Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեությունը սկսվում է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակումից, անցնում է խորհրդային տարիներով եւ հասնում մինչեւ մեր օրերը:

Հայաստանի Առաջին հանրապետության ժամանակաշրջան (1918-1920)
ՆԳ նախարարներ` 

Արամ Մանուկյան (1918 թ.հուլիս-1919 թ.հունվար),

Ալեքսանդր Խատիսյան (1919 թ.փետրվար-1919 թ.օգոստոս),

Աբրահամ Գյուլխանդանյան (1919 թ. օգոստոս-1920 թ.մայիս),

Ռուբեն Տեր-Մինասյան (1920 թ.մայիս-1920 թ.սեպտեմբեր),

ՍարգիսԱրարատյան (1920 թ.սեպտեմբեր-1920 թ.նոյեմբեր),

Սիմոն Վրացյան (1920 թ. նոյեմբեր-1920 թ.դեկտեմբեր):

Այս փուլում ՆԳ նախարարությունը ստորաբաժանված էր նահանգային, գավառական կոմիսարիատների, Երեւանում ստեղծվում է քաղաքային միլիցիայի վարչությունը, կազմավորվում է գյուղական համայնքային կոմիսարների ինստիտուտը: Պատմության այս շրջանում ՆԳ նախարարության լիազորությունները աննախադեպ էին. իր հիմնական գործառույթն իրականացնելուց զատ, նախարարությանն էին ենթարկվում հանրապետության կապի եւ հեռահաղորդակցության ոլորտը, երկաթուղին, դպրոցական համակարգը, որոնք միայն հետագայում տարանջատվեցին ՆԳ մարմիններից: Ընդունվում է Միլիցիայի ժամանակավոր օրենքը` (1920 թ. ապրիլի 21-ին), որով հստակ սահմանվում էին այս կառույցի խնդիրները, իրավունքներն ու պարտականությունները, օրենքով ամրագրվում են միլիցիայի կազմը, պաշտոնի ընդունման եւ արձակման կարգը, ստիճանավորների փոխհարաբերությունը, պատասխանատվությունը:

Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջան (1920 թ.-1991 թ.)

Այս ժամանակաշրջանը իր հերթին բաժանվում է 3 փուլերի:

Փուլ 1 (1920 թ.-1940 թ.)

ՆԳ նախարարներ`

Իսահակ Դովլաթյան (1920 թ.դեկտեմբեր-1921 թ.ապրիլ),

Պողոս Մակինցյան (1921 թ.ապրիլ-1921 թ.հուլիս),

Ավիս Նուրիջանյան (1921 թ.հուլիս-    1921 թ.օգոստոս),

Շավարշ Ամիրխանյան (1921 թ.օգոստոս-1924 թ.մայիս),

Հովհաննես Դուրգարյան (1924 թ.մայիս-1927 թ.հուլիս),

Սերգեյ Մելիք-Հովսեփյան (1927 թ.հուլիս-1928 թ.դեկտեմբեր),

Սեդրակ Մարգարյան (1929 թ.փետրվար-1929 թ.նոյեմբեր),

Հայկ Պետրոսյան (1929 թ.նոյեմբեր-1930 թ.մայիս),

Սեդրակ Օթյան (1930 թ.մայիս-1930 թ. հոկտեմբեր),

Արմենակ Աբուլյան (1930 թ.դեկտեմբեր-1934 թ.հուլիս),

Խաչիկ Մուղդուսի (1934 թ.հուլիս-1937 թ.սեպտեմբեր),

Վիկտոր Խվորոստով (1937 թ.նոյեմբեր-1939 թ.մարտ),

Ալեքսեյ Կորոտկով (1939 թ.մարտ-1941 թ. մարտ):

Հայաստանի խորհրդայնացումից հետո ՆԳ նախարարությունը վերանվանվեց Ներքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատ, որի ամենակարեւոր եւ զորավոր ստորաբաժանումն էր արտակարգ հանձնաժողովը, որը դասակարգային անհաշտ պայքար հայտարարեց Հայաստանում պրոլետարիատի եւ հեղափոխության «թշնամիների» դեմ:

1929 թ. ՆԳ ժողկոմատը լուծարվում է` վերակազմավորվելով որպես պետքաղվարչություն, որի գործունեության մեխը ՙկուլակությունը որպես դասակարգ վերացնելու՚ քաղաքականությունն էր: ՆԳ ժողկոմատը վերականգնվում է 1934 թ. հուլիսին: Այս փուլաշրջանն էլ աննախադեպ էր` բռնություններով, հաշվեհարդարներով, բազում մահապատիժներով եւ աքսորով: Միայն այն փաստը, որ պաշտոնավարած 13 ժողկոմներից 10-ը զոհ գնացին բռնության այդ նույն մեքենային, որին ծառայել են, չափազանց խոսուն է:

Փուլ 2-րդ (1940-1960)

ՆԳ նախարարներ`

Գեորգի Մարտիրոսով (1941 թ.մարտ-1943 թ.մայիս, 1953 թ.մարտ-1954 թ.ապրիլ),

Իվան Մաթեւոսով (1943 թ.մայիս-1947 թ.օգոստոս),

Խորեն Գրիգորյան (1947 թ.օգոստոս-1953 թ.մարտ),

Պյոտր Պիսկունով (1954 թ.ապրիլ-1957 թ.օգոստոս),

Հայկ Մելքոնյան (1957 թ.օգոստոս-1961 թ.օգոստոս):

Բաժանափուլը համընկավ Մեծ Հայրենականի բռնկմանը: ՆԳ ժողկոմատի անմիջական ղեկավարությամբ կազմավորվում են գումարտակներ, ստեղծվում են միլիցիայի հատուկ ջոկատներ, ընդ որում` 1941 թ. մարտից ՆԳ եւ պետանվտանգության ժողկոմատներն առանձին գերատեսչություններ էին, որոնք կրկին վերամիավորվում են 40-ականների վերջին: 50-ականների սկզբին ՆԳ համակարգը վերստին առանձնացվում է պետանվտանգությունից` արդեն որպես նախարարություն, որի որոշ օղակները հենց այս փուլում են կազմավորվել:

Կառուցվում է ոստիկանության ներկայիս շենքը:

Փուլ 3-րդ ( 1960-1991)

ՆԳ նախարարներ`

Սերգեյ Արզումանյան (1961 թ.օգոստոս-1968 թ.դեկտեմբեր),

Վլադիմիր Դարբինյան (1968 թ.դեկտեմբեր-1974 թ.սեպտեմբեր),

Եվգենի Պատալով (1974 թ.դեկտեմբեր-1983 թ.նոյեմբեր),

Հայկազ Շահինյան (1983 թ.նոյեմբեր-1988 թ.հունիս),

Հուսիկ Հարությունյան (1988 թ.հունիս-1990 թ.մայիս),

Լեւոն Գալստյան (1990 թ.հունիս-1990 թ.օգոստոս),

Կառլոս Ղազարյան (1990 թ.օգոստոս-1991 թ.մարտ):

ՆԳ մինիստրության (այդպես էր կոչվում նախարարությունը) ստորաբաժանումներից էին միլիցիայի քաղաքային վարչությունը, շրջանային միլիցիայի բաժինները, պետավտոտեսչությունը: 1964 թ. կազմավորվում է ԽՍՀՄ ՆԳ մինիստրության ներքին զորքերի Հայաստանի գունդը, 1965-ին` ՆԳՄ շտաբը: Բարձրանում է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը, մեծ ուշադրություն է դարձվում դրանց նախականխմանը, վերականգնվում է միլիցիայի միջնակարգ դպրոցը, կառուցվում է դպրոցի` ներկայիս ոստիկանության Ակադեմիայի, շենքը: 1984-ին ՆԳՆ միլիցիայի միջնակարգ դպրոցը փոխարինվում է ԲԽՍՍ աշխատողների պատրաստման բարձրագույն դասընթացներով, որի բազայի վրա հետագայում բացվում է բարձրագույն դպրոցը: Համակարգը վերազինվում է տեխնիկապես:Այս փուլում կազմավորվել է նաեւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը:

Անկախացման տարիներ (1991-ից առ այսօր)

ՆԳ նախարարներ` 

Աշոտ Մանուչարյան (1991 թ. մարտ-1991 թ. դեկտեմբեր),

Վալերի Պողոսյան (1991թ դեկտեմբեր-1992 թ.փետրվար),

Վանիկ Սիրադեղյան (1992 թ. փետրվար-1996 թ. նոյեմբեր),

Սերժ Սարգսյան (1996 թ. նոյեմբեր-1999 թ. հունիս),

Սուրեն Աբրահամյան (1999 թ. հունիս-1999 թ. նոյեմբեր),

Հայկ Հարությունյան (1999  թ. նոյեմբեր-2003  թ. հունվար, 2003  թ.

հունվարից մինչեւ 2008  թ. մայիս `ՀՀ  ոստիկանության պետ),

Ալիկ Սարգսյան (2008  թ. մայիսի 29-ից  մինչև 2011 թ. նոյեմբերի 1-ը` ՀՀ ոստիկանության պետ):

Վլադիմիր Գասպարյան (2011 թ. նոյեմբերի 1-ից 2018 թ. մայիսի 10-ը՝ ՀՀ ոստիկանության պետ):

2018 թ. մայիսի 10-ից ՀՀ ոստիկանության պետը Վալերիյ Օսիպյանն է:

Անկախ պետության վերահռչակման նախօրեին ՆԳ նախարարությունը ներկայացնում էր ոչ միայն կայացած իրավական կառույց, այլեւ ազգային կառույց: ՆԳ ստորաբաժանումներն առաջինն ընդունեցին ազերի ջոկատների եւ խորհրդային կանոնավոր բանակի դավադիր հարվածները հանրապետության սահմանամերձ տարածքներում: Հայ ոստիկաններից շատերը կամավորական ջոկատներին անդամագրված մասնակցել են մարտական գործողություններին, ՆԳ համակարգի տասնյակ աշխատակիցներ զոհվեցին ռազմադաշտում: Միեւնույն ժամանակ նրանց գործընկերները թիկունքում շարունակում էին իրականացնել իրենց գլխավոր խնդիրը` պայքարը հանցավորության դեմ:

1992 թ. հունիսի 21-ին ՀՀ Նախագահի թիվ 116 հրամանագրով կազմավորվում է ՆԳՆ Ներքին զորքերը:

Վերացվում են ԲԽՍՍ եւ տեղամասային տեսուչների օղակները (երկրորդը վերջին տարիներին վերականգնվել է):

Ստեղծվում է կազմակերպված հանցավորության, թմրամոլության դեմ պայքարի ստորաբաժանումներ:

ՆԳՆ բարձրագույն դպրոցը վերակազմավորվում է Ակադեմիայի:

1992 թ. Հայաստանն անդամակցում է Ինտերպոլին, ավելի է սերտանում համագործակցությունը թե ԱՊՀ եւ թե  արտասահմանյան այլ երկրների իրավապահների հետ:

1996 թ. նոյեմբերին ՆԳ եւ Ազգային անվտանգության նախարարությունները միավորվում են, ապա 1999 թ. տարանջատվում առանձին նախարարությունների:

2001 թ. ապրիլի 16-ին ընդունվում է ՙՈստիկանության մասին՚ օրենքը եւ ապրիլի 16-ը օրացույցի մեջ է մտնում որպես Ոստիկանության օր:

2002 թ. հունիսի 30-ին ընդունվում է ՙՈստիկանությունում ծառայության մասին՚ ՀՀ օրենքը, որով ՆԳ նախարարությունը 2003 թ. հունվարի 1-ից վերակազմավորվեց ՀՀ ոստիկանության:

Ի կատարումն Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների, քրեական պատիժների իրականացման վարչությունը 2001 թ. ոստիկանության ենթակայությունից փոխանցվել է Արդարադատության նախարարությանը` վերակազմավորվելով որպես քրեակատարողական վարչություն:

2002 թ. ոստիկանության համակարգից Արտակարգ իրավիճակների վարչության ենթակայությանը հանձնվեց Հրշեջ պահպանության վարչությունը: