Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ձերբակալված անձանց պահելու վայրեր Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են Վտանգավոր հանցագործ Անհայտ կորած Ինքնությունը չպարզված անձինք
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




«ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ

«Սխրագործության համար» մեդալով պարգևատրվում է ոստիկանության  ծառայողը՝ ՀՀ պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում, ինչպես և փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին վտանգ սպառնացող պայմաններում սխրագործություն կատարելու համար:

«ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» («ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ») ՄԵԴԱԼ

«Իրավակարգի ամրապնդման համար» («Արամ Մանուկյան») մեդալով պարգևատրվում է ոստիկանության ծառայողը՝ ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և ավտանգության ապահովման, անձնակազմի դաստիարակության գործում զգալի ներդրում ունենալու համար:

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ

«Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվում են ՀՀ ոստիկանության խնդիրների իրականացման, ՀՀ ոստիկանության համակարգի գործունեությանն աջակցություն ցույց տալու, ինչպես և միջազգային իրավապահ մարմինների միջև համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար:

 «ՕՐԵՆՔԻ ՊԱՏՎԱՐ» ՄԵԴԱԼ

«Օրենքի պատվար» մեդալով պարգևատրվում է ոստիկանության ծառայողը՝ օրենքի և օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում ունենալու համար:

 

«ՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼ

«Մարտական զորակցություն» մեդալով պարգևատրվում են ՀՀ ոստիկանության խնդիրների իրականացմանը զորակցելու համար:

«ԵՐԿԱՐԱՏԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. 10 ՏԱՐԻ» ՄԵԴԱԼ

«Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 10 տարի» 3-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում է ոստիկանության այն ծառայողը, ով ոստիկանությունում ծառայում է օրացուցային հաշվարկով 10 տարի:

«ԵՐԿԱՐԱՏԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. 15 ՏԱՐԻ» ՄԵԴԱԼ

«Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 15 տարի» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում է ոստիկանության այն ծառայողը, ով ոստիկանությունում ծառայում է օրացուցային հաշվարկով 15 տարի:

«ԵՐԿԱՐԱՏԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. 20 ՏԱՐԻ» ՄԵԴԱԼ

«Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 20 տարի» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում է ոստիկանության այն ծառայողը, ով ոստիկանությունում ծառայում է օրացուցային հաշվարկով 20 տարի:

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆ

«ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանը տրվում է ոստիկանությունում օրացուցային հաշվարկով ոչ պակաս, քան 25 տարի ծառայած և 20-ից ոչ պակաս խախուսանք  ունեցող  ոստիկանության ծառայողին՝ ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, ոստիկանության կայացման, զարգացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու, ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես և երկարամյա ու անբասիր ծառայության համար:

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»ԿՐԾՔԱՆՇԱՆ

«Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում է ոստիկանությունում օրացուցային հաշվարկով ոչ պակաս քան 5 տարի պաշտոն զբաղեցրած ոստիկանության ծառայողը՝ ձեռք բերած բարձր ցուցանիշների, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները գերազանց կատարելու համար:

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆ» ԿՐԾՔԱՆՇԱՆ

«Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար. 1-ին աստիճան» կրծքանշանով պարգևատրվում է ոստիկանության զինծառայողը՝ ծառայողական, մարտական պատրաստականության բարձր ցուցանիշների, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար, և ոստիկանության զորքերում օրացուցային հաշվարկով ոչ պակաս քան 5 տարի պաշտոն զբաղեցրած զինծառայողը:

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ» ԿՐԾՔԱՆՇԱՆ

«Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար. 2-րդ աստիճան»  կրծքանշանով պարգևատրվում է ոստիկանության զինծառայողը՝ ծառայողական, մարտական պատրաստականության բարձր ցուցանիշների, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար, և ոստիկանության զորքերում օրացուցային հաշվարկով ոչ պակաս քան 3 տարի պաշտոն զբաղեցրած զինծառայողը: