Fe Not in Fe.class Found Նախապատմություն - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




Հետևողական պայքար՝ ընդդեմ թրաֆիքինգի
 
   Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության անկախացումն իր դրական նորամուծությունների հետ մեկտեղ առաջ բերեց արտերկրից կրկնօրինակած մի շարք արատներ, ինչպիսիք են մարմնավաճառության և թմրամոլության տարածումը: Այս չարիքները ներխուժեցին հասարակության առօրյա, հետզհետե խեղաթյուրելով հասարակության բարոյական կերպարը և դառնալով սովորական երևույթներ: Փլուզմանը հաջորդած ՀՀ սահմանների բացումը և բարիդրացիական հարաբերությունների կերտումը արտասահմանյան երկրների հետ հնարավորություն տվեցին ՀՀ որոշ քաղաքացիների եկամտաբեր աշխատանք փնտրել արտերկրներում: Վերջիններս արտերկիր էին մեկնում հիմնականում առևտրային գործունեություն ծավալելու նպատակով, սակայն գտնվեցին նաև այնպիսիք, ովքեր չկարողանալով արդյունավետ կազմակերպել իրենց գործունեությունը, կամ բարոյականությունից բարձր դասելով նյութական շահը, արտերկրում սկսեցին զբաղվել մարմնավաճառությամբ: Այն ավելի հեշտ և անհամեմատ եկամտաբեր գործունեություն էր՝ ինչը դրդեց ոմանց, չբավարարվելով սեփական մարմնավաճառության եկամուտներով, շահադիտական նպատակով հավաքագրել և արտերկիր պոռնկության փոխադրել նաև իրենց հարևաններին, ծանոթներին` երբեմն նույնիսկ հարազատներին: Պատահական չէ, որ ՀՀ-ից թրաֆիքինգ իրականացնողները հիմնականում կանայք են, որոնք իրենց արտագնա գործունեությունը սկսել են որպես առևտրականներ, իսկ նպատակակետ երկրները Թուրքիան, ԱՄԷ-ն այն երկրներն են, որոնք բարենպաստ են առևտրային գործունեություն ծավալելու համար:
Փաստացի, մարդկանց թրաֆիքինգ իրականացնողների վերաբերյալ տեղեկությունները իրավապահ մարմիններում ստացվեցին 1994 թ.-ից ի վեր, սակայն այդ ժամանակ դեռ գործածման մեջ չէր թրաֆիքինգ հասկացությունը և ՀՀ իրավապահ մարմինները նմանեցնելով այդ արարքը կավատություն հանցատեսակին, պատասխանատվության էին ենթարկում թրաֆիքինգ իրականացնողներին ՀՀ քրեական օրենսգրքի կավատությամբ զբաղվելու համար նախատեսված հոդվածով, որը պատիժ էր սահմանում ազատազրկման ձևով առավելագույնը հինգ տարի ժամկետով: Հոդվածի պատժաչափը բնականաբար չէր արտացոլում արարքի ծանրությունը, բացի այդ, դատարանում հաշվի էր առնվում այն հանգամանքը, որ հանցագործություն կատարողները կանայք էին, անչափահաս երեխայի խնամակալ, ինչը հնարավորություն էր տալիս ձերբակալված թրաֆիքինգ իրականացնողներին կարճ ժամանակ անց հայտնվել ազատության մեջ և շարունակել իրենց հանցավոր գործունեությունը՝ թեև իրավապահ մարմիններն ի սկզբանէ առանձին ուշադրության էին արժանացնում հենց այստեսակ կավատության դեպքերի բացահայտումը, որոնք հաշվետվություններում տարանջատվում էին որպես արտագնա կավատության դեպքեր:
Թրաֆիքինգ երևույթի և այս հանցատեսակի մասին խոսակցությունները ՀՀ-ում սկսվեցին 2000 թ.-ին, երբ Հայաստանը միացավ ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիային»:
Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիքինգ) հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկու­թյուններ ներկայացնելու նպատակով 2002 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի թիվ  591-Ա որոշմամբ ստեղծվեց «ՀՀ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով»: Այն գործում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգմամբ և ընդգրկում բոլոր շահագրգիռ գերատես­չությունների ներկայացուցիչներին, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության աշխատակազմերի փորձագետներին, ինչպես նաև հասարակական կազմա­կեր­պությունների ներկայացուցիչներին:
Կարճ ժամանակահատվածում կազմվեց գործողությունների պլան հիմնական 3 ուղղություններով.
1. Իրավիճակի ուսումնասիրություն և գնահատում,
2. Հասարակության իրազեկման բարձրացում,
3.ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի վավերացմանն ու ազգային օրենսդրությունը կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցմանն ուղղված քայլերի իրականացում:
Արդյունքում՝ 2003 թվականի մարտի 25-ին ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացվեց ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան և դրան կից 2  արձանա­գրությունները` «Մարդ­կանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգել­ման, արգելման և պատժի մասին» ու «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ», իսկ արդեն 2003 թ. օգոստոսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվեց նոր՝ 132 հոդվածը «Մարդկանց առևտուրը» վերնագրով, որում փորձ կատարվեց հստակեցնել «Թրաֆիքինգ» հանցագործության սահմանումը և կավատությունից խիստ պատժաչափեր նախատեսել այս հանցատեսակի համար:
Այս հոդվածը լի էր թերություններով: Այն ամբողջությամբ չէր արտացոլում թրաֆիքինգի էությունը, պատժաչափերը չափազանց փոքր էին և հոդվածի ձևակերպումը մի շարք բարդություններ էր ստեղծում հետաքննության, նախաքննության, ինչպես նաև դատաքննության ընթացքում:
Թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պայքարը կանոնակարգելու և առկա բացերը վերացնելու նպատակով թրաֆիքինգի հարցերով հանձնաժողովի կողմից մշակվեց և 2004 թ. հունվարի 15-ին ՀՀ կառավարության N 58-Ն որոշմամբ հաստատվեց "Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման հայեցակարգը և ազգային 2004-2006 թվա­կան­ների համար ծրագիրը":
Ազգային ծրագիրն ընդգրկում էր գործունեության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝
հանրա­պետու­թյունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով օրենսդրական դաշտի կատարելագործումը,
հանրապետությունում և դրանից դուրս մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) տարածման աստիճանի ուսումնասիրումը,
կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,
մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին աջակցելու և նրանց պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Ծրագրի շրջանակներում 2004 թ.-ին ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկա­նու­թյունում ստեղծվեցին մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի հատուկ մասնագիտացված ստորաբաժանումներ:
2005 թ. մայիսի 16-ին ՀՀ-ն միացավ ԵԽ «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին»  կոնվենցիային:
Վավերացվեց ՄԱԿ-ի «Երեխայի իրավունք­ների մասին» կոնվենցիան:
Համապատասխան փոփոխություններ կատարվեցին ՀՀ աշխատանքային օրենսգրքում
2006 թ. հունիսին վերախմբավորվեց ՀՀ քրեական օրենս­գրքի 132-րդ՝ «Մարդու առևտուրը» հոդվածը` նոր տարբերակով, որով առավել հստակ և ամբողջական է սահ­մանվում թրաֆիքինգի հանցատեսակը:  Ավելացվեց նաև նոր` 132.1 հոդվածը, որը սահմանում է առավել խիստ պատժամիջոցներ մարդկանց անմիջական շահագործմամբ զբաղվողների նկատմամբ, որոնք գործում են մինչ օրս:
Ներկայումս ՀՀ քրեական օրենքում տարանջատված են «Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը,  հանձնելը, թաքցնելը կամ ստանալը» և «Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձեւերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը, կամ ստրկության, կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը» առանձին, համապատասխանաբար՝ 132 և 132 պրիմ հոդվածներում: Այս հոդվածների պատժաչափերի համեմատությամբ նկատելի է, որ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելու, փոխադրելու,  հանձնելու, թաքցնելու կամ ստանալու համար նախատեսված է քիչ ավելի մեղմ պատիժ:
Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման համար ձեռնարկվել են տարբեր միջոցներ: Դրանք են անօրինական միգրացիայի հարցերի, արտագնա աշխա­տանքների կազմակերպման օրենսդրական կարգավորումը, թրաֆիքինգի վտանգի մասին բնակչության իրազեկության բարձրացումը, մարդկանց շահագործման (թրաֆի­քինգի) հարցերով զբաղվողների ուսուցման կազմակերպումը, ռիսկային խմբերի տնտե­սական խթանումը, ինչպես նաև հասարակության հետ անմիջական աշխատանքը` զոհերի հայտնաբերման և նրանց նկատմամբ բնակչության հանդուրժողական վերաբերմունքի ձևավորման համար:
Թեև թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները բավականին արդյունավետ էին, սակայն ակնհայտ էր հանձնաժողովի կարգավիճակը բարձրացնելու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովին չէր վերապահված կառավարական կառույցների աշխատանքները համակարգելու իրավասությունը, նրա որոշումները չէին կարող պարտադիր լինել նախարարությունների համար, իսկ դրանք ներկայացնող ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հար­ցերով հանձնաժողովի անդամների ոչ բարձր կարգավիճակը թույլ չէր տալիս զգալիորեն ազդել միջոցառումների կատարման գործընթացի վրա:
Ելնելով վերոգրյալից, ՀՀ վարչապետի 2007 թ. դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի նախագահությամբ, և ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ վարչապետի 2002 թ. հոկտեմբերի 14-ի՝ «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 591-Ա որոշումը:
Խորհրդի անդամներ նշանակվեցին բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավար­ները: Նախկին հանձնաժողովի անդամները ներգրավվեցին Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբում:
Խորհրդի և աշխատանքային խմբի կողմից մշակվեց 2007-2009 թթ.ազգային ծրագրի նախագիծը, որը հաստատվեց 2007թ. դեկտմբերի 6-ին՝ ՀՀ վարչապետի թիվ 1598-Ն որոշմամբ:
Ծրագրում ներկայացված ռազմավարություններն ու գործողություններն ուղղված են մարդ­կանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառում են 7 հիմնական բաժին`
1) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) քրեականացում. օրենսդրության և օրենքների կիրառում,
2) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում,
3) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանություն և աջակ­ցու­թյուն,
4) համագործակցություն,
5) ուսումնասիրությունների կատարում,
6) կառավարում և համակարգում,
7) մոնիթորինգ և գնահատում:
Վերջին տարիների ընթացքում թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում առավել արդյունավետ է ընդանում: Որպես վերջին նվաճում կարելի է նշել 2008 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ կառավարության թիվ 1385-Ա որոշմամբ հաստատված` Մարդկանց շահագործման` թրաֆիքինգի ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը: Այն եզակի է իր ձևով և արդյունավետ գործածության մեջ: Այդ կարգով սահմանվում են ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինների, հասարակական կազմակերպությունների միջև թրաֆիքինգի զոհերի ուղղորդման, զոհերի, ինչպես նաև հանցագործությունների մասին տեղեկությունների փոխանակման ձևերն ու ժամկետներն ըստ երեք իրավիճակների.
ա.  ՀՀ քաղաքացի հանդիսացող թրաֆիքինգի ենթարկված կամ ենթարկման վտանգի տակ հայտնված զոհը հայտնաբերման պահին գտնվում է ՀՀ-ում,
բ.  ՀՀ քաղաքացի հանդիսացող թրաֆիքինգի ենթարկված կամ ենթարկման վտանգի տակ հայտնված զոհը հայտնաբերման պահին գտնվում է օտարերկրյա պետությունում,
գ. օտարերկրյա պետություն քաղաքացի հանդիսացող թրաֆիքինգի ենթարկված կամ ենթարկման վտանգի տակ հայտնված զոհը հայտնաբերման պահին գտնվում է ՀՀ-ում,
Ուղղորդման կարգով նախատեսված` զոհերի աջակցության և դրա համակարգման համար լիազորված մարմինն է ՀՀ ԱՍՀՆ, իսկ թրաֆիքինգ հանցագործության դեմ պայքարի համար հիմնական լիազորված մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը:
Թրաֆիքինգի ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը տրամադրվել է մի շարք պետությունների իրավապահ մարմիններին` վերջիններիս խնդրանքով:
Ներկայումս թրաֆիքինգի հարցերով խորհրդի քննարկմանն է ներկայացված աշխատանքային խմբի կողմից ոստիկանության նախաձեռնությամբ մշակված` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այն օրենսդրական բարեփոխումների առումով մեկ քայլ առաջ է և թույլ կտա «մաքրել» ՀՀ քրեական օրենսգիրքը` թրաֆիքինգի հանցակազմը կրկնող հոդվածներից (Երեխաների առք ու վաճառքը, երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը և այլն) և ավելի հստակեցնել թրաֆիքինգի տարբերությունը այլ հանցատեսակներից: Նորարարությունը այս նախագծում զոհերի ծառայություններից օգտվողների համար պատիժ սահմանող հոդվածն է, որը ուղղված է պահանջարկի նվազեցմանը:
Ինչպես արդեն նշվեց, հիմնական դեպքերում Հայաստանը թրաֆիքինգի սկզբնաղբյուր երկիր է, սակայն արձանագրվել են նաև ներքին թրաֆիքինգի եզակի դեպքեր, ինչպես նաև դեպքեր, երբ Հայաստանը հանցավոր տարրերի կողմից օգտագործվել է  որպես տարանցիկ կամ նպատակակետ երկիր: Հայաստանի համար աշխատանքային թրաֆիքինգի առումով հիմնական նպատակակետ երկիրն է ՌԴ-ն, իսկ սեռական շահագործման առումով նպատակակետ երկիր են շարունակվում մնալ ԱՄԷ-ն և Թուրքիան: Դեպի Թուրքիա ՀՀ քաղաքացիները փոխադրվում են Վրաստանով, իսկ դեպի ԱՄԷ՝ ուղիղ չվերթով կամ ՌԴ-ով:
Ընդհանուր առմամբ, հավաքագրման և փոխադրման ընթացքում չեն կիրառվում բռնության այն դաժան ձևերը, որոնք տեղ են գտել սկզբնաղբյուր հանդիսացող այլ երկրներում: Հայաստանում չեն առևանգում մարդկանց, նրանց նկատմամբ չի իրականացվում բռնություն կամ սպառնալիք և հիմնական դեպքերում հավաքագրումն ու հետագա փոխադրումը կատարվում է արտերկրում մեծ գումարներ վաստակելու գայթակղության ազդեցության ներքո, ինչը փաստացի խաբեություն է: Հիմնական բռնությունը կիրառվում է արդեն բուն շահագործման ընթացքում:
Ինչ վերաբերվում է նպատակակետ երկրների հետ փոխհամագործակցությանը, ապա ՌԴ-ի հետ Հայաստանը ակտիվ փոխհամագործակցում է` այդ թվում նաև Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով: ԱՄԷ-ի հետ Հայաստանը կնքել է իրավական փոխօգնության պայմանագիր և իրավապահ մարմինների հետ փոխհամագործակցությունը իրականացվում է Ինտերպոլի ԱԿԲ-ի, երբեմն նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատան միջոցով: Թուրքիայի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ և այս երկրի իրավապահ մարմինների հետ փոխհամագործակցությունը իրականացվում է միայն Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով:
Ընդհանրապես, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մի շարք բարդություններ է ստեղծում զոհերի ռեպատրիացիայի, հետախուզման մեջ գտնվող թրաֆիքինգի կազմակերպիչների հայտնաբերման և էքստրադիցիայի միջոցառուների իրականացման համար: Հանցավոր տարրերը օգտվելով այս իրավիճակից՝ Թուրքիայում գրանցում են կեղծ ամուսնություն, ստանում Թուրքիայի քաղաքացիություն, այդպիսով՝ անհասանելի դառնալով ՀՀ իրավապահների համար:
Օպերատիվ տեղեկատվության վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիներին թրաֆիքինգի ենթարկելու դեպքերը գնալով նվազում են, նույնն է վկայում նաև արձանագրված նոր դեպքերի վիճակագրությունը:
Սա հետևանք է հետևողական պայքարի և թրաֆիքինգով զբաղվողների նկատմամբ իրենց արարքին համարժեք պատժի կիրառման: Սակայն այս հանգամանքը երբևէ չպետք է թուլացնի իրավապահների զգոնությունը՝ այս ծանր հանցատեսակի դեմ պայքարում: