դաստիարակչական գործառույթներ՝ ի նպաստ մեր պետականության կայացման և ամրապնդման գործին: Այդ աշխատանքների իրականացման ընթացքում գրադարանը համագործակցում է տարբեր կառույցների և կազմակերպությունների, այդ թվում նաև Երևանի Կենտրոն, Արաբկիր և էրեբունի վարչական շրջանների ոստիկանների վետերանների խորհուրդների հետ: Համատեղ գործունեության ընթացքում նրանք ակտիվորեն մասնակցում են գրադարանի աշխատանքներին և նախաձեռնում հայրենասիրական և մշակութային միջոցառումներ, որոնք, անշուշտ, հարստացնում են մեր աշխատանքային համագործակցության ավանդույթները: Մեր շնորհակալությունը վերոնշյալ կառույցներին և նրանց ղեկավարներին: Հարգանքներով՝ «Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հ.Վ. Կարապետյան  
22.03.2019 15:44Շնորհակալություն բարեխիղճ աշխատանքի համարՀարց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ՝ պրն. Վ. Օսիպյանին: Հարգելի՛ պրն. Օսիպյան, ուզում եմ շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել «Կոնվերս բանկ»-ի Էրեբունի մասնաճյուղի ոստիկանի համար, նրա պատրաստակամության, բարեխղճության, հետևողականության, մարդկանց հետ համբերատար և բարեկիրթ հաղորդակցվելու համար: Այսօր նրա անձնական նախաձեռնության և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ բարեկարգվում է Էրեբունի 11 շենքի երկար ժամանակ քարաթափվող պատշգամբները, որը վտանգի էր ենթարկում թե՛ շենքի բնակիչների, թե՛ բակի երեխաների, թե՛ բանկի հաճախորդնեիկ կյանքը, և միայն երջանիկ պատահականությամբ մինչև այսօր ողբերգության առիթ չի եղել: Ողջունելի է նման ոստիկանի ներկայությունը համակարգում, ուրախ ենք, որ մեր կողքին կա մարդկային կյանքը գնահատող նման ոստիկան: ՀՀ քաղաքացի, Էրեբունի 11 շենքի բնակիչ՝ Նորա Քեշիշյան  
22.03.2019 15:32ՇնորհակալությունՀարց Հարգելի ՀՀ ոստիկանություն, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ոստիկաններին, ովքեր այսօր այդքան համբերատար եղան, ու ավել-պակաս գործողություններ իրենց թույլ չտվեցին, չնայած որոշ դեպքերում միգուցե եղան իրավիճակներ, որ կարող էին չլինել, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ ցանկացած մարդու երբ վիրավորում են, դժվար է չպատասխանել, լինես ոստիկան, թե սովորական քաղաքացի։ Ցանկանում եմ բոլորին բարի ծառայություն։  ՀՀ քաղաքացի Նարեկ Մովսիսյան
13.03.2019 16:09Հայտնում եմ իմ շնորհակալությունըՀարց Քայլելով անցնում էինք Կիևյան կամրջով: Մոտ 25-30 տարեկան տղա բարձրացել էր կամրջի բազրիքին և լարախաղացի պես քայլում էր այդ նեղ հատվածով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ոստիկանին, որ ակնթարթային արագությամբ հատեց արագընթաց մեքենաներով լի փողոցը (ու քիչ մնաց մի մեքենայի տակ ընկներ), հասավ տղային և լուռ քաշեց ներքև: Այդ ամենը վայրկյաններ տևեց, բայց ես եմ սթրեսով տուն եկել: Ուրիշ բան է լսելը, ուրիշ է՝ տեսնելը... Արմինե Քոչարյան
13.03.2019 16:08ՇնորհակալությունՀարց Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը շաբաթներ շարունակ Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպվող միջոցառումների անխափան ու անվտանգ ընթացքը ապահովելու համար: Արաքս Խաչատրյան
06.03.2019 08:50Հատուկ շնորհակալությունՀարց Հատուկ շնորհակալություն ոստիկանության անձնակազմին, Վանաձորի ճանապարհային ոստիկանությանը՝ հանձինս 2511 բորտ ավտոտեսուչներին։ Այսօր նրանց կատարված աշխատանքի, աչալուրջ և հետևողական ծառայության և օպերատիվ աշխատանքի հետևանքով կանխվել է որդուս վրաերթը։ Իրավախախտ վարորդը մեծ արագությամբ կարմիր լույսի տակ անցել ու հետո հազիվ է կարողացել արգելակել երեխայիս 10 սմ հեռավորության վրա։ Եթե պետավտոտեսուչների արձագանքը և արգելակման հրահանգը չլիներ, չեմ ուզում մտածել թե ինչ կլիներ... Շնորհակալ եմ բոլորից՝ օջախիս լույս տալու համար։
06.03.2019 08:49Շնորհակալություն Էրեբունու ոստիկաններինՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Երևան քաղաքի բնակիչ Ե. Դ. Դոնդոնյանից: Պարոն նախարար Վ. Օսիպյան, շատ շնորհակալ եմ Էրեբունի համայնքի ոստիկանության աշխատողներից։ Բոլորը լավ են տիրապետում իրենց աշխատանքին։ Այդպիսիններին, որոնք ճիշտ են աշխատում իրենց գործում, պետք է դուք իմանաք։
06.03.2019 08:43Շնորհակալություն ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ողջ անձնակազմինՀարց ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանին ՀՀ Տավուշի մարզ Այգեձոր գյուղի Օ. Եղիազարյանից: Հարգելի պարոն ոստիկանապետ, հայտնում եմ Ձեզ այն մասին, որ սույն թվականի փետրվարի 9-ին ես՝ Օվսաննա Արտավազդի Եղիազարյանս, դիմել էի ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի Բերդ քաղաքի բաժին, որ կորցրել եմ դրամապանակս, և խնդրել էի, որ հնարավորության սահմաններում միջոցառումներ ձեռնարկվեն դրամապանակի հայտնաբերման ուղղությամբ։ Կցանկանայի նշել, որ դրամապանակում կային կարևոր փաստաթղթեր, բացի դա՝ դրամապանակի մեջ եղած գումարը (600 դոլար և մոտ 50 000 դրամ) ծառայելու էր հայրիկիս գերեզմանաքարի տեղադրմանը։ Փետրվարի 19-ին ես զանգ ստացա, որով ինձ հրավիրում էին ՀՀ ոստիկանության Բերդ քաղաքի բաժին։ Ներկայանալով տեղեկացա, որ դրամապանակի հայտնաբերման ուղղությամբ կատարված միջոցառումները եղել են արդյունավետ։ Ոստիկանության աշխատակիցները ինձ հանձնեցին դրամապանակը, փաստաթղթերը և գումարը։ Ցանկանում եմ Ձեր միջոցով իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ողջ անձնակազմին։
27.02.2019 16:11Խորին շնորհակալություն ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի բաժնի ծառայողներինՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, Հ. Թումանյանի թանգարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնի բաժնի ծառայողներին սույն թվականի փետրվարի 18-ին և 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տոնակատարությունների օրերին ցուցաբերած խիստ պրոֆեսիոնալ ծառայության համար: Հ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժ/պ Ա. Եղիազարյան 
21.02.2019 14:22Խորին գոհունակությունն ենք հայտնումՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ողջ կոլեկտիվի անունից մեր խորին գոհունակությունն ենք հայտնում՝ 1992 թվականից մեր Կենտրոնից ցուցադրության նպատակով ժամանակավորապես տարված և չվերադարձված Արտաշես Եփրեմի Պետրոսյանի 22 քանդակային ստեղծագործությունները հայտնաբերելու և հետվերադարձի գործընթացը կազմակերպելու աշխատանքում ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ղեկավարության հանձնարարականով՝ ՀՈԲ ավագ տեսուչի իրականացրած պրոֆեսիոնալ և բարեխիղճ աշխատանքի համար: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հ. Հովեյան
15.02.2019 13:43Շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնումՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցներին՝ բարեխիղճ աշխատանքի, սերտ համագործակցության, աշխատանքն օպերատիվ կազմակերպելու և մեր կազմակերպության մի քանի խանութներից կատարված գողությունները բացահայտելու և հանցագործներին սեղմ ժամկետում հայտնաբերելու համար: Հարգանքով՝ «Յուքոմ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Եսայան
14.02.2019 09:50Շնորհակալություն Աշոցքի ոստիկաններինՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան բազմաթիվ մարզական մասսայական միջոցառումներ է անցկացնում հանրապետության տարբեր տարածաշրջաններում և վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվում Աշոցքում դահուկավազքի զարգացման ուղղությամբ։ Եվ այդ շրջանակներում 2018 թ. դեկտեմբեր-2019 թ. հունվար ամիսներին իրականացվել են 3 մարզական խոշորամասշտաբ միջոցառումներ , որոնց ընթացքում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով , մարդասիրությամբ և պարտքի զգացումով աչքի են ընկել ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Աշոցքի բաժնի ծառայողները , որոնց կողմից բարձր մակարդակով կազմակերպվել է միջոցառումների մասնակիցների , հյուրերի , երկրպագուների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։ Թույլ տվեք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի անունից հայտնելու մեր խորին շնորհակալությունը Ձեզ եւ ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներին։ Հարգանքով՝ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Հարությունյան
07.02.2019 10:13ՇնորհակալագիրՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Վ. Օսիպյանին Երևան քաղաքի բնակչուհի Հովսեփյան Անժելայից: Վեց տարի է՝ ինչ բնակվում եմ Աթոյան 16 շենքում։ Մի օր մեզ այցելեց մեր տեղամասային տեսուչ Արարատ Անանյանը։ Հետաքրքրվեց մեզանով, հարցրեց՝ ինչով կարող է օգտակար լինել։ Իսկապես հետագայում որոշ խնդիրներ առաջացան, որին միջամտեց լեյտենանտ Արարատ Անանյանը եւ հարցը լուծվեց բարձր մակարդակով։ Հաճախակի եմ տեսնում նրան տեղամասում շրջելիս։ Տեսնում եմ, թե ինչ հոգատարությամբ է հետեւում տեղամասում կատարվելիք գործերին։ Լինել այդքան երիտասարդ եւ այդքան հոգատար իր բնակիչների նկատմամբ։ Լեյտենանտ Արարատ Անանյանը շատ լավ է գիտակցում ՚ անելիքներն ու պարտականությունները, ինչի համար անչափ շնորհակալ ենք։
04.02.2019 17:16Խորին երախտագիտությամբՀարց Խորին երախտագիտությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության Մեծամորի բաժնի պետին՝ մասնագիտական պատրաստվածության և անաչառ վերաբերմունքի համար: Երևի տեղյակ եք, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում 28.11.2018 թ. ավազակային հարձակում էր տեղի ունեցել գյուղի ընտանիքներից մեկի վրա, որի բնակիչները՝ ութսունամյա հայրը, յոթանասունվեցամյա մայրը, քառասուիննամյա աղջիկը կենաց մահու պայքարի արդյունքում կարողացել էին դիմակազերծել և բռնել հանցագործներից մեկին: Իսկ արդեն կարճ ժամանակ անց ոստիկանությունը բռնեց նաև երկրորդ հանցագործին, որն այն ժամանակ թողել էր ընկերոջը և փախել: Հարգելի պարոն Վալերիյ Օսիպյան, խորին շնորհակալություն Ձեզ և Ձեր անձնակազմին՝ ճիշտ աշխատանքային ոգով և պատրաստակամությամբ աշխատելու համար, մեզ պաշտպանվածության զգացումով ապահովելու համար: Զարթոնք գյուղի բնակչուհի Մարինե Աբովյան
17.01.2019 14:04Շնորհակալություն ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցներինՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքապետարանը, համայնքի ազգաբնակչության և տուժողի կողմից խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներին Դսեղ համայնքում Վանաձոր քաղաքի բնակչի կողմից բնակարանային գողության կատարումը նախադեպը չունեցող շատ կարճ ժամկետում հայտնաբերելու կապակցությամբ: Դսեղ համայնքի ղեկավար Գ.Հովսեփյան
17.01.2019 09:59Շնորհակալություն ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներինՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին «Վեկտոր Ինվեսթմենթս» ՍՊԸ-ի փաստաբան Միքայել Ավագյանից: Հարգելի պարոն Օսիպյան, խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին՝ բաժնի պետի գլխավորությամբ: Նրանք իրականացրել են իմ գնահատմամբ անվերապահ գերազանաց ծառայություն և կատարել են իրենց վրա դրված ծառայողական պարտականությունները բարեխղճորեն։ Նրանք գործել են օրենքի տառին համահունչ, ցուցաբերել են իրենց վրա դրված պարտականությունները կատարելու հաստատակամություն, չեն ենթարկվել սադրանքների, տուրք չեն տվել զանազան ճնշումներին, մանիպուլյացիաներին և պրովոկացիաներին, ինչը պարտավոր եմ բարձրաձայնել։ Ոստիկանի կերպարը իրողությունների ներքո, և հատկապես Ձեր ու նշածս անձանց շնորհիվ նոր որակ է ստանում, անաչառությունը, արհեստավարժությունը ընդգծվում է որպես վարքագծի հիմնական կանոն, որի հետեւանքով ոստիկանի (համակարգի) նկատմամբ ձևավորվում է վստահություն և բովանդակային հարգանք, ինչը ձեռքբերում է։ Հարգանքով՝ Մ. Ավագյան
11.01.2019 09:41Իսկապես. ՈՍՏԻԿԱՆԸ ՄԵՐՆ ԷՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերի Օսիպյանին Երևան քաղաքի բնակիչներ Կարեն Սևտերտերյանից և Անի Ամիրյանից: Հարգելի՛ պարոն Օսիպյան, շնորհավորում ենք Ձեզ և ամբողջ ոստիկանության աշխատակիցներին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և օգտվելով առիթից` ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ և Ձեր ենթակա աշխատակիցներին մեր խնդրին արագորեն լուծում տալու համար: Խնդիրը թեև ոստիկանության գործառույթների մեջ չէր մտնում, սակայն դրա լուծման համար անհրաժեշտ էր ոստիկանության միջամտությունը, որը և իրականացվեց շնորհիվ քաղաքացիների նկատմամբ սրտացավ և հոգատար աշխատակիցների: Մասնավորապես շնորհակալություն ենք ուզում հայտնել տնտեսական վարչության, ՊՊԾ գնդի ղեկավարությանը և աշխատակիցներին, ինչպես նաև Ձեր խորհրդական և ոստիկանության հասարակական խորհրդի նախագահի տեղակալ Արտաշես Ավոյանին, խորհրդի անդամ Լևոն Ղազարյանին, ովքեր անմիջապես արձագանքեցին մեր խնդրանքին և կարողացան ճիշտ ու ժամանակին ուղղորդել մեզ: Անչափ շնորհակալ ենք և բարի ծառայություն ենք մաղթում մեր բոլոր ոստիկաններին` տոնածառ պահպանողից մինչև սահմանները պաշտպանողը: Իսկապես. ՈՍՏԻԿԱՆԸ ՄԵՐՆ Է:   Հարգանքով՝ Կարեն Սևտերտերյան և Անի Ամիրյան
27.12.2018 16:34Շնորհակալություն ոստիկանության ծառայությունը բարձր մակարդակով իրականացնելու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյանին: Հարգելի՛ պարոն Օսիպյան, ՀՀ սպորտի և իրիտասարդության հարցերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ սպորտի և իրիտասարդության հարցերի նախարարության կողմից 2018 թվականին իրականացված զանգվածային մարզական միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայությունը բարձր մակարդակով իրականացնելու համար: Հարգանքով՝  ՀՀ սպորտի և իրիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյան
27.12.2018 16:28ՇնորհակալագիրՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ Սուրիկ Սարոյանից: Մենք թոշակառու ամուսիններ ենք և մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ՝ համակարգում նման աշխատող ունենալու համար։ Խոսքս N17 ոստիկանության տեղամասի աշխատող Քնարիկ Հայկի Մուրադյանի մասին է։ Քնարիկը ազնվորեն իր գործին նվիրված մարդ է։ Նրա բարեխիղճ, հետեւողական աշխատանքի շնորհիվ մեզ վերադարձվեց մեր կորած հեռախոսը, այն դեպքում, երբ հեռախոսը հասել էր Ռուսաստան։ Մենք շատ շնորհակալ ենք այդ շնորհաշատ աղջիկ ոստիկանից, որ մեծահասակ թոշակառուներիս լսեց և արձագանքեց։ Փառք Աստծո, որ նման աշխատողները բարձր են պահում Հայաստանի ոստիկանության աշխատողի ազնիվ անունը։ Հարգանքներով՝ Ս. Սարոյան, Ս. Սաֆարյան
26.12.2018 15:36Շնորհակալություն ոստիկանության բոլոր աշխատակիցներին իրենց անձնվեր աշխատանքի համարՀարց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին Երևանի քաղաքի բնակչուհի Նունե Կարապետյանից: Հարգելի պարոն Օսիպյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ և համակարգի բոլոր աշխատակիցներին, իրենց անձնվեր աշխատանքի համար, հանձին Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի աշխատակից Սուրեն Բարսեղյանից, իր անշահախնդիր աշխատանքի, արագ արձագանքման և մարդկային վերաբերմունքի համար:
26.12.2018 15:24ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՀարց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին էրեբունի վարչական շրջանի բնակիչ Գրիգոր Ասիլյանից: Օգնություն պարգևող ձեռքերը աղոթող ձեռքերից սուրբ են: (Ինգելսոլ) Մեծարգո ոստիկանապետ, երբ հոկտերբերի 10-ին, առավոտյան, Գործարանային մետրոյին հարակից այգեգործական խանութից մի քանի գնումներ կատարելով` որոշեցի օգտվել մետրոյի ծառայությունից և երբ մոտենում էի Գործարանային մետրոյի մուտքի մոտ, կատարվեց անսպասելին, քանզի ես ունեմ սրտանոթային որոշ խնդիրներ, վիճակս վատթարացավ... Երբ որոշ ժամանակ անց բացեցի աչքերս, տեսա, որ ինձ են մոտեցել մարդիկ, որոնցից ոմանք ճնշումս էին չափում, ոմանք խորհուրդներ տալիս և աջակցում: Հետագայում պարզեցի, որ այդ անշահախնդիր օգնություն առաջարկողը ոստիկաններ էին: Իմ առողջական վիճակը ինչ-որ տեղ կայունացավ թե տված օգնությունից, թե ցուցաբերած գերմարդկային վերաբերմունքից: Անչափ շնորհակալություն Ձեզ, մեծարգո պարոն Օսիպյանին՝ ճիշտ հրահանգավորման և կադրերի ճիշտ ընտրության համար: Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց հոգու խորքում ամեն օր է գնահատում այն դժվարին ու պատասխանատու աշխատանքը, որ կատարվում է ոստիկանապետի կողմից: Դուք՝ մեծարգո Վալերի Օսիպյան, արժանապատվորեն և լիարժեք իրականացնում եք Ձեր առաքելությունը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՊԱՀԱՊԱՆ:
25.12.2018 14:11ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐՀարց ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանին Երևանի Ավան թաղամասի թաղամասի բնակիչ Արմինե Դավթյանից Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Նոր Նորքի հետաքննիչ Վահե Գասպարյանին՝ իր ցուցաբերած մարդկային վերաբերմունքի, մարդկային մոտեցման համար։ Նա ողջ քննության ընթացքում տուժողիս հանդեպ դրսեւորել է հարգալից վերաբերմունք, չի պարտադրել տուժողին հիշել դեպքի մանրամասները՝ նկատի ունենալով նրա առողջական վիճակը։ Հետաքննիչը ունենալով բարձրակարգ մասնագիտական հմտություն, կատարել է բազմակողմանի, օբյեկտիվ քննություն։ Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը հետաքննիչին և Ձեզ նույնպես, որ ունեք մարդկային, դրական արժանիքներով օժտված հետաքննիչ։
25.12.2018 14:08Երախտիքի և շնորհակալության խոսքերՀարց ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, Դեպքերի բերումով երկու անգամ առիթ եմ ունեցել դիմելու ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, ակնկալիքով՝ ստանալ համապատասխան օգնություն ՀՀ Սահմանադրությամբ և համապատասխան օրենքներով ամրագրված իմ սեփականնության, ինչպես նաև իմ կյանքի և առողջության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքները պաշտպանելու կապակցությամբ։ Առաջին անգամ 2015 թվականին էր, երբ գործում էր կամայականությունները կոծկելու, անօրեն գործողությունները խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով լուծելու համակարգը։ Երկրորդ անգամ 2018 թ. հոկտեմբերին էր, երբ նույն խնդրի կապակցությամբ ստացա ընդամենը միջին ծանրության մարմնական վնասվածքներ։ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ոստիկանների դրսևորած անաչառ, բանիմաց և քաղաքակիրթ պահվածքի արդյունքում ես իմ կաշվի վրա զգացի, որ ապրում եմ իմ երազած Հայաստանում։ Ճանաչվեցի որպես տուժած կողմ և այժմ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ քննչական վարույթում։ Օգտվելով առիթից, թույլ տվեք իմ գոհունակությունն ու երախտագիտությունը հայտնել Ձեզ, պարոն Խոստեղյանին և ընդհանրապես ողջ ոստիկանական համակարգի աշխատակիցներին՝ ուշադիր և անկողմնակալ վերաբերմունքի համար։ Վերջում չեմ կարող չնշել ոստիկանության թաղային տեսուչ Գևորգ Մարգարյանի ցուցաբերած արհեստավարժ, զուսպ, հավասարակշռված գործելաոճը և սկսած գործը տրամաբանական ավարտին հասցնելու կամքի դրսևորումը։ Հաճելիորեն ինձ զարմացրեց նրա հայերենի իմացության մակարդակը։ Հպարտ եմ, որ ՀՀ ոստիկանական համակարգը այսօր համալրված է նման երիտասարդներով։ Հարգանքով՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, Երևանի բնակիչ Լևոն Ղարիբյան
25.12.2018 13:54ՇնորհակալագիրՀարց ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին Երեւան քաղաքի Ավան թաղամասի բնակչուհի Նոյեմզար Առաքելյանից: Ես՝ Նոյեմզար Առաքելյանս, հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Նոր Նորքի հետաքննիչ Վահե Գասպարյանին՝ իր ցուցաբերած մարդկային վերաբերմունքի համար։ Նա տուժողիս հանդեպ դրսեւորել է հոգատար վերաբերմունք։ Վահե Գասպարյանը ունենալով բարձրակարգ մասնագիտական հմտհություն՝ կատարել է օբյեկտիվ քննություն, որի ընթացքում տուժողիս հանդեպ դրսեւորել է հարգալից, մարդկային վերաբերմունք։ Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը հետաքննիչ Վահե Գասպարյանին, նաեւ Ձեզ, որ ունենք այդպիսի դրական արժանիքներով օժտված հետաքննիչ։ Նաև շատ ուրախ եմ, որ կան այդպիսի մարդկային վերաբերմունք ունեցող ոստիկաններ, որոնց կողքին ոչ թե վախով ես լցվում, այլ պաշտպանված զգում։
21.12.2018 15:14Խորին երախտագիտություն և շնորհակալությունՀարց Մեծարգո պարոն Օսիպյան, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը և շնորհակալությունը հայտնել Ձեզ, դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, Ձեր ենթակայության ներքո գտնվող Լոռու մարզային վարչության պետ՝ Արամ Ղազարյանի ինչպես նաև նույն վարչության Տարոնի և Բազումի բաժնի մի շարք ծառայողների քրտնաջան ու հետևողական աշխատանքի համար: Ցանկանում եմ նրանց, հետագա աշխատանքային առաջխաղացում և հաջողություններ։ Հարգելի ոստիկանապետ ասեմ ավելին, սույն թվականի դեկտեմբերի 3-ին Ձեր կատարած այցը Լոռու մարզ, խորհրդակցությունը անցկացրեցիք շատ բարձր մակարդակով եւ օրենքի հստակ ցուցումներով, Ձեր անձնվեր աշխատանքի շարունակությունը փոխանցեցիք Լոռու մարզային ոստիկանությանը։ Հարգանքով ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ՝ Սևակ Գրիգորյան
26.11.2018 12:25ՇնորհակալագիրՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օիսպյանին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Վրաստան Դավթյանից: Մեծարգո պարոն ոստիկանապետ։ Ես հասարակ գյուղացի եմ և իմ կյանքի ընթացքում չեմ առնչվել ու չեմ վստահել ոստիկանությանը։ Սակայն ս/թ հոկտեմբերի 27-ին հանցագործության մասին հաղորդում եմ տվել ոստիկանության Մարտունու բաժին։ Հանձնարարվել է զբաղվել մեր համայնքային ոստիկան Արտաշես Կիրակոսյանին։ Ես չէի հավատում, բայց Արտաշես Կիրակոսյանի նվիրված աշխատանքի շնորհիվ ոչ միայն պարզվեց ոմն Ալիկի և Գագիկի անձը, այլև վերադարձվեց իմ գումարը։ Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեր գլխավորած ոստիկանությանը, քանի որ անձամբ եմ զգացել ոստիկանության նվիրվածությունը հասարակ ժողովրդին, որն իր օրինակով ցույց տվեց Ա. Կիրակոսյանը։
06.11.2018 16:04Հայտնում եմ իմ գոհունակությունը և շնորհակալությունըՀարց ՀՀ ոսիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին քաղաքացուհի Քնարիկ Թամազյանից: Հարգելի պարոն Օսիպյան, հայտնում եմ իմ գոհունակությունը և շնորհակալությունը Այգեստան 10-րդ փողոցը սպասարկող ոստիկանության Մարաշի բաժանմունքի ոստիկան Արա Հարթենյանին՝ նրա քրտնաջան ու հետևողական աշխատանքի համար։ Ցանկանում եմ նրան հետագա աշխատանքային առաջխաղացում և հաջողություններ։ Հարգանքով՝ ՀԱՊՀ վաստակաշատ դասախոս Ք. Թահմազյան
02.11.2018 16:01Շնորհակալություն համագործակցության համարՀարց ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Անվտանգության ծառայությունը շնորհակալություն է հայտնում ս.թ. հոկտեմբերի 24-25-ին ԱՄՆ նախագահի Ազգային Անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հասարակական կարգի պահպաման անթերի աջակցության համար։ Շնորհակալություն համագործակցության համար։ Հարգանքով՝ Քեվին Թեհան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Անվտանգության ծառայության պետ
27.10.2018 15:58Խորին երախտագիտություն և շնորհակալություն ՀՀ ոստիկանության աշխատակիցներինՀարց Հարգելի պարոն Օսիպյան, ցանկանում ենք հայտնել մեր խորին երախտագիտությունը և շնորհակալությունը Ձեր ենթակայության ներքո գտնվող վարչությունների ներկայացուցիչներինս՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանին, նույն վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչ Հաբեթ Մկրտչյանին եւ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին։ Նրանց շնորհիվ աջակցություն է տրամադրվել «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի՝ թրաֆիքինգի զոհերի աջակցության ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացուհուն, մասնավորապես՝ հնարավոր է դարձել հաստատել նրա ինքնությունը, և ընթացք է տրվել նրա փաստաթղթավորման գործընթացին։ Արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացուհին կարողացել է ստանալ անձնագիր եւ դարձել է ՀՀ-ի լիարժեք քաղաքացի։ Մենք կարևորում ենք խնդիրների հաղթահարմանն ուղղված մեր միասնական ջանքերը, որոնք աշխատում են ի նպաստ թրաֆիքինգի դեմ պայքարի առաջընթացի։ Հարգանքով՝ «ԱՄՔՈՐ» Հայաստան բարեգործական հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյան
26.10.2018 15:57ՇնորհակալագիրՀարց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Վալերիյ Օսիպյանին Երևան քաղաքի բնակիչ Հրայր Մալումյանից: Մեծարգո պարոն ոստիկանապետ, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեր աշխատակից, Նորք-Մարաշ համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Իսկանդարյանին՝ իր պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։ Մասնավորապես ուզում եմ փաստել, որ տառացիորեն երեք-չորս օրում նա հարթեց իմ ընտանեկան կոնֆլիկտը։ Հարգանքներով՝ Հրայր Մալումյան
24.10.2018 17:35Շնորհակալություն ոստիկաններին գերազանց ծառայության համարՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, չեմ կարող իմ խորագույն շնորհակալությունը չհայտնել անձամբ Ձեզ և Ձեր գլխավորած ծառայությանը Ֆրանկոֆոնիայի օրերին և ընդհանրապես վերջին շրջանում ոստիկանության աշխատակիցների ծառայողական պարտականությունների գերազանց կատարման համար: Անհամեմատ ավելի լավացել է ոստիկանների վերաբերմունքը ազգաբնակչության հանդեպ, ավելի բարեհամբույր ու ժպտադեմ են, ընդ որում վերաբերմունքը նաև տարածում են նրանց վրա, ում հետ շփվում են: Խոսքս հատկապես երիտասարդների մասին է, ինչը վստահություն է ներշնչում, որ նրանք էլ ավելի ակտիվ կմասնակցեն ներկա բարեփոխումներին և կնպաստեն մեր ոստիկանությանը նորագույն որակի և իմաստի հաղորդմանը: Հարգանքով՝ Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ-ի տնօրեն Ա.Ս.Մալայան
24.10.2018 17:04Խորին շնորհակալությունՀարց Հարգելի Ոստիկանություն, այսօր գողացել էին մայրիկիս հեռախոսը: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները, առանց չափազանցության, 20 րոպեում գտան առևանգողին, զանգահարեցին և վերադարձրին մեզ: Մենք ցանկանում ենք արտահայտել բարձրագույն գնահատականը և խորին շնորհակալությունը Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչներին, ինչպես նաև Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 6-րդ բաժանմունքի աշխատակիցներին ԳԵՐօպերատիվ և անխոնջ աշխատանքի համար: Կրկին շնորհակալ ենք: Մարիամ Թովմասյան, Արփինե Հովհաննիսյան
10.10.2018 17:48Շնորհակալություն Հարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերի Օսիպյանին Գեղարքունիքի մարզ Մարտունու շրջան Վարդենիկ գյուղի բնակչուհի Ռուզաննա Թոկմոյանից Ես Ռուզաննա Թումոյանս խորին շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Դավիթ Հակոբյանից։ Իմ երեխան կորել էր։ Հակոբյան Դավիթը գտավ իմ երեխային եւ վերադարձրեց ինձ։
09.10.2018 17:47Երախտիքի խոսքՀարց Սեպտեմբերի 21-ին հարազատներիս մեքենան Երեւան-Սեւան մայրուղու վրա փչացել էր։ Նրանց օգնելու նպատակով լավ վերաբերմունք են ցուցաբերել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ՝ մայոր Արմեն Հարությունյանն ու լեյտենանտ Հրայր Հարությունը։ Մոտ 3 ժամ փորձել են մերոնց հետ միասին, մեքենան կարգի բերել, հետո օգնել են, որ մեքենան նորոգող վարպետ գա եւ այլն։ Նորոգող վարպետն էլ օգնել է ու նույնիսկ ծառայության դիմաց գումար չի վերցրել։ Անկեղծ ասած, անշահախնդիր նման վերաբերմունք ճանապարհային ոստիկանության կողմից առաջին անգամ ենք տեսնում։ Ես որպես ՀՀ քաղաքացի ու որպես լրագրող, ուզում եմ երախտիքի խոսք ասել համակարգի ղեկավարությանն ու այդ աշխատակիցներին։ Ինչպես հարազատներս են ասում՝ երկրում իսկապես իրավիճակ է փոխվել...
08.10.2018 17:46Շնորհակալություն ոստիկանության ողջ անձնակազմինՀարց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին Վանաձոր քաղաքի բնակչուհի Անահիտ Խուդինյանից: Հարգելի պարոն ոստիկանապետ, ես ՀՀ ԶՈՒ կապիտան Գոռ Խուդինյանի մայրն եմ, ով զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս 2017 թ փետրվարի 23-ին։ Ամուսինս՝ Ֆրունզիկ Արմենակի Խուդինյանը, ոստիկանության աշխատակից է։ Որպես հերոսի մայր հայտնում եմ իմ շնորհակալությունը Ձեզ եւ ոստիկանության ողջ անձնակազմին։ Ուզում եմ հատուկ նշել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի եւ մարզի բոլոր ոստիկանների կողմից մեր ընտանիքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության մասին, ովքեր 2017 թ փետրվարի 23-ից մինչ օրս ամեն վայրկյան եղել են մեր կողքին եւ նույնիսկ թույլ չեն տվել շնորհակալություն հայտնել։ Սույն թվականի սեպտեմբերի 20-ի Վանաձոր քաղաքում տղայիս հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողության ամբողջ ընթացքում նույնպես ոստիկանները ունեցել են իրենց գեմասնակցությունը եւ կրկին ցուցաբերել իրենց հգատարությունը իմ ընտանիքի նկատմամբ, կիսել մեր ցավը։ Հպարտ եմ, որ ոստիկանի կին եմ։
04.10.2018 12:27Շնորհակալություն Սևանի ոստիկաններինՀարց ՀՀ ոստիկանապետ՝ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի 02-ի լրատվական վարչություն, ձեզ գրում է 41 տարիներ աշխատանքային վաստակ ունեցող եւ մատաղ սերնդի դաստիարակության ու կրթական պարտականությամբ աշխատած մանկավարժ-հոգեբանը։ Երկար տարիներ աշխատելով նույն տարածքում եւ իմ անձնական ճանաչելիությամբ պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի ոստիկանության պետ պարոն Ջանիկյանին։ Այն որ պարոն Սուրիկ Ջանիկյանը ոչ միայն իր ոստիկանական աշխատանքը կատարում է անշահախնդիր, այլ նաեւ գնահատվել է իր բարեխիղճ, աշխատանքի համար ժողովրդի կողմից։ Պարոն Ս. Ջանիկյանը գնահատվում է իր մարդկային վերաբերմունքով։ Նաեւ մեծ ցանկությամբ եւ տարիների ճանաչելիությամբ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել նույն բաժնի ոստիկանության աշխատակից պարոն Ռոմիկ Սարգսյանին։ Նա ոչ միայն իր գործին է գիտակ, այլ նաեւ աշխատում է ժողովրդի օգտին, անշահախնդիր եւ նվիրված։ Պարոն Ռ. Սարգսյանը հարգված է ոչ միայն իր կոլեկտիվի, այլ հասարակության կողմից։ Շնորհակալություն պետք է հայտնեմ նաեւ նույն բաժնի երիտասարդ ոստիկան աշխատակիցների, որոնք են՝ Վիգեն Կիրակոսյանը, Գոռ Զաքարյանը, Թաթուլ Գեւորգյանը եւ Գեւորգ Հովակիմյանը։ Վերջերս մի առիթով առնչվեցի Սեւանի բաժնի ոստիկանության այս աշխատակիցների հետ եւ ես չեմ կարող չգրել այսպիսի բարեխիղճ, իրենց գործին նվիրված ու իրենց հանձնված գործը այսքան ջանասիրությամբ կատարող ոստիկանների մասին։ Ի վերջո, ես բոլորին ցանկանում եմ ավելի ուժ, եռանդ եւ ոստիկանական մեծ կարողություն, եւ ողջունում եմ մնալ ոստիկանի ճշմարիտ պարտականությամբ եւ հայոց երկրին պաշտպանի միտումով։ Սեւանի համայնքի բնակչուհի՝ մանկավարժ-հոգեբան Ժենյա Գրիգորյան
27.09.2018 11:16ՇնորհակալագիրՀարց ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին ՀՀ քաղաքացի Մարինե Պոնչուկյանից: Հարգարժան պարոն Օսիպյան, վերջերս Արաբկիր 35 փողոցի բն. 13-ում տհաճ միջադեպ գրանցվեց, որի համար կարիք զգացվեց դիմել ոստիկանություն։ Արաբկիրի ոստիկանության տեսուչ Արմեն Մուրադյանը ներկայացավ ժամանակին եւ հարցին լուծում տվեց զուտ օրենքի պահանջներին համապատասխան՝ մարդկային արժեքները հավասարակշռելով օրենքի եւ առաջացած խնդրի կշռույթում։ Նրա մարդկային, ոստիկանին վայել անաչառ վերաբերմունքը ստիպեց դիմել Ձեզ՝ մեր հատուկ շնորհակալությունը հայտնելու, որ Ձեր համակարգում աշխատում են նման բարձրակարգ, արժանավայել ոստիկաններ։ Կարող ենք հպարտորեն ասել, որ պատիվ է բարձրակարգ ոստիկանի հետ շփվելը եւ մեկ անգամ եւս մեր երախտիքի հավաստիքն ենք հայտնում Արմեն Մուրադյանին՝ արժանապատիվ վերաբերմունքի, ոստիկանի անունը բարձր պահելու համար։ Շատ գովելի է, որ այսօր մեր երկրում կան այդպիսի ոստիկաններ։ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչուհի Մարինե Պոնչուկյանից
27.09.2018 11:15Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը Հարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: Հարգելի՛ պարոն Օսիպյան, այս ուսումնական տարվա առաջին օրվանից կապիտան Սարգիս Վարդանյանը ծառայություն է իրականացնում «Երեւանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում։ Այս կարճ ժամանակահատվածում պատշաճ կատարելով իր պարտականությունները՝ կապիտան Վարդանյանը իրեն դրսեւորել է որպես բարեխիղճ եւ պատասխանատու, դպրոցի ուսմնադաստիարակչական գործընթացի կազմակերպմանը սրտացավ եւ պատրաստակամ աշխատակից։ Կապիտան Վարդանյանը վայելում է թե՛ տնօրինության եւ ուսուցչական կազմի, թե՛ աշակերտների սերն ու հարգանքը։ Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը նման արհեստավարժ, իր գործի գիտակ ոստիկան դպրոցին կցելու համար եւ խնդրում ենք անել հնարավոր ամեն ինչ նրա ծառայությունը դպրոցում շարունակական դարձնելու համար։ Հարգանքով տնօրեն՝ Ռ. Սարուխանյան
20.09.2018 09:12Շնորհակալություն Շենգավիթի ոստիկաններինՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վալերիյ Օսիպյանին «Մետաղագործ» ՓԲԸ-ի բաժնետեր Աիդա Նազարյանից: Հարգելի պարոն Օսիպյան, հայտնում եմ Ձեզ այն մասին, որ լինելով «Մետաղագործ» ՓԲԸ-ի բաժնետեր՝ տարիներ շարունակ խախտվել է իմ իրավունքները եւ որպես բաժնետեր ընկերության կողմից ոչ մի շահույթ չեմ ստացել, ինչպես նաեւ մի շարք կարեւորագույն փաստաթղթերի տակ կեղծվել է իմ ստորագրությունը։ Այդ մասին հայտնեցի ոստիկանություն, մասնավորապես՝ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժին։ Թույլ տվեք իմ հիացմունքն ու երախտիքի խոսքը հայտնել Ձեզ՝ այդ բաժնի աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն ու բարձր մարդկային որակներ գովելով։ Շնորհակալ եմ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ պարոն Հրաչ Խոստեղյանին, ինչպես նաեւ աշխատակիցներ Գեւորգ Մարգարյանին, նրա գործընկեր Հակոբին, Գագիկ Մանուկյանին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել իմ բողոքի քննության ընթացքին։ Գործը արվեց շատ բարձր մակարդակով եւ օրենքի հստակ ցուցումներով շարունակությունը փոխանցելով Շենգավիթի ոստիկանության քննչական բաժին։ Հարգանքով՝ Ա. Նազարյան
20.09.2018 09:11Շնորհակալություն Մարտունու ոստիկաններինՀարց ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակչուհի Ռուզաննա Տոնեյանից: Հարգարժան Վ. Օսիպյան, ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի ոստիկանական բաժանմունքին։ Հանձինս ոստիկանապետ Ա. Մելքոնյանին, թաղային տեսուչ Քաջիկ Դանիելյանին, հետաքննիչ Արման Հովհաննիսյանին, Խ. Մազուլյանին, ողջ անձնակազմին եւ Ձեզ, որ ունեք այսպիսի լավ, հոգատար, զգոն, կազմակերպված ոստիկաններ։ Նրանք փրկել են իմ կյանքը, խորին շնորհակալություն 1-02 աշխատակիցներին։ Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը հարձակում գործեցին տանս վրա՝ սպանելու եւ բռնաբարելու։ Մի քանի ժամ հետո ոստիկանները գտան հանցագործին, եւ միշտ կողքին են՝ իմ անվտանգությունը պահպանելու համար։ Շնորհակալություն Ձեզ Վ. Օսիպյան անչափ, անխափան օրեր։
18.09.2018 17:14Երախտիք ու շնորհակալությունՀարց Ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին Արթիկ քաղաքի բնակչուհի Վալյա Ավետիսյանից: Պարոն ոստիկանապետ, երախտիքս ու շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ, նման ձեւով աշխատելու համար։ Ձեր ղեկավարած համակարգը ոչ թե օրենքի պահապաններ են, այլ ազգի նվիրյալներ եք։ Միայնակ կին եմ, ունեմ որդի, որը բուժման շատ-շատ կարիք է զգում։ Արթիկի բաժնի ղեկավարությունը, համայնքային ոստիկանները ինձ այնպես են վերաբերվում եւ օգնում, կարծես հիվանդ որդիս իրենց եղբայրը լինի։ Ես շատ շնորհակալ եմ մեր բաժնի պետից, պարոն Մխիթարյանից։ Պարոն Օսիպյան, Աստված պահապան լինի ձեզ, բոլոր ոստիկաններին ու նրանց ընտանիքներին, որոնք օր ու գիշեր ապահովում են մեր անվտանգությունը։ Աստված ձեզ հետ։
18.09.2018 17:07Ողջունում եմ Ձեր նշանակումըՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Օսիպյանին Շիրակի մարզային զինվոր համակարգող խորհրդի նախագահ, պահեստազորի ավագ լեյտենանտ Գառնիկ Կակոյանից: Անձամբ եւ Արթիկի տարածքի հասարակության կողմից շնորհակալություն ենք հայտնում Ձեր կողմից նորանշանակ Արթիկի ոստիկանության պետ, գնդապետ Մինո Մխիթարյանից։ Հաճախակի ենք տեսնում Արթիկի փողոցներում ոտքով քայլող ոստիկանության պետին. դա նշանակում է, որ փողոցներում սկսել են երիտասարդ ընտանիքները շրջել երեխաների հետ միասին նամանավանդ երեկոյան ժամերին։ Ես առաջավոր գծի հրամանատար եմ եղել՝ ազատագրելով Թալիշի տարածքը։ 1994 թ. ապրիլ մայիս ամիսներին վիրավորվել եմ երկու անգամ՝ 24 ապրիլի եւ 3 մայիսի։ Պարոն ոստիկանապետ, ես ողջունում եմ Ձեր նշանակումը եւ Ձեր ճիշտ որոշման համար։
17.09.2018 13:59ՇնորհակալությունՀարց ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին Նելլի Միքայելյանից: Հարգարժան ոստիկանապետ, տասն եւ ավելի տարիներ ես առնչություն եմ ունենում ոստիկանության հետ՝ պետական մարմիններում անձանց կողմից ապօրինի գործողությունների առիթիներով, սակայն Երեւան քաղաքի վարչության աշխատակից՝ ՕԿԿ պետի տեղակալ Արման Ասատրյանը, իր բարեկիրթ վերաբերմունքով, իր գերազանց պահվածքով, ոստիկանի պարտականությունները ճիշտ ժամանակին եւ բարեխիղճ կատարելով, ուղղակի զարմացրել է ինձ։ Ես անչափ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Արման Ասատրյանին նման պահվածք, կեցվածք, եւ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Դիմող՝ Միքայելյան
17.09.2018 13:57Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնելՀարց ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանին «ԱՅՆԹԱՊԻ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾ» ՍՊ ընկերության համասեփականատեր Արմեն Մելքոնյանից: Մեծարգո պարոն Օսիպյան. Հորս, Սերգեյ Մելքոնյանի անվան «ԱՅՆԹԱՊԻ» գործարանը հիմնադրվել է 1971 թ.-ին եւ սեփականաշնորհվել 1996 թ.-ին։ Ես 2014 թ. հունիսի 26-ից դարձել եմ «ԱՅՆԹԱՊԻ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾ» ՍՊ ընկերության մասնակից, իսկ 2018 թ. մայիսի 30-ից հանդիսանում եմ նաեւ գործադիր տնօրեն։ Ընկերության սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը 2018 թ. հունիսի 27-ին կայացած աճուրդով, հանցավոր համաձայնությամբ եւ օրենքի խախտումներով խլվել է մեզանից։ Բանկը անտեսելով, որ գրավադրված գույքի գրավի պայմանագիրը հանդիսանում է խոշոր գործարք, առանց գույքի իրացման մասին պայմանագրի կողմ հանդիսացող «ԱՅՆԹԱՊԻ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համասեփականատերերին ծանուցելու, Արմեն Ավագյանին սնանկ ճանաչելու վարույթով, իր իսկ կողմից նշանակված սնանկության կառավարիչի միջոցով կազմակերպել է գրավադրված ողջ գույքի վաճառք, շուկայականից մոտ տասը անգամ էժան գնով, որն իրացվել է ուղիղ վաճառքով, էլեկտրոնային աճուրդի միջոցով, առանց ինձ՝ որպես ընկերության համսեփականատեր եւ գործադիր տնօրեն տեղյակ պահելու։Կատարվածի մասին տեղյակ լինելուց հետո, իմ խախտված իրավունքները վերականգնելու համար, ես եւ իմ ներկայացուցիչը դիմել ենք Ձեզ։ Ձեր կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցներին՝ ստուգել իմ բողոքում նշված փաստերը եւ համապատասխան ընթացք տալ։ Մեծարգո Ոստիկանապետ. Այս անգամ ես Ձեզ բողոք ներկայացնելու համար չեմ դիմում, այլ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցներին։ Նրանց անձնվեր աշխատանքը արժանի է խորին հարգանքի եւ գնահատանքի, քանի որ նրանք քայլում են օրինապահության եւ արդարության հաստատուն ճանապարհով։ Հպարտ եմ, որ վերջապես կարող եմ ապրել մի երկրում, որտեղ ոստիկանության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցները, բաժնի աշխատակիցները, բաժնի պետ Սաղաթելյանի գլխավորությամբ ազնիվ են, գրագետ եւ օժտված մարդկանց օգնելու հատկանիշներով։ Ձեր բարձր մասնագիտական կարողությունների եւ մարդկային բարձր որակների շնորհիվ դուք ընտրել եք այնպիսի աշխատակիցներ, որոնց շնորհիվ ՀՀ քաղաքացիներս կարող ենք վստահորեն ասել, մեր հայրենիքին փայլուն ապագա է սպասվում։ Վստահ եմ, որ ոստիկանության համակարգում տեղ գտած այն բարեփոխումների արդյունքները, որոնք Դուք եք նախաձեռնել առաջիկայում ավելի տեսանելի կլինեն՝ մեծացնելով համակարգի հանդեպ ժողովրդի վստահությունը։ Հարգանքով՝ Արմեն Մելիքյան  
06.09.2018 09:41Դիմում-նամակՀարց ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին, ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի բնակիչներից: Նախ հայցում ենք Ձեր ներողամտությունը հայրենիքի համար այս բարդ, դժվարին եւ պատասխանատու ժամանակաշրջանում Ձեր ուշադրությունը մեր նամակին սեւեռելու համար։ Սույն նամակով հայտնում ենք, որ դեռեւս 2015 թվականին Խաչիկ գյուղի հարյուրավոր բնակիչներս կանգնել էինք համագյուղացիներ Արսեն Մնացականյանի եւ Ալվարդ Իսկանդարյանի օգտին «Արեգակ» եւ «Ֆինքա» ՈՒՎԿ-ների կողմից ավելի քան 100.000.000 դրամ վարկերի մարման խնդրի առաջ։ «Արեգակ» եւ «Ֆինքա» ՈՒՎԿ-ների աշխատակիցները իրենց լիազորությունները օգտագործել էին Խաչիկ գյուղի բնակիչներ` ամուսիններ Արսեն Մնացականյանի եւ Ալվարդ Իսկանդարյանի օգտին եւ Խաչիկ գյուղի շուրջ 100 բնակիչներից ընդունել էին վարկի դիմումներ, ձեւակերպել ավելի քան 100.000.000 ՀՀ դրամի վարկեր, որոնք վարկառուներս ստացել ու տվել էինք Արսեն Մնացականյանին եւ Ալվարդ Իսկանդարյանին։ Նշված վարկերը հետագայում նրանց կողմից չմարելու հետեւանքով Խաչիկ գյուղի բազմաթիվ բնակիչներս կանգնել էինք լուրջ խնդրի առջեւ, քանի որ վարկային կազմակերպությունները փորձում էին վարկի գումարը, տոկոսները եւ տույժերը բռնագանձել մեզանից, չնայած մինչեւ վարկի տրամադրումը եւ վարկային պայմանագիր կնքելը տեղյակ էին, որ վարկերը ձեւակերպվում էին մեր՝ դիմողներիս անվամբ, բայց վարկի գումարները տրվելու էին Արսեն Մնացականյանին եւ Ալվարդ Իսկանդարյանին ու նրանք էին մարելու վարկը։ Ստիպված, սակայն հուսահատ դիմեցինք ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Մեզ ընդունեց բաժնի պետ պարոն Գեւորգ Գեւորգյանը եւ լսելուց հետո իր մոտ կանչեց իր փորձառու աշխատակցին՝ ՀՈ բաժանմունքի պետ Արթուր Էլլարյանին, ով ներկայումս աշխատում է Կենտրոնի բաժնում։ Ա. Էլլարյանը մեր դիմումը վարույթ ընդունելուց հետո մի քանի գիշեր-ցերեկ Խաչիկ գյուղում արհեստական լույսի տակ (այդ ժամանակ գյուղը հոսանքազրկվել էր ճանապարհի փլուզման հետեւանքով) նյութեր նախապատրաստեց, որի հիման վրա 03.02.2016 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասով հարուցվեց քրեական գործ, արդյունքում բացահայտվեցին 50-ից ավելտ հանցագործության դեպքեր։ Դրանից հետո Ա. Էլլարյանի կողմից տրված իրավախորհրդատվության արդյունքում մենք քաղ. հայցով դիմել ենք առաջին ատյանի դատարան, սակայն դատարանի կողմից արձակվեցին վճիռներ ի օգուտ ՈՒՎԿ-ների։ Հերթական անգամ Ա. Էլլարյանը մեզ հուսադրեց, ուղղորդեց դիմել վերաքննիչ դատարան։ Արդյունքում արդարությունը հաղթեց. վճիռներ կայացվեցին ի օգուտ բնակիչներիս։ Մեծարգո վարչապետ եւ հարգելի ոստիկանապետ, մեր նամակի միակ նպատակը կայանում է նրանում, որ ցանկանում ենք մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել ոստիկանության ծառայողներին, որոնց հետեւողականության, բարեխղճության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում արդարությունը հաղթեց եւ սահմանապահ Խաչիկ գյուղի թվով 100 ընտանիքներ ազատվեցին ծանր իրավիճակից եւ եթե ամեն մի պաշտոնատար անձ նման ձեւով կատարի իր պարտականությունները, ապա համոզված ենք, որ կարող ենք ապրել իրավական պետության մեջ։  
06.09.2018 09:40Շնորհակալություն Սիսիանի քրեական հետախուզության աշխատակիցներինՀարց Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյանին: Հարգարժան պարոն Օսիպյան, սույն թվականի հունվար ամսին Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցում ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք օրենքի խախտումներ եւ տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ։ Նշված օրինախախատումները, նրանց խորամանկ քողակումները բացահայտվել են Սիսիանի քրեական հետախուզության աշխատակիցների հմուտ հետեւողական եւ արհեստավարժ աշխատանքի շնորհիվ, որի հետեւանքով Նորավանի բնակչության մեջ ամրապնդվեց վստահությունը մեր երկրի ոստիկանության եւ ընդհանրապես իրավակաին համակարգի նկատմամբ։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սիսիանի քրեական հետախուզության աշխատակիցներին իրենց անաչառ, անմնացորդ, հայրենիքի եւ պետության նկատմամբ պատվախնդիր աշխատանքի համար, դրանով իսկ բարձր պահելով ոստիկանի պատվավոր անունը։ Խնդրում ենք Ձեզ արժանին հատուցելու Ձեր ենթականերին, իրենց պարտականությունները պատվով կատարելու համար։ Համլետ Գեւորգյան եւ Նորավանի մի խումբ բնակիչներ
04.09.2018 13:04Սփյուռքի նախարարությունն իր անսահման երախտագիտությունն է հայտնում Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման եւ Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներինՀարց ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Վ. ՕՍԻՊՅԱՆԻՆ: Հարգելի պարոն Օսիպյան, Սփյուռքի նախարարությունն իր անսահման երախտագիտությունն է հայտնում Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման եւ Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներին «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում Հայրենիքում գտնվող շուրջ 400 սփյուռքահայ պատանիների եւ երիտասարդների անվտանգությունն ու ապահով տեղափոխումը կազմակերպելու համար։ Բարձր գնահատանքի է արժանի մեր ոստիկանների աչալրջությունն ու արհեստավարժությունը, հետեւողական ու սկզբունքային աշխատաոճը, նաեւ բարեկրթությունն ու ընդգծված մարդկայնությունը, որոնք նպաստեցին, որ մեր մասնակիցները ոչ միայն վստահությամբ, այլեւ ջերմությամբ լցվեն նրանց հանդեպ։ Ոստիկանությունը մշտապես եղել է եւ կա Սփյուռքի նախարարության լավագույն գործընկերը՝ բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման գործում իր աջակցությունը բերելու պատրաստակամությամբ։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը շարունակական կլինի՝ ի նպաստ Հայաստանի եւ Սփյուռքի մեր հայրենակիցների բարօրության։ Մաղթանքս է, որ ոստիկանության ճանապարհին հանդիպող ամեն տեսակ փորձություն հաղթահարվի առանց հասարակության լարվածության եւ մարդկային կորուստների, իսկ օրինապաշտությունը, կարգ ու կանոնն ամրապնդվելով՝ դառնան մեր պետության կարեւոր հատկանիշը։ Հարգանքով՝ ՀՀ Սփյուռքի նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
31.08.2018 13:01Միջգերատեսչական հանձնաժողովի անունից հայտնում ենք մեր շնորհակալությունըՀարց Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես կազմակերպվեց զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի եւ Ծաղկաձորի ճամբարներում։ Ճամբարային գործընթացի համակարգման եւ կազմակերպչական հարցերի կարգավորման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված էր նաեւ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը։ ՀՀ ոստիկանության աշխատակիցների ցուցաբերած պատրաստակամության եւ բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ՝ պատշաճ ձեւով իրականացվեց ճամբարների, ինչպես նաեւ ճամբարներ մեկնող երեխաների տեղափոխման անվտանգությունը, որի համար դպրոցականների 2018 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը։ Հարգանքով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյան (Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
07.08.2018 17:51Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնումՀարց ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, 1990 թ.-ին Արթիկ քաղաքի ոստիկանության բաժնի կողմից ինձ պատկանող որսորդական հրացանը վերցրեցին Երկրապահ ջոկատին հանձնելու նպատակով եւ անհետացավ։ 2018 թ. հուլիս ամսվա ընթացքում, Ձեր կազմակերպած աշխատանքի շնորհիվ, Արթիկ քաղաքի ոստիկանության բաժնի ծառայողների կողմից որսորդական զենքս հայտնաբերվեց եւ վերադարձվեց ինձ։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ եւ ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցներին։ Արթիկ քաղաքի բնակիչ Ե.Հովհաննիսյան
31.07.2018 15:25Երախտիքս եմ հայտնում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությանըՀարց ՀՀ ոստիկանապետ պարոն Վալերիյ Օսիպյանին ՀՀ ազատ և հպարտ քաղաքացի Աշոտ Հայկի Նաջարյանից: Երախտիքս եմ հայտնում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությանը, վարչության պետին, աշխատակազմին եւ Ոստիկանությանը օպերատիվության եւ արագ արձագանքման համար։ Գնահատելով ոստիկանության աշխատանքը՝ ծառայելը օրենքին, մաղթում եմ մեծ եռանդ եւ կամք ծառայության մեջ, արգասաբեր աշխատանաք ի շահ արդարության եւ Հայրենիքի բարօրության։ Հարգանքով՝ Ա. Նաջարյան
25.07.2018 17:07Շնորհակալություն ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզներինՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզներին` հաշված ժամերի ընթացքում իմ բնակարանից գողացված բջջային հեռախոսը հայտնաբերելու և գողություն կատարողին բռնելու համար: Աբովյան քաղաքի բնակչուհի Ա. Գրիգորյան
18.07.2018 16:44Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Անվտանգության ծառայությունը շնորհակալություն է հայտնում ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի և հասարակական կարգի պահպանման անթերի աջակցության համար Հարց Հարգելի պարոն Օսիպյան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Անվտանգության ծառայությունը շնորհակալություն է հայտնում ս.թ. հուլիսի 3-ին ԱՄՆ անկախության 242-րդ տոնի կապակցությամբ կազմակերպված տոնակատարության ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի և հասարակական կարգի պահպանման անթերի աջակցության համար: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել և Ձեր հայեցողությամբ խրախուսել ոստիկանության վերոհիշյալ ոստիկաններին: Շնորհակալություն համագործակցության համար:  Հարգանքներով՝  Քեվին Թիհան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Անվտանգության ծառայության պետ 
16.07.2018 15:20ՆԱՄԱԿ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ. «2013 թ.-ից նախկին բոլոր ոստիկանապետերին ուղղված մեր դիմումները մնացել էին անարձագանք»Հարց Հայաստանի Հանրապետության Ոստիկանապետ Վ. Օսիպյանին:   Մեծարգո Վ. Օսիպյան, Շիրակի մարզային ոստիկանության վարչության հարակից տարածքի բակի բնակիչները հայտնում են իրենց խորին շնորհակալությունը Շիրակի մարզի ոստիկանապետ Պարոն Ս. Հ. Քոչարյանին, ժամանակին ըմբռնումով եւ ամենայն պատասխանատվությամբ արձագանքելու քաղաքացիների դիմումին այն մասին, որ ոստիկանության տարածքի բարձրահասակ ծառից հաճախակի ընկնող մեծ ճյուղերը վտանգ են հանդիսանում մարդկանց համար։ 2013 թ.-ից նախկին բոլոր ոստիկանապետերին բնակիչների դիմումը մնացել էր անարձագանք։ Հարգանքներով՝ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչներից 
06.07.2018 17:18ՇնորհակալագիրՀարց ՀՀ ոստիկանապետ պարոն Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին, մասնավորապես համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներին իրենց բարեխիղճ, գրագետ, հետեւողական եւ բարեհամբույր վերաբերմունքի եւ աշխատանքի համար։ Նշեմ, որ նրանք իրենց աշխատանքում դրսեւորեցին բարձր մասնագիտական որակ եւ իմացություն։ Այդ իսկ պատճառով շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Երևան քաղաքի բնակչուհի Անահիտ Գրիգորյան
09.06.2018 13:36Շնորհակալություն Չարենցավանի ոստիկաններինՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ.Օսիպյանին: Ս/թ հունիսի 1-ին Չարենցավանի քաղաքային զբոսայգում կայացավ միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, որն արդեն 15 տարի շարունակ կազմակերպել և անցկացրել է «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ին կից բարեգործական համերգ-միջոցառումներ կազմակերպող խումբը, գործարար, Չարենցավանի բնակիչ Ռոբերտ Թովմասյանի հովանավորությամբ: «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ի և մեր խմբի անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցներին, որոնք ունեցան բառացիորեն ակտիվ մասնակցություն միջոցառման կազմակերպող խմբին օգնելու, աջակցելու հարցում: Չարենցավանի և հարակից գյուղերի մոտ 24 800 միջոցառման մասնակիցների և հատկապես երեխաների հիշողության մեջ դեռ երկար ժամանակ կմնա միջոցառման ժամանակ նվերներ և անվճար պաղպաղակ բաժանող ոստիկանի կերպարը: Հարգանքներով՝ «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ին կից բարեգործական համերգ-միջոցառումներ կազմակերպող խմբի ղեկավար
08.06.2018 17:46БлагодарностьՀարց Настоящим обращением выражаю свою благодарность сотруднику отдела полиции г. Еревана /Малатия/ майору полиции за проявление высокого профессионализма и доброй воли в период рассмотрения моего обращения, направленного на горячую линию 1-02 04.06.2018 г.. Спасибо за службу.
06.06.2018 16:33Շնորհակալություն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին բարեխիղճ և օպերատիվ աշխատանքի համար Հարց Բարև Ձեզ, հարգելի Պարոն Օսիպյան, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել բարեխիղճ և օպերատիվ աշխատանքի համար, մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին արդար և բարեհամբույր վերաբերմունքի համար: 02.06.2018թ., ժամը 19:30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան ոչ ճիշտ կայանելու պատճառով ոստիկանության քարշակ մեքենայի օգնությամբ տեղափոխել են տուգանային հրապարակ՝ առանց խտրականությունների։ Ներկայանալով տուգանային հրապարակ՝ ոստիկանության օպերատիվ աշխատանքի շնորհիվ մեքենան բարեհամբույր հանձնվեց մեզ։ Արդեն տեսանելի են փոփոխությունները, ուրախ ենք և հպարտ, որ ապրում ենք նոր Հայաստանում։ Սերգո Բազեյան
06.06.2018 16:31Շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնումՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններին՝ բարեխիղճ աշխատանքի, սերտ համագործակցության, աշխատանքն օպերատիվ կազմակերպելու, մեր կազմակերպության մի քանի խանութներից կատարված գողությունը բացահայտելու և հանցագործներին սեղմ ժամկետում հայտնաբերելու համար: Հարգանքով՝ «Յուքոմ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հ. Եսայան
01.06.2018 17:58Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունըՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Օսիպյանին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ճանապարհային ոստիկանության ծառայող Համբարձում Չոբանյանին: Նա անձնուրաց կատարելով իսկական հայ ոստիկանի  պարտականությունը՝ ինձ օգնեց վերանորոգել մեքենաս, որը խափանվել էր Դիլիջանում: 40-45 րոպե իր ձեռքերը կեղտոտելով, նույնիսկ իր հաշվին հրավիրելով մասնագետի, պարոն մայորն ինձ օգնեց, որպեսզի ես շարունակեմ ճանապարհս՝ ուղևորվելով Լոռիից Սյունիք. իմ մեքենայով տեղափոխում էի պապիկիս գերեզմանաքարը: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը: Երևան քաղաքի բնակիչ Դ. Մանուչարյան
01.06.2018 17:26Շնորհակալություն ոստիկանությանը բարեխիղճ աշխատանքի համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: Հարգելի պարոն Օսիպյան, ցանկանում ենք մեր շնորհակալական խոսքը հայտնել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Մնացականյանին և ամբողջ օպերատիվ խմբին՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ ուժերով արագ արձագանքնելու և պատշաճ աշխատանքի շնորհիվ «Յուքոմ» ՍՊԸ-ին պատկանող, Ամասիայում գտնվող սպասարկման կենտրոնի գողությունը կարճ ժամանակահատվածում բացահայտելու համար: Շնորհակալություն ոստիկանությանը բարեխիղճ աշխատանքի համար: Հարգանքով՝ «Յուքոմ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հ. Եսայան
08.05.2018 17:22Խորին շնորհակալություն հանրապետության մարզերի ոստիկանության ծառայողներինՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ պարոն Վ. Գասպարյանին: Հարգելի Վլադիմիր Սերգեյի, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի ողջ կոլեկտիվի եւ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում հանրապետության մարզերի այն ոստիկանության ծառայողներին, որոնք անցած օրերի ընթացքում ստեղծված ճգնաժամային իրավիճակներում աջակցություն ցուցաբերեցին եւ արդյունավետ համագործակցեցին «Հայինկասացիա» ՓԲ ընկերության ինկասացիոն ավտոմեքենաների ճանապարհային տեղաշարժի, ինկասացիոն խմբերի ուղեկցման, նյութական արժեքների, թոշակների անվտանգ ու ապահով տեղափոխմանը հանրապետության տարածքում: Նրանց պատրաստակամության եւ օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել բանկերի անխափան գործունեությունը, ինչի համար արժանի են խրախուսման։ «Հայինկասացիա» ՓԲ ընկերության ստորաբաժանումներին առավել ակտիվ աջակցություն ու միջամտություն են ցույց տվել հատկապես ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը ու նրա տեղակալ Ս. Միրզոյանը, Լոռու մարզային վարչության պետ Ա. Ղազարյանը ու նրա տեղակալ Մ. Ատոնյանը, Տավուշի մարզային վարչության պետ Գ. Գրիգորյանը ու նույն վարչության Դիլիջանի բաժնի պետ Վ. Ղազարյանը եւ Իջեւանի բաժնի պետ Հ. Թումանյանը։ Հարգանքներով՝ գործադիր տնօրեն Լյուդվիգ Սարգսյան
16.04.2018 13:40ՇնորհակալագիրՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ պարոն Վ. Գասպարյանին: Ձեզ է դիմում 88 տարեկան մի անպաշտպան կին, որը հարկադրաբար լքել է իր բնակարանը եւ օթեւան գտել Թալին քաղաքում։ Ես ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ուղղել Երեւան քաղաքի Չարբախի բաժանմունքում աշխատող տեղամասային տեսուչ Հեղինե Մուշեղյանին։ Պարոն Գասպարյան, վերջին 6 ամիսը իմ կյանքը իմ որդեգիր աղջիկ Մարինե Խալիֆյանը դարձրել է դժոխք, ինձ պրովակացիաների էր ենթարկում, վիճում ինձ հետ, կեղծ հայտարարություններ ու դիմումներ ներկայացնում Չարբախի բաժանմունք։ Հեղինեի շնորհիվ ոստիկանության բաժանմունքում ճանաչեցին իմ աղջկա իսկական դեմքը։ Իմ եւ աղջկաս վեճերից հետո իմ հուսահատ վիճակի ժամանակ Հեղինեն երբ ահազանգով մեր տուն էր գալիս, ինձ օգնում էր, միշտ կողքիս է եղել։ Ճիշտ է, սկզբում երբ տեսա, որ ոստիկանը կին է, մի քիչ թերահավատորեն մոտեցա, սակայն նրա հետ շփվելով հասկացա, որ բարեխիղճ ոստիկան է, իր պարտականությունները կատարող եւ ունի բարձր մարդկային հատկանիշներ։ Դիմելով Ձեզ՝ իմ շնորհակալական խոսքն եմ ուզում հայտնել Հեղինե Մուշեղյանին։ Կցանկանայի, որ նրա նման աշխատակիցներ Ձեր համակարգում շատ լինեն։ Հարգանքներով՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակչուհի Ամալյա Հովհաննիսյան
23.03.2018 17:55Դպրոցական տեսուչը աշակերտների ավագ ընկերն ու խորհրդատուն է, ուսուցիչների համախոհն ու բարեկամըՀարց ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին: Արդեն 5 տարի է Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցն ունի «Դպրոցական տեսուչ», ով օժտված է մարդկային բարձր արժանապատվությամբ: Լինելով ուսումնական հաստատությունում` կարողանում է անչափահասի կողքին լինել և օրինակելի օրինապահ, և ընկեր, և հոգատար մարդ: Թալինի ավագ դպրոցի անձնակազմը շնորհակալություն է հայտնում ոստիկանության Թալինի բաժնի ԱԳ բաժանմունքի դպրոցական տեսուչ Ժակ Ղուկասյանին` անբասիր և նվիրված աշխատանքի համար: Նա աչքի է ընկնում բարեխիղճ աշխատանքով, պատասխանատվությամբ և մարդկային բարձր արժանիքներով: Ժ. Ղուկասյանն աշակերտների ավագ ընկերն ու խորհրդատուն է, ուսուցիչների համախոհն ու բարեկամը: Շնորհակալություն ենք հայտնում «Դպրոցական տեսուչ»-ի ինստիտուտը ստեղծելու համար, քանի որ նման ինստիտուտը արդիական է և անհրաժեշտություն: Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի անձնակազմից
23.02.2018 15:38Շնորհակալ ենք Ձեզ համագործակցության համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Ձեզ 2018 թ. ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը Երևանում հյուրընկալելու ընթացքում գավաթի անվտանզությունը ապահովելու համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը` 2018 թվականի փետրվարի 7-ին Կոկա-Կոլա Ընկերության և ՖԻՖԱ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին դիմավորելու արարողությունը բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանական ուղեկցություն տրամադրելու համար: Շնորհակալ ենք Ձեզ համագործակցության համար: Հարգանքով` Քրիստոֆ Սպեկ, Էլինա Մարգարյան
21.02.2018 16:35Զգացված եմ ոստիկանների վերաբերմունքից, շփումից ու հոգատարությունիցՀարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի ոստիկանապետ, իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ եւ Ձեր ենթակայության տակ ծառայություն կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի աշխատակիցներին։ 2018թ. փետրվարի 9-ին ստացած թոշակովս Զովք խանութից կատարեցի առևտուր 9000 դրամի։ Առևտուրս դրեցի ճանապարհի կողքին եւ մի քիչ հեռացա, այդ ընթացքում անհայտ տաքսին ողջ առևտուրս փչացրեց՝ վրայով անցավ։ Զանգեցի 1-02։ Արագ արձագանքեցին։ Ուղարկեցին ոստիկաններ։ Չորս ժամ հետո զանգեցին ոստիկանությունից եւ ասացին, որ տաքսին գտել են և վարորդին բերման են ենթարկել։ Հրավիրեցին բաժին, վարորդը ներողություն խնդրեց, ասաց, որ դիտավորությամբ չի եղել, պատրաստ է վնասս հատուցել։ Հատուցեց։ Ասեմ, որ Ղարաբաղի պաշտպանությանը մասնակցել եմ, ստացել եմ վնասվածք, հաշմանդամ եմ։ Շատ ուրախ եմ, որ մեր կողքին կան և աշխատում են այդպիսի ոստիկաններ։ Զգացված եմ ոստիկանների վերաբերմունքից, շփումից ու հոգատարությունից: Երևան քաղաքի բնակիչ Սամվել Գաբրիելյան
14.02.2018 15:05Ոստիկանների արագ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ խնդիրս արագ լուծում ստացավՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին Երևան քաղաքի բնակչուհի Լյուդմիլա Սաղաթելյանից: Հարգելի պրն. Գասպարյան, ուզում եմ տեղեկացնել, որ անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին իմ կողմից Ձեզ ուղարկված դիմումը լիովին բավարարվել է: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներ Արմեն Մուրադյանին և Գրիգոր Դավթյանին, որոնց արագ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ խնդիրս արագ լուծում ստացավ:
08.02.2018 15:14ՇնորհակալագիրՀարց Հարգարժան պրն. Գասպարյան: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, Ձեր ղեկավարած համակարգի համար։ Մենք շնորհակալ ենք, որ դուք մեր կողքին եք, մեզ հարգում ու աջակցում եք։ Դուք խոսքով չեք ասում, այլ մենք գործով տեսնում ենք։ Ձեր օրինակին է նայում նաև Ձեր ղեկավարած համակարգը: Շնորհակալ ենք նաեւ այն մարդկանցից, որոնց հետ համագործակցել եւ գոհ ենք նրանց վերաբերմունքից ու աջակցությունից` ճանապարհային ոստիկանությունից՝ պրն. Եգոր Կարապետյանից եւ բոլոր տեղակալներից՝ հատկապես Խաչատրյանից եւ Սարգսյանից: Շնորհակալ ենք կադրերի վարչության պետ պրն. Քոչարյանից, աշխատակիցներ Հայկ Պետրոսյանից եւ Նարինե Պետրոսյանից։ Ամեն ինչ փողի մեջ չէ։ Մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի, ոչ թե հանուն փողի, որի համար ուզում ենք, որ մեր ընտանիքները հարգանքի արժանանան։ Չենք բացառում, որ մեր մոտ էլ կան այնպիսի ընտանիքներ, որ այդ անվան տակ շատ բաներ են անում, կարելի է ասել՝ դրոշակ են սարքել։ Զոհվածի այրի, քառօրյա պատերազմի մասնակից եւ «Պատերազմի ժամանակ տուժածների ընտանիքների իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ Գայանե Ոսկանյան
07.02.2018 17:21Երախտիքի խոսք` Գյումրու Կումայրիի բաժնի անձնագրային բաժանմունքի պետինՀարց Ընտանիքիս եւ տատիկիս անունից մեր խորին երախտիքի խոսքն ենք հայտնում Գյումրու Կումայրիի բաժնի անձնագրային բաժանմունքի պետ տիկին Ջուլիետա Քալաշյանին։ Տեղեկանալով, որ տատիկս անձնագրի ժամկետը լրացել է, եւ որ անձամբ չի կարող ներկայանալ անձնագրային բաժին (տատիկս 99 տարեկան է), շատ արագ արձագանքեց եւ կազմակերպեց այցելություն, Իսկ անձնագրի հանձնման օրը՝ իր հետ բերելով տորթ եւ քաղցրավենիք մի մեծ ուրախություն եւ անմոռանալի տոն պարգեւեց տատիկիս՝ շնորհավորելով ոչ միայն նոր անձնագիրը, այլ նաեւ ծննդյան 99-ամյակը։ Շատ շնորհակալ եւ զգացված ենք, որ մեր քաղաքում կան նման բարեսիրտ եւ հոգատար մարդիկ, ովքեր անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից՝ օժտված են մարդկային լավագույն հատկանիշներով։ Գյումրի քաղաքի բնակչուհի՝ Ք. Եղիազարյան
26.01.2018 16:21Շնորհակալություն, որ ունենք այնպիսի ոստիկաններ, որոնց վերաբերմունքից հավատով ես լցվումՀարց Հայաստանի ոստիկանապետ պարոն Գասպարյանին քաղաքացի Գոհար Աբրահամյանից: Պարոն Գասպարյան չէի կարող անտարբեր լինել մարդկային  ջերմ վերաբերմունքի համար։ Շնորհակալություն, որ ունենք այնպիսի ոստիկաններ, որոնց վերաբերմունքից հավատով ես լցվում։ Աստված  տա բոլոր ոստիկանները լինեն այդպիսին, խնդրում եմ խրախուսել եւ օրինակ բերել այդպիսիններին, որպեսզի  բոլորը լինեն սիրալիր եւ հարգալից ժողովրդի նկատմամբ, որ ժողովուրդն էլ փոխադարձի։  Խոսքը գնում է Էրեբունու համայնքային ոստիկաններից մեկի մասին: Աստված բոլորին այդպիսին դարձնի։ 
20.01.2018 11:47Որպես ծնող ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Նոր Նորքի ոստիկաններինՀարց ՀՀ ոստիկանության պետ, պարոն Վ. Գասպարյանին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ Ա. Մկրտչյանին  Երեւան քաղաքի բնակիչ Արտակ Հարությունյանից: Վերջերս մի առիթով անհրաժեշտ եղավ շփվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների` մասնավորապես անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազորի, նույն բաժանմունքի ավագ տեսուչի և Նոր Նորքի բաժնի ողջ հետաքննության բաժանմունքի աշխատակիցների հետ։ Եվ որքան եղավ զարմանքս, հիացմունքս, երբ զգացի, որ հանդիպել եմ կիրթ, բարեհամբույր, մարդկային եւ արդարացի, դիմացինին լսելու կարողությամբ օժտված ոստիկանների, որոնք իրենց գործելաոճով, իրենց էությամբ ծառայում են ժողովրդին։ Ես որպես ծնող ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել նրանց եւ հավատալ, որ նրանց օրինակը, նրանց պարկեշտությունն ու պատվախնդրությունը, անկողմնակալ մոտեցումը շատերի համար օրինակ կլինի։
30.12.2017 11:38ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ դստերս կյանքը փրկելու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանությանը` հանձին Հասարակական կարգի ապահովման վարչության աշխատակից Բաղդասարյանի, 2016 թ. հունիսի 22-ին դստերս կյանքը փրկելու համար: Նա այժմ ապաքինվել է: Երևան քաղաքի բնակչուհի Ս. Ալեքսանյան
13.12.2017 17:56ՇնորհակալագիրՀարց Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ոստիկանության աշխատակից, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թաղային Ռ. Հարությունյանից։ Ես ականատես եղա նրա մարդկային վերաբերմունքին, թե ինչպես նա կարողացավ իրեն կորցրած, անկառավարելի քաղաքացուն՝ իմ տղային, համոզիչ ու հանգիստ խոսքերով ուղեկցել հիվանդանոց։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա իրեն պահեց որպես իսկական անվտանգության աշխատակից։ Մենք միշտ տեսնում ենք վատը՝ լավ արարքները թողնելով աննկատ։ Շնորհակալություն։ Աբովյան քաղաքի բնակչուհի Ա. Սարգսյան:
31.10.2017 17:20«Այո, ոստիկանը մեր պահապանն է»Հարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր համակարգի լավագույն աշխատակիցներ՝ Տավուշի մարզային վարչության պետին, Իջևանի ոստիկանության բաժնի պետին, պետի օպերատիվ գծով տեղակալին և համայնքային ոստիկանին՝ իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ իրականացնելու համար: Այո, ոստիկանը մեր պահապանն է: Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի բնակչուհի Սոֆյա Մերուժանի Այվազյանից:
23.10.2017 17:18«Հայ ոստիկանները հերթական անգամ բարձր մակարդակով կատարեցին իրենց վստահված գործը»Հարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին: Հարգարժան պարոն ոստիկանապետ, ՀՀ ոստիկանությունը մշտապես աչքի է ընկել իր արժանավայել ու անբասիր ծառայությամբ, բարեխիղճ աշխատանքով: Դրա վառ ապացույցը եղավ նաև 2017 թ. հոկտեմբերի 7-ին «Բարեկամություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից համալսարանի ուսանողների և դասախոսական անձնակազմի անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելը: «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում Ձեզ, որ հայ ոստիկանները հերթական անգամ բարձր մակարդակով կատարեցին իրենց վստահված գործը՝ ապահովելով միջոցառման մասնակիցների անվտանգությունը:
18.10.2017 15:58Հատուկ շնորհակալություն ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներինՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն՝ Վ. Գասպարյանին: Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Անիլ Կումար-Սեթհիից (բն. Արմավիրի մարզ): Հայտնում եմ Ձեզ, որ 2017 թ. սեպտեմբերի 28-ին, թիվ 18 համարի երթուղային տաքսու մեջ անհայտ անձն իմ տաբատի գրպանից գողացել էր դրամապանակս, որի վերաբերյալ դիմել էի ոստիկանության Մալաթիայի բաժին: Նշեմ, որ դրամապանակիս մեջ եղել էր մոտ 800 ԱՄՆ դոլար գումար: Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները կարճ ժամանակում հայտնաբերեցին դրամապանակս գողացած անձին, որը վերականգնեց ինձ պատճառված ամբողջ նյութական վնասը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկանոթյան Մալաթիայի բաժնի ծառայողներին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին հանցագործության բացահայտման համար և տարերկրացի քաղաքացուս հանդեպ ցուցաբերեցին բարձր մարդկային մոտեցումներ: Նաև շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության Էջմիածնի և Կենտրոնականի բաժնի ծառայողներին: Շնորհակալ եմ Ձեզանից, որ ունեք նման խելացի աշխատակիցներ:
22.09.2017 15:36Շնորհակալություն, հայ ոստիկան: Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Մեծարգո պարոն Գասպարյան, Դուք՝ Ձեր ղեկավարած համակարգի ողջ աշխատակազմով, կոչված եք վեհ գործի՝ հասարակության միջից մաքրելու «աղբը», որպեսզի ազնիվ ու արարող հայն ապրի հանգիստ ու խաղաղ: Անկեղծ խոստովանեմ, որ դա Ձեզ հաջողվել է: Վերջերս բախվեցի մի տհաճ խնդրի, բայց ոստիկանության Արաբկիրի բաժնի ղեկավարության շնորհիվ՝ հարցը դրական լուծում ստացավ: Փառք ու պատիվ նմանատիպ ոստիկաններին. նրանք իրենց գործունեությամբ մարդկանց մեջ արթնացնում են վաղուց նիրհած հավատը ոստիկանի նկատմամբ: Ուսադիրներ կրելու և պատասխանատվությունը, և հպարտությունը այս պաշտոնյաները իրականացրին արժանապատվորեն՝ չդիպչելով երկու կողմերի ինքնասիրությանն ու արժանապատվությանը: Նրանք դրսևորեցին ազնիվ, մարդկային ու անկողմնակալ վերաբերմունք: Շնորհակալություն, հայ ոստիկան: Մաղթում եմ բոլորիդ հոգեշաղախ երջանկություն, առողջություն և նորանոր բարձունքներ ու փառավոր նվաճումներ: «Անահիտ» կադրային կենտրոնի տնօրեն ՝ Անահիտ Գասպարյան
12.09.2017 18:05Հայտնում եմ իմ շնորհակալությունըՀարց ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի նրբանցք 1-ին 18 տան բնակիչ Վարդգես Մերգելյանից: Պարոն Գասպարյան, ես 83 տարեկան եմ, դիմել եմ Արթիկի ոստիկանության բաժին, ինձ մարդկային մեծ սիրով օգնել են, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը Ձեզ և Արթիկի քաղաքային ոստիկանության բաժանմունքի ողջ անձնակազմին իրենց մարդկային վերաբերմունքների համար։ Բարի ծառայություն ժողովրդի պաշտպաններին։ Հարգանքներով` Վ. Մերգելյան
16.08.2017 16:47ՇնորհակալագիրՀարց   ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ  ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 3-րդ շենքի 17 բնակարանի բնակիչ Գ. Սարգսյանից:   Տեղեկացնում եմ Ձեզ, որ ս/թ օգոստոսի 5-ին իմ անձնական ավտոմեքենայով երթևեկում էի Երևանից դեպի Չարենցավան քաղաք: Քանաքեռ թաղամասում մեքենայիս արգելակման համակարգը մասնակի խափանվեց, որի պատճառով ստիպված եղա կանգ առնել կամրջի վրա: Այդ պահին ինձ մոտեցավ ճանապարհային ոստիկանության տեսուչը և տեղեկանալով խնդրի մասին՝ առաջարկեց իր օգնությունը: Քանի որ ես չէի կարողանում լուծում  գտնել, մայորը առաջարկեց հետևել իրեն, և մենք ստիպված երթևեկեցինք երթևեկությանը հակառակ, այն նպատակով, որ ամենակարճ ճանապարհով հասնենք 150 մ հեռավորությամբ գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոն: Բարեհաջող հասա սպասարկման կենտրոն՝ ուրախ տրամադրությամբ, որ հայրենի ոստիկանները մարդկանց օգնության ձեռք մեկնող, սրտացավ սպաներ են:  Կարծում եմ, որ այս ամենում առկա է նաև Ձեր անձնական ներդրումը, որի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, որպես համակարգի ղեկավարի: Եվ իմ շնորհակալությունն եմ հայտնում ճանապարհային ոստիկանին իր մարդկային բարձր հատկանիշները ծառայության մեջ ցուցաբերելու համար: Հարգանքներով՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 3-րդ շենքի 17 բնակարանի բնակիչ Գ. Սարգսյան:
01.08.2017 14:34«Երախտագիտություն և շնորհակալություն Արզական համայնքի տարածքը սպասարկող ոստիկանության աշխատակիցներին»Հարց ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ  ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: Հարգելի պարոն Գասպարյան, թույլ տվեք Ձեզ հայտնել իմ խորին երախտագիտությունը և շնորհակալությունը՝ համայնքի տարածքը սպասարկող ոստիկանության աշխատակիցների մարդկային և ոստիկանին վայել կերպարով հանրությանը ներկայանալու համար։ Վերջին տարիներին համայնքում կտրուկ նվազել են դժբախտ դեպքերի քանակը, ինչը արդյունք Է ոստիկանների լավ աշխատանքի։ ՃՈ-ի աշխատակիցների գրագետ և ակտիվ աշխատանքի արդյունքում՝ հատկապես նվազել Է ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերը։ Իմ գոհունակությունն եմ հայտնում Ձեր համակարգի աշխատակիցներին՝ նմանատիպ կերպար դրսևորելու համար, նրանց աշխատանքի շնորհիվ երաշխավորվում Է թե համայնքի ազգաբնակչության   և թե առհասարակ հայ քաղաքացու անվտանգությունը։ Կրկին իմ շնորհակալությունը հայտնելով Ձեր աշխատակիցներին՝ ցանկանում եմ՝ այդ նույն մակարդակով ու տեմպով, բոլորս միասին, մեր կոչմանը հավատարիմ մնալով՝ անենք ամեն ինչ, որ մեր երկիրը քայլ առ քայլ, օր օրի առաջ գնա։ ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝  Ն. ՄՈՎՍԵՍՅԱՆ, ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ:
19.07.2017 14:07ՇնորհակալությունՀարց Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վահան Մանուկյանի հետ ծանոթացա գործի բերումով: Գողացել էին 13-ամյա որդուս հեծանիվը, ու ես հաղորդում տվեցի ոստիկանությունում: Երիտասարդ կապիտանն իր վերաբերմունքով անմիջապես հավատ ներշնչեց, իսկ օրեր անց համոզվեցի` չէի սխալվել. Վահան Մանուկյանն արագ բացահայտեց հանցագործությունը: Պարզվեց, որ միայն որդուս հեծանիվը չէին գողացել, միայն թե գողացված մյուս 13 հեծանիվների տերերը ոստիկանություն չէին դիմել, ու հանցագործությունը բացահայտելուց հետո ոստիկանները հիմա էլ տուժողներին պետք է գտնեն: Շնորհակալություն, Վահան Մանուկյան: Դու ոչ միայն հայտնաբերեցիր հանցագործին, ոչ միայն կանխեցիր նոր գողությունները, այլեւ իմ ընտանիքի, իմ 13-ամյա որդու հավատն ամրապնդեցիր ոստիկանի հանդեպ:  Հարգանքներով՝  պատմական գիտությունների թեկնածու  Աշոտ Մանուկյան  
28.06.2017 17:42Շնորհակալություն ոստիկանության վետերաններինՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանին: Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի տնօրեն Ն. Ղազարյանից: Հարգելի պարոն Վ. Գասպարյան, Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կոլեկտիվը խորին շնորհակալություն են հայտնում Արաբկիրի ոստիկանության վետերանների խորհրդին՝ դպրոցի հետ ակտիվ համագործակցելու համար: 2016-2017 ուստարում վետերանները մասնակցել են մեր դպրոցի մի շարք միջոցառումների՝ նպաստելով մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը: Հաջողություններ և ամենայն բարիք ենք ցանկանում մեր սիրելի վետերաններին: Դպրոցի տնօրեն՝ Ն. Ղազարյան
02.06.2017 16:56Խոսք երախտիքիՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի բնակչուհի Հասմիկ Սաֆարյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, խորին շնորհակալությունս, երախտագիտությունս և հիացմունքս եմ ուզում հայտնել Ձեզ՝ ոստիկանական պրոֆեսիոնալ համակարգ ստեղծելու և ղեկավարելու համար: Խորին շնորհակալությունս նաև ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներին, ովքեր վերջերս բացահայտեցին 2014 թ. դեկտեմբերի 29-ին ինձ վրա կատարած ավազակային հարձակման դեպքը: Թող Աստծու բարի աչքը լինի բոլորիդ վրա և միշտ արժանանաք ժողովրդի սիրուն: Հարգանքներով՝ Հասմիկ Սաֆարյան
28.04.2017 15:12«Դպրոցական տեսուչը աշակերտների ավագ ընկերն ու խորհրդատուն է, ուսուցիչների համախոհն ու բարեկամը»Հարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 դպրոցի տնօրեն Ա. Միրզոյանից: Հարգելի պարոն Գասպարյան, Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 դպրոցի անձնակազմը շնորհակալություն է հայտնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳ բաժանմունքի դպրոցական տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արշակ Մուրադյանին՝ անբասիր և նվիրված աշխատանքի համար: Արշակ Մուրադյանը աչքի է ընկնում բարեխիղճ աշխատանքով, պատասխանատվությամբ և գրագիտությամբ: Նա աշակերտների ավագ ընկերն ու խորհրդատուն է, ուսուցիչների համախոհն ու բարեկամը:  
18.04.2017 11:01«Ոստիկանությունն այսօր վայելում է մեր հասարակության վստահությունը»Հարց ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, Հայաստանի Ոստիկանությունը տարիների ընթացքում հավատարիմ իր առաքելությանը ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին: Պատշաճ ձևով իրականացնում է իրավակարգի ամրապնդումը, հասարակական կարգի պահպանումը և հանցավորության դեմ պայքարի գործը: Աճել և աճում է Ոստիկանությանը վստահողների թիվը, բարձրացել է Ոստիկանության գործունեության հանրային վերահսկողությունը: Կատարվում է հանրային պահանջն, արդարացվում են քաղաքացիների անկնկալիքները բոլոր ուղղություններով, ապահովում է քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը: Սխալված չեմ լինի,որ ասեմ այսօր մենք բոլորս էլ ցանկանում ենք, ինչու չէ նաև պարտավոր ենք աջակցել մեր Ոստիկանության լիարժեք կայացմանը: Ողջունում ենք Ոստիկանության և քաղաքացու ցանկացած երկխոսություն: Մեր բոլորի համար էլ ուրախալի է Ոստիկանության լիարժեք կայացվածությունը և հետաքրքրում է թե ինչ մակարդակի վրա է գտնվում Ոստիկանության մասնագիտական պատրաստվածությունը և ինչպես է աշխատում ու մատուցում ծառայությունը, իհարկե, օրենքի սահմաներում, օրենքով ամրագրված իրենց իրավունքներով: Համոզված կարող եմ ասել, որ Ոստիկանությունը այսօր վայելում է մեր հասարակության վստահությունը: Չպետք է մոռանանք, որ վերջին ժամանակահատվածում էական բարեփոխումներ և առաջընթաց է նկատվում Ոստիկանության աշխատաոճի մեջ: Այդ բոլորը տեսնում է մեր քաղաքացին և ցանկանում է լինել Ոստիկանի կողքին և իրեն ավելի պաշտպանված տեսնի: Հաստատապես կարելի է ասել, որ այսօր ստեղծվել է մի այնպիսի միջավայր, որ քաղաքացին չի խուսափում ոստիկանին հանդիպելուց, նրա հետ շփվելուց, ոստիկանի մեջ տեսնում է մի անձի, որը պաշտպանում է իրեն: Ամեն անգամ լսելով Ձեզ կրկին անգամ վստահություն ենք ձեռք բերում, որ ոստիկանությունը մեզ լիարժեք կպաշտպանի: Հուսանք, որ խնդիրների լուծման, թերությունների, սխալնների և վրիպումների վերացման գործում ոստիկանության ուժերը կհերիքեն, ոստիկանության պրոֆեսիոնալ, կառուցվածքային իրականացված բարեփոխումները և ձեռքբերումներն արդյունք են ոստիկանության և անձամբ Ձեր իրականացված և իրականացվող աշխատանքների: Հավատացած եմ, որ այսուհետ հասարակությունը և պետությունը պահանջից բացի Ձեզ կապահովի բարեկեցիկ կյանքով, որ անձնազոհության գնացող ոստինականն երբեք չմտածի, տարակուսի իր ընտանիքի ապրելակերպով: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոստիկան իր թիկունքում ունենա տնտեսապես ապահովված և բարոյապես կայուն ընտանիք: Անհերքելի է, որ այսօր Հասարակության աչքին բարձրացել է ոստիկանության հեղինակությունը: Հավատացեք, որ անվտանգության ոլորտի թափանցիկությունը երբեք չի հակասի մասնագիտական գաղտնիության պահպանմանը: Եթե նախկինում հասարակությունը շատ ու շատ բարի ցանկությունները ուներ ոստիկանությանը ապա այսօր հաստատապես կարելի է ասել, որ այդ բարի ցանկությունները հիմնականում իրագործվել են, իսկ մնացած անելիքներն էլ օր-օրի իրագործվում են: Հասարակությունը հավատում է նրանց ովքեր փնտրում են ճշմարտությունը և հաստատում են այն և ոչ թե նրանց ովքեր գտնում են այն: Շնորհակալ ենք Ձեր գործը պրաֆեսիոնալ ու արժանապատվորեն կատարելու համար: Միդիա-Շանգալ Եզդիների ազգային միավորում ՀԿ անդամների և անձամբ իմ անունից շնորհավուրում եմ բոլոր ոստիկաններին և վետերաններին մասնագիտական օրվա կապակցությամբ: Աստված պահապան: «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան, ք. Երևան:
02.03.2017 11:25ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ. «Ոստիկանության աշխատակիցները դրսևորեցին բարձր պրոֆեսիոնալիզմ և անհրաժեշտ հոգատարություն»Հարց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:  ՌԴ քաղաքացի, Կրասնոդարի մարզի Կրիմսկի շրջանի բնակիչ Ահմադ Սաբրիի Չօլօյանից:  Հարգելի պարոն Գասպարյան, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ, Ձեր տված հանձնարարականների արդյունքում իմ կողմից ներկայացված բողոքին տրվեց արագ և արդյունավետ արձագանք և հնարավոր եղավ կարգավորել անհապաղ լուծում պահանջող հարցերը:  Առանձնահատուկ շնորհակալությունս ոստիկանության Արմավիր մարզային վարչության ղեկավարությանն ու անձնակազմին՝ վարչության պետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ոստիկանության աշխատակիցները դրսևորեցին բարձր պրոֆեսիոնալիզմ և անհրաժեշտ հոգատարություն:
27.02.2017 15:19Ոստիկանների շնորհիվ՝ ընտրություններն անցան առանց միջադեպերի և խախտումներիՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանից: Հարգելի Վլադիմիր Գասպարյան, ցանկանում եմ իմ և Արծվանիստ համայնքի բնակչության կողմից խորին շնորհակալություն հայտնել ոստիկանության Մարտունու բաժնի ողջ անձնակազմին: Մեր ոստիկանները մշտապես կանգնած են գյուղացու կողքին, հաճախակի են հանդիպումներ ունենում ազգաբնակչության հետ և քաջատեղյակ են մարդկանց խնդիրներին ու հոգսերին: Ցանկանում եմ առանձնացնել վերջերս մեր համայնքում կայացած ընտրությունների ընթացքում ոստիկանների գերազանց ծառայությունը: Նրանց շնորհիվ ընտրություններն անցան առանց միջադեպերի և խախտումների: Հարգանքներով՝ Սամվել Օհանյան:
22.12.2016 15:35Շնորհակալությունս ոստիկաններինՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:  Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակչուհի Հրավարդ Ֆրանգուլյանից: Մեծարգո պարոն Գասպարյան, ես և իմ ընտանիքը մեր շնորհակալությունն ենք հայտնում ոստիկանության Տաշիրի բաժնի ողջ անձնակազմին՝ ինձ և ամուսնուս մարդկայնորոն ձեռք մեկնելու և անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար:  Աստված պահապան Ձեզ և բոլոր ոստիկաններին: Ձեզ ամենալավն եմ ցանկանում: Հարգանքներով՝ Հրավարդ Ֆրանգուլյան:
08.11.2016 14:54«Ոստիկանները «տաք հետքերով» բացահայտեցին իմ բնակարանից կատարված գողությունը»Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակչուհի Սաթենիկ Պողոսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, 2016 թ. հունիս ամսին իմ բնակարանից գողություն էր կատարվել, գողացել էին իմ ոսկյա զարդերը: Անմիջապես դիմեցի ոստիկանության Հրազդանի բաժին և մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ոստիկանության ծառայողները «տաք հետքերով» բացահայտեցին հանցագործությունն ու ինձ վերադարձրին տարիների ընթացքում արդար քրտինքով ձեռք բերած ոսկյա զարդերը: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ և Ձեր ղեկավարությամբ աշխատող ոստիկանության Հրազդանի բաժնի ողջ անձնակազմին: Հարգանքներով՝ Ս. Պողոսյան
02.11.2016 18:36«Շնորհակալություն՝ ոստիկանական համակարգը թարմ ուժերով համալրելու, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջ հարթություն տեղափոխելու և խարխլված հավատը վերականգնելու համար» Հարց   ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Երևան քաղաքի բնակչուհի Մ. Թևանյանից: Հարգարժան պարոն Գասպարյան, ես մանկավարժ եմ, ամբողջ կյանքում իմ գործը եղել է մեր երկրի համար արժանի մարդիկ կրթելը: Այդպես դաստիարակել եմ նաև որդուս, որը 2014 թ.-ից աշխատանքի է անցել Երևանի հիմնարկներից մեկում, պարտաճանաչ ձևով աշխատել և մի օր էլ դարձել խաբեության և խարդախության զոհ, որի հեղինակը տղայիս ղեկավարն էր՝ հիմնարկի տնօրենը: Նա չարաշահելով պաշտոնական դիրքը՝ օգտագործելով տղայիս անձնագրի պատճենը, վարկային կազմակերպություններից մեկում խաբեությամբ և խարդախությամբ ձևակերպել է 167.000 դոլարի վարկ ... տղայիս անունով: Հայտնվելով անելանելի վիճակում՝ դիմեցինք ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչություն: Անկեղծ ասած, որոշ ուժային կառույցների վերաբերյալ մեր կյանքում կան հնուց եկող կարծրատիպեր, այդ կառույցների հետ շփվելն անգամ թվացել է դժոխք, իսկ այնտեղից դուրս գալը՝ անհնարին: Բայց ի զարմանս մեզ՝ մենք ոստիկանության 6-րդ վարչությունում տեսանք բոլորովին ուրիշ մի աշխարհ՝ բարձր պրոֆեսիոնալիզմ, սիրալիր վերաբերմունք, մարդուն անկեղծորեն աջակից լինելու պատրաստակամություն: Այնտեղ միանգամից ընթացք տվեցին մեր դիմումին և մինչև վերջ հետևողական եղան, որպեսզի հաղթանակի արդարությունը: Թեև այդ քրեական գործը ըստ քննչական ենթակայության ներկայումս գտնվում է այլ գերատեսչությունում, բայց ես իմ պարքն եմ համարում, հարգարժան պարոն Գասպարյան, խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ, Ձեր ղեկավարած կառույցին և հատկապես ԿՀԴՊ ԳՎ-ի անձնակազմին: Որպես ՀՀ քաղաքացի՝ նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ ոստիկանական համակարգը այդպիսի թարմ ուժերով համալրելու, բարոյահոգեբանական մթնոլորտը նման առողջ հարթություն տեղափոխելու և մեր խարխլված հավատը վերականգնելու համար: Հարգանքներով՝ Երևան քաղաքի բնակչուհի, մանկավարժ Մ. Թևանյան  
18.10.2016 15:11Շնորհակալական նամակ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ից Հարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարո Մաթոսյանից: Հարգելի պարոն Գասպարյան, մեր կենտրոնն իրականացնում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների աջակցության ծրագիր՝ տրամադրելով սոցիալական, իրավաբանական, հոգեբանական խորհրդատվական օգնություն, շահերի պաշտպանություն, իսկ ճգնաժամային դեպքերի համար տրամադրվում է նաև կացարան։ Մեր կազմակերպությունն իր գործառույթների շրջանակներում համագործակցում է ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի բաժինների հետ։ Այս փոխհամագործակցությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ է դառնում։ Շուրջ հինգ տարի է մենք համագործակցում ենք Լոռու մարզի ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցների հետ։ Համագործակցության արդյունքում ունենում ենք դեպքերի քննարկումներ, ինչպես նաև համատեղ մշակվում են ծրագրեր՝ ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին աջակցելու և նրանց անվտանգության ապահովման գործում։ «Կանանց աջակցման կենտրոնն» իր խորին շնորհակալությունն է հայտնում ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցներին՝ աշխատանքային գործընթացում ցուցաբերած մասնագիտական հմտությունների և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համար։ Հարգանքներով՝ Մարո Մաթոսյան:  
11.10.2016 15:44«Հիացած եմ բարեխիղճ ոստիկանների հմուտ և օպերատիվ աշխատանքից» Հարց Հայաստանի ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը: Երևանի բնակչուհի Ագնեսա Թոփուզյանից: ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ: Ճանապարհային ոստիկանության հարգելի թիմ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել նախօրեին օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների կողմից ինձ ցուցաբերած իսկապես օպերատիվ աջակցության համար: Երկու օր առաջ տաքսի ավտոմեքենայում, որի համարանիշը չէի հիշում, զգեստ էի մոռացել: Ժամը 22-ի սահմաններում, այլայլված ու անօգնական վիճակում, զանգահարեցի ՃՈ հերթապահ մաս և խնդրեցի օգնել: Ինձ ուշադիր լսելուց հետո հերթապահ ոստիկանը, որ առաջին իսկ բառից սրտացավության դրսևորեց ինձ հետ կատարվածի նկատմամբ, շատ քաղաքավարի խնդրեց մի փոքր սպասել: Սպասաեցի, և միայն հետո էի իմանալու, որ ոստիկանները քիչ անց արդեն գործի էին անցել: Մեծ եղավ զարմանքս և ուրախությունս, երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարճ ժամկետում հայտնաբերեցին հիշյալ տաքսի ավտոմեքենան, զանգահարեցին, հանդիպեցինք և իմ զգեստը, որ անչափ կարևոր էր ինձ համար, վերադարձրին ինձ: Շատերի համար գուցե ասածս մանրուք թվա, բայց ինձ հետ տեղի ունեցածը իմ մեջ փոխեց արմատացած շատ պատկերացումներ: Հիացած եմ բարեխիղճ ոստիկանների հմուտ և օպերատիվ աշխատանքից:  Լավագույն բարեմաղթանքներս ձեզ և հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ: Հարգանքով՝ Ագնեսա Թոփուզյան:
18.09.2016 19:49«Ոստիկանության ճիշտ և գրագետ աշխատանքի շնորհիվ քաղաքում խուճապ չառաջացավ» Հարց   ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանին: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ Կ. Ափոյանից: Հարգելի պարոն Գասպարյան, ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ, որովհետև Դուք ամեն օր ոստիկանության աշխատակիցների մեջ սերմանում եք նվիրված, անշահախնդիր և ազնիվ ծառայություն, բարություն, ժողովրդին ձեռք մեկնելու և օգնելու պատրաստակամություն: Արթիկ քաղաքի բազմաթիվ ընտանիքներ իրենց երախտագիտությունն են հայտնում ոստիկանության Արթիկի բաժնի ողջ անձնակազմին՝ մեր քաղաքին պատուհասած աղետի՝ ջրհեղեղի օրերին փրկարարական աշխատանքներին մասնակցելու և բնակիչներին ամենատարբեր հարցերում օգնության ձեռք մեկնելու համար: Ոստիկանության ճիշտ և գրագետ աշխատանքի շնորհիվ քաղաքում խուճապ չառաջացավ: Կեցցեն Ձեր ղեկավարած համակարգի ազնիվ, նվիրված և գրագետ ոստիկանները: Հարգանքներով՝ Կ. Ափոյան:
05.08.2016 18:37Շնորհակալություն՝ ոստիկանի կոչումը բարձր պահելու համարՀարց     ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանատ Վ. Ս. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:   Ինչպես գիտեք, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի 105 Կամավորներ ներկայումս ծառայում են Հայաստանի 70 քաղաքային և գյուղական համայնքներում։ Կամավորները աշխատում են համայնքներում ուսումնական հաստատություններում անգլերենի ուսուցումը բարելավելու, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքը ամրապնդելու գործում, հատկապես շեշտը դնելով երիտասարդության զարգացման վրա։ Կամավորների գգալի մաս տեղակայվել է Սյունիքի մարզում՝  11-ը   Սիսիանի վարչական տարածքում։ Սիսիանի տարածաշրջանի Կամավորները մշտապես գտնվում են Ոստիկանության աշխատակիցների ուշադրության ներքո և իրենց զգում են ապահով ու պաշտպանված։ Ցանկանում եմ առանձնապես նշել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության մայոր Դավիթ Հովհաննիսյանին՝ կամավորներին մշտապես աջակցելու, ցուցաբերած հոգատարության և իր ծառայողական պարտականությունները արհեստավարժ և բարձր մակարդակով կատարելու համար։ Այս գնահատականը ձևավորվել է արդեն 3 և ավելի տարիների ընթացքում, մայոր Հովհաննիսյանի կողմից մշտապես ցուցաբերած աշխատանքային և մարդկային որակների արդյունքում։ Նշեմ նաև. որ այս ամառ իրականացված «Սահմանից-Սահման» քայլարշավի մասնակից կամավորները ևս գոհունակություն են հայտնել Սիսիանի տարածքում նրանց անվտանգությունը ապահովող ոստիկանության աշխատակիցներին և նրանց ղեկավարությանը՝ ի դեմս ոստիկանության մայոր Դավիթ Հովհաննիսյանի, ով քայլարշավի ողջ ընթացքում, իր ծառայողական պարտականությունները և հոգատարությունը ցուցաբերելով բարձր է պահել ՀՀ ոստիկանության դերը և նշանակությունը նման կարևոր և հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող միջոցառումների ժամանակ: Հարգանքով՝ Չարլզ Էնսիսո ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրեն: 29 հուլիսի, 2016 թ.: 
04.08.2016 18:29Նամակ՝ ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրենիցՀարց 29 հուլիսի, 2016 թ.: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանատ Վ. Ս. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:   Հարգելի պարոն Գասպարյան, սույն նամակով ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ 2016 թվականի հունիսի 1–ից 21-ը կայացավ Հայաստանում Խաղաղության Կորպուսի կամավորների կազմակերպած «Սահմանից Սահման» նախաձեռնության հերթական քայլարշավը։ 2010 թվականին Հայաստանի տարածքում գործող մի շարք կազմակերպություններ, որոնք քաջատեղյակ էին առողջության և բնապահպանության բնագավառում ծնողների և երեխաների ընդհանուր ինֆորմացիայի իրազեկության բացակայության մասին, առաջարկեցին սկսել «Սահմանից Սահման» նախաձեռնությունը։ 2010 թվականից ի վեր, ամեն տարի, «Սահմանից Սահման» քայլարշավի ընթացքում Խաղաղության Կորպուսի 6-7 հոգանոց թիմեր քայլում են Հայաստանի տարածքով և երթուղու երկայնքով տեղակայված՝ հետաքրքրված համայնքներում դասեր վարում։ Այս տարի երեք թիմ է մասնակցել, երկու խումբ քայլել է հյուսիսից՝ Վրաստանի սահմանից և մեկ խումբ հարավից՝ Իրանի սահմանից։ Քայլարշավի ավարտին թիմերը հանդիպել են Եղեգնաձորում՝ հունիսի 21-ին։ Քայլարշավի մասնակից Խաղաղության Կորպուսի 18 Կամավորներ իրենց 8 հայ գործընկերների հետ միասին աշխատել են 50-ից ավել համայնքներում՝ առողջ ապրելակերպի վեց տարբեր սկզբունքներ դասավանդելով 1500 երիտասարդների համար։ Քայլարշավի ողջ ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցները բարձր մակարդակով ապահովել են մասնակիցների անվտանգությունը, որի շնորհիվ ոչ մի պատահար չի արձանագրվել։ Օգտվելով առիթից, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ ծրագրին ցուցաբերած աջակցության համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Լևոն Զաքարյանին։ Հարգանքով՝ Չարլզ Էնսիսո ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրեն:
24.06.2016 11:56Շնորհակալություն ոստիկաններին՝ ֆուտբոլի առաջնությունն անց է կացվել առանց միջադեպերիՀարց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Կոտայքի մարզի Բյուրեղավանի մարզադպրոցի տնօրեն Ն. Տերտերյանից: Հարգելի պարոն Գասպարյան, Կոտայքի մարզի Բյուրեղավանի մարզադպրոցի կոլեկտիվն իր խորին շնորհակալությունն է հայտնում ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի անձնակազմին՝ Ֆուտբոլի 2016 թ. ՀՀ պատանեկան առաջնության ընթացքում պատշաճ վերահսկողություն սահմանելու և կարգուկանոն հաստատելու համար, ինչի շնորհիվ խաղերն անցկացվեցին առանց միջադեպերի: Հարգանքով՝ Ն. Տերտերյան:
15.06.2016 10:01Очень важно чувствовать свою защищенность со стороны правоохранительных органов и полностью им доверять. БЛАГОДАРЮ НАШУ ПОЛИЦИЮ!Հարց Уважаемый господин В. Гаспарян! Этим письмом я хочу поблагодарить сотрудника Марашского отделения Полиции г. Еревана, участкового полицейского Абрамяна Сергея. Я живу в данном участке уже 59 лет. Совершенно точно могу сказать, что Абрамян — первый участковый, который при назначении на работу пришел закомиться с жителями вверенного ему участка, спрашивал об имеющихся у нас проблемах. В конце посещения оставил свои координаты, чтобы мы могли связаться с ним в случае необходимости. Мне пришлось несколько раз обратиться к Абрамяну за помощью. Корректный, уважительный, всегда внимательно слушает, выясняет все детали обстаоятельно  и, самое главное, оперативно реагирует. Я живу здесь одна и очень важно чувствовать свою защищенность со стороны правоохранительных органов и полностью им доверять. Благодарю и от имени моей дочери, которая проживает в городе Мюнхене, работает  в правительстве Верхней Баварии. Хочется пожелать Абрамяну  С.Э. всех благ и дальнейших успехов в своей трудной работе. С уважением, Нерсесова К.П.,  Лихтенберг  И.
07.06.2016 11:00Շնորհակալություն ոստիկանությանը՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման միջոցառումների ընթացքում կարգուկանոնը բարձր մակարդակով պահպանելու համարՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, «Ավրորա»  համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման առաջին արարողությունը նշանակալի և պատմական էր մեր ազգի համար: Համատեղ ջանքերով մեզ հաջողվեց ընդգծել մարդասիրական արժեքները պահպանելու և աշխարհում տարածելու կարևորությունը: Մենք բարձր ենք գնահատում Ձեր և Ձեր ղեկավարած համակարգի ներդրումը «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման հետ կապված միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցում: Ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում: Հարգանքով՝ Էդգար Մանուկյան, Հիմնադրամի տնօրեն:
03.06.2016 10:51Շնորհակալություն՝ Խուլերի հայկական սպորտային կոմիտեիցՀարց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Հարգելի պարոն Գասպարյան, Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 2016 թ. մայիսի 16-ից 25-ը անցկացվեց Խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին 24 պետություններից շուրջ 100 մարզիկներ: Նշված օրերին ոստիկանության ՊՊԾ 1-ին գումարտակի 2-րդ վաշտի անձնակազմը պարտաճանաչ ներկա է գտնվել մրցաշարին: Ոստիկանների ներկայությունը ավելի զգոն էր պահում շրջապատի մարդկանց և ապահով՝ շախմատիստներին: Խուլերի հայկական սպորտային կոմիտեն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ձեզ՝ ցուցաբերած ուշադրության և վերաբերմունքի համար և ցանկանում ամենայն բարիք: Հարգանքով՝ ԽՀՍԿ ՀԿ նախագահ՝ Գ. Գրիգորյան